Մամուլի տեսություն 01.11.2022
Ուկրաինացի զինվորականների խումբը ստուգել է «Շահիդ 136» ԱԹՍ-ի ներքին պահեստամասերը և պարզել, որ դրանք արտադրված են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Լեհաստանում, Չինաստանում և հիմնականում կապ չունեն Իրանի հետ։
Վաթան Էմռուզ օրաթերթ
Ծաղրածուի նոր խայտառակությունը
Ուկրաինացի զինվորականների խումբը ստուգել է «Շահիդ 136» ԱԹՍ-ի ներքին պահեստամասերը և պարզել, որ դրանք արտադրված են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Լեհաստանում, Չինաստանում և հիմնականում կապ չունեն Իրանի հետ։
Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են, որ «Շահիդ 136» ԱԹՍ-ի զննման ժամանակ ուկրաինացի զինվորականներն Իրանի հետ որևէ կապի մասին փաստեր չեն հայտնաբերել:
Հատկանշական է, որ ըստ Telegraph ամսագրի, այդ պահեստամասերի մեծ մասը կարելի է ձեռք բերել առցանց, և դրանց տեխնոլոգիան անհասանելի չէ:
Իրան օարթերթ
Իրանի էներգետիկ առևտրի վերականգմնա ծրագրը
Որպես տնտեսական գերտերություն Չինաստանի ի հայտ գալն ազդել է Իրանի ավանդական դերի և դիրքի վրա՝ որպես միջազգային տնտեսութանը նավթ մատակարարող երկիր: Հետևաբար, Իրանը պետք է իր տնտեսությունը համապատասխանեցինի մի քաղաքական ծրագրի, որը հիմնված կլինի միջազգային զարգացումների և դրա առավելությունների, այդ թվում՝ էներգետիկայի վրա:
Իրանը պետք է վերանայի իր էներգետիկ առևտուրը, հատկապես պատժամիջոցների չեղարկվլու դեպքում. Այն պետք է առաջին հերթին դիմացկուն լինի պատժամիջոցների նկատմամբ, և համահունչ՝ միջազգային տնտեսության մեջ Իրանի նոր դիրքին:
Հարկ է նշել, որ ուկրաինական պատերազմն այս պահին Իրանի համար մեծ հնարավորություն է ստեղծել, որից Թեհրանը կարող է օգտվել՝ միջազգային տնտեսության մեջ նոր դիրքի և երկրի էներգետիկ առևտրի վերականգնման համար:
Քեյհան օպրաթերթ
Գերմանացիները զանգվածային ցույցր են անցկացնում՝ «Մենք չենք ուզում ցրտահարվել ձմռանը» կարգախոսով
Գերմանիայի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով վերջ դնել հակառուսական պատժամիջոցներին: Ցուցարարները կանցլերից պահանջել են չեզոք լինել ուկրաինական պատերազմում և հայտարարել, որ գազի բացակայության պատճառով չեն ցանկանում ցրտահարվել ձմռանը:
Չնայած Եվրոպայի կառավարությունների ձեռնարկած քայլերին, մայրցամաքում էներգետիկ ճգնաժամն օրեցօր ավելի է սրվում: Եվ նույնիսկ Եմենի կամ Սիրիայի նման երկրներից նավթի և գազի գողությունը չի կարողացել փրկել Արևմուտքին այս ճգնաժամից։
Կանխատեսվում է, որ հաջորդ տարի Եվրոպան և իհարկե ԱՄՆ-ն մեծ վնասներ կկրեն էներգետիկ ճգնաժամի և դրա հետևանքով առաջացած գնաճի արդյուքնում։ Անցած ամիսների ընթացքում եվրոպական երկրներից շատերում էլեկտրաէներգիայի և գազի վճարներն աճել են ավելի քան 500%-ով, և այս հարցը մեծապես զայրացրել է եվրոպացիներին։
Մայրցամաքի երկրների մեծ մասում անց են կացվում անգվածային բողոքի ցույցեր և գործադուլներ՝ ընդդեմ գնաճի: Ցուցարարները բողոքում են ճգնաժամաը զսպելու՝ կառավարությունների անարդյունավետ քայլերից:
Էթելաաթ օրաթերթ
Դա Սիլվան բանտից վերադարձել է Բրազիլիայի նախագահական պալատ
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է գործող նախագահ Ժաիր Բոլսոնարոյին և ընտրվել նոր նախագահ։
Լուլա դա Սիլվան հավաքել է ձայների 50,81%-ը:
Բոլսոնարոյին անվանում էին «Բրազիլիայի Թրամփ»։ Բրազիլիայի ընտրություններն անցկացվեցին այն ժամանակ, երբ, ըստ New York Times-ի՝ երկիրն անցած տասնամյակի ընթացքում անցել է մի ճգնաժամից մյուսը՝ սկսած շրջակա միջավայրի ոչնչացումից մինչև տնտեսական լճացում, նախագահի իմպիչմենտ, երկու նախագահների բանտարկություն և կորոնավիրուսի համաճարակ։
armenpress.am
Հայտնի է Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսան Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք առանձին հանձնարարականների կատարման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:
Կողմերը նաև քննարկել են կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, այդ թվում ՝ հոկտեմբերի 28-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի արդյունքները:
armenpress.am
Հայաստանը և Իրանը հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ
Հայաստանը և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehrnews»-ը, Թեհրանում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ Իրանի նախագահ Ռայիսիի մոտեցումը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համագործակցության և համակեցության հստակ և միանշանակ խորհրդանիշ:
Բարձր գնահատելով կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ Իրանի սկզբունքային տեսակետները ՝ Փաշինյանն ասել է.
«Ես պարոն Ռայիսիին տեղեկացրել եմ Սոչիում եռակողմ հանդիպման մասին, և ես համաձայն եմ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ Իրանի նախագահի տեսակետների հետ»:
armenpress.am
Հայաստանի վարչապետի այցը Իրան շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար. Էբրահիմ Ռայիսի
Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին աճել է 43 տոկոսով, մեր նպատակն է այն հասցնել 3 միլիարդ դոլարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehrnews»-ը, այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Իրանի նախագահն ասել է, որ անշուշտ, Հայաստանի վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար:
Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ բարիդրացիության քաղաքականությունը Իրանի կառավարության կողմից ընդգծված ռազմավարություններից մեկն է՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգում երկկողմ հանդիպումներն են՝ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային հարաբերությունների և անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացման համար:
«Մեր նպատակն է ապրանքաշրջանառությունը հասցնել երեք միլիարդ դոլարի, ինչին կարելի է հասնել երկու երկրների կամքի առկայության դեպքում», - հավելել է նա:
Ռայիսին ընդգծել է, որ երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները, անշուշտ, կհանգեցնեն տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հարաբերությունների բարելավմանը:
Նա հայտարարել է, որ Իրանը Կովկասյան տարածաշրջանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, ուստի Կովկասյան տարածաշրջանում անվտանգությունը և խաղաղությունը և իրադարձությունների զարգացումները շատ կարևոր են Իրանի համար:
Իրանի նախագահը շեշտել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային սուբյեկտների կողմից:
«Տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած միջամտություն կստեղծի խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն»,- նշել է նա:
panorama.am
Բրիտանացիները էներգիայի համար երկու անգամ ավելի շատ կվճարեն, քան 2021 թ-ին
Մեծ Բրիտանիայի շատ բնակիչներ լուրջ ֆինանսական դժվարություններ կունենան այս ձմռանը, քանի որ նրանք պետք է երկու անգամ ավելի շատ վճարեն էներգիայի համար, քան անցյալ տարի՝ չնայած տարեկան 2500 ֆունտ ստեռլինգ էներգիայի օրինագծի սահմանաչափի ներդրմանը։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Միացյալ թագավորության «National Grid»-ի միասնական էներգահամակարգի գլխավոր օպերատոր Ջոն Փետիգրյուն։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը ավելի վաղ հայտարարել էր հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի վճարների սառեցման մասին՝ առաջիկա երկու տարով։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 1-ից միջին վիճակագրական ընտանիքը կվճարի ոչ ավելի, քան տարեկան 2500 ֆունտ ստելինգ հաջորդ երկու տարիների համար։
Ֆինանսների նոր նախարար Ջերեմի Հանթը ավելի ուշ ասել է, որ պետական բյուջեի ծանր բեռի պատճառով այս ծրագիրը կգործի մինչև 2023 թվականի ապրիլ։
«Նույնիսկ գների վերին շեմի դեպքում դա երկու անգամ ավելի է, քան մարդիկ սովոր են վճարել էներգիայի համար ։ Ուստի որոշ մարդիկ անխուսափելիորեն ֆինանսական դժվարություններ կունենան»,- ասել է Պետիգրյուն «Financial Times» թերթին։
panorama.am
Որտե՞ղ են աշխարհում կառուցվում ամենաշատ նոր հյուրանոցները
Ամբողջ աշխարհում հաջորդ տարի նախատեսվում է կառուցել ավելի քան մեկ միլիոն հյուրանոցային համար, սակայն համավարակի և գնաճի պատճառով շրջանների մեծ մասում գործընթացը դանդաղել է։ Այս մասին հայտնում է Ator-ը՝ վկայակոչելով STR խորհրդատվական ընկերության տվյալները:
Ապագա նախագծերի մոտ կեսն իրականացվում է Եվրոպայում, իսկ մնացածը Չինաստանում, ԱՄՆ-ում և Մերձավոր Արևելքում։
Փորձագետները նաև վերլուծել են հյուրանոցային շուկայի համաշխարհային զարգացումը 2022 թվականի առաջին 9 ամիսներին։
Այսպիսով, Եվրոպայում սեպտեմբերի դրությամբ նախատեսվում էր կառուցել մոտ 505 հազար նոր համար, ինչը 8,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այս ընդհանուր թվից արդեն կառուցվում է 198 հազար սենյակ, իսկ մոտավորապես 144 հազարը գտնվում է վերջնական պլանավորման փուլում։ Առաջատարներն են Գերմանիան (ավելի քան 38 հազար սենյակ) և Մեծ Բրիտանիան (29 հազար սենյակ): Ամենաքիչը նոր հյուրանոցներ ցանկանում են կառուցել Իսպանիայում։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում ընդհանուր առմամբ նախատեսված է ավելի քան 900 հազար համար (2021 թվականի սեպտեմբերի համեմատ 4%-ով պակաս)։ Ամենից շատ նոր հյուրանոցներ կհայտնվեն Չինաստանում (գրեթե 312 հազար համար) և Վիետնամում (ավելի քան 28 հազար համար):
Ամերիկայում կառուցվում է 207 հազար սենյակ (9,2 տոկոսով պակաս, քան 2021 թվականի սեպտեմբերին), իսկ ընդհանուր առմամբ կհանձնվի ավելի քան 740 հազար սենյակ։
Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում նախատեսված սենյակների քանակը տարեկան կտրվածքով աճել է մոտ 19 տոկոսով՝ գերազանցելով 75,5 հազարը: Ըստ STR-ի՝ նոր հյուրանոցների կառուցման ամենամեծ դինամիկան կենտրոնացած է Մերձավոր Արևելքում։ Այս գործընթացը ղեկավարում են Սաուդյան Արաբիան (39 հազար համար) և ԱՄԷ-ն (32 հազար)։
Սաուդյան Արաբիան մինչև 2030 թվականը հայտարարել է 310 հազար նոր հյուրանոցային համարների բացման մասին։ Այդ նպատակների համար կծախսվի մոտ 110 միլիարդ դոլար։ Նոր պրեմիում հյուրանոցները կհայտնվեն Մերձավոր Արևելքի պատմության մեջ առաջին «Trojan լեռնադահուկային հանգստավայրում, որը կկառուցվի մինչև 2026 թվականը ապագա NEOM քաղաքում՝ Ակաբայի ծովածոցից 50 կիլոմետր հեռավորության վրա:
panorama.am
Հայաստանում գնաճը հասել է ԵՄ գոտու երկրների գնաճի մակարդակին՝9.9 %. Մարտին Գալստյան
«Գնաճը Հայաստանում հասել է 9.9 %-ի մակարդակի, որ ԵՄ գոտու երկրների գնաճին է հավասար»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա ստեղծված իրավիճակը բավականին մտահոգիչ գնահատեց այն առումով, որ Հայաստանում գների նվազում էր արձանագրվում, բայց վերջին իրադարձությունների ֆոնին մոբիլիզացիայի վերաբերյալ նոր հայտարարություններ եղան ՌԴ-ից, ինչն էլ խթանել է գնաճը:
«Մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո տեսանք նոր մարդկանց հոսք ՌԴ-ից, որը, բնականաբար, ավելացնում է արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա»,-ասաց Մարտին Գալստյանը:
Նա հայտարարեց, որ ԿԲ-ն մի բանում է հաստատակամ, որ քաղաքականությունների բոլոր գործիքները պետք է նպատակադրվեն գնաճի զսպմանը, որպեսզի հաջորդ տարի հասնեն գնաճի նախանշված թիրախին: