Մամուլի տեսություն 04.11.2022
Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններին արևմտյան որոշ պաշտոնյաների աջակցության ֆոնին, Foreign Policy պարբերականը գրել է. «Արևմուտքն այնքան հեղինակություն չունի, որպեսզի աջակցի Իրանի անկարգություններին»:
Էթեմադ օրաթերթ
Թուրքիայում գնաճը հասել է 1998 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ 85,5 տոկոսի
Թուրքիայի վիճակագրական կենտրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հոկտեմբերին երկրում գնաճը հասել է 85,51 տոկոսի։
Գնաճի այս մակարդակը Թուրքիայում ամենաբարձր ցուցանիշն է 1998 թվականից ի վեր: Գնաճին զուգահեռ, կտրուկ անկում է ապրել ազգային արժույթը։
Ջամե Ջամ օրաթերթ
Մոսկվան տեղյակ չէ, թե որն է ամերիկյան ԶԼՄ-ների շահարկումների աղբյուրը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ամերիկյան Wall Street Journal-ի անհիմն հոդվածին, թե Իրանը պատրաստվում է հարձակվել Սաուդյան Արաբիայի ներսում գտնվող թիրախների վրա։
Նա ասել է. «Ես չգիտեմ, թե որտեղից են սկիզբ առել այդ լուրերը։ Մոսկվան տեղեկություն չունի Սաուդյան Արաբիայի և այլ երկրների վրա Իրանի հնարավոր հարձակման մասին»։
Օրերս ամերիկյան Wall Street Journal-ը մի հոդվածում պնդել էր, թե Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները բարձր զգոնության վիճակում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հարձակման սպառնալիքի պատճառով:
Իրան օրաթերթ
Foreign Policy. Արևմուտքն այնքան հեղինակություն չունի, որպեսզի աջակցի Իրանի անկարգություններին
Ամերիկյան Foreign Policy պարբերականը գրում է, որ Արևմուտքի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին և ՀԳՀԾ-ի վերակենդանացման հեռանկարի մարմանը զուգահեռ, Իրանը դիվերսիֆիկացնում է իր տարբերակները:
Պարբերականը գրում է. «Իրանը կրկնապատկում է իր համագործակցությունը Ռուսաստանի հետ, ձգտում է ավելի շատ տնտեսական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ և խորացնում է դիվանագիտությունը Պարսից ծոցի և ասիական հարևանների հետ»։
Foreign Policy-ն նշում է, որ բացի Իրանից, նույնիսկ Սաուդյան Արաբիան է համագործակցում Մոսկվայի հետ՝ ԱՄՆ-ին վախեցնելու համար: Պարբերականը գրում է. «Թեև Ռիադը և Թեհրանը մրցակիցներ են, գրեթե ամեն ինչում, երկուսն էլ աջակցում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին՝ Վաշինգտոնից ազատվելու համար: Այժմ, քանի որ Ռուսաստանն ունի կարիք, դժվար թե Իրանը մերժի զենք գնելու Մոսկվայի խնդրանքը, քանի որ դա իր հետ բերում է ֆինանսական խթաններ և աշխարհաքաղաքական ազդեցություն համաշխարհային ասպարեզում:
Այս իրավիճակում Իրանը հնարավորություն է ստացել ներկայացնելու իր արտադրած զենքի հնարավորությունները: Չնայած տասնամյակների էմբարգոյին, դա նախազգուշացում կլինի տարածաշրջանային թշնամիներին, որ Իրանը կարող է զգալի վնաս հասցնել նրանց՝ օգտագործելով իր սեփական արտադրության զենքերը»:
Համշահրի օրաթերթ
Իլոն Մասկի կողմից Twitter-ում աճել են ատելության կոչերը
Վերջերս Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը պաշտոնապես ստանձնեց Twitter-ը ղեկավարությունը, սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանից անմիջւապես հետո, այս հարթակում աճել են ատելության կոչերը:
CBS News-ի հաղորդմամբ՝ Մոնթկլեր նահանգի համալսարանի հետազոտողները պարզել են, որ Մասկի կողմից Twitter-ի ղեկավարությունը ստանձնելուց 12 ժամ անց այս սոցիալական ցանցում «թշնամական» միջավայրն ավելի է սրվել:
Ըստ այս հետազոտության, թվիթները պարունակում են «տգեղ և թշնամական» արտահայտություններ, ողողված հայհոյանքներով, հիմնված ռասայական, կրոնական, ազգային պատկանելության և այլ հարցերի նկատմամբ ատելության վրա:
armenpress.am
Լուկաշենկոն ազդարարել Է ՌԴ-ի հետ համատեղ արբանյակային խմբավորում ստեղծելու մասին
Բելառուսը եւ Ռուսաստանը աշխատում են համատեղ արբանյակային խմբավորում ստեղծելու վրա, այդ թվում՝ օգտագործվելու Է ռազմական նպատակներով: Այդ մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք ոչ միայն պատրաստ ենք տիեզերք ուղարկել որեւիցե մեկին, ուղարկել մեր տիեզերագնացին:
Մենք նրան կուղարկենք մոտ ժամանակներս: Մենք արտադրում ենք տիեզերական ապարատներ: Մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք տիեզերքում ստեղծել տիեզերական ապարատների համատեղ խմբավորում»,-«Բելտա» պետական գործակալությունը նոյեմբերի 4-ին մեջբերում Է Բելառուսի նախագահի խոսքը՝ որով նա հանդես Է եկել Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիայի աշխատակիցների հետ հանդիպմանը: «Դա միայն ռազմական նպատակներով չԷ: Ռուսաստանը վիթխարի երկիր Է:
Եվ մենք կարողացել ենք խորամուխ լինել այդ ծրագրում եւ ռուսաստանցիների հետ միասին կստեղծենք արբանյակների այդ խմբավորումը: Մենք այսօր ունենք արբանյակ, որը 500-600 կիլոմետր բարձրությունից տեսնում Է 35 սանտիմետրանոց օբյեկտը: Ուստի մենք այստեղ հսկայական քայլեր ենք անում»,-հավելել Է Լուկաշենկոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
ՀՀ ՄԻՊ-ն ու Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահը ստորագրել են հուշագիր՝ ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու մասին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Մատինյանը նոյեմբերի 3-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի՝ պայմանավորել են իրականացնել «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՄԻՊ-ից, հուշագրի ստորագրմանը ներկա է եղել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը:
Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում անհանգստացնող արագությամբ ատելության խոսքի ծավալման փաստը, ներառյալ՝ մեդիայով ու համացանցային այլ ռեսուրսներով: Կողմերը համաձայնել են, որ ատելության խոսքը կարող է ունենալ չափազանց ծանր հետևանքներ նման խոսքով թիրախավորված անձանց, խմբերի ու ընդհանուր առմամբ՝ հասարակության համար:
Պաշտպան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սխերմերսին համագործակցության համար:
armenpress.am
Իտալիայում հայտարարել են, որ Հռոմի կողմից Կիեւին ռազմական օգնության տրամադրման պայմանները չեն փոխվել
Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն կարծում Է, որ Հռոմի կողմից Կիեւին ռազմական օգնության տրամադրման պայմանները չեն փոխվել: «(Դեկրետները) եղել են հինգը, եւ ես չեմ կարծում, թե այն պայմանները, որոնք սահմանել են դրանք մեկը մյուսի հետեւից, փոխվել են,- ասել Է նա նոյեմբերի 4-ին Avvenire թերթում հրապակված հարցազրույցում:- Այնպես որ եթե կանխատեսումներ անենք, ապա կասեմ, որ եթե Ուկրաինայում իրադրությունը չփոխվի, ապա (ռազմական օգնության նոր փաթեթը) կլինի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոյեմբերի 1-ին Il Messaggero թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրների, հայտնել Է, որ Իտալիայի իշխանությունները դադարեցել են Ուկրաինա զենքի առաքման նոր՝ վեցերորդ, դեկրետի քննարկումը մինչեւ ՆԱՏՕ-ի հետ ցուցակների համաձայնեցումը: Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին արդեն հավաստել Է մտադրությունը՝ շարունակելու օգնություն ցույց տալ Ուկրաինային թե՛ խորհրդարանում ելույթի ընթացքում, թե՛ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panorama.am
ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինային փոխանցել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները
Եվրամիությունը ցանկանում է դիտարկել Ռուսաստանի Բանկի սառեցված ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցը, ով ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ այս հարցի քննարկումն այժմ նախնական փուլում է։ Նա նշել է, որ իրավական հարցերով փորձագետին հանձնարարվել է ուսումնասիրել այդ գաղափարի իրականացման հնարավոր ուղիները։
Bloomberg-ի տվյալներով՝ ռուսական ակտիվների հարցը բարձրացրել Է ԱՄՆ-ը, սակայն տեղեկություններ չկան այն մասին, թե Բայդենը նման միջոցներ կձեռնարկի դոլարով պահվող ռուսական պահուստները հանելու համար:
Եվրամիության երկրները փետրվարի վերջից ներկայացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութ փաթեթ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։
panorama.am
Էկո-ակտիվիստները Հռոմում ցուցահանդեսում ապուր են լցրել վան Գոգի «Սերմնացանը» կտավի վրա
Հռոմի թանգարաններից մեկում «Վերջին սերունդ» շարժման չորս ակտիվիստներ բանջարեղենով ապուր են լցրել հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Սերմնացանը» կտավի վրա: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ակտիվիստները ապուր են լցրել նկարչի ստեղծագործության վրա, ապա կանգնել նրա կողքին և բղավել ածխի և կլիմայի փոփոխության դեմ կարգախոսներ։Անմիջապես միջամտել են անվտանգության աշխատակիցները՝ փակելով ցուցասրահները և դուրս հանել բոլոր այցելուներին։
«Սերմնացանը» աշխատանքը ցուցադրվում է նկարչին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում, այն պաշտպանված է եղել ապակիով։
«Վերջին սերնդի» ակտիվիստներն արդեն նման ակցիաներ են իրականացրել արտերկրի որոշ թանգարաններում։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին մեկ այլ բնապահպանական շարժման ակտիվիստները Լոնդոնի Ազգային պատկերասրահում տոմատի ապուր էին լցրել Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» նկարի վրա։ Թանգարանից հայտնել են, որ կտավը, որը նույնպես պաշտպանված է ապակիով, չի վնասվել։
Դրանից մի քանի օր անց «Վերջին սերունդ» բողոքի խմբի բնապահպան ծայրահեղականները կարտոֆիլի պյուրե էին լցրել Պոտսդամի «Բարբերինի» թանգարանում գտնվող իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» շարքից նկարի վրա, որից հետո նրանք ձեռքերին սոսինձ էին քսել ու կպցրել պատին:
panorama.am
Թուրքիան փնտրում է բեռնատար նավի նավաստուն, որը ծովն էր նետվել հրդեհի ժամանակ
Թուրքական առափնյա պահպանության ծառայությունը փնտրում է Մարշալյան կղզիների դրոշով լողացող Azov Confidence բեռնանավի նավաստուն, որը թուրքական ափերի մոտ նետվել ծովը նավի վրա հրդեհի բռնկման ժամանակ: Cumhuriyet հեռուստաալիքի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Հեռուստաալիքը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում՝ Սև ծովի Սամսուն նավահանգստից չորս մղոն հեռավորության վրա։ Նավի վրա հրդեհը մարելիս բեռնատար նավի մեխանիկ, Ուկրաինայի քաղաքացի 43-ամյա Միխայիլ Մուրավյովի հագուստն այրվել էր, և նա նետվել էր ծովը։
Որոնումների են ուղարկվել առափնյա պահպանության նավակներ և ուղղաթիռ։
Հավելվում է, որ Ռուսաստանից մետաղ տեղափոխող բեռնատար նավը ներկայումս խարսխված է Սամսուն նավահանգստում։