Մամուլի տեսություն 13.11.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186742-Մամուլի_տեսություն_13.11.2022
Եբրայերեն Jerusalem Post թերթը հաղորդել է, որ Իսրայելի իշխանությունները վախենում են տարածաշրջանում իրանական անօդաչու թռչող սարքերի վճռորոշ դերից։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 13, 2022 13:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.11.2022

Եբրայերեն Jerusalem Post թերթը հաղորդել է, որ Իսրայելի իշխանությունները վախենում են տարածաշրջանում իրանական անօդաչու թռչող սարքերի վճռորոշ դերից։

Քեյհան օրաթերթ

Իսրայելի վախը տարածաշրջանում իրանական անօդաչու թռչող սարքերի որոշիչ դերից

Եբրայերեն Jerusalem Post  օրաթերթը նոյեմբերի 12-ի համարում անդրադառնալով իրանական անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ Թել Ավիվի անհանգստությանը, գրել է․ <<Թել Ավիվը վախենում է, որ Հեզբոլլահը և Իրանի դաշնակիցները Սիրիայում, Իրաքում և Եմենում կօգտագործեն այդ  անօդաչու թռչող  սարքերը Սիոնիստական ​​ռեժիմի դեմ հնարավոր ապագա պատերազմում>>։

Կրկնելով ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու մասին պնդումը՝ օրաթերթը գրել է. «Իսրայելը վախենում է Հեզբոլլահի և Թեհրանի դաշնակիցների իրանական անօդաչու սարքերից՝ Սիրիայում, Իրաքում և Եմենում, հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը օգտագործեց այդ ԱԹՍ-ները Ուկրաինայում»:

Պատոռազմի դաշտում Ուկրաինայի ձախողումները արդարացնելու համար ուկրաինացի պաշտոնյաները և Կիևին զոնք մատակարարող արևմտյան դաշնակիցները մեղադրում են Իրանին և պնդում, որ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Ռուսաստան:

 

Շահրվանդ օրաթերթ

Իրանի ժողովրդին հող հանձնելու ժամկետային  մեխանիզմի ձևակերպում

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը բնակարանաշինության վերաբերյալ հանդիպմանն անդրադառնալով  բնակարանաշինության ազգային շարժման իրագործումն արագացնելու կառավարության պլանավորմանն ու գործողություններին ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունը և Պլանավորման և բյուջետային կազմակերպությանը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում կազմել հող հանձնելու ճշգրիտ և ժամկետային մեխանիզմը և ներկայացնել ժողովրդին։

 

Իրան օրաթերթ

Իրանական Ղայեմը, 12000 կմ հեռավորության վրա

Վերջին կարևոր  զարգացումներից էր  Իրանի Իսլամական Հանրապետության հարձակողական և պաշտպանական հզորության բացահայտումը։ Թեև մեդիա տարածքը շարժվում էր դեպի Իսլամական Հանրապետությունում խառնակությունների ու փլուզման մասին ապատեղեկավության ուղղությամբ, սակայն  արևմտյան մեդիա տարածքը և հետազոտական կենտրոնները ​​ չէին կարող պարզապես անտեսել Իրանի ռազմական արդյունաբերության զարգացումները: Շատ կարևոր զարգացումներ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, որն առաջին տեղում է անվտանգությունն այս տարածաշրջանում, չնայած ինտենսիվությանը հիմա Իրանի դեմ մեդիա մթնոլորտը կոտրվում է, և ռազմական ոլորտում երեք հիմնական զարգացումները կարող են կոտրել այս մթնոլորտը։ Արևմուտքը և Սիոնիստական ​​ռեժիմը լավ են հասկացել վերջին երեք իրադարձությունները: ամերիկացիներին անհանգստացրել է այն փաստը, որ Իրանը կարողացել է արձակել 500 կմ հեռահարությամբ արբանյակակիր հրթիռ, որն ունի իր հեռահարությունը 11000-ից 12000 կմ-ի հասցնելու հնարավորություն։

 

Վաթան էմռուզ օրաթերթ

Խոնարհում Իրանի դրոշի առաջ

Իրանի նստած վոլեյբոլի ազգային հավաքականը Բոսնիայի դեմ հաղթանակ տանելուց հետո ութերորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Հաղթանակը նվաճելուց հետո Իրանի հավաքականը գետնին փռեցեց Իրանի մեծ դրոշը և խոնարհվեց դրա առաջ։

 

araratnews.am

Մակրոնը վերահաստատել է ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։ Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը և ընդգծել քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը, որը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում։Մակրոնը նաև ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող դերն Ադրբեջանի հետ սահմանին։ 

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ նոյեմբերի 19-ին Թունիսում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

 

armenpress.am

Էրդողանը Բայդենին մեղադրել է Գյուլենին թաքցնելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Թուրքիայում արգելված FETÖ  ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին Փենսիլվանիայում թաքցնելու մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETÖ (ֆեթուլլականների ահաբեկչական կազմակերպություն) 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, մոտ 150 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ, ազատվել են աշխատանքից:

ԱՄՆ-ում գտնվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։

«Հիմա ո՞վ է նրանց պաշտպանում.առաջին հերթին՝ Հունաստանը, նրանք վազում են և հայտնվում Հունաստանում, վազում են և հայտնվում  Եվրոպայում: Նրանք միշտ վազել են այնտեղ, ապրում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Դանիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում։ Իսկ ԱՄՆ-ն թաքցնում է այս մարդուն. ո՞վ է թաքցնում նրան. Բայդենը թաքցնում է նրան։ Նրանք հսկայական առանձնատուն են տվել Փենսիլվանիայում, որտեղ ապրում է այս մարդը», - ասել է Էրդողանը լրագրողներին:

 

yerevan-times.com

Բրիտանիան և ԵՄ-ն ծրագրում են բոյկոտել G20-ի գագաթնաժողովին ռուսական պատվիրակությանը

Բրիտանիան եւ Եվրամիության երկրները ծրագրում են բոյկոտել G20-ի գագաթնաժողովին ռուսական պատվիրակությանը եւ կձգտեն մեկուսացնել այն: Այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության աղբյուրը։

«Դա նշանակում է նաև խոչընդոտել նրանց հանդիպումները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կամ որևէ մեկի հետ, ով գլխավորում է ռուսական պատվիրակությունը։ Կամ այնպես անել, որ մարդիկ դուրս գան, երբ Ռուսաստանը ելույթ ունենա», — գրում է The Telegraph-ը։

Միևնույն ժամանակ, աղբյուրը կարծում է, որ բանակցությունները պետք է անցկացվեն Ուկրաինայի համար ընդունելի պայմաններով: Սակայն ԵՄ-ն և Բրիտանիան մտավախություն ունեն, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև դրական հարաբերությունները կարող են խաթարել ռուսական պատվիրակության համար նախատեսված մեկուսացումը ։

 

news.am

Ավելի քան 50 ամենաաղքատ զարգացող երկրներ սննկացման եզրին են․Guardian

Ավելի քան 50 ամենաաղքատ զարգացող երկրներ սննկացման եզրին են: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար Ահիմ Շտայները, հաղորդում է Guardian-ը։

Նրա խոսքով՝ ինֆլյացիան, էներգետիկ ճգնաժամը եւ տոկոսադրույքների աճը պայմաններ են ստեղծում, որոնց դեպքում ավելի ու ավելի շատ երկրների դեֆոլտ է սպառնում։

«Ներկայումս մեր ցուցակում կա 54 երկիր, որոնք կարող են դեֆոլտ հայտարարել, եւ եթե մենք ավելի շատ ցնցումներ ունենանք, տոկոսադրույքները կբարձրանան ավելի շատ, փոխառությունները կդառնան ավելի թանկ, կբարձրանան էներգիայի եւ սննդի գները»,-ասել է նա։

«Եվ դա աղետալի սցենար է դառնում»,-հավելել է նա։

Շտայները զգուշացրել է, որ առանց պարտքի մարման հարցում օգնության, աղքատ երկրները չեն կարողանա հաղթահարել կլիմայական ճգնաժամը։ «Պարտքի հարցը ներկայումս այնքան լուրջ խնդիր է դարձել զարգացող շատ երկրների համար, որ պարտքային ճգնաժամի հաղթահարումը նախապայման է դառնում կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների իրական արագացման համար»,-հավելել է նա։