Մամուլի տեսություն 22.11.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i187374-Մամուլի_տեսություն_22.11.2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնության իր առաջին խաղում Իրանը 6:2 հաշվով պարտվեց Անգլիային:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 22, 2022 08:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.11.2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության իր առաջին խաղում Իրանը 6:2 հաշվով պարտվեց Անգլիային:

Վաթան Էմրուզ օրաթերթ

Վիրավոր, բայց հույսով լցված

Առջևում կարևոր խաղեր են Ուելսի և ԱՄՆ-ի հավաքականների հետ:Երեկ երեկոն Իրանի ֆուտբոլինն ու ժողովրդինը չէր, սակայն այս ծանր պարտությունը պարտություն էր ոչ թե Անգլիայի ֆուտբոլի հավաքականին, այլ իրականում անգլիացիների հրահրած խժդժություններին: Իրանում արդեն երկու ամիս շարունակվող անկարգությունների շրջանակում, որոնց նպատակն է ապակայունացնել երկիրը, թիրախավորվել էր նաև ԻԻՀ ֆուտբոլի հավաքականը, համաշխարհային առաջնությունից դուրս մղվելու նպատակով: Այս շրջանակում, Կատարի համաշխարհային առաջնությունից Իրանին դուրս մղելու սցենարից առաջ, խառնակությունները հրահրող ԶԼՄ-ները մեդիապատերազմ սկսեցին իրանցի ֆուտբոլիստների նկատմամբ, որպեսզի նրանք հրաժարվեն մասնակցել առաջնությանը: Սակայն այդ ծրագիրը նույնպես ձախողվեց: Դրանից հետո անկարգություններ հրահրողները մուտք գործեցին մարզադաշտ, որպեսզի ազդեն իրանցի ֆուտբոլիստների տրամադրության վրա, այդ թվում հայհոյելով նարնց: Արդյունքում Իրանի հավաքականը պարտություն կրեց:

 

Քեյհան օրաթերթ

 

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի աջակցությամբ Իրաքում սպանել է մեկ միլիոն մարդու և մնացել անպատիժ

Նշելով, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի աջակցությամբ Իրաքում սպանել է մեկ միլիոն մարդու, Եվրախորհրդարանի իռլանդացի ներկայացուցիչը նշել է, որ միությունը լռել է այս հանցագործությունների նկատմամբ և որևէ պատժամիջոց չի կիրառել Վաշինգտոնի դեմ։Միք Ուոլեսը, ով հայտնի է իր քննադատական դիրքորոշումներով, արձագանքելով Արևմտյան Ասիայում արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի հանցագործությունների նկատմամբ Եվրամիության որդեգրած դիրքորոշմանն իր թվիթերյան էջում անդրադառնալով Իրաքում խաղաղ բնակչության դեմ ամերիկյան բանակի հանցագործություններին, գրել է. «Ի՞նչ պատճառով ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ՝ Իրաքում իրականացված ջարդերի համար...»:Նա հավելել է. «Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի մյուս անդամների օգնությամբ, Իրաք ապօրինի ներխուժման ժամանակ սպանել էավելի քան մեկ միլիոն իրաքցու և այդ հանցագործությունների համար որևէ մեկի նկատմամբ դեռևս պատժամիջոց չի սահմանվել»:

 

Էթէլաաթ օրաթերթ

Washington Post. Ուկրաինայի պատերազմը դատարկել է ամերիկյան և եվրոպական զենքի պահեստները

Washington Post-ը գրել է, որ եվրոպացիներն ու Վաշինգտոնը մեծ մարտահրավերի առաջ են կանգնած, քանի որ Ռուսաստանի դեմ պայքարի նպատակով Ուկրաինային զենքի տրամադրման արդյունքում, իրենց պահեստները դատարկվել են:Նշելով, որ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները զգուշացրել են այս կապակցությամբ, թերթը հավելել է, որ սա երկարաժամկետ մարտահրավեր է և գրել. «Եվրոպացիներն ու Վաշինգտոնը մեծ մարտահրավերի առաջ են կանգնած, քանի որ Ռուսաստանի դեմ պայքարի նպատակով Ուկրաինային զենք տրամադրելու արդյունքում, իրենց պահեստները դատարկվել են»:Թերթը, հղում անելով ՆԱՏՕ-ի աղբյուրին, գրել է. «Արևմուտքը հայտնվել է բարդ վիճակում: Մինչ այժմ մեծ քանակությամբ զենք է ուղարկվել Ուկրաինա և արևմտյան երկրները պետք լավ փնտրտուք սկսեն իրենց զինանոցներում»:ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի 9 ամիսների ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել ավելի քան 21 միլիարդ դոլարի 88 հազար տոննա զենք։ Միաժամանակ, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս երկիրը Ուկրաինա կուղարկի երկու պաշտպանական համակարգ և երկու հրթիռային համակարգ։

 

Իրան օրաթերթ

Իրանի հյուսիս-արևմուտքի ժողովուրդը ողջունել է անվտանգության ուժերի ներկայությունը

Իրանի քրդաբնակ շրջանների բնակիչները, որոնք վերջին օրերին ականատես են եղել անջատողական խմբավորումների գործողություններին, հույս ունեն, որ իրենց բնակավայրերում անվտանգություն կհաստատվի և խաղաղությունը կվերադառնա:Մահաբադում և մի շարք այլ քաղաքներում, բնակիչները մեծ ոգևորությամբ են դիմավորել ոստիկանության ուժերին և վանկարկել «կեցցե, կեցցե»: Վերջին օրերին PKK, «Քոմլե» և «Դեմոկրատ» խմբավորումների ահաբեկիչները անկարգություններ են հրահրել Բուքան, Մահաբադ, Սանանդաջ, Ջավանրուդ և Փիրանշահր քաղաքներում: «Փեժաք» ահաբեկչական խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են Քամիյարանում խմբավորման անդամներից մեկի մահվան մասին, ով համագործակցել էր 2016 թվականին Թուրքիայում սպանված ահաբեկիչների հետ:

 

 

news.am

Որ «Եռաբլուրը» այսքան մեծացել է, հենց Նիկոլ Փաշինյանի շնորհքն է. Զոհված զինծառայողի հայր

Սեպտեմբերի 21-ին բոլորի աչքի առաջ տեսաք, թե ինչ արեցին մեզ հետ, ու այսօր, երկու ամիս անց էդ գործով ոչ մի նորություն չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա ապտերազմում զոհված զինծառայողներից մեկը ծնողը՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ տեղի ունեցած բռնության գործին:

«Կոնկրետ տուժողները 5 հոգի են, որոնք կապտուկներ, կոտրվածք են ստացել: Մեզ ամենասկզբում են հարցաքննել: Ինձ թվում է, որ եթե հիմնական տուժողնեռրին վերացրել են, այդ մասով գործն ընթացք ստանա, որովհետեւ հիմնական գործը հենց տուժողների հետ է կապված: Իսկ ծնողներից 37 հոգին, որ պետք է հարցաքննվել, նրանց մի մասը չի հարցաքննվել, հնարավոր է, որ այդ մարդկանց Հայաստանում չլ;ինելու պատճռով այդպես էլ չկարողանան  հարցաքննվել, կամ հարցաքննվեն X ժամանակ հետո, որը մեզ ձեռնտու չի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ սեպտեմբերի 21-ին պետական արարողակարգ էր տեղի ունենում «Եռաբլուրում» եւ այն պետք է բաց լիներ Նիկոլ Փաշինյանի համար, տուժած ծնողն արձագանքեց. «Դա կլինի պետական, թե սեփական արարողակարգ, նախ պետք է հասկանանք, թե խոսքն ինչի մասին է: Քաշքշելով, անարգելով ընկած տղերքի ծնողներին, որեւէ արարողակարգ իր իմաստը կորցնում է: Հնարավո՞ր է, որ զոհվածի ծնողին անարգելով ինչ-որ հարգանք վաստակեն իրենց հանդեպ: Գիտակից մարդիկ կհասկանան, որ այս ամենը  արվում էր զուտ PR-վելու համար»:

 

news.am

Բեռլինում հարձակվել են Ադրբեջանի իշխանություններին քննադատողի վրա

Բեռլինում հարձակվել են Ադրբեջանի իշխանություններին քննադատող Օրհան Աղաեւի վրա։

Turan-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներից երկու անհայտ անձինք հարձակվել են Աղաեւի վրա այն տան բակում, որտեղ նա ապրում է։

Հարձակվողները տապալել են նրան ասֆալտին ու սկսել են ծեծել։ Աղաեւի կինը, աղմուկ լսելով, դուրս է վազել եւ սկսել է օգնություն կանչել։ Դա վախեցրել է հարձակվողներին, եւ նրանք փախել են։

 

news.am

Գերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից գազ գնելու Եվրամիության ծրագրերում, չնայած նրան, որ այն կարող է ռուսական ծագման լինել, լրագրողներին ասել են Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության եւ ԱԳՆ ներկայացուցիչները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Գազպրոմը» նոյեմբերի 15-ից վերսկսել է գազի մատակարարումը Ադրբեջան Հանրապետության Պետնավթընկերության (SOCAR) հետ նոր պայմանագրով, մատակարարումների ծավալը մինչեւ 2023 թվականի մարտ ժամանակահատվածում կկազմի մինչեւ 1 միլիարդ խորանարդ մետր։

Միեւնույն ժամանակ, ավելի վաղ հաղորդվել էր, որ էներգետիկ ճգնաժամի, էներգառեսուրսների թանկացման եւ ռուսական գազի մատակարարումների կրճատման ֆոնին Բրյուսելը հուլիսին գործարք է կնքել Բաքվի հետ, որի համաձայն մինչեւ 2027 թվականը Ադրբեջանից գազի արտահանումը դեպի ԵՄ երկրներ կկրկնապատկվի։

«Մենք հստակ հայտարարել ենք, որ ցանկանում ենք անկախանալ ռուսական գազի մատակարարումներից... Դա թափանցիկ գործընթաց է»,- երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մեծ հավանականությունը, որ ռուսական գազը դեռեւս կհոսի դեպի ԵՄ, բայց շրջանցիկ ճանապարհով՝ Ադրբեջանով։

 

armenpress.am

«Հայատոմ»-ի տնօրենը անհրաժեշտ է համարում հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը

ՍՈՉԻ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի («Հայատոմ») տնօրեն, Հայկական ատոմային էլեկտրակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից կարևորում է ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելը, քանի որ գործող՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր չէ անվերջ երկարաձգել, նա ցանկանում է, որ Հայաստանը 2036-ից հետո ունենա նոր էներգաբլոկ: Պետրոսյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Սոչիում «Ատոմէքսպո» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Ռոսատոմ»-ն առաջարկում է 1000 ՄՎտ և 1000-ից բարձր միջուկային էներգաբլոկներ: Իմ կարծիքով՝ մեր ցանցերի համար ամենալավը միջին հզորության էներգաբլոկներն են»,-ասաց Պետրոսյանը:

Նրա կարծիքով՝ 1000, 1200 ՄՎտ հզորության էներգաբլոկը Հայաստանի համար այս պահի համար շատ է, բայց, եթե կառավարությունը կարողանա գտնել ելք՝ այդ արտադրված էլեկտրաէներգիայի կեսը վաճառելու, օրինակ՝ հարավային հարևանին, ապա լավ տարբերակ կլինի: Ըստ Պետրոսյանի՝ այդ դեպքում Իրանն էլ կարող է գումարով մասնակցություն ունենալ կառուցման գործընթացին, որպեսզի Հայաստանը հենց սկզբից իմանա, որ, օրինակ, կեսը կարող է արտահանել: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ 1200 ՄՎտ հզորությամբ կայան կառուցելիս պետք է լավ մտածել, կա հովացման ջրի խնդիր:

«Մենք այսպես թե այնպես պետք է ունենանք դա, որովհետև մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովված կլինի, եթե մենք ունենանք միջուկային էներգաբլոկ: Երկրորդ էներգաբլոկի կյանքի տևողությունը կարող ենք մեկ անգամ ևս երկարաձգել մինչև 2036 թվական, հետո՝ ենթադրենք 5 տարի, բայց ոչ ավել: Ես կուզենայի, որ 2036 թվականից հետո ունենայինք նոր էներգաբլոկ»,-ասաց Պետրոսյանը՝ նշելով ռեսուրսի սպառմանը մոտենալու ռիսկի մասին:

 

armenpress.am

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ-ի իրավասությանը չի վերաբերվում. Կոսաչև

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է դիվանագետ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարող են արդյոք ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը, որպես կառույցի ամենահզոր անդամ, Հայաստանին ավելի եռանդուն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հակամարտությունում, առաջին հերթին՝ ռազմական, թե՞ «Ռուսաստանը հիմա Հայաստանի ժամանակը չունի»:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ կարծիքով, կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրա վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք ամենաանկեղծ ձևով աջակցում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են և այս, և մյուս կողմից։ Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այդ ճանապարհով»,- ասել է Կոսաչևը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ միայն մեկ կողմի աջակցության դիրք զբաղեցնելը կնշանակեր այն ավելի խորացնել:

«Պետք է խաղաղ կարգավորման դիրքորոշում որդեգրել և աջակցել, որպեսզի այդ կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- նշել է Կոսաչևը:

 

armeniasputnik.am

Հետաքրքրությունը մեծ է. նոր ծրագրով մոտ 50 000 գործազուրկ աշխատանքի հնարավորություն կստանա

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գործազուրկ կամ նպաստառու գործազուրկ անձանց հետ առնվազն 1 տարով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում պետության կողմից աջակցություն ստանալու ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել գործատուների շրջանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Նշենք, որ ըստ ծրագրի` գործատուին տրամադրելու է միանվագ փոխհատուցում՝ գործազուրկ անձին աշխատանքի ընդունելու դեպքում 250 000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350 000 դրամի չափով։ Աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով։ Այն պարագայում, երբ գործատուն ընդունում է նպաստառու գործազուրկի և այնպիսի պայմաններով, որ աշխատանքը սեզոնային է, ապա պայմանագիրը կարող է լինել 8 ամսով։