Մամուլի տոսություն 03.11.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185954-Մամուլի_տոսություն_03.11.2022
New York Times. Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ջատագովները դարձել են այդ երկրի ամենախոշոր հաճախորդները։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 03, 2022 11:18 Asia/Tehran
  • Մամուլի տոսություն 03.11.2022

New York Times. Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ջատագովները դարձել են այդ երկրի ամենախոշոր հաճախորդները։

Ջավան օրաթերթ

ԱՄՆ-ն փրկելու նախագծի քաոսը

Ամերիկյան քաղաքական գործիչների, ստրատեգների, ԶԼՄ-ների և հանրության շրջանում տարիներ շարունակ շրջանառվող «ամերիկյան երազանքի» և «ամերիկյան դարի» ու նմանատիպ այլ հարցերի շուրջ խոսակցություններն այսօր իրենց տեղը զիջել են   «ԱՄՆ-ի անկման» և «ԱՄՆ-ի վերջի» մասին խոսակցություններին: 

Ամերիկացի քննադատ Նոամ Չամսկիի կարծիքով՝ ԱՄՆ-ն փլուզվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առումով: Ամերիկացի նեոռեալիստ տեսաբան Ֆարիդ Զաքարիան ասում է, որ ապագա աշխարհում ԱՄՆ-ն չի լինի տնտեսական և աշխարհաքաղաքական առաջնորդ, և ամերիկյան մշակույթն ու իշխանությունն  անկում կապրեն:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում գոլի հեղինակ դարձած «Պորտու»-ի իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին Եվրոպայի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում դարձել է 5 գոլի հեղինակ՝ միանալով «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» հարձակվողներին։

Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Պորտուն»  սեփական հարկի տակ ընդունել է Մադրիդի «Ատլետիկոյին»: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ «Պորտուի»: Արդյունքում, պորտուգալական թիմը 12 միավորով գլխավորել է. B խումբը, դուրս գալով 18-րդ եզրափակիչ: Մեհդի Թարեմին, ով ի սկզբանե հանդես էր գալիս «Պորտուի» կազմում, 5-րդ րոպեին խփած գոլով, մրցաշրջանում իր եվրոպական գոլերի թիվը հասցրեց 5-ի։

 

Քեյհան օարթերթ

New York Times. Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ջատագովները դարձել են այդ երկրի ամենախոշոր հաճախորդները

Ամերիկյան  New York Times թերթը գրել է, որ արևմտյան շատ երկրներ, որոնք ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո հակառուսական պատժամիջոցների հիմնական ջատագովներն էին, ճգնաժամի պայմաններում դարձել են Ռուսաստանի ամենամեծ հաճախորդները:

The New York Times-ը, հիմնվելով The Observatory of Economic-ի տվյալների վրա, գրել է. «Այս տարի որոշ երկրներ ավելացրել են Ռուսաստանից ամսական ներմուծումների ծավալները: Ռուսական ապրանքների  հիմնական ներկրողներն են Հնդկաստանը և Թուրքիան, որոնց ներմուծումն այս երկրից աճել է համապատասխանաբար 430 և 213 տոկոսով։ Երրորդ տեղում Բրազիլիան է, որի ներկրման ծավալներն աճել են 166 տոկոսով:

 Չինաստան արտահանման ծավալն աճել է 98, Սաուդյան Արաբիա՝  45 տոկոսով:

 

Էթելաաթ օրաթերթ

Աշխատանքային ժամերի ավարտին Փարիզի որոշ շրջաններում  հովհարային անջատումներ կլինեն՝ էլեկտրաէներգիան խնայելու նպատակով

Որպես լույսերի քաղաք հայտնի  Փարիզի խանութների լույսերն աշխատանքային ժամերի ավարտից հետո կանջատեն՝ էներգիա խնայելու համար։ Ձմռանն ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանությունները խանութպաններին խնդրել են աշխատանքի ավարտից հետո անջատել լույսերը՝ էներգիա խնայելու համար։

17-րդ դարից որպես լույսերի քաղաք հայտնի Փարիզն այժմ էներգիայի խնայողության նպատակով հովհարային անջատումների հարցում առաջին տեղում է: 

 

armenpress.am

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն Է տվել «օլիգարխների մասին» օրինագծին

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 3-ին կայացած նիստում առաջին ընթերցմամբ հավանություն Է տվել «օլիգարխների մասին» օրինագծին, փաստաթուղթը սահմանում Է «օլիգարխ» հասկացությունը եւ օլիգարխների ռեեստրի մարդկանց արգելում Է մասնակցել երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քվեարկությունն ուղիղ եթերով հեռարձակվել Է օրենսդիր մարամնի կայքում:

Օրինագծի համաձայն՝ օլիգարխ են ճանաչում նրանց, ովքեր մասնակցում են երկրի քաղաքական կյանքին, նկատելի ազդեցություն են գործում զանգվածային լրատվամիջոցների վրա կամ դրանց սեփականատերն են, ինչպես նաեւ վերջին տարվա ընթացքում առաջատար դիրք են զբաղեցրել որեւԷ տնտեսական ճյուղում: Նման մարդկանց համար կստեղծեն առանձին ռեեստր, ինչից հետո նրանց կարգելվի քաղաքական կուսակցությունների, հանրահավաքների ֆինանսավորումը, մասնակցությունը մասնավորեցմանը: Սույն օրենքը, եթե ընդունվի, կկորցնի ուժը տասը տարի հետո:

Փաստաթուղթը տակավին երկրորդ եւ երրորդ ընթերցում պետք Է անցնի խորհրդարանում: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի կոմիտեի ղեկավար Անրի Օհանաշվիլին, օրինագիծը նման Է ուկրաինական «օլիգախների մասին» օրենքին: Ընդդիմությունը հավանությոն չի տվել դրան՝ պատճառաբանելով, թե փաստաթուղթը չի համապատասխանում վրացական իրողություններին: Օլիգարխների մասին ծրենքի ընդունումը կդառնա այն 12 կետերից մեկի կատարումը, որոնք Եվրամիության ղեկավարները հունիսի 23-ի նիստում սահմանել են Վրաստանին միության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Բայդենն առաջիկա ընտրությունների կապակցությամբ հայտարարել Է, որ «ժողովրդավարությունը գտնվում Է սպառնալիքի տակ»

 Նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել Է, որ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները կարող են «ժողովրդավարության համար կրախ» դառնալ: Այդ մասին գրում Է Politico հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հոգու խորքում մենք զգում ենք, որ ժողովրդավարությունը գտնվում Է սպառնալիքի տակ»,-թերթը մեջբերում Է նախագահի հայտարարությունը, որը նա արել Վաշինգտոնում նախընտրական հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ:

Բայդենն իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին, մեղադրել Է երկրում տարաձայնություններ բորբոքելու մեջ եւ նախազգուշացրել, որ Թրամփի կողմնակիցները, որոնք չեն ընդունում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, ներկայում «Ամերիկայում իրենց թեկնածություններն են առաջադրում բոլոր պաշտոններում»: Բայդենն ընդդիմախոսներին մեղադրել Է «դեմոկրատների, հանրապետականների եւ անկուսակցական պաշտոնյաների նկատմամբ բռնության» մեջ:

Բայդենն ընդգծել Է, որ «դա ճանապարհ Է դեպի քաոս Ամերիկայում. դա աննախադեպ Է, դա անօրինական Է»: Նախագահը հայտարարել Է, որ ընտրողները որեւԷ թեկնածուի օգտին ձայն տալուց առաջ պետք Է իրենց հարց տան. «Կընդունի արդյոք այս մարդը ժողովրդի օրինական կամքը»: «Այդ հարցի պատասխանը կենսականորեն կարեւոր Է եւ, ըստ իս, պետք Է վճռական լինի»,-ասել Է նա, հավելելով, որ «բախտախաղի Է դրված ժողովրդավարությունը»:

«Մենք մեր տարաձայնություններն Ամերիկայում չենք լուծի բունտի, ամբոխի, գնդակի կամ մուրճի օգնությամբ»,-նշել Է Բայդենը: ԱՄՆ-ում դեմոկրատների անհանգստությունն Է առաջացնում այն, որ միջանկյալ ընտրությունների արդյունքներով իրենք կարող են կորցնել հսկողությունը «Ներկայացուցիչների պալատի նկատմամբ այն դեպքում, երբ Սենատի նկատմամբ հսկողության հետ կապված իրադրությունն առայժմ պարզ չԷ, գրում Է Politico-ն: Միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ կնորացվի ամբողջ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատի մեկ երրորդը, կընտրվեն մի շարք նահանգների ղեկավարներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

 

ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն օրակարգի առաջնային հարց է. ԱԳ փոխնախարար

 Հայաստանի համար օրակարգի առաջնային հարցերի շարքում են շարունակում մնալ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումը ՀՀ տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Հայաստանի համար համագործակցության օրակարգի առաջնային հարցերի շարքում շարունակում են մնալ աշխատանքներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, առաջին հերթին՝ հումանիտար հարցերը, ադրբեջանական ԶՈՒ դուրսբերումը մեր տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը»,-ասաց փոխնախարարը:

Միաժամանակ, օրակարգի առաջնային հարցերի շարքում է Եվրոպական միության և ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, իհարկե,  տնտեսական ցնցումների հաղթահարումը:

 

 

panorama.am

Չեմ ժխտում, որ տարեվերջին կունենանք աղքատության ավելի բարձր ցուցանիշ. Քերոբյան

«Համաձայն չեմ այն պնդման հետ, որ ՀՀ քաղաքացին ամեն օր ավելի վատ է ապրում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ նրա՝ եթե  վերցնեն միջին քաղաքացուն, ապա նա  14,1 տոկոսով ավելի լավ է ապրում։«Բնականաբար, որոշ մարդիկ ավելի վատ են ապրել, և մեր խնդիրն է այնպես անել, որ այդ թիվը լինի զրո: Մենք 50 հազարով ավելացրել ենք աշխատատեղերի քանակը, որն ազդել է 50 հազար ընտանիքի բարեկեցության մակարդակի վրա, բայց ես չեմ ժխտում, որ տարվա վերջում մենք կարող է տեսնենք  աղքատության ավելի բարձր ցուցանիշ, քանի որ ունենք շատ բարձր գնաճ», - հավելեց նա։

Նրա խոսքով՝ այն բարձր գնաճը, որ կա աշխարհում ու Հայաստանում,  ըստ գնահատականների, գնաճի պատճառով աղքատության մակարդակը կարող է բարձրանալ 27-ից մինչև 42 տոկոս. «Հիմա մեր արած աշխատանքի շնորհիվ կարողացել ենք այնպես անել, որ այդ 27-ը նվազի կամ 42 չդառնա, պաշտոնական թվերը ցույց կտան, երբ դրանք հրապարակվեն: Ես առաջարկում եմ մի քիչ էլ սպասենք, կտեսնենք»։

Քերոբյանը միաժամանակ նշեց, որ բյուջեի լրացուցիչ եկամուտներն ուղղում են աղքատության հաղթահարմանը, մասնավորապես՝թոշակների և նպաստների բարձրացմանը. «Չեմ կարող ասել՝ հաջողություն կունենանք, թե ոչ, բայց մեր աշխատանքն ուղղված է եղել դրան և հաջորդ տարիներին ևս  սոցիալական խնդիրների լուծումը լինելու է մեր գլխավոր նպատակը»։

 

panorama.am

Չինաստանի իշխանությունները պաշտոնյայի նկատմամբ ստուգումներ են սկսել թանկարժեք ականջօղերի պատճառով

Չինաստանի իշխանությունները ստուգումներ են սկսել Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանից պետական ծառայող լի Շաոլիի նկատմամբ այն բանից հետո, երբ նա հանրությանը հայտնվել է ականջօղերով, որոնց արժեքը կարող է հասնել 4,2 հազար դոլարի։ Այս մասին գրել է South China Morning Post պարբերականը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Նշվում է, որ ՉԺՀ-ի Ներքին Մոնղոլիա ինքնավար Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Հոհհոթ քաղաքի վարչական համակարգման և հանրային ծառայությունների բյուրոյի փոխտնօրենը մասնակցել է COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիսին։

Համացանցի օգտատերերը ուշադրություն են հրավիրել պաշտոնյայի զարդերի վրա, որոնց արժեքը, ըստ նրանց, կարող է հասնել մի քանի հազար դոլարի։ Խոսքը «Van Cleef & Arpels» ոսկերչական հայտնի ապրանքանիշի ականջօղերի և «Hermes» նորաձևության տան շարֆի մասին է։ Ականջօղերը, որոնք շատ նման են Vintage Alhambra և Sweet Alhambra մոդելներին, արժեն համապատասխանաբար 4200 և 2600 դոլար, իսկ շարֆը՝ մոտ 550 դոլար։ Կառավարության ներկայացուցչի այդքան թանկարժեք, ենթադրաբար, զարդերը բուռն քննարկումների տեղիք են տվել համացանցի օգտատերերի շրջանում։

Ըստ պարբերականի, կարգապահական տեսչական հանձնաժողովի տեղական մասնաճյուղը հետաքննություն է սկսել։ 

 

panorama.am

Այս տարվա ութ ամիսներին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 2 անգամ. Քերոբյան

2022 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2.778 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 74.1%-ով. 2021 թ-ի ութ ամիսներին այն կազմել է մոտ 1.6 մլրդ դոլար: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Այսպիսով, ըստ պաշտոնական վիճակագրության, հունվար-օգոստոսին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ: Ինչ վերաբերում է ներմուծմանը ԵԱՏՄ երկրներից, ապա նշված ժամանակահատվածում այն կազմել է 1.67 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 58.7%-ով։

Վահան Քերոբյանի խոսքով՝ ՌԴ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 2.642 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 71.7%-ով. «Ընդ որում` արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը՝ 55.3%-ով»:

Ըստ նրա աշխատանք է տարվել, որ Հայաստանի և Ռուսաստանից բացի ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառությունը ևս խթանեն: Այսպիսով. Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 106.7 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճելով 2,4 անգամ, Ղազախստանի՝ 26.6 մլն դոլար (աճը՝ 2,6 անգամ), Ղրղզստանի՝ 2.9 մլն դոլար (աճ՝ 90.8%): 

«ԵԱՏՄ կառուցվածքում բոլոր երկրների հարաբերությունների մեծ մասը կառուցված է եղել ՌԴ-ի հետ: Մենք մեր առջև խնդիր ենք դրել ակտիվացնել հարաբերությունները ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ նույնպես, և ԵԱՏՄ-ն իր կառուցվածքով և առևտրաշրջառանությամբ դարձնել ավելի համաչափ։ Պետք է նշեմ՝ այս տարի արձանագրված առևտրի փոփոխությունը ցույց է տալիս, որ այդ աշխատանքը որոշակի արդյունք արդեն տվել է»,- ընդգծեց նա։ 

Անդրադառնալով օտարերկյա ներդրումներին, նշեց, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսական իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալները կազմել են 204,8 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32,4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդումները կազմել են 129,2 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտ 1/3-րդը՝ 40,1 մլրդ դրամ։