Մամուլի տեսություն 07.11.2022
Իրանի «Ղայեմ 100» արբանյակակիր հրթիռի հաջող փորձարկումն անհանգստացրել է ԱՄՆ-ի իշխանություններին և Ղոդսն օկուպացրած ռեժիմին:
Վաթան էմռուզ օրաթերթ
Իրանին միանալու կովկասյան ժողովուրդների ցանկությունը
Նախիջեւանի ժողովուրդը հայտարարել է, որ պատրաստ է միանալ հայրենիքին:
Պաշտոնական հայտարարությունը, որի վրա տպագրված է Իրանի Նախիջևանի ժողովրդական շարժման տարբերանշանը, հրապարակվել է հինգշաբթի օրը՝ համացանցում։ Այն սկսվում է Աստծու անունով և գրված է ադրբեջաներեն՝ լատինատառով։ Տեքստի սկզբում գրված է «Նախիջևանի արժանապատիվ և Իրանի բարեկամ ժողովրդի անունից նամակ՝ ուղղված Իրանի Իսլամական Հանրապետությանը», իսկ վերջում նշված է «Կեցցե Նախիջևվանը և կեցցե Իրանը» կարգախոսը»։
Տեքստի սկզբում ոխսվում է Նախիջևանի ժողովրդի ընդհանուր քաղաքակրթության և պատմության մասին, որը համարվում է Արաքս գետի ափին գտնվող Իրանի տարածքի մի մասը։ Այնուհետև նշվում է, որ ադրբեջանցիների ցանկությունները տարբերվում են Էրդողանի և Ալիևի պանթուրքիստական ծրագրերից։
Էթելաաթ օրաթերթ
Օբամա. ԱՄՆ-ի քաղաքական միջավայրը վտանգավոր է դարձել
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախկին նախագահը զգուշացրել է երկրում տիրող քաղաքական վտանգավոր մթնոլորտի մասին։
Բարաք Օբաման ասել է, որ օրեր առաջ Նենսի Փելոսիի ամուսնու վրա կատարված հարձակումը ԱՄՆ-ում ատելության խոսքի արդյունք է։ Նա ասել է. «Մենք մեր քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու սովորություն ունենք, իսկ խելահեղ խոսքերը վտանգավոր մթնոլորտ են ստեղծում»։
Քեյհան օրաթերթ
Իսրայելական 12-րդ հեռուստաալիք . «Ղայեմ 100» արբանյակակիրն Իրանի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է
«Ղայեմ 100» արբանյակակիր հրթիռի հաջող փորձարկումն արժանացել է միջազգային արձագանքների և ԱՄՆ և Ղուդսն օկուպացրած ռեժիմը անհանգստացած է Իրանի ժողովրդի այս մեծ ձեռքբերումից։
Սիոնիստական աղբյուրները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի կողմից «Ղայեմ 100» արբանյակաակիր հրթիռի հաջող արձակման մասին մտահոգություն են հայտնել։ Սիոնիստական լրատվամիջոցները հայտնել են, որ «Ղայեմ 100» արբանյակակիր հրթիռների տիեզերք արձակումը նշանակալի զարգացում է և ուժի ցուցադրություն, ինչը շատ է անհանգստացրել Թել Ավիվին։ Սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքի հաղորդավար Դանա Վայսն ասել է.«Իրանի կողմից այս արբանյակակիր հրթիռի արձակումը վկայում է այն մասին, որ Իրանը հասել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արձակելու կարողության և բնականաբար, Իսրայելը խիստ անհանգստացած է այս իրադարձություններից ու զարգացումներից»։
Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքի ռազմական վերլուծաբան Նիր Դաֆուրին ընդգծել է.«Մի քանի օր կպահանջվի պարզելու համար, որ այս հրթիռը արբանյակ կրող է տեղակայել տիեզերքում և ինչ մակարդակի վրա է գտնվում դրա հնարավորությունները»։
Ջամե Ջամ օրաթերթ
Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի դժկամությունը
Այս օրերին ուկրաինական պատերազմի լուրերի ուշադրության կենտրոնում է ռուսական և ուկրաինական ուժերի միջև ընթացող ուղիղ հակամարտությունը և քանի որ պատերազմը թեւակոխում է իներորդ ամիսը, արևմտյան լրատվամիջոցները ընդգծում են ռուսական ուժերի թույլ կողմերը: Բայց այն, ինչին նրանք առանձնապես ուշադրություն չեն դարձնում, խնդիրներն ու թերություններն են, որոնց հանդիպել է ՆԱՏՕ-ն, և դաշինքի անդամ երկրների միջև առաջացած բազմաթիվ տարաձայնությունները:
news.am
Իրանն ուշադրություն է դարձնում Կովկասին
Իրանի վերջերս անցկացրած զորավարժություններն Արաքս գետի մոտ եւ նրա դիվանագիտական առաքելությունը Հայաստանում վերաբերում են հարցերի, որոնք դուրս են գալիս Ղարաբաղյան պատերազմի սահմաններից։ Արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլահիանի եռօրյա այցը Հայաստան եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժություններն Արաքս գետի մոտ վկայում են այն մասին, որ փոխվել է Իրանի ռազմավարությունն իր հյուսիսարեւմտյան տարածաշրջանի նկատմամբ։ Չնայած Իրանի ինքնին կարեւոր դիվանագիտական եւ ռազմական նախաձեռնություններն արտացոլում են ոչ միայն մոտեցումն իր հյուսիսարեւմտյան տարածաշրջանին Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո, դրանք արտացոլում են նաեւ օտարերկրյա միջամտությանն ու այն բանին դիմակայելու նրա ջանքերը, որոնք նա համարում է անջատողական շարժումներ իր սահմանների ներսում եւ իր հարեւանների շրջանում, գրել է Ալեքսանդր Նահմանը The National Interest-ի իր հոդվածում։
«Այն ժամանակ, երբ Իրանը չեզոքության պաշտոնական քաղաքականություն էր վարում Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ Խորհրդային Միության փլուզումից հետո, Թուրքիայի միջամտությունն Ադրբեջանի օգտին 2020թ. Ղարաբաղյան պատերազմում, Իրանին դրդեց ավելի մեծ օժանդակություն տրամադրել Հայաստանին։ Իրանի հետաքրքրվածությունն այստեղ երկակի է։ Մի կողմից՝ Իրանը էքզիստենցիալ առումով է հետաքրքրված իր հարեւանների սահմանների ամբողջականության պահպանմամբ, որոնք երկրի պատմության մեջ տարբեր ժամանակներում փոփոխվել են, հատկապես հյուսիսում, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մի ժամանակ Իրանի մասն էին։ Մյուս կողմից՝ սահմաններն անվտանգ պահելը նվազեցնում է օտարերկրյա միջամտությունը եւ անջատողականների դիմադրությունը։
araratnews.am
Թուրքիան սեպտեմբերին ավելացրել է ապրանքների մատակարարումները Ռուսաստան՝ հասնելով ռեկորդային չափի
Թուրքիան աստիճանաբար դառնում է Ռուսաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը, քանի որ սեպտեմբերին Ռուսաստան ապրանքների մատակարարումները հասել են ռեկորդային՝ 1,15 միլիարդ դոլարի։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալները։
Հրատարակությունը նշում է, որ սեպտեմբերին Ռուսաստան թուրքական ապրանքների մատակարարումների ծավալը 1,15 մլրդ դոլարի չափով՝ 2,3 անգամ ավելի է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում, երբ մատակարարումների ծավալը կազմում էր 504 մլն դոլար։ Ռուսաստանում ապրանքների մատակարարները 11-րդ տեղում են։
Ինչպես նշում է РБК-ն՝ սեպտեմբերին մատակարարումների ավելացումը Թուրքիային թույլ կտա զբաղեցնել նույն տեղը, ինչ Գերմանիան։ Միաժամանակ մայիս-օգոստոս ամիսներին գերմանական արտահանումը Ռուսաստան կազմել է միջինը ամսական մոտ 1,2 մլրդ դոլար, իսկ սեպտեմբերին՝ 1,14 մլրդ դոլար։
Հոդվածագիրը հավելում է, որ եթե Թուրքիան մատակարարումների քանակով կարողանա առաջ անցնել Գերմանիայից, ապա երկիրը կզբաղեցնի երրորդ տեղը Չինաստանից և Բելառուսից հետո։ Ընդ որում, սեպտեմբերին Չինաստանից մատակարարումները եղել են 8 մլրդ դոլարի, իսկ Բելառուսից՝ 2 մլրդ դոլարից մի փոքր ավելի։
Սեպտեմբերի սկզբին Ռուս-թուրքական գործարար խորհրդի տնօրեն Ալեքսեյ Եգարմինը խոստովանեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտուրը կարող է հասնել 80 միլիարդ դոլարի մինչև 2022 թվականի վերջը: Նա նշել է, որ այս տարի երկրների միջև առևտրի զգալի աճ է գրանցվել: Այս պահին, ըստ Եգարմինի, առաջին կիսամյակի համար այն արդեն կազմում է մոտ 50 մլրդ դոլար։
armenpress.am
Գնել Սանոսյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագիրը հարցերը լուծելու ճիշտ ճանապարհ է համարում
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու տարբերակը հարցերի լուծման ճիշտ ուղղությունն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանոսյանը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Բայց պարբերաբար նշվել է՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է նաև մեր սուվերեն տարածքի վերականգնում», - նշեց նա՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի այն դեպքում, երբ ադրբեջանական ստորաբաժանումները դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։