Մամուլի տեսություն 09.11.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186462-Մամուլի_տեսություն_09.11.2022
Անդրադառնալով ԱՄՆ միջանկյալ ընտրություններին՝ Global Times-ը գրել է. «Կապիտալիստական ​​համակարգի կանոններն են որոշում ԱՄՆ ընտրությունների արդյունքը, ոչ թե ժողովրդի քվեն»։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 09, 2022 13:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  09.11.2022

Անդրադառնալով ԱՄՆ միջանկյալ ընտրություններին՝ Global Times-ը գրել է. «Կապիտալիստական ​​համակարգի կանոններն են որոշում ԱՄՆ ընտրությունների արդյունքը, ոչ թե ժողովրդի քվեն»։

Իրան օրաթերթ

Հզոր Իրան: Մեր մեծ տեսլականը

Երբ խոսքը վերաբերվում է ժամանակակից դարաշրջանում իրանցիների իդեալներին և հատկապես Իսլամական հեղափոխության իդեալներին, այնպիսի մեծ իդեալներ, ինչպիսիք են անկախության և կախվածությունից ազատվելու ձգտում, հատկապես ինքնության և դիսկուրսի, ազատության, իսլամիզմի և հկաիմպերյալիզմի, սրանք դրսևորվում են որպես ամենակարեւոր իդեալներ։

Այս բոլոր իդեալները բխում էին հարյուրավոր տարիներ «թույլ» կամ թույլ պահված երկրի վիճակից։ Մի քանի հարյուր տարվա այս թուլությունն ու ձգձգումը ներքին իշխանությունների ապաշնորհության և արտաքին բռնակալ ու գաղութատեր երկրների անվերջ դավադրությունների արդյունքն էր։ Իրանի Իսլամական հեղափոխությունը պատասխան էր իրանական ժողովրդի ազատագրմանը այս պատմական թուլությունից, որն առաջացել էր բռնակալության և գաղութատիրության անհաջող կապի և նրա քաղաքակրթական ու պատմական փառքի ու հզորության փուլին անցնելու պատճառով: Ուստի իրանցիների բոլոր պատմական իդեալներն ու ձգտումները, իսլամական հեղափոխության բոլոր իդեալները կարելի է ամփոփել «Հզոր Իրանի» իդեալում։

 

Վաթան օրաթերթ

Ընտրություն կենդանիների ամրոցում

Global Times-ը գրել է. «Կապիտալիստական ​​համակարգի կանոններն են որոշում ամերիկյան ընտրությունների արդյունքը, ոչ թե ժողովրդի քվեն»։

ԱՄՆ նախկին նախագահը Նենսի Փելոսիին «կենդանի» է անվանել երկուշաբթի օրը կայացած նախընտրական հանրահավաքում՝ ԱՄՆ-ում քաղաքական բռնությունների հետ կապված մտահոգությունների ֆոնին։

Երկրի բոլոր նահանգներում երեկ մեկնարկել են միջանկյալ ընտրությունները, որոնք կորոշեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր մադատները, և կընտրեն Սենատի 36 և ԱՄՆ 50 նահանգներից 36-ի նահանգապետերին։ Միջանկյալ ընտրություններն անցկացվում են 2 տարին մեկ անգամ։

Այս ընտրությունների կարևոր կետերից մեկն այն է, որ ամերիկացիների մոտ ուժեղ երկբևեռացում կա։ Մի կողմից՝ Օբաման ու Բայդենը, իսկ մյուս կողմից՝ Թրամփը և հանրապետական ​​բարձրաստիճան քաղաքական գործիչները գնում են նահանգից նահանգ՝ իրենց համար ավելի շատ ձայներ հավաքելու ուղությամբ։ Այս համատեքստում կենսապահովման, տնտեսության, հղիության արհեստական ​​ընդհատման, կանանց և զենքի խնդիրները հանրապետականների և դեմոկրատների միջև ամենակարևոր կռիվներն են, և երկու խմբերի միջև ընթանում են խիստ բանավոր կռիվներ։

 

Քեյհան օրաթերթ

Ջոն Բոլթոնի խոստովանությունը՝ հարևան երկրներում իրանցի ապստամբներին զինելու մասին

Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Իրանում համակարքի փոփոխության հույս հայտնելիս ասել է, որ իրանական ընդդիմությունը զինվում է։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդականը, ով միշտ ռազմատենչ դիրքորոշում է ունեցել Իսլամական Հանրապետության նկատմամբ, BBC Farsi-ին տված իր նոր հարցազրույցում ասել է, որ փողոցներում բողոքող իրանական ընդդիմությունը զինվում է։

 

Էթելաաթ օրաթերթ

Արևմտյան պաշտպանական համակարգեր են մատակարարվել Ուկրաինային

Ռուսական օդային հարձակումներին զուգահեռ, Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկրի արեւմտյան գործընկերներից ստացել է հակաօդային պաշտպանության երկու նոր համակարգ։ Ա;եքսիյ Ռեզնիկովը հավելել է, որ «Նասամզ» և «Սպայդ» հակաօդային պաշտպանության համակարգերը ժամանել են Ուկրաինա, և այդ զինատեսակները զգալիորեն ուժեղացնում են ուկրաինական բանակը և ավելի անվտանգ դարձնում մեր երկինքը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարն ասել է. «Մենք կշարունակենք խոցել թշնամու թիրախները, որոնք հարձակվում են մեզ վրա»:

 

 

Armenpress.am

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 

armenpress.am

Թեհրանում ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել անվտանգության հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում անվտանգության հարցերի շուրջ ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի մասնակցությամբ: Այդ մասին ասվում Է ՌԴ Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թեհրանում ռուս-իրանական կոնսուլտացիաներ են կայացել անվտանգության հարցերի շուրջ: Դրանք անցկացրել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշաեւը եւ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ կոնսուլտացիաների ընթացքում մանրամասնորեն քննարկվել են իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը: «Բացի այդ, քննարկվել Է տեղեկատվական անվտանգության թեմատիկան, ինչպես նաեւ երկու երկրների ներքին գործերին արեւմտյան հատուկ ծառայությունների միջամտությանը հակազդելու միջոցները»,-ավելացվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Արթուր Դավթյանը ձգտելու է Օլիմպիական խաղերի ոսկի նվաճել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի հաջորդ նպատակը օլիմպիական ոսկին է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց նորընծա աշխարհի չեմպիոնը:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա այս մեդալը նվաճել և բերել մեր հայրենիք: Այս ամենի հետ մեկտեղ, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին, ֆեդերացիայի նախագահին, բոլոր նրանց, որոնք փոքրիկ լումա ունեն այս հաջողությունում: Միշտ այնպես ենք անելու, որ Հայաստանի պատիվը բարձր պահենք ամբողջ աշխարհում: Առավել կարևոր է հաջորդ տարին, քանի որ վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար»,-ասաց նա:

Դավթյանի խոսքով` աշխարհի առաջնություններում ոչ մի մեդալ չունենալով և միանգամից ոսկի նվաճելով` այժմ ձգտելու է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճել:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը անգլիական Լիվերպուլ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում գրավեց առաջին տեղը` դառնալով աշխարհի չեմպիոն: Դավթյանն անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է մարմնամարզությունից: Այս առաջնությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ նաև Հարություն Մերդինյանն, ով երկրորդ անգամ է դառնում աշխարհի երրորդ մրցանակակիր:

 

armeniaspunik.am

Ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն․ Սաղաթելյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Շուշիում Ալիևը հայտարարել է` «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է»։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր համար հասկանալի է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարությունը, թե Հայաստանը «Զանգեզուրի միջանցքի մասով իր պարտավորությունը չի կատարում»։

Նշենք, որ Իլհամ Ալիևը, Շուշիում ելույթ ունենալով Ադրբեջանի «հաղթանակի օրվա» կապակցությամբ,հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է»։

«Եթե անընդհատ խոսում է պայմանավորվածության մասին, թող ասի (ի նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,–խմբ.)` ինչի մասին է խոսքը։ Իմ մոտ տպավորություն է, որ, այո՛, Նիկոլը այն ժամանակ բանավոր խոստումը տվել է, և հիմա դա են ուզում: Մենք դրա համար ենք ասում, որ էս մարդու գնալով այդ հարցն էլ է լուծվում, ինքն իր հետ տանում է բոլոր պայմանավորվածությունները»,-ասաց նա:

Անդրադառնալով Ալիևի` նախօրեին արած հայտարարություններին, Սաղաթելյանը հայտարարեց, որ Ալիևը լկտիացել է, շարունակում է սպառնալ հայ ժողովրդին, Հայաստանին, որովհետև «իշխանության ղեկին թրքահպատակ իշխանություն է»:

Հիշեցնենք՝ Շուշիում երեկ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկու տարի է` իրենք ձեռք չեն տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին, քանի որ պարտավորություն են վերցրել և կատարում են։ Նա ընդգծել էր, որ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, սակայն երկու տարի է, ինչ չկա տեխնիկատնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ:

 

armeniasputnik.am

Արցախի ապագայի հարցով հույս տեսնում ենք Հայաստան–ՌԴ–Ադրբեջան եռակողմ ձևաչափում. Օհանյան

Նախկին նախարարը հիշեցնում է, որ նախքան Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը Պաշտպանության բանակն ու Հայաստանի Հանրապետությունն էին տարիներ շարունակ Արցախի անվտանգության երաշխավորը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արցախի հարցով ՀՀ–ի իշխանությունների որևէ հանդիպում և բանակցություն այժմ չի կարող այն մակարդակի լինել, ինչ մակարդակի եղել է նախկինում։ Այս մայիսին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով` այսօր ընթացող բանակցություններում թեպետ նախկին բանակցային իրավիճակը չի կարող լինել, այնուամենայնիվ, եղածից պետք է ընտրել ամենաշահեկանը Արցախի ժողովրդի ճակատագրի և ինքնորոշման համար։

«Արցախի ինքնորոշման համար հետագայում պայքարելու շանս տեսնում ենք Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ ձևաչափում»,– նշեց Օհանյանը։

Նախկին նախարարը հիշեցնում է, որ նախքան ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում, Պաշտպանության բանակն ու Հայաստանի Հանրապետությունն էին տարիներ շարունակ Արցախի անվտանգության երաշխավորը, և այսօր կարևորում է ՊԲ–ի և ռուս խաղաղապահների համագործակցությունն իրար հետ։

«Պետք է արձանագրենք, որ Արցախի ՊԲ–ն ստեղծվել է Ադրբեջանի ագրեսիայի հետ միասին` ինքնապաշտպանության իրավունքի իրականացման հիմքով»,–ասաց Օհանյանը։

Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։

Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։

 

News.am

Ադրբեջանի իշխանությունները քարոզչություն են իրականացնում Արցախի ռուս խաղաղապահների դեմ․ Դավիթ Բաբայան

Ադրբեջանի իշխանությունները քարոզչություն են իրականացնում Արցախում ռուս խաղաղապահների դեմ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Նախօրեին ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես հաստատել էր ադրբեջանցիների կողմից Խրամորթի ուղղությամբ Արցախի խաղաղ բնակչին գնդակոծելու մասին տեղեկությունը։

Հարցին այն մասին, որ ադրբեջանցիներն արդեն անթաքույց խաղաղապահների աչքի առաջ կրակում են խաղաղ բնակիչների ուղղությամբ, ԱԳ նախարարն ասաց․

«Մենք տեսնում ենք, թե խաղաղապահների դեմ ինչ քարոզչություն է իրականացվում Ադրբեջանում՝ այդ հանրապետության կենտրոնական հեռուստաալիքներով, պետության կողմից վերահսկվող տարբեր տելեգրամյան ալիքներով։ Այսինքն մենք տեսնում ենք ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչը փաստացի կրակոց էր ինչպես Արցախի խաղաղ բնակչի, այնպես էլ ռուս խաղաղապահների ուղղությամբ, բայց մենք նաեւ տեսնում ենք ռմբակոծություններ տեղեկատվական դաշտում, ինչը ոչ պակաս կարեւոր  ու վտանգավոր է»։