Մամուլի տեսություն 06.11.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186208-Մամուլի_տեսություն_06.11.2022
Անդրադառնալով ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամի սրմանն անգլիական Guardian թերթը գրել է. «Միացյալ Նահանգների աշխատողներն ու ցածր եկամուտ ունեցող խավը ստիպված են արյուն վաճառել, իսկ երկու աշխատանք ունեցողները չեն կարողանում հոգալ առօրյա ծախսերը»:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 06, 2022 12:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.11.2022

Անդրադառնալով ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամի սրմանն անգլիական Guardian թերթը գրել է. «Միացյալ Նահանգների աշխատողներն ու ցածր եկամուտ ունեցող խավը ստիպված են արյուն վաճառել, իսկ երկու աշխատանք ունեցողները չեն կարողանում հոգալ առօրյա ծախսերը»:

Վաթան Էմռուզ օրաթերթ

ԱՄՆ-ն նպատակ ունի Իրանում գունավոր հեղափոխություն իրականացնել

Վենեսուելայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը նպատակ ունի Իրանում գունավոր հեղափոխություն իրականացնել աշխարհի մի շարք անկախ երկրներում։

Կառլոս Խուլիո Ռոն Մարտինեսը  Վաթան Էմռուզ  օրաթերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է ԱՄՆ-ն ​​միջամտում անկախ երկրների գործերին, ասել է. « Միացյալ Նահանգների գլխավորությամբ, 2014 և 2019 թվականներին Վենեսուելայում տեղի են ունեցել հակակառավարական բողոքի ակցիաներ»:

Նա հավելել է. «Վենեսուելայում ստեղծված քաոսում ԱՄՆ-ի մասնակցության  հստակ ապացույցներ կան, որոնցից մեկը Թրամփի օրոք մեր երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ հեղաշրջման ձախողված փորձն էր»:

 

Քեյհան օրաթերթ

Guardian. Ամերիկացիները արյուն են վաճառում, իսկ երկու տեղ  աշխատողները չեն կարողանում հոգալ առօրյա ծախսերը

Անդրադառնալով ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամի սրմանը և աշխատավորների վիճակին, անգլիական Guardian թերթը  հաղորդել է, որ քաղաքացիները սկսել են արյուն վաճառել: Թերթը գրել է. «Գնաճի պատճառով միլիոնավոր ամերիկացիներ ներկայումս ունեն երկու կամ ավելի աշխատատեղ՝ առօրյա ծախսերը հոգալու համար»։

Բրիտանական թերթը գրել է. «Քեշե Լուիզն ամերիկացի է, ով երկու աշխատանք ունի և այժմ փորձում է երրորդ աշխատանքը գտնել, որպեսզի կարողանա իր բնակարանի  200 դոլար ամսական վարձավճարը վճարել: Լուիզը ասում է, որ միշտ հոգնած է ու մի շաբաթ արձակուրդ է վերցրեցել՝ իր արյունը վաճառելու համար,ք անի որ չունի այլընտրանք»:

 

Էթելաաթ օրաթերթ

Ցույցեր Բրիտանիայում՝  կյանքի թանկացման դեմ

Հազարավոր բրիտանացիներ Լոնդոնում բողոքի ցույց են անցկացրել՝ առօրյա ծախսերի ավելացման դեմ  և կոչ  արել  անցկացնել համընդհանուր ընտրություններ։

Բողոքի   շարժումը կազմակերպել էր «Ժողովրդական ժողով» կազմակերպությունը՝ քաղաքացիական խմբերի և ինստիտուտների, ընդդիմադիր կուսակցության բարձրաստիճան գործիչների աջակցությամբ: Ցույցին ամսնակցել են  Ջերեմի Քորբինը (Լեյբորիստական ​​կուսակցության նախկին առաջնորդ) և Ջոն Մաքդոնելը (ֆինանսների ստվերային նախկին նախարար): Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել նոր վարչապետ Ռիշի Սունակի պահպանողական կառավարության անարդյունավետ աշխատանքի դեմ։ 

 

Ջավան օրաթերթ

Amnesty International. Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարել վերջին հարձակումների ժամանակ

Amnesty International-ը  ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները, հաղորդել է Գազայի վրա հարձակման ժամանակ սիոնիստների կողմից կատարված ռազմական հանցագործությունների մասին:

Կազմակերպության հետաքննությունը ցույց է տալիս, որ հարձակումները մեծ վնաս և ավերածություններ են պատճառել պաղեստինցիներին, և քանի որ դա ռազմական հանցագործություն է համարվում, այդ գործով զբաղվելու միջնորդությունը ներկայացվել է Հաագայի դատարան։

 

news.am

ԱՄՆ-ը Ուկրաինային կոչ է անում ՌԴ-ի հետ բանակցելու պատրաստակամություն ցուցաբերել

ԱՄՆ-ը մասնավոր կերպով Ուկրաինային կոչ է անում Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամություն ցուցաբերել, գրում է Washington Post-ը:

Պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, գրում է, որ ամերիկացի պաշտոնյաների կոչը նպատակ ուներ ո՛չ թե Ուկրաինային բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, ա՛յլ Կիեւի համար այլ պետությունների աջակցությունն ապահովելու հաշվարկված փորձ էր:

«ԱՄՆ եւ ուկրաինացի պաշտոնյաները խոստովանել են, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արգելքը անհանգստություն է առաջացրել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի որոշ հատվածներում, որտեղ պատերազմի ազդեցությունը սննդի եւ վառելիքի ծախսերի հարցում առավել սուր է զգացվում», - գրում է Washington Post-ը:

«Ուկրաինայի հոգնածությունն իսկական խնդիր է մեր որոշ գործընկերների համար», - նշել է ամերիկացի պաշտոնյան՝ անանունության պայմանով:

Զելենսկին հոկտեմբերի 4-ին հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնապես «անհնար» է համարում Պուտինի հետ ցանկացած բանակցության հեռանկարը, սակայն բաց է թողնում Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը։

«Մենք նախկինում ասել ենք եւ էլի կասենք. գործերն ավելի բարձր են խոսում, քան խոսքերը։ Եթե ​​Ռուսաստանը պատրաստ է բանակցել, ապա պետք է դադարեցնի ռմբակոծությունը եւ դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից։ Կրեմլը շարունակում է սաստկացնել այս պատերազմը: Կրեմլը ցույց տվեց լրջորեն բանակցությունների մեջ մտնելու իր պատրաստակամությունը՝ նույնիսկ նախքան Ուկրաինա իր լայնամասշտաբ ներխուժումը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

 

armenpress.am

ՀՀ վարչապետն ու Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն անդրադարձել են Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան և Հայրենիքի հետ մշտական կապի պահպանումը: Վարչապետը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական և միջկառավարական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսության, Հայաստանի՝ ժողովրդավարական օրակարգի առաջմղման և այլ ուղղություններով: Այս առումով, ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Արին Կարապետը նախ իր տպավորություններով է կիսվել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովից և գոհունակությամբ ընդգծել աշխատանքների, տեղի ունեցող քննարկումների արդյունավետ անցկացման փաստը: Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը կարևորել է տարբեր երկրների խորհրդարանների հայ պատգամավորների միջև մշտական կապերի ստեղծումն ու ամրապնդումը, ինչը կնպաստի արտերկրում հայանպաստ գործունեությանը:  

Կարևորվել է Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ակտիվ գործունեությունը, երկու երկրների միջև ավիահաղորդակցության կազմակերպմանն ուղղված քայլերի իրականացումը: Քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովն ամենամյա դարձնելու հնարավորություններին վերաբերող հարցեր: 

 

news.am

Իրանը հաջողությամբ գործարկել է Ghaem 100 Booster-ը՝ նյարդայնացնելով ԱՄՆ-ին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը հաջողությամբ ուղեծրային տիեզերք են արձակել Ghaem 100 հրթիռակիրը, հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Փորձնական արձակումն իրականացվել է շաբաթ օրը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի եւ երկրի զինված ուժերի մի խումբ պաշտոնյաների ներկայությամբ։

Եռաստիճան պինդ շարժիչով Ghaem 100-ն ի վիճակի է 80 կիլոգրամանոց արբանյակներ արձակել երկրի մակերեւույթից 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուղեծիր. մոտ ապագայում «Նահիդ» արբանյակը ուղեծիր դուրս կբերվի Ghaem 100 կոշտ շարժիչային արբանյակային կրիչի միջոցով:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արձակել է իրանական «Նուր I»  առաջին ռազմական արբանյակը 2020 թվականի ապրիլին։ Մարտին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը, Երկրի ցածր ուղեծիր են արձակել իրենց երկրորդ ռազմական արբանյակը, որը կոչվում է «Նուր II»: Արբանյակը արձակվել է եռաստիճան արբանյակային կրիչի միջոցով, որը կոչվում է Qassed:

Մինչդեռ, ԱՄՆ Պետդեպարտամենտը դժգոհություն է հայտնել իրանական հրթիռակիր հրթիռի արձակման կապակցությամբ՝ ասելով, որ «նման արձակումները իրավիճակի ապակայունացման են հանգեցնում»։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը հղում տալով, ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ տիեզերական արձակման մեքենաների զարգացման ծրագիրը կարող է օգտագործվել «միջուկային մարտագլխիկների արձակման համար»։

 

armenpress.am

Հայաստանի վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման արդյունքների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր: 

Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: