Մամուլի տեսություն 14.11.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186810-Մամուլի_տեսություն_14.11.2022
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը լայն արձագանք է գտել իրանական ԶԼՄ-ներում:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 14, 2022 13:10 Asia/Tehran

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը լայն արձագանք է գտել իրանական ԶԼՄ-ներում:

Վաթան էմռուզ օրաթերթ

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  սպանվել է 6 և վիրավորվել 81 մարդ: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հարձակումը ահաբեկչական է եղել: 

Սակայն դեռևս պարզ չէ, թե ահաբեկչական որ խմբավորւոմն է իրականացրել հարձակումը՝ ԻԼԻՊ-ը՞ ՔԲԿ-ն՞, թե այլ խմբավորում:

Ինչ էլ որ լինի խնդիրը, այն կապված է Թուրքիայի ներքին միջավայրի և հաջորդ տարի հունիսին կայանալիք  ընտրությունների հետ։ 

 

Էթելաաթ օրաթերթ

«Ալ-Խալիջ Ալ-Ջադիդ». Սաուդյան արքայազնները Արևմտյան Ասիայի ամենախոշոր թմրանյութ վաճառողներն են

«Ալ-Խալիջ Ալ-Ջադիդ» լրատվական կայքը գրել է. «Սաուդյան Արաբիայի արքայազները դարձել են տարածաշրջանի և Արևմտյան Ասիայի  ամենախոշոր թմրանյութ վաճառողները։ Կայքն անդրադարձել է Սաուդյան Արաբիայում թմրանյութերի սպառման ծավալների աճին և սաուդյան արքայազների ներգրավվածությանը երկիր թմրանյութեր ներմուծելու և  տարածաշրջանի այլ երկրներ արտահանելու գործում։

Ինչպես գրում է կայքը,  խնդիրը վերջին տասնամյակում սրվել է։ Գրեթե ոչ մի երկիր ապահովված չէ թմրանյութերի  շրջանառությունից և մաքսանենգությունից, սակայն  Սաուդյան Արաբիան Արևմտյան Ասիայում աչքի է ընկնում թմրաբիզնեսում արքայազնների և սպաների ներգրավվածությամբ:

 

Քեյհան օրաթերթ

Ամերիկացի հարկատուների գրպանից 60 միլիարդ դոլար է ծախսվել Ուկրաինայի պատերազմի վրա

ԱՄՆ կառավարությունը ամերիկացի հարկատուների գրպանից ավելի քան 60 միլիարդ դոլարի զենք և կանխիկ գումար է տրամադրել Ուկրաինայի նախագահ Զելենսկի կառավարությանը՝ Ռուսաստանին հաղթելու համար։

Ուկրաինայի պատերազմից անցել է 262 օր, և հարյուր հազարավոր զոհեր և միլիոնավոր տեղահանված մարդիկ, էներգետիկ ճգնաժամը, սննդի պակասը, գնաճը և տնտեսական լճացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում եղել են այս պատերազմի կործանարար հետևանքների մի մասը։

Այս ընթացքում ԱՄՆ-ն ​​ու Եվրոպան  իրենց օգնություններով Ուկրիանիային հրահրել են շարունակել պատերազմը: Սակայն ժողովրդական բողոքի ցույցերից ու մեծ վնասներից հետո,  բացահայտ ու գաղտնի ճնշում են գործադրում Կիևի վրա՝ բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու համար։

ԱՄՆ-ի պաշտոնյաների կարծիքով՝ հաջորդ տարի տնտեսությունը մտնելու է «դաժան ռեցեսիա»-ի մեջ, և այդ պատճառով մարդկանց խորհուրդ է տրվում այժմ խուսափել ավելորդ ծախսերից՝ ավելի շատ խնայելու համար։

 

Ջավան օրաթերթ

Բրիտանիայում անժամկետ կալանավորել են միգրանտներին

Բրիտանիայում ներգաղթյալների նկատմամբ ռասիզմը վերջին տարիներին աճել է: Վիճակագրության համաձայն՝ սևամորթ, ասիական և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների ձերբակալություններն այս երկրում չորս անգամ ավելի շատ են, քան սպիտակամորթներինը։ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթահանձնաժողովը, Բրիտանիայի մասին 2019թ.սեպտեմբերի իր զեկույցում, անդրադառնալով այնպիսի դեպքերին, ինչպիսիք են որոշ ներգաղթյալների բանտային միջավայրում պահելը և 12 ամսից ավելի այնտեղ պահվող մարդկանց չտեղեկացնելը, մտահոգություն է  հայտնել ներգաղթյալների անժամկետ կալանքի վերաբերյալ։

 

araratnews.am

Պահպանվել է դեմոկրատների վերահսկողությունն ԱՄՆ ՍԵնատում

Դեմոկրատները պահպանել են վերահսկողությունը Միացյալ Նահանգների Սենատում: Նևադա նահանգում միջանկյալ ընտրություններում սենատոր Քեթրին Կորտես Մաստոյի հաղթանակից հետո նրանք ունեն 50 տեղ, իսկ հանրապետականները՝ 49։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ արդյունքներն իրեն լավատեսություն են ներշնչում պաշտոնավարման մնացած ժամանակահատվածի համար: Ջո Բայդենը նշել է, որ անհամբեր սպասում է հաջորդ մի քանի տարվա ընթացքում դեմոկրատների նոր ձեռքբերումներին: Սպիտակ տան առաջնորդի ավագ խորհրդականն էլ երեկ լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Սենատի վերահսկողությունը վճռորոշ է նախագահի օրակարգն առաջ մղելու համար։ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն էլ կարծիք է հայտնել, որ ընտրությունները մեծ հաղթանակ են ամերիկացի ժողովրդի համար:

Փորձագետները կարծում են, որ հանրապետականները դեռ կարող են վերահսկել Ներկայացուցիչների պալատը: Այնուամենայնիվ, շատերի կարծիքով՝ Սենատի վերահսկողությունը դեմոկրատներին  հնարավորություն է տալիս կասեցնել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն:

Ջորջիան միակ նահանգն է, որտեղ ընտրության արդյունքները դեռ հայտնի չեն։ Այնտեղ դեկտեմբերի 6-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլ, որը, ըստ դիտորդների, չի կարող որոշիչ լինել: Եթե անգամ Ջորջիայում հաղթի հանրապետական թեկնածուն, և Սենատում կուսակցություններից յուրաքանչյուրն  ունենա 50-ական տեղ, քննարկումների ժամանակ որոշիչ ձայնը, ըստ ԱՄՆ Սահմանադրության, կլինի ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսինը: 

 

aysor.am

Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստանի պաշտպանության նախարար Ժուանշերա Բուրչուլաձեի հրավերով նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նախարարները հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ վարժանքների անցկացման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման հետ կապված հարցեր։

Բացի այդ, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են 2023 թվականի համար Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանը։

 

armenpress.am

Ռուսաստանը շարունակում է բանակցությունները «հացահատիկային գործարքի» երկարացման շուրջ

Մինչեւ «հացահատիկային գործարքի» ժամկետը վերջանալը դեռ մի շաբաթ կա, այն երկարացնելու հարցի շուրջ աշխատանքը շարունակվում է: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել Է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դուք գիտեք, որ մենք փաստորեն դեռ մի շաբաթ ունենք մինչեւ երկարացման ամսաթիվը, ուստի աշխատանքը շարունակվում Է»,-ասել Է նա՝ պատասխանելով գործարքի երկարացման հեռանկարների մասին հարցին:

Նա հիշեցրել Է, որ «այս գործարքում կա մեր շահը, որը նախապես եղել է գործարքի ողջ մեխանիզմի բաղկացուցիչ մասը», եւ հավելել, որ «անցած շաբաթ բավական կառուցողական բանակցություններ են եղել ՄԱԿ-ականների հետ: Պեսկովը նաեւ հերքել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի այն պնդումը, թե Ռուսաստանը, կարծես, խոչընդոտում Է համաշխարհային շուկաներ պարենի մատակարարումներին:

«Դա արմատապես ճիշտ չԷ, որովհետեւ Ռուսաստանը չի խոչընդոտում պարենի մատակարարումներին համաշխարհային շուկաներ: Ռուսաստանը, ընդհակառակը, օգնում Է այն բանին, որպեսզի այդ մատակարարումների ընդհանուր ծավալից փոքրիկ քանակությունն իրականացվի»,-ասել Է Պեսկովը:-Իսկ ընդհանուր գլոբալ ծավալից մատակարարումների ճնշող մեծամասնությունը առնչություն չունի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ուկրաինայի հետ»:

Անցած շաբաթ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը շարունակում են խոչընդոտներ հարուցել «հացահատիկային գործարքի» ռուսաստանյան մասի իրականացմանը: Նա խոստացել Է, որ Մոսկվան հաշվի Է առնելու այդ գործոնը, երբ որոշում կընդունվի դրա երկարացման մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

aysor.am

Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Թեհրանում Ադրբեջանի դեսպանին

Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեին։

Ըստ Իրանի արտգործնախարարության խոսնակի՝ Ադրբեջանի դեսպանին տրամադրվել են ապացույցներ «Իրանի տարածքում Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների հանցավոր գործողությունների մասին»։

 

armenpress.am

Մակրոնը խոստացել Է շարունակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումներն Ուկրաինային

Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ նրան մատակարարելով հակահրթիռային եւ այլ պաշտպանական համակարգեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք հակամարտության կողմ չենք Ուկրաինայում, բայց նրան ցուցաբերում ենք հումանիտար, տնտեսական եւ ռազմական աջակցություն: Եվ մենք պետք Է այդ աջակցությունն ուժեղացնենք հակահրթիռային եւ այլ պաշտպանական համակարգերի մատակարարումներով»,-հայտարարել Է Մակրոնը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում: