Մամուլի տեսություն 17.11.2022
Իրանի հիպերձայնային հրթիռի և միջազգային դիմադրության գործում նրա դերի մասին վերլուծական զեկույցում Ալ-Մայադին լրատվական կայքը գրել է, որ այս հրթիռը զարմացրել է Վաշինգտոնին և Թել Ավիվին իր բացառիկ հնարավորություններով։
Ջավան օրաթերթ
Ալ-Մայադին. Իրանական «հիպերձայնաինը» զարմացրել է Վաշինգտոնին և Թել Ավիվին
Վերլուծական զեկույցում Ալ-Մայադին լրատվական կայքը քննարկել է Իրանի կողմից հիպերձայնային հրթիռի ձեռքբերման հետևանքները միջազգային դիմադրության գործում և ընդգծել, որ այդ հրթիռը զարմացրել է Վաշինգտոնին և Թել Ավիվին իր բացառիկ հնարավորություններով։
Չարլզ Աբի Նադերի գրած վերլուծական զեկույցում Ալ-Մայադին լրատվական կայքը քննարկել է Իրանի հրթիռային հզորությունը և այս ռազմական արդյունաբերության առաջընթացն ու էվոլյուցիան: Համաձայն այս զեկույցի՝ Հիպերձաինային հրթիռը, որն ունի նմանատիպ հրթիռների բոլոր բնութագրերը ինչպիսիք են գերերկրներում, կայծակի պես կգործի Իրանի թշնամիների ջանքերի դեմ և ի վերջո կամրապնդի ԱՄՆ-ի դեմ կոալիցիան՝ Ռուսաստանի և Չինաստանի գլխավորությամբ:
Էթելաաթ օրաթերթ
Ալ-Ախբարը բացահայտել է Իրանի դեմ սաուդյան-էմիրաթ-ամերիկյան պլանի փաստաթղթերը
Լիբանանյան Ալ-Ախբար թերթը հրապարակել է փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը 2016 թվականից սկսած կենտրոնացել Իրանի երիտասարդության վրա, որպեսզի նրանք կարողանան պատերազմը ներքաշել Իրան։
Լիբանանի Ալ-Ախբար թերթը հրապարակել է փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ նկատի ուներ Բեն Սալմանը վերջին տարիներին իր խոսքերով, երբ նա ասում էր. «Մենք ոչ թե սպասում ենք, որ Սաուդյան Արաբիան դառնա մարտադաշտ, այլ փորձում ենք ճակատամարտը քաշել դեպի Իրան»: Դա Իրանի երիտասարդ խավի վրա ազդելն է և նրանց համար ԱՄԷ-ի նման արաբական երկրների երազանքի պատկերը ներկայացնելը։
Քեյհան օրաթերթ
Թրամփ. Ամերիկան նավթ է աղաչում, իսկ Անգլիան ծաղրում է մեզ
Միաժամանակ Դոնալդ Թրամփի պաշտոնական հայտարարությանը, որ ինքը մասնակցելու է 2024 թվականի նախագահական ընտրություններին, մտահոգությունների ու քննադատությունների ալիք է բարձրացել այս երկրի իշխող համակարգի կողմից։ Նա ասել է, որ Ամերիկայի վիճակը հասել է մի կետի, որ նա ստիպված է նավթ աղաչել, իսկ նրա նախագահին ծաղրում են բրիտանական խորհրդարանում։
Ամիսներ շարունակ կասկածանքներից հետո, 76-ամյա Դոնալդ Թրամփը երեկ վերջապես պաշտոնապես հայտարարեց 2024 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին՝ նպատակ ունենալով փոխհատուցել 2020 թվականի ձախողումը և Ջո Բայդենի դեմ պարտությունը և գործի գալ ևս չորս տարվա ժամանակով: ԱՄՆ նախկին նախագահը, ով, ըստ երեւույթին, այնքան էլ գոհ չէր միջանկյալ ընտրությունների արդյունքներից, հավանաբար առաջիկա շաբաթներին կկազմակերպի իր նախընտրական քարոզարշավը եւ կսկսի պայքարը։ Այս լուրը Դոնալդ Թրամփը հայտնել է երեկ Մարալագոյի իր նստավայրում։
Վաթան Էմրուզ օրաթերթ
Համաձայնագրի հաղորդագրություն կուլիսների հետևից
Բայդենի կառավարությունը ցանկանու՞մ է ՀԳՀԾ, թե ոչ: Սա մի հարց է, որի շուրջ այս օրերին բազմաթիվ անորոշություններ կան։ Հակառակ այն ամենին, ինչ վերջին օրերին խոսվում էր Վաշինգտոնի կողմից ՀԳՀԾ-ի ավարտի մասին, սակայն ամերիկյան կառավարությունը չի մոռացել Իրանի հետ համաձայնագիրը: Ինչպես ասվում է Ամերիկան «Կուլիսների հետևից» ներկայացնում է հաղորդակցության նվազագույն փոխանակումները, այս անգամ սովորական և պաշտոնական ուղիների փոխարեն օգտագործելով ոչ ֆորմալ հաղորդակցման ուղիներ:
Թվում է, թե Բայդենի կառավարությունը, մի կողմից վերջին ընտրություններում պահելով Սենատը և Իրանի ներքին զարգացումները, տեսնում է Թեհրանից միավորներ վաստակելու և Իրանի դեմ պատժամիջոցների և ճնշման լծակները ուժեղացնելու հնարավորությունը: Ինչպես հայտարարել է Ռոբերտ Մալին, Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը այն վաճառելով Իրանի ներսում գտնվող հակառակորդներին, ստեղծված իրավիճակը գնահատում է երկկողմ հաղթանակ:
armenpress.am
ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին աններելի և անընդունելի է. Բոբ Մենենդես
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շեշտել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին աններելի է և բարոյապես անընդունելի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից՝ սենատորն այս մասին ընդգծել է հանձնաժողովում լսումների ժամանակ՝ ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի և ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի առաջ:
Սենատորը նախ ընդգծել է, որ տարածաշրջանը խորը աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հնագույն խաչմերուկ է՝ որպես կամուրջ Արևմուտքի և Ասիայի սրտի միջև: Սակայն շատ հաճախ կայսերական նկրտումներ ունեցող բռնապետերը Հարավային Կովկասում ապրողներին զոհ են դարձնում՝ որպես օրինակ նշելով Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ադրբեջանական ագրեսիան հայերի դեմ: Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մոտ հարյուր հազար հայերի ստիպել է լքել Լեռնային Ղարաբաղում իրենց տները։ Սենատորը խոսել է նաև էթնիկ զտումների սպառնալիքների մասին:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը բավարար չի եղել, ահա, թե ինչու ինքն ավելի շատ առաջ է քաշել մարդասիրական օգնության հարցը՝ օգնելու տուժածներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:
«Բայց անհավատալիորեն մենք դեռևս անվտանգային աջակցություն ենք ուղարկում Ադրբեջանին: Միացյալ Նահանգներն ինչպե՞ս կարող է հիմնավորել Բաքվի ռեժիմին ցանկացած տեսակի աջակցություն՝ անվտանգային կամ այլ: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես անընդունելի»,-ասել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ դա անարգանք է Ազատության աջակցության ակտին:
Այդ ակտի 907-րդ բաժինը կոչված է արգելելու աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում, քանի դեռ Բաքուն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման սպառնալիքի վերացման ուղղությամբ: Եվ, այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը կրկին ու կրկին հրաժարվել է 907-րդ բաժնի կասեցումից: Նա տեղեկացրել է, որ այն 600 000 դոլար է խնդրել 2022 ֆինանսական տարվա համար՝ Ադրբեջանին միջազգային ռազմական կրթությամբ և ուսուցմամբ ապահովելու համար։
«Ես կտրականապես դեմ եմ, որ որևէ օգնություն տրամադրվի այն ուժերին, որոնք հայտնի են պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով՝ հարևան պետության դեմ»,-շեշտել է սենատորը:
Մենենդեսը հիշեցրել է դեռ ամիսներ առաջ տարածված տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը սառնասրտորեն սպանում անզեն հայ զինվորներին, նա նաև հիշեցրել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ կին զինվորի նկատմամբ սեռական ոտնձգությունների և մատերը, ոտքերը կտրելու մասին:
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ օգնությունն ազդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա։ «Ուստի ուզում եմ, որ դուք մեզ փոխանցեք Կոնգրեսի պահանջած բոլոր մանրամասները, որպեսզի մենք կարողանանք գնահատել ցանկացած օգնություն, որը ԱՄՆ-ն տրամադրում է Բաքվին: Ես դեռ հույսեր ունեմ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,-ասել է Մենենդեսը՝ հույս հայտնելով ներկաներից լսել, թե ինչ կարող են անել Կովկասում խաղաղության համար՝ հատկապես Հայաստանի վրա վերջին հարձակումից հետո:
Սենատորը շեշտել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդիկ չեն ուզում ապրել բռնության սպառնալիքի ներքո, չեն ցանկանում ավտորիտար կառավարում, որը նրանց պարտադրվում է զենքով:
«Նրանք արժանի են խաղաղ ապրելու։ Նրանք արժանի են ազատության և անվտանգության: Իսկ դա նշանակում է երաշխավորել, որ խաղաղության պայմանագիրը չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումների: Դա նշանակում է լուծել այնտեղ հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած կարիքները: Դա նշանակում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատվիրում և իրականացնում են այն բռնությունները, որ մենք տեսել ենք տարածաշրջանում»,-ընդգծել է Մենենդեսը:
armenpress.am
Սեպտեմբերի 14-ին հանդիպեցի Ալիևին, որպեսզի կոչ անեմ վերջ տալ բռնությանը. Ֆիլիպ Ռիքեր
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ագրեսիային, դրանից հետո երկու երկրների միջև ընթացող բանակցությունների հեռանկարներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռիքերը թեմային անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում:
«Ես տարածաշրջանում էի սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ և հանդիպեցի նախագահ Ալիևի հետ, որպեսզի կոչ անեմ դադարեցնել բռնությունը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իմ հանդիպումները զուգորդվում էին երկու երկրների ղեկավարությունների հանդիպումներին պետքարտուղար Բլինքենի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի, ինչպես նաև պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ: Մինչ այս պահը մենք շարունակում ենք ջանքերը, և ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ գործընկերներ երկրների ջանքերը հիմքեր նախապատրաստեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումների շարքի համար՝ խաղաղության հետ կապված հարցերը քննարկելու համար»,- ասել է Ռիքերը:
Նա հավելել է՝ չնայած վերջին ռազմական գործողություններին՝ իրենց ոգեշնչում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների մասնակցության տեմպը խաղաղ գործընթացին: «Ղեկավարները վերջին ամիսների ընթացքում ԵՄ-ի միջնորդությամբ մի քանի անգամ հանդիպել են բանակցությունների համար, վերջին անգամ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում: Պրահայի հանդիպումը 2 նշանակալի արդյունքի հանգեցրեց, որոնք կարող են խաղաղության ճանապարհը շարունակելու հիմք լինել: Խոսքը 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը փոխադարձ ճանաչելու մասին է՝ որպես հիմք սահմանի հարցերը քննարկելու համար, ինչպես նաև ԵՄ դիտորդներ ուղարկելու որոշման մասին է»,- ասել է Ռիքերը
armenpress.am
Երկու ժողովուրդների հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է և անչափելի. մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վրաստան
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ի հասարակայնության հետ կապերից և հաղորդակցության վարչությունից, միջոցառմանը հրավիրված են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բարձրաստիճան հյուրեր: ՀՀ ԱԺ նախագահը բացման խոսքում նշել է.
«Ուրախ եմ, որ եղբայրական Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նման հիշարժան միջոցառման եմ ներկա: Ուրախ եմ նաեւ, որ այստեղ է իմ լավ բարեկամ եւ գործընկեր Շալվան: Այս տարի լրանում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն հայ-վրացական համատեղ անցած ճանապարհը, պատմական առնչությունները եւ ավանդույթներն ունեն հազարամյակների պատմություն»:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջպետական հարաբերությունների այս երեսուն տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ, սակայն իրականում երկու ժողովուրդների խոսուն եւ հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է եւ անչափելի:
Տոնական միջոցառմանը ելույթ է ունեցել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Շնորհավորելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ` նա նշել է, որ այդ 30 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը երկու ժողովուրդների կապերն ավելի են սերտացրել, դիվանագիտական հարաբերություններն առավել ամուր հիմքերի վրա են դրվել:
news.am
Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է ֆոսֆորային ռումբեր, որոնք նա օգտագործել է Ղարաբաղում. Բոբ Մենենդես
Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը պնդում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին հաղորդումներ չի տեսել։
Այդ մասին նա հայտարարել է՝ պատասխանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի համապատասխան հարցին։
Սենատորը հետաքրքրվել է, թե տեղեկատվություն ունի՞ արդյոք Ռիկերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործման մասին, որը լայնորեն լուսաբանվել է։ Ռիկերը հայտարարել է, որ նման հաղորդագրություններ չի տեսել։ «Սպիտակ ֆոսֆորի մասին շատ են հաղորդել: Ցավոք, (այդ զինամթերքը) մատակարարվել է Ուկրաինայի կողմից»,- ասել է Մենենդեսը:
Հարցին, թե արդյո՞ք վարչակազմը քայլեր է ձեռնարկում ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայողների դաժան սպանության եւ խոշտանգումների տեսագրությունը գնահատելու համար, Ռիկերը խուսափողական պատասխանել է, որ պետք է «ստուգի»։
«Դուք ուրիշ կողմ եք նայում,- ասել է Մենենդեսը,- ինչ շահեր էլ մենք ունենանք Ադրբեջանի հետ: Ինչպես նշեց պետքարտուղարի օգնականը, «անվտանգային շահեր» կան, բայց դա լավագույն հաղթաթուղթը չէ։ Անկայունության հիմքում ընկած են խախտումներ։ Ես հիասթափված եմ Պետդեպից, որ երկու կողմերին էլ զսպվածության կոչ է արել... Բայց երբ կա ագրեսոր, մենք պետք է քննադատենք ագրեսորին։ Եվ պետք չէ շատ խելացի լինել հասկանալու համար, թե կոնկրետ ով է ագրեսորը, ով հնարավորություն ունի լինել ագրեսոր այս հակամարտությունում... Դա Ադրբեջանն է»։
news.am
Հայաստանում ծնելիությունը նվազում է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելանում
Հայաստանում 2022 թվականի առաջին 9 ամսում նվազել են ծնելիության և մահացության ցուցանիշները։ Մեր երկրում սկսել են նաև ավելի քիչ ամուսնանալ և ավելի շատ ամուսնալուծվել։
Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 26511 երեխա։ Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 336-ով (26847 ծնված)։ 2022 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում երկրում մահացել է 20597 մարդ, ինչը 3077–ով քիչ է 2021 թվականի ցուցանիշից:
Բացի այդ, 2022 թվականի հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածում կնքվել է 12305 ամուսնություն, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը 12796 է եղել։ Ամուսնացողները քիչ են, փոխարենն ամուսնալուծություններն են շատ. ընթացիկ տարվա առաջին 9 ամսում այդ ցուցանիշը կազմել է 3379, ինչը 82–ով շատ է 2021 թվականի ցուցանիշից։
Նշենք, որ ՄԱԿ-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանում ծնունդների թիվը 2050 թվականին կարող է նվազել՝ հասնելով 24 000-ի։ Իսկ երկրի բնակչությունը 30 տարի անց կարող է ընդամենը 2,6 միլիոն լինել։