Մամուլի տեսություն 10.11.2022
ԻԻՀ Տեղեկատվության նախարարն ընդգծել է. «Բրիտանիան անցել է Իրանի կարմիր գծերն՝ աջակցելով ահաբեկչական հեռուստաալիքներին»։
Էթելաաթ օրաթերթ
ԻԻՀ Տեղեկատվության նախարարն ընդգծել է. «Բրիտանիան անցել է Իրանի կարմիր գծերն՝ աջակցելով ահաբեկչական հեռուստաալիքներին»։
Իրանի տեղեկատվության նախարար Սեյեդ Իսմայիլ Խաթիբը Գերագույն առաջնորդի գործերի պահպանման և հրապարակման գրասենյակի տեղեկատվական բազայի հետ զրույցում նշելով, որ հետախուզական տվյալների համաձայն վերջին տասնամյակի ընթացքում թշնամին օգտվել է մի քանի սոցիալական ցանցերից՝ երկիրն ապակայունացնելու համար, հավելել է. «Երկրի վիրտուալ տարածքը և սոցիալական ցանցերը վերջին տասնամյակում հայտնվել են քաոսի մեջ: Ազատության հավակնող երկրներից ոչ մեկը չի ընդունի այս քաոսի թեկուզ փոքր մասը: Այս քաոսի, ճշմարտության, ստի մթնոլորտում ցուցադրվում է ճշմարտությունը»։
Նրա խոսքով, վերջին միջադեպերը համացանցում վերջին տասնամյակում տիրող քաոսի արդյունք են և այս տարածքը վերածել են հակամշակույթի և նույնիսկ ահաբեկչական խմբավորումների ու ավազակների հաղորդակցության ասպարեզի։
Քեյհան օրաթերթ
Ամերիկյան ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո անկարգությունների հավանականությունը մեծացել է
Թրամփը հայտարարել է. «Մարդիկ պետք է դադարեձնեն քվեների գողությունը»:
ԱՄՆ-ում քվեների հաշվարկը դեռ շարունակվում է, սակայն գրեթե հստակ է, որ Սենատը կմնա դեմոկրատների վերահսկողության ներքո։ Թրամփը նախազգուշացրել է մինչև քվեարկության վերջին րոպենքվեներ գողանալու մասին և յիմա ՄԱՆ-ն սպասում է՝ իր մաշկի վրա զգալու բռնությունը։
Ջամե Ջամ օրաթերթ
Ամերիկյան արդարադատության համակարգի զոհերը
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որտեղ դատական բուրգի գագաթը ցմահ նշանակվածների ձեռքում է։ Գերագույն դատարանի ընդհանուր թվով 9 դատավորներից 6-ին նշանակել են հանրապետականները, իսկ 3-ին՝ դեմոկրատները։ Այս խնդիրը ռասայական փոքրամասնություններին անպաշտպան է դարձնում ծայրահեղ աջերի դեմ։
Վաթան Էմռուզ օրաթերթ
Իրանում բնակչության երիտասարդության օրենքը
Երեկ Իրանի Իսլամական խորհուրդարանը հավանության է տվել ընտանիքի և երիտասարդության պաշտպանության մասին օրենքում հոդված ավելացնելու ծրագրին՝ ծնելությունը խթանելու և ամուսնության վարկերի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով։
Մեկ տարի է անցել «Ընտանիքի և երիտասարդության պաշտպանության մասին» օրենքի գործադրումից: Այս ընթացքում կառավարությունը տարբեր միջոցներ է ձեռնարկել՝ ավելացնելով ամուսնության և երեխա ունենալու համար տրամադրվող նապստը, անպտղության ծախսերի ֆինանսավորումը, ավտոմեքենաների արտոնությունների առաջարկը՝ ծնելիությունը խթանելու նպատակով: Սակայն, ըստ փորձագետների, այդ միջոցները կարող են շատ օգդակար չլինեն: Եթե չկա հիմնական որոշում երկրի բնակչության ծերացման մասին, ապա պետք է սպասել «սուպերճգնաժամի», և դա այն դեպքում, երբ անցած մեկ տարվա ընթացքում իրականացվել է ընտանիքի և երիտասարդության պաշտպանության մասին օրենքի շուրջ 10 տոկոսը։
armenpress.am
Ադրբեջանի աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք մնալ Հարավային Կովկասի անվտանգությանը. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ 2022 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի արած հայտարարությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի եւ ավելի լայն տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց ՀՀ կառավարության նիստում ունեցած ելույթում:
«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե եւ Հայաստանի Հանրապետությանն ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները եւ պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին եւ մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը: Ընդ որում, Ալիեւի հայտարարությունները հնչում են Վաշինգթոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման եւ հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ»,- ասաց Փաշինյանը:
armenpress.am
Ալիեւն իր գործողություններով արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից եռակողմ եւ այլ ձեւաչափերում ընդունված հայտարարությունների ու պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ եւ Հին թաղեր բնակավայրերը եւ հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները եւ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաեւ 2022 թվականի մարտին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի եւ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, եւ հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»: «Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Այս պնդումը ինքնին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Նաեւ Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է «Լեռնային Ղարաբաղ» անունը»,- ասաց Փաշինյանը:
tert.am
Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
news.am
Ալիեւը կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ գրավոր պայմանավորվածությունը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի ութին արած հայտարարություններին։
Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացույց են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավականությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի ու տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար։
«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե ու Հայաստանին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածություններն ու պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին ու մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը։
Ընդ որում, Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ու հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ», - նշեց վարչապետը։
Փաշինյանն Ալիևի ելույթը համարեց տխրահռչակ ու ընդգծեց՝ դրանով Ադրբեջանի ղեկավարը կոպտորեն խախտել է օրեր առաջ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից ու ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։
«Ի հեճուկս Սոչիի ու Պրահայի հայտարարությունների՝ Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլ անունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանն ահաբեկելու ակնհայտ մղումով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
news.am
Եթե մնա Նիկոլ Փաշինյանի հույսին, ապա նա մեկ օր շուտ կստորագրեր ցանկացած պայմանով այդ խաղաղության պայմանագիր կոչեցյալը, ուղղակի ինչ-որ առումով մեր բախտը բերել է, որ դա այնքան էլ ադրբեջանցիներից ու Նիկոլ Փաշինյանից կախված չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Այսինքն այստեղ կան տարածաշրջանային տերություններ, գերտերություններ, որոնք ունեն իրենց շահերը եւ որոշակի առումով ստորագրել-չստորագրելը կախված է իրենցից: Նիկոլին մնար, մի օր շուտ վազելու էր ստորագրեր: Մենք տեսնում ենք, որ արտաքին քաղաքականության մեջ ով ինչ դեմ է տալիս, այդ մարդը պատրաստ է ընդունել: Իրեն հետաքրքրում է միմիայն այս տարածքում պահել իշխանությունը:
Նա երկիրը ղեկավարում է այնպես, ինչպես ժամանակին ղեկավարում էր իր թերթի խմբագրությունը: Իր խմբագրությունը ղեկավարելու արդյունքում ժամանակ առ ժամանակ հարձակվում էին իր խմբագրության վրա, վառում էին խմբագրությունը, ծեծում էին լրագրողներին, իրեն էլ էին մեկ-մեկ ծեծում, բայց իրեն պետք էր, որ խմբագրի իր կարգավիճակը պահի եւ փող աշխատի: Մնացածն իրեն չէր հուզում: Իրեն չէր հուզում նաեւ, թե ումից փող կվերցնի եւ ինչ կգրի: Իրեն կարեւոր էր, որ այդ փողը գա: Հիմա նույն սկզբունքը տեղափոխել է երկրի վրա, իրեն բացարձակ չի հետաքրքրում, թե ով արտաքին քաղաքականության մեջ ինչ իրեն դեմ կտա, կարեւորը ինքը ներսում պահի իշխանությունը»,-ասաց նա:
news.am
Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի պաշտպանության զորավարժություններին
Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի զինվորականները մասնակցել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի պաշտպանության զորավարժություններին։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ETERNITY-2022 հրամանատարաշտաբային զորավարժությունների նպատակը Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի ու իրավապահ մարմինների միջեւ փոխադարձ օպերատիվ կարողությունն ավելացնելն է։ Զորավարժությունների սցենարը խաղաղապահ գործողության անցկացումն է, որը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանության կազմակերպում ճգնաժամային իրավիճակում։
ETERNITY-2022 զորավարժությունների առաջին փուլն այս տարվա հոկտեմբերի 22-28-ը անցկացվել է Թուրքիայում։
news.am
Հայաստանին անհրաժեշտ են Ադրբեջանի հետ ապագա խաղաղության պայմանագրի երաշխավորներ. Մարուքյան
Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտել և մանիպուլացրել է հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի և սխալ չի մեկնաբանի ապագա խաղաղության պայմանագիրը դրա ստորագրումից հետո։ Հայաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից»,- նշել է Մարուքյանը։