Մամուլի տեսություն 08.11.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186368-Մամուլի_տեսություն_08.11.2022
Իրանի հետախուզության նախարարության հայտարարության համաձայն՝ Շիրազի Շահ Չերաղ սրբավայրի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումը ղեկավարել և համակարգել է Ադրբեջանի քաղաքացին, ով Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից օդանավով ժամանել է Թեհրան:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 08, 2022 13:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.11.2022

Իրանի հետախուզության նախարարության հայտարարության համաձայն՝ Շիրազի Շահ Չերաղ սրբավայրի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումը ղեկավարել և համակարգել է Ադրբեջանի քաղաքացին, ով Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից օդանավով ժամանել է Թեհրան:

Վաթան Էմռուզ օրաթերթ

Շահ Չերաղի ահաբեկչությունը ղեկավարվել է ԻԼԻՊ-ի կողմից Բաքվում

Իրանի Տեղեկատվության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել Շիրազում Շահչերաղ սրբավայրի վրա ԻԼԻՊ-ի ահաբեկչությունից ։

Իրանի հետախուզության նախարարության հայտարարության համաձայն՝ բոլոր ձերբակալվածները ոչ իրանցիներ են և ունեն Ադրբեջանի Հանրապետության, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ։

Երկրի ներսում գործողությունները ղեկավարել և համակարգել է Ադրբեջանի քաղաքացի, ով մեկնել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից և մուտք գործել Թեհրանի Իմամ Խոմեյնիի օդանավակայան:

Շիրազում գործողությանն աջակցել է աֆղանցի  Մոհամադ Ռամեզ Ռաշիդին՝ Աբու Բասիր մականունով, իսկ հրաձիգը եղել է Սոբհան Քոմրունին՝ Տաջիկստանի քաղաքացի, Աբու Աիշա մականունով։

 

Էթելաաթ օրաթերթ

Ամերիկյան ուժերը ժամանել են Եմենի Հազրամութ նահանգ՝ նավթ թալանելու նպատակով

Եմենի Անսարոլլահ շարժումը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական պատվիրակությունները և զինվորները ժամանել են ագրեսոր սաուդյան կոալիցիայի և նրանց վարձկանների կողմից Հազրամութ նահանգում այս շաբաթ գրավված տարածքներ։ Անսարոլահի քաղաքական գրասենյակի ղեկավար անդամներից Ալի ալ-Ղոհումը այս լուրը հայտնելիս ասել է. «ԱՄՆ-ն և Բրիտանիան հիմք են ստեղծում Եմենի նավթը թալանելու և երկրում հակամարտությունների ու լարվածության նոր փուլ սկսելու համար։ Նա ամերիկացիների հաջորդական ուղևորություններն օկուպացված Հազրամութ նահանգ ուղղված են Եմենի նավթի և գազի ավելի ու ավելի շատ պաշարների թալանմանը, և այդ ուղևորությունները վերջին շրջանում աճում են»։

Անսարոլայի պաշտոնյան ընգծել է.«Եմենի կղզիներում կարելի է տեսնել ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի վերջին տեղաշարժերը, որոնց նպատակն է ուժեղացնել վերահսկողությունը Բաբ Ալ-Մանդաբ նեղուցի վրա։ Ալ-Ղոհումը շեշտել է. «Ամերիկացիները ձգտում են ռազմական բազա հիմնել Եմենի Հազրամաոթ նահանգում»։

 

Քեյհան օրաթերթ

եվրոպական վեց երկրներում ծնողները հայտարարել են. «Մենք քիչ ենք ուտում, որպեսզի մեր երեխաները սովամահ չլինեն»:

Մինչ փողոցային բողոքի ցույցերը շարունակվում են՝ Իտալիայից մինչև Բրիտանիա և Մոլդովա, նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Եվրոպայում մարդիկ հիասթափված են իրենց ներկա վիճակից և տնտեսական ապագայից: Եվրոպական վեց երկրներում  ծնողներն ասում են, որ իրենք ավելի քիչ են ուտում, որպեսզի րենց երեխաները սոված չլինեն:

Եվրոպայում և ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամը ուկրաինական պատերազմի ստվերի ներքո օրեցօր ավելի է բարդանում, և միգուցե դա է պատճառը, որ այս օրերին շատ լուրեր են շրջանառվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների և ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի վրա ճնշում գործադրելո մասին՝ Մոսկվայի հետ բանակցելու պատերազմի ավարտի, ինչպես նաև Եվրոպային սպասվող ծանր ձմռան մասին:

 

Իրան օրաթերթ

The Guardian. Որքանո՞վ է ԱՄՆ-ն ​​մոտ քաղաքացիական պատերազմին:

The Guardian թերթը «ԱՄՆ-ում ենթահող է ստեղծվում քաղաքական բռնության համար» վերնագրով հոդվածում գրել է, որ ամերիկացիներն ավելի ու ավելի շատ են խոսում քաղաքացիական պատերազմի մասին, և երկրի քաղաքացիների գրեթե կեսն անհանգստացած է, որ իրենց երկիրը կքանդվի առաջիկա 10 տարում:

 

 

News.am

Թուրքիան կրկին հայտարարել է Ադրբեջանին լիարժեք եւանվերապահ աջակցության մասին

Թուրքիան կրկին հայտարարել է Ադրբեջանին լիարժեք եւանվերապահ աջակցության մասին՝ շնորհավորելով Ադրբեջանին «նոյեմբերի 8-ի հաղթանակի օրվա» կապակցությամբ։

«Թուրքիան կշարունակի լիարժեք եւանվերապահ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ ողջ Հարավային Կովկասում անվտանգության, կայունության բարձրացման համար»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Այսպիսով, Թուրքիան լիարժեք աջակցություն է հայտնում 2020 թվականի աշնանը Արցախի եւՀայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ կրկին հայտարարելով  Ադրբեջանի ցանկացած ագրեսիային ամեն կերպ օժանդակելու պատրաստակամության մասին։ Հենց Թուրքիան էր, որ Մերձավոր Արևելքից վարձկանների եւահաբեկիչների ուղարկեց ԼՂ ռազմական գործողություններից գոտի։  

 

News.am

Իսրայելի դեսպանատունը շնորհավորել է  Ադրբեջանին «հաղթանակի օրվա» կապակցությամբ

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Ադրբեջանին «հաղթանակի օրվա» կապակցությամբ եւ մաղթելով տարածաշրջանին խաղաղություն եւ բարգավաճում։

Նշենք, որ «հաղթանակի օր» ասելով ենթադրվում է 2020 թվականի աշնանը Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ագրեսիվ պատերազմի արդյունքները։ Իսրայելն աջակցություն է հայտնել հայերի էթնիկ զտումներին եւ ագրեսիային։ Ցեղասպան քաղաքականությանը Հոլոքոստ վերապրած ժողովրդի նման աջակցությունը տարօրինակ է։

 

armenpress.am

Տոկաեւը չի մասնակցի Ղազախստանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերին

 ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը չի մասնակցելու Ղազախստանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերին, նրան կփոխարինի հանրային շտաբի ղեկավար, հանրապետության խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) նախագահ Եռլան Կոշանովը, հետեւում Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի հեռարձակումից, որն անցկացվել Է նոյեմբերի 8-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել Է, որ նոյեմբերի 11-ը հանրապետության նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերի անցկացման օրն Է: Նոյեմբերի 8-ին ԿԸՀ-ի անդամները վավերացրել են մի որոշում, որի համաձայն, նախընտրական հեռուստատեսային բանավեճերի մասնակիցների ցուցակում Տոկաեւի փոխարեն նշված Է լինելու Կոշանովը: Ղազախստանում վաղաժամկետ նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 20-ին: Նախագահի թեկնածուներ են գրանցվել վեց հոգի, այդ թվում՝ պետության գործող ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Հայաստանն ամենաշատն արտահանել է հանքահումքային արտադրանք, ներմուծել՝ մեքենաներ, սարքավորումներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանման ծավալներում այս տարվա առաջին 9 ամսում ամենամեծ բաժինն ունեցել է հանքահումքային արտադրանքը, իսկ ներմուծման ծավալներում՝ մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հայաստանից արտահանումը հունվար-սեպտեմբերին կազմել է 3 մլրդ 509 մլն 421.2 հազար դոլար, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 63.8 տոկոսով:

Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1 մլրդ 467 մլն 370.5 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.4 անգամ: Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 606 մլն 568.3 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 23.9 տոկոսով:

Հայաստանից ամենաշատն արտահանվել է հանքահումքային արտադրանք՝ 785 մլն 398.5 հազար դոլարի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.2 անգամ: Արտահանման ծավալներով հաջորդը պատրաստի սննդի արտադրանքն է՝ 605 մլն 400.7 հազար դոլարի, որը 2021-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 44.7 տոկոսով:

Ծավալով հաջորդը թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր են, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը. այս տարվա հունվար-սեպտեմբերին դրանց արտահանման ծավալը կազմել է 597 մլն 341.0 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2.7 անգամ:

Իսկ ներմուծման ծավալներով առաջինը մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 1 մլրդ 109 մլն 076.2 հազար դոլարի, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 84.9 տոկոսով, այնուհետև՝ հանքահումքային արտադրանքը՝ 858 մլն  430.1 հազար դոլարի, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 32.7 տոկոսով: Ներմուծման ծավալով հաջորդը վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներն են՝ 511 մլն 170.4 հազար դոլարի, որը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավելացել է 2.7 անգամ:

 

armenpress.am

Սաադիի անվան գրական մրցանակի է արժանացել պարսից գրականության ժամանակակից թարգմանչական դպրոցի հիմնադիր Էդուարդ Հախվերդյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի սահմանած Սաադիի անվան գրական մրցանակը հանձնվել է պարսից գրականության ժամանակակից թարգմանչական դպրոցի հիմնադիր ու ռահվիրա Էդուարդ Հախվերդյանին:

ԻԻՀ դեսպանատնից «Արմենպրես»-ին հայտնում են, որ մրցանակաբաշխությունը տեղ է ունեցել նոյեմբերի 3-ին Հայաստանի ազգային գրադարանում: 

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային շեշտել է, որ մրցանակաբաշխության կազմակերպումը թարգմանչական դպրոցի պատմության մեջ լուսավոր նոր էջ բացելու, և այն թարգմանչական գործունեությունը խթանելու և երիտասարդ թարգմանիչներին ոգևորելու նպատակ ունի:

Անդրադառնալով առաջին մրցանակակրի ընտրությանը`Թաբաթաբային պատմել է՝ երբ հիմնվել է մրցանակի հանձնման հանձնաժողովը, հանձնաժողովում ընդգրկված բոլոր իրանագետները, հրատարակիչները, գրականագետները միաձայն նշել են Էդուարդ Հախվերդյանի անունը` իբրև առաջին մրցանակակրի:

Մշակույթի կենտրոնի ղեկավարն ասել է, որ համակարծիք է հանձնաժողովի հետ, քանի որ Հախվերդյանը մի ամբողջ կյանք է նվիրել պարսից հարուստ պոեզիան հայ ընթերցասեր հասարակությանը ճանաչելի դարձնելուն, և նրա ավանդի գնահատումը Իրանի պարտքն էր: Տեղեկացնելով, որ հաջորդ տարվանից մրցանակը հանձնվելու է թարգմանիչների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին՝ Թաբաթաբային հույս է հայտնել, որ այն նոր թարգմանչական ալիք կառաջացնի, որը, հիմնված լինելով ավագ դպրոցի որակյալ ավանդույթների վրա, լի կլինի երիտասարդական ավյունով ու էներգիայով:

Մրցանակի հանձնման արարողությանը ներկա մյուս հրավիրյալները, Էդուարդ Հախվերդյանի թարգմանչական անցած ուղին ներկայացնելով, նրան անվանել են հայ-իրանական գրական կապերի պահպանման ու զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մերօրյա հերոս և մանրանկարիչ-թարգմանիչ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ԻԻՀ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Իրանի ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Անդրանիկ Սիմոնյանը, իրանահայ թարգմանիչ, հայ պատմագրությունը պարսկերեն թարգմանած և իրանցի գիտական համայնքին ճանաչելի դարձրած Գարուն Սարգսյանը, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանը, ԻԻՀ ազգային ժողովի իրանահայ համայնքի ներկայացուցիչ Կարեն Խնալարյանը:

Միջոցառման ավարտին իր ավագ ընկերոջն անակնկալ տեսաուղերձով ԱՄՆ-ից ողջունել է իրանահայ արձակագիր Խորեն Արամունի Քեշիշյանը:

Մրցանակաբաշխության ավարտին շնորհակալագիրը հանձնելով` ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային նշել է, որ մրցանակը ներառում է դեպի Շիրազ 10-օրյա մշակութային փաթեթ՝ հագեցած կարևոր մշակութային հանդիպումներով ու միջոցառումներով:

 

armeniasputnik.am

Առողջարանային քաղաքը ենթարկվել է հրթիռակոծության. ՀՀ նախագահը` կլիմայի մասին համաժողովում

ՀՀ նախագահը Շարմ էլ Շեյում խոսել է շրջակա միջավայրի վրա սեպտեմբերի 13–ին հակառակորդի ագրեսիայի հետևանքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը կարող էր հանգեցնել մեծաթիվ մարդկային զոհերի, իսկ շրջակա միջավայրի վրա ունենալ աղետալի հետևանքներ։ Անդրադառնալով սեպտեմբերի 13–ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին` ՄԱԿ-ի` Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանների խիտ բնակեցված քաղաքները, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքը, որը հայտնի է որպես լեռնային սպա և բժշկական զբոսաշրջության վայր, ենթարկվել էր ծանր հրթիռակոծության: Նշված շրջանների դեմ ռազմական գործողություններն ուղեկցվել էին լայն սպառազինության, այդ թվում՝ հրետանային և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ` զգալի վնաս պատճառելով եզակի բնապահպանական համալիրին։»,–ասել է Խաչատուրյանը:

 

Վահագն Խաչատուրյանը նաև նշել է, որ չնայած Հայաստանում առկա մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել կառավարության ձևավորած օրակարգում:

ՄԱԿ-ի` Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի մասնակիցներ

Նախագահն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը համաշխարհային օրակարգի կարևոր բաղկացուցիչն է, որը պահանջում է բոլորի համատեղ հանձնառությունը:

Հավելենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին է մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27):

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։