Մամուլի տեսություն - 11.11.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186608-Մամուլի_տեսություն_11.11.2022
Իրանը մշակել է գերձայնային բալիստիկ հրթիռ, որը կարող է անցնել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերից։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 11, 2022 13:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 11.11.2022

Իրանը մշակել է գերձայնային բալիստիկ հրթիռ, որը կարող է անցնել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերից։

Էթեմադ օրաթերթ

Իրանը գերձայնային բալիստիկ հրթիռ է արտադրել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է.«Իրանը մշակել է գերձայնային բալիստիկ հրթիռ՝ հակաօդային պաշտպանության վահաններին դիմակայելու համար»։

գեներալ Հաջիզադեն ասաց.«Այս նոր հրթիռը կանցնի հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերից, և ես չեմ կարծում, որ տասնամյակներ շարունակ դրան հակազդելու տեխնոլոգիա կլինի»։

նա ընդգծեց. «Այս հրթիռը թիրախավորում է հակառակորդի հակահրթիռային համակարգերը և սերնդային մեծ թռիչք է համարվում հրթիռների ոլորտում»։

 

Ջամեջամ օրաթերթ

Բրիտանացիների ափոսոսանքը Brexit-ի համար

Թվում է, թե 2016 թվականին Brexit-ի հանրաքվեից հետո մենք ականատես ենք լինում Բրիտանիայի ներքին հավասարումների բազմաթիվ փոփոխությունների ձեւավորմանը։ Թեև վերջին մեկ տարվա ընթացքում, հատկապես ԵՄ-ից Բրիտանիայի պաշտոնական դուրս գալուց հետո, որոշ հարցման ինստիտուտներ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես հայտարարեցին բրիտանացիների՝ իրենց երկրում Brexit-ի վերաբերյալ ևս մեկ հանրաքվե անցկացնելու ցանկության մասին, սակայն բրիտանական ընտրական խորհրդի ղեկավարի կողմից այս հայտարարությունը ցույց է տալիս աղետի խորությունը, որը տեղի ունեցավ այս երկրում նախնական հանրաքվեից վեց տարի անց։

 

 

Համշահրի օրաթերթ

Իրանի խիստ բողոքը Ադրբեջանին - Վերջացրեք այս գործընթացը որքան հնարավոր է շուտ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ։

Իրանի ԱԳն-ում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը, նախարարի օգնական և Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր տնօրենը դեսպանին է փոխանցել ԻԻՀ-ի դժգոհությունն ու խիստ բողոքը Ադրբեջանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ոչ բարեկամական հայտարարությունների նկատմամբ, հավելելով.«Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը հնարավորինս շուտ ավարտվի և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրա կրկնությունը կանխելու համար»։

 

Իրան օրաթերթ

Բրիտանական ոստիկանությունը և ավելի քան 13 հազար երեխայի պղծումը

Daily Mail թերթը գրել է.«Այս թերթի թղթակիցների բացահայտումներով պարզվել է, որ 2016 թվականից ի վեր բրիտանական ոստիկանությունը այս երկրում մարմնական խուզարկություն է իրականացրել ավելի քան 13255 երեխայի՝ նրանց հագուստը հանելուց հետո, և նրանցից առնվազն երկուսը եղել են 10 տարեկանից ցած»:

Ինչպես նշում է Daily Mail-ը, բրիտանացի երեխաների նկատմամբ բրիտանական ոստիկանության անհարգալից վերաբերմունքը ցույց է տալիս նաև ոստիկանների ռասայական կողմնակալությունը, քանի որ մինչև 18 տարեկան երեխաների 60%-ը, որոնց ոստիկանությունը խուզարկել է վերջին 6 տարում, եղել է սևամորթ։

 

 

armenpress.am

ՀՀ պաշտպանության նախարարը, Չինաստանի դեսպանն ու դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդը քննարկել են համագործակցության ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և արդյունաշատ աշխատանք:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները:

Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման և ընդլայնման հնարավորությունները:

 

armenpress.am

Ընդդիմադիր պատգամավորները վերադառնում են Ազգային ժողով. կմասնակցեն առաջիկա նիստերին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր պատգամավորները կմասնակցեն հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ հերթական նիստերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք»,-նշել է Թովմասյանը:

Պատգամավորը հավելել է, որ ԱԺ նիստերին իրենց մասնակցությունը, սակայն, չի նշանակում, թե գործող իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցներ ընդդիմադիր պատգամավորները կիրառելու են, բայց այս պահին կլինեն նաև խորհրդարանում:

«Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք

որպես բացառապես պայքարի գործիք և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար»,-նշել է Թովմասյանը:

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները տևական ժամանակ է, ինչ բոյկոտել էին Ազգային ժողովի նիստերը: ԱԺ լիագումար նիստերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից:

 

news.am

Ալիեւը հերթական մեղադրանքներն ու սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին

Սամարղանդում թյուրքական պետությունների կազմակերպության IX գագաթաժողովում իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական մեղադրանքներն ու սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա ամբողջությամբ հերքել է ռազմական ագրեսիայի բոլոր մեղադրանքները։

«Չնայած երկու տարի առաջ ավարտվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Հայաստանը շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել Ադրբեջանի հետ սահմանին։ Վերջին նման սադրանքը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին, եւ Ադրբեջանի զինված ուժերը ստիպված են եղել պատասխան գործողություն ձեռնարկել՝ կանխելու Հայաստանի լայնածավալ ռազմական սադրանքը»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանն է հրաժարվել թույլ տալ մոնիթորինգային խումբ տեղակայել՝ ակնհայտորեն հասկանալով, որ թաքցնելու բան ունի։

Ալիեւը հավելել է, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին «դիրքեր են զբաղեցնում հայրենի հողում»։ Այսպիսով, Ադրբեջանի նախագահը հաստատել է, որ մտադիր չէ լքել Հայաստանի գրավյալ ինքնիշխան տարածքները։ Միաժամանակ, Ալիեւը հիշեցրել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները Պրահայում եւ Սոչիում կայացած հանդիպումների ժամանակ համատեղ հայտարարություններում ճանաչել են երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

«Այսպիսով, ղարաբաղյան հակամարտությունը մնացել է պատմության մեջ»,-նշել է նա՝ շրջանցելով այն հարցը, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումն առաջին հերթին պահանջում է Ադրբեջանից զորքերը դուրս բերել Հայաստանի Վայոց ձորից, Գեղարքունիքից եւ Սյունիքից:

 

news.am

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել, կիրառել են ականանետ

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

 

news.am

Իրավիճակը Հարավային Կովկասում մնում է փխրուն. Էրդողան

Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն՝ «չնայած Ադրբեջանի բոլոր փորձերին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Սամարղանդում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում։

Նա ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «հաղթանակի» կապակցությամբ՝ հայտարարելով, որ Թուրքիան միշտ «աջակցում է Ադրբեջանին խաղաղության հասնելու ձգտման մեջ, ինչպես նաև նրա արդար պայքարում»։