Մամուլի տեսություն 31.10.2022
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը և ՀԴԲ-ն զգուշացրել են, որ Թրամփի կողմնակիցներին վերագրվող ծայրահեղականության պատճառով, երկրում ուժեղացել է ընտրությունների ժամանակ բռնության սպառնալիքը։
Ջավան օրաթերթ
Զգուշացում ԱՄՆ-ում ընտրությունների ժամանակ քաոսային վիճակի հավանականության մասին
ԱՄՆ-ում ընտրություններին մեկ շաբաթ է մնացել և քաոսի հավանականությունը հասել է իր գագաթնակետին, նախկին նախագահ Բարաք Օբաման խոսել է «ժողովրդավարությանը սպառնացող վտանգի» մասին, ներքին անվտանգության նախարարությունը և ՀԴԲ-ն զգուշացրել են, որ Թրամփի կողմնակիցների ծայրահեղականության պատճառով մեծացել է ընտրություններում բռնության սպառնալիքը, իսկ ամենավատն այն է, որ հանրապետականների 62 տոկոսը կարծում է, որ ընտրությունները կեղծվելու են։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վրա իրականացված դաժան հարձակումից երկու օր անց ահազանգեր են հնչել 2022 թվականի նոյեմբերի 8-ի ընտրությունների համար։ Ամերիկյան հասարակությունն ապրում է իր ամենաբևեռացված ժամանակաշրջաններից մեկը։
Իրան օրաթերթ
Ռազմական հզորությունը շատ ուժեղ հենարան է անարխիկ միջազգային համակարգում
Եվս մեկ անգամ միջազգային համակարգի տեսարանը ապացուցեց, որ եթե այս համակարգին նայենք իրատեսական ակնոցներով, առաջնայինը ազգային շահերն են, հզորությունը առանցքն է, թեև ուժը ներառում է տարբեր չափումներ, բայց ռազմական հզորությունը շատ ուժեղ հենարան է անարխիկ միջազգային համակարգում։
Այս իրատեսական ենթադրությունները կարող են օգտագործվել Արևմտյան Ասիայիտարածաշրջանի անարխիկ միջավայրում, մի միջավայր, որտեղ երկու հիմնական բանալիներն են անվտանգությունն ու աշխարհաքաղաքականությունը: Արևմտյան Ասիան ունի մի միջավայր, որտեղ առաջնահերթություն է տրվում ազգային շահերին՝ մի կողմից արտատարածաշրջանային դերակատարների (Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա) և մյուս կողմից՝ տարածաշրջանային տերությունների (Իրան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա) դերակատարմամբ։
Էբթեքար օրաթերթ
Հարավային Կորեայում հետաքննում են Հելոուինի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը
Սեուլում Հելոուինի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունից հետո երկրում ազգային սուգ է հայտարարել և հետաքննվում է, թե ինչպես է առնվազն 151 մարդ զոհվել միջադեպի հետևանքով։
Տասնյակ հազարավոր մարդիկ, հիմնականում պատանիներ և երիտասարդներ, Հելոուինին ծարժվում էին դեպի գիշերային ակումբ՝ մասնակցելու Հարավային Կորեայի առաջին միջոցառմանը Covid-19-ի սահմանափակումների վերացումից հետո: Արարողությանը ներկա է եղել մոտ 100,000 մարդ, և այս միջադեպի հետևանքով մեծ զոհերի պատճառն ամբոխի խտությունն և նրանց ոտքերի տակ ընկնել է եղել։
Արման Էմռուզ օրաթերթ
Գեներալին ստիպել հրաժարվել
Երեկ Լիբանանի նախագահ Միշել Աունը ստորագրել է կառավարության հրաժարականը։ Իր հրաժարականի ստորագրման արարողության ժամանակ գեներալ Միշել Աունը քննադատել է Միղաթիի գործունեությունը կառավարության ձևավորման հարցում և ասել, որ նա կառավարություն ձևավորելու ցանկություն և կամք չունի։ Նախարարությունների բաշխման հետ կապված տարաձայնությունների պատճառով Միղաթին չկարողացավ ձևավորել նոր կառավարությունը:
Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միղաթին հակառակվեց Միշել Աունի հրամանին և հայտարարեց, որ ժամանակավոր կառավարությունը կշարունակի գործել և համաձայն սահմանադրության կատարել իր բոլոր պարտականությունները:
armenpress.am
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը օդուժի վարժանքներ են սկսել շուրջ 240 ինքնաթիռների մասնակցությամբ
Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի զինվորականները հոկտեմբերի 31-ին սկսել են Vigilant Storm հնգօրյա զինավարժանքները շուրջ 240 ինքնաթիռների մասնակցությամբ. ռազմաօդային ուժերի՝ նման մասշտաբով զորավարժություններ չեն անցկացվել գրեթե հինգ տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտնել Է Yonhap գործակալությունը: Զինավարժանքները տեղի կունենան Կորեական թերաղզու երկնքում:
Սեուլը կներգրավի մոտավորապես 140 ինքնաթիռ, ներառյալ F-35A, F-15K եւ KF-16 կործանիչներ: Ամերիկյան կողմը գործի կդնի շուրջ 100 միավոր տեխնիկա, ներառյալ F-35B նվազ նկատելի կործանիչներ Ճապոնիայում գտնվող ռազմակայանից, EA-18 ռադիոԷլեկտրոնային պայքարի ինքնաթիռներ, U-2 բարձրագործ հետախույզ ինքնաթիռ եւ KC-135 լցավորիչ ինքնաթիռ: Այսպիսով, երկու կողմերն Էլ կներգրավեն հինգերորդ սերնդի կործանիչներ: Զորավարժություններին կմիանան Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները:
Ընդամենը զինավարժանքների շրջանակներում պլանավորվում Է ավելի քան 1 600 ինքնաթիռ-թռիչք: Ներկայիս զինավարժանքները նման են Vigilant Ace զորվարժություններին, որոնց անցկացումը 2018 թվականին դադարեցվեց Հարավային Կորեայի նախորդ նախագահ Մուն Չժե Ինի օրոք, որը ձգտում Էր երկխոսության ԿԺԴՀ-ի հետ: Օդուժի վարժանքները կկայանան Սեուլի եւ Վաշինտոնի այն հայտարարությունների ֆոնին, թե ԿԺԴՀ-ն կարող Է միջուկային փորձարկում կատարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
araratnews.am
ԼՂ հարցում ընդունելի են հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների հաստատման ռուսական առաջարկը. Փաշինյան
Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների մեջև հանդիպում։ Հանդիպման մեկնարկին Պուտինը նշեց, որ այս բանակցությունները մեծ հաշվով սկսվել են Աստանայում, սակայն նման հին ու կարևոր հարցի համար այն բավարար չէ։ Նա նշեց, որ վերջերս հենց ՀՀ վարչապետի առաջարկով տեղի ունեցավ ՀԱՊԿ առցանց հանդիպումը, որի ընթացքում հայտնի դարձավ մեր գործընկերների կարծիքը այս հարցի և Լեռնային Ղարաբաղի շուրջ։
«Բոլոր հարցերի շուրջ պետք է համաձայնության գալ։ Մենք միշտ ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Մի օր պետք է ավարտվի ղարաբաղյան հակամարտությունը, ես գիտեմ Հայաստանի վարչապետի կամքն այս հարցում։ Հուսով եմ, որ մենք կարող ենք քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ»,- նշել է ՌԴ նախագահը։
Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցում Երեւանի համար ընդունելի են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման ռուսական նախագծի առաջարկած մոտեցումները։
Նա նաև ընդգծեց, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց կարևոր է Հայաստանի համար: Վարչապետը շեշտել է, որ սահմանազատման աշխատանքների մեկնարկից առաջ պետք է ուժեղացվի սահմանային անվտանգությունը, իսկ Հայաստանի տարածքում պետք է հաղորդակցությունը լինեի Երեւանի լիակատար վերահսկողության տակ:
«Հայաստանի համար կարևոր է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան մեր սուվերեն տարածքից, ինչպես նաև ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- նշել է վարչապետը։
news.am
Կտեղեկացնենք, եթե Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման արդյունքում փաստաթուղթ լինի․ Պեսկով
Կրեմլը կտեղեկացնի, եթե Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքում փաստաթղթեր համաձայնեցվեն։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մենք ձեզ կտեղեկացնենք, եթե փաստաթղթերը համաձայնեցվեն»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնել է Սոչի, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետեւ տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
news.am
Ուկրաինայի հակամարտությունն արդեն մինի երրորդ համաշխարհային պատերազմի է վերածվել. Shri Lanka Guardian
Ուկրաինայի հակամարտությունն արդեն վերածվել է երրորդ համաշխարհային պատերազմի, քանի որ Միացյալ Նահանգներն ու իր հիմնական դաշնակիցները պայքարում են Ռուսաստանի Դաշնությանը մահացու հարված հասցնելու համար, գրում է The Guardian-ի Շրի Լանկայի թղթակից Էրիկ Մարգուլիսն իր հոդվածում, որը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ:
«Այս պատերազմը Ուկրաինայի ազատության համար չէ, ինչպես մեզ անընդհատ ասում է արեւմտյան հզոր քարոզչությունը։ Խոսքը նախկին խորհրդային իշխանության վերջին մնացորդները ջախջախելու եւ բեկորները Վաշինգտոնի եւ Լոնդոնի գերիշխանությամբ, հնազանդ մինի-պետությունների վերածելու մասին է:
Այն բանից հետո, երբ 2014 թվականին ԿՀՎ-ն Ուկրաինայում տապալեց ռուսամետ ռեժիմը, ինչի արժեքը կազմում էր մոտ 50 միլիարդ դոլար, Մոսկվան եւ Կիեւը իրար դեմ դուրս եկան: Պուտինյան Ռուսաստանը հրաժարվում է ճանաչել Ուկրաինան որպես անկախ պետություն: Կիեւը, իր հերթին, տասնյակ միլիարդավոր դոլարների եւ Արեւմուտքի զենքի հսկայական զինանոցի աջակցությամբ մերժում է ռուսական հեգեմոնիան:
Բայդենի վարչակազմն արդեն մոտ 100 միլիարդ դոլարի օգնություն եւ հսկայական քանակությամբ զենք է ուղարկել Ուկրաինային, ինչը ապշեցուցիչ եւ ռիսկային է 31 տրիլիոն դոլարի դեֆիցիտ ունեցող երկրի համար: