Մամուլի տեսություն 23.11.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i187468-Մամուլի_տեսություն_23.11.2022
Իրաքի Քրդստանի շրջանում անջատողական ահաբեկչական խմբավորումների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ այս ահաբեկչական խմբավորումները չեն կարող փախչել ԻՀՊԿ-ի հրթիռային հարձակումներից։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 23, 2022 11:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.11.2022

Իրաքի Քրդստանի շրջանում անջատողական ահաբեկչական խմբավորումների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ այս ահաբեկչական խմբավորումները չեն կարող փախչել ԻՀՊԿ-ի հրթիռային հարձակումներից։

Քեյհան օրաթերթ

Գրանցվել է Իրանի նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման ամենաբարձր ռեկորդը

Իրանի նավթի նախարարը հայտարարելով որ այս ամիս Իրանի հում նավթի, գազի կոնդենսատի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման ոլորտում գրանցւել ամենաբարձր ռեկորդը ասաց. «Սա ամենաբարձր ռեկորդն է Իրանի դեմ Թրամփի դաժան պատժամիջոցների մեկնարկից ի վեր» (4 տարի առաջ):

Ջավադ Օջին ասաց, որ 13-րդ կառավարությանը հաջողվել է հաղթահարել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ձմռանը վառելիքի մատակարարումը, էլեկտրակայաններում հեղուկ վառելիքի բացակայությունը, որոշ նավթավերամշակման գործարաններում հիմնովին վերանորոգումներ չկատարելը և ամենակարևորը նավթի, գազի ու կոնդենսատ և նավթաքիմիական արտադրանք վաճառքն ու արտահանումը:

 

 

Վաթան Էմրուզ օրաթերթ

Շարունակվում է սահմաններում ահաբեկչական խմբերի մաքրումը

Իրաքի Քրդստանի տարածքում գտնվող «Փաք» ահաբեկչական խմբավորման կենտրոնը ենթարկվել է հրթիռային և ԱԹՍ-ների հարձակմանը։

Անջատողական ահաբեկչական խմբավորումները Իրաքի Քրդստանի ցանկացած հատվածում, որտեղ նրանք տեղակայված են, չեն կարող փրկվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարձակումներից։ Այս հայտարարությունը բազմիցս փաստվել է վերջին 2 ամսվա ընթացքում ԻՀՊԿ Համզե Սեյեդ ալ Շոհադա ցամաքային ուժերի կողմից։ Երկուշաբթի օրը տեղի ունեցած հարձակումից հետո ԻՀՊԿ այս շաբաթ երկրորդ անգամ ջախջախեց Իրաքի Քրդստանի տարածքում գտնվող անջատական ահաբեկչական խմբավորումների դիրքերը։

 

Իրան օրաթերթ

Գերմանացիները կրկին բողոքի երթ են անցքացրել փողոցբերում

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում քաղաքացիները բողոքել են բարձր գնաճի, էներգակիրների և իրենց երկրի կողմից հարկային գումարները Ուկրաինա զենք մատակարարելու համար:

 

Էթելաաթ օրաթերթ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ միջազգային դատարան ստեղծելու բանաձեւին

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը Մադրիդում իր տարեկան նիստում բանաձեւ է ընդունել, որով պահանջում է ստեղծել հատուկ միջազգային դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի հարձակմանը Ուկրաինայի վրա և Ռուսաստանը հայտարարել «Ահաբեկչական կառավարություն»:

Այս բանաձևով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը հավանություն է տվել Ռուսաստանին ահաբեկիչ անվանելու Ուկրաինայի կառավարության նախագծին և շեշտելովով, որ Ռուսաստանը ուղղակի սպառնալիք է Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգությանը, անդամ երկրներին խնդրել է Ռուսաստանին ահաբեկիչ համարել։ ՆԱՏՕ-ի նիստում այս կազմակերպությունը ավելի աջակցություն խնդրեց, Կիևի համար։

 

Էթեմադ օրաթերթ

Ռուսաստանը Սիրիայում Թուրքիայից զսպվածություն է պահանջել

Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Ռուսաստանը պահանջել է իր թուրք գործընկերներին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ Սիրիայում լարվածության աճից։

Ռուսաստանցի այս դիվանագետն ընդգծել է, որ Թուրքիան Ռուսաստանին նախապես չի տեղեկացրել Սիրիայում և Իրաքում իր օդային գործողությունների մասին, և այդ հարցը կբարձրացվի Աստանայի հանդիպմանը։

 

armenpress.am

Կառուցվող հիդրոէլեկտրակայանի շնորհիվ կապահովվի Արցախի ինքնաբավությունն էլեկտրաէներգիայով

Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում 17 մեգավատ հզորությամբ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի կառուցման ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովի հեթական նիստում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հիդրոէլեկտրակայանի շինարարությունն իրականացվում է պետական միջոցներով:

 

«Եթե ֆինանսական միջոցները բավարարեն, նախատեսվում է կառուցումն ավարտել գալիք տարում, եթե ոչ, ապա անպայման կավարտվի 2024 թվականին»,- մանրամասնել է նախագահ Հարությունյանը՝ հավելելով, որ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի  կառուցման շնորհիվ Հանրապետությունն ամբողջությամբ կդառնա ինքնաբավ:

 

armenpress.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն Ուկրաինայի շուրջ հակամարտության ընդլայնման վտանգ է տեսնում

ՆԱՏՕ-ի և այլ պետությունների կողմից Կիևին տրամադրվող զանգվածային աջակցությունը սպառնում է հակամարտության ընդլայնմանը՝ դրանում այլ երկրների ընդգրկման հաշվին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծացնում են զորակազմերը, կատարելագործում ռազմական ենթակառուցվածքները՝ մոտենալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին։ Անշուշտ, դա լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում, այդ թվում՝ մեր կազմակերպության համար», -ասել է նա։

 

armeniasputnik.am

Քաղաքականից մինչև անվտանգային հարցեր. Միրզոյանը բացեց ՀԱՊԿ համատեղ նիստը

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այսօրվա նիստի օրակարգը բավականին հագեցած է։

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը։

Բացման խոսքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ այսօրվա օրակարգը շատ հագեցած է, ընդգրկված են ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգությանը վերաբերող հարցեր։

«Հույս ունենք, որ կհաջողվի կառուցողական ձևով, մտքերի փոխանակմամբ վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերին, վեր հանել հնարավոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ երկրների համար»,–նշեց նա։

Նա հավելեց, որ հարցերի լայն շրջանակ ունեն քննարկելու և ներկայացրեց նիստի մասնակիցներին։

Հիշեցնենք` երեկ Երևանում անցկացվեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այսօր նախատեսվում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։

ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ 2022 թվականին կազմակերպության նախագահությունը ստանձնել էր Հայաստանը, հաջորդ տարի այն կնախագահի Բելառուսը։

 

armeniasputnik.am

«Օգնե՛ք վերադարձնել մեր տղաներին». գերիների հարազատները երթով գնում են ՌԴ դեսպանատուն

Գերիների և անհետ կորածների հարազատները փակեցին Երևանի Զաքյան փողոցը։

Անհետ կորած և գերեվարված հայ զինծառայողների ծնողները Հանրապետության հրապարակից երթ են կազմակերպել դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Նրանք դժգոհ են ՀՀ իշխանությունների գործողություններից և պատրաստվում են դիմել Ռուսաստանի ղեկավարությանը՝ կոչ անելով օգնել վերադարձնել իրենց որդիներին։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ պաստառներ են տանում, որոնց վրա գրված է․«Թույլ մի՛ տվեք հայ-ռուսական եղբայրության ոչնչացումը», «Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնել մեր տղաներին»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայից հետո հայկական կողմից 16 անձ համարվում է անհետ կորած: Բացի այդ, ըստ պաշտոնական տվյալների՝ առնվազն 40 մարդ ադրբեջանական գերության մեջ է 2020 թվականի պատերազմից հետո։

Հիշեցնենք՝ երեկ Երևանում անցկացվեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այսօր նախատեսվում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

news.am

Ադրբեջանը մոտ մեկ ժամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հայկական կողմը կորուստներ չունի:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 

news.am

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Դիտարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաեւ ամենաբարձր մակարդակով երեք երկրների նախկինում արված համատեղ հայտարարությունները։ Ընդգծվել է եռակողմ ձեւաչափով աշխատանքը շարունակելու կարեւորությունը՝ ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման եւ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։