Մամուլի տեսություն 15.11.2022
Իրանցի հետազոտողներին հաջողվել է կոտրել բազմազգ երկու ընկերությունների մենաշնորհը և երկրում առաջին անգամ բուժել արյան քաղցկեղը «գենային թերապիայի» մեթոդով։
Էթէլաաթ օրաթերթ
Բորել. Ոչ մի ապացույց չկա Իրանի կողմից Ռուսաստան հրթիռներ ուղարկելու մասին
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ-ի ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին, շարունակելով պատժամիջոցների ավելացման հակաիրանական թշնամական դիրքորոշումները ասել է.«Չկա որևէ ապացույց, որ Թեհրանը հրթիռներ է ուղարկել Ռուսաստան»: Բորելը նաև անդրադարձել է պատժամիջոցները չեղարկելու և ՀԳՀԾ-ի վերակենդանացման բանակցությունների դադարեցմանը պնդելով.«Բանակցությունների դադարեցումը նպաստավոր լուծում չէ, բայց աշխատանքը շարունակվում է»։ Այնուհետև նա հայտարարեց Իրանի շուրջ 30 բարձրաստիճան պաշտոնյաների և կառավարական կառույցների Եվրոպայի պատժամիջոցների ցուցակում ներառելու այս միության որոշման մասին։
Քեյհան օրաթերթ
Կոտրվել է երկու բազմազգ ընկերությունների մենաշնորհը. Իրանցի գիտնականների մեծ հաջողությունը «գենային թերապիայի» մեթոդով արյան քաղցկեղի բուժման մեջ
Իրանցի հետազոտողներին հաջողվել է երկրում առաջին անգամ «գենային թերապիայի» մեթոդով բուժել մի հիվբանդի արյան քաղցկեղը:
«Գենային թերապիան» քաղցկեղի բուժման նորագույն մեթոդն է աշխարհում, որն իրանական գիտելիքահենք ընկերության ջանքերով հասել է իր վերջնական փուլին: Աշխարհում միայն երկու բազմազգ ընկերություններ են առաջարկում բուժման այս մեթոդը, և այդ գիտելիքը տեղայնացվել է Իրանում՝ հայրենական հետազոտողների ջանքերով։
Իրանի նախագահության գիտության ու տեխնոլոգիայի ցողունային բջիջների շտաբի քարտուղարը անդրադարձել է գենային թերապիայի մեթոդով արյան քաղցկեղի բուժման իրանցի գիտնականների հաջողությանը, նշելով.«Բժշկության ապագան վերականգնողական բժշկությունն է, որը բջջային թերապիան է, գենային թերապիան և հյուսվածքների ճարտարագիտությունը: Ոչ հեռու ապագայում բազմաթիվ դժվարին և անբուժելի թվացող հիվանդությունների դեպքում այս մեթոդները կկիրառվեն այս հիվանդների խնդիրները լուծելու համար»։
Ամիր Ալի Համիդիեն հավելել է.«Այս ձեռքբերումը տևեց մոտ 7 տարի»:
Վաթան Էմրուզ
Իրանի դրոշի համար
Ի վերջո, երեկ հրապարակվեց 2022 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջնական ցուցակը, և ազգային հավաքականի ֆուտբոլիստները Վերջին պարապմունքից հետո ազգային հավաքականների ճամբարում՝ նահատակներից մեկի ընտանիքի ներկայությամբ անցկացված արարողության ընթացքում գնացին նախագահական նստավայր և դրանից հետո էլ Իմամ Խոմեյնիի օդանավակայան՝ այնտեղից Կատար մեկնելու համար: Երկիր, որ առնվազն մի քանի շաբաթ ամբողջ աշխարհի հայացքները ուղղված կլինեն դեպի նա: Նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Քեյրոշը խոստացավ, որ ազգային հավաքականը ուրախություն կբերի Իրանին աշխարհի առաջնությունում։
Իրան օրաթերթ
Սառցակալված Եվրոպան ջանքեր է գործադրվոմ տաքանալ՝ Իրանում խռովությունների հնոցով
Իրանում անկարգությունների սկզբից եվրոպական իշխանությունները՝ Գերմանիայի ԱԳ նախարարի և Ֆրանսիայի նախագահի գլխավորությամբ, որ փորձել են բորբոքել Իրանի դեմ պատժամիջոցների կրակը, նաև փորձել են օգտագործել ստեղծված խառնաշփոթը Իրանի ներքին զարգացումները միջուկային բանակցություններին կապելու համար: Իրանի ԱԳՆ խոսնակը երեկ զգուշացրել է այս երկու երկրների իշխանություններին՝ հիշեցնելով, որ չկրկնեն անցյալի փորձը։ Երեկ երկրորդ անգամ Իրանի ԱԳՆ է կանչվել Գերմանիայի դեսպանը: