Մամուլի տեսություն - 26.11.2022
Աշխարհի 2022 թվականի առաջնության երկրորդ խաղում Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեծ հաղթանակի հասավ Ուելսի նկատմամբ այն իրավիճակում, երբ մինչև վերջին վայրկյանները խաղն հավասար էր։
Էթելաաթ օրաթերթ
Իրանական ֆուտբոլի հաղթանակը հույսեր փայփայեց եզրափակիչ փուլի հասնելու համար
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը առաջին խաղում պարտվել էր Անգլիային, երկրորդ խաղում հաղթանակի ու մեծ սխրանքի հասավ Ուելսի նկատմամբ՝ այն իրավիճակում, երբ մինչև վերջին վայրկյանները հավասար էր:
Քեյհան օրաթերթ
Ամբողջ Անգլիայում փոստի աշխատակիցները, ուսուցիչները և համալսարանի աշխատակիցները խոշոր գործադուլ են սկսել
Փոստի աշխատողները, ուսուցիչները և համալսարանների աշխատակիցները ողջ Բրիտանիայում միացել են այս երկրի ժողովրդի բողոքի շարժմանը ընդդեմ ներկայիս ծանր տնտեսական իրավիճակի: Զեկույցները ցույց են տալիս, որ այս երկրում ծնողների 30%-ը բաց է թողնում սնունդը՝ իրենց երեխաներին և կենցաղային ծախսերը հոգալու համար և ապավինում է սննդի բանկին:
Եվրոպական երկրներում տնտեսական ճգնաժամն օրեցօր ավելի է սրվում ուկրաինական պատերազմի ազդեցության ներքո, և փորձագետների կարծիքով՝ հաջորդ տարվա ընթացքում եվրոպական երկրներին կուղեկցեն գնաճն ու տնտեսական լճացումը։ Զեկույցները ցույց են տալիս, որ Եվրոպայում Անգլիան շատ ավելի վատ իրավիճակ ունի, քան կանաչ մայրցամաքի մյուս երկրները։ Անգլիայում տնտեսական ճգնաժամը և սննդամթերքի գների աճն այնպիսին են, որ այս երկրում ծնողների մոտ 30%-ը կտրում է իրենց սնունդը և ապավինում սննդի բանկերին՝ ապահովելու իրենց երեխաներին և կենցաղային ծախսերը:
Էթելաաթ օրաթերթ
Քաոս Արևմուտքի հովանու ներքո
Աշխարհի մի շարք երկրներ, որոնք ունեն անմարդկային գործողությունների երկար պատմություն, ինչպես նաև նրանց հաջորդող մի շարք կառավարություններ, հավանություն են տվել հակաիրանական բանաձևին: Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան և Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, 21 այլ երկրների հետ միասին ընդունեցին հակաիրանական բանաձեւը։
Այս հակամարդկային երկրները, միջամտելով Իրանի գործերին, աջակցեցին Իրանում տիրող ահբեկչության ու քաոսին և հավանություն տվեցին այս բանաձևին։
Համշահրի օրաթերթ
Եվրոպայի հավանական ձմեռային մահերը - Եվրոպայում էներգիայի ծախսերի և ձմեռային մահերի միջև կապը
Քանի որ մոտենում է ձմեռային սեզոնը, եվրոպական էներգետիկ ճգնաժամը կարող է սպանել ավելի քան 30,000 եվրոպացիների՝ կիլոմետրերով հեռու Ուկրաինայի մարտադաշտերից: Զեկույցը՝ «Դա վատ կատակ էր»: Սա Իսպանիայի էներգետիկայի նախարարի արձագանքն է Եվրոպական մայրցամաքում գազի գնի որոշման վերաբերյալ Եվրահանձնաժողովի կողմից անցած շաբաթ առաջարկած ծրագրին։ Գազի գինը որոշելու նպատակով Եվրամիության էներգետիկայի նախարարների վերջին հանդիպումն ավարտվել է անարդյունք որոշ անդամների հակազդեցության պատճառով, ինչը մտահոգություն է առաջացրել առաջիկա ձմռանը այս մայրցամաքում էներգետիկ ճգնաժամի մարդկային հետեւանքների վերաբերյալ:
Գազի գնի սահմանման մասին քննարկումը Եվրամիությանում լարվածություն առաջացնող խնդիր է դարձել։ Այժմ հիմնական տարբերությունը Իսպանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Իտալիայի և Հունաստանի միջև է, որոնք շեշտում են գազի գնի սահմանումը և նրանք սպառնացել են չաջակցել այս ոլորտում Բրյուսելի այլ որոշումներին, եթե արտակարգ միջոցառումների փաթեթը չներառի էներգակիրների գների թռիչքները կանխելու գործողությունը։
armenpress.am
Ադրբեջանի նախագահն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի քաղաքներում ու գյուղերում բնակվող խաղաղ բնակիչներին․ հայ պատգամավորի ելույթը ԵԱՀԿ-ում
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ԽՎ աշխատանքների շրջանակում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ով խոսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային։
«2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած չարդարացված եւ չհրահրված ռազմական ագրեսիան հանգեցրել է Հայաստանի արեւելյան սահմանի մերձակայքում բնակվող խաղաղ բնակչության համար լուրջ մարդասիրական հետեւանքների՝ 36 քաղաքների եւ գյուղերի գնդակոծում, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1500 երեխաների տեղահանում, հարյուրավոր բնակելի տների, հյուրանոցների, դպրոցների, բժշկական հաստատությունների, լրատվամիջոցների աշխատակիցների թիրախավորում եւ 211 հայերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանություն:
Այս ագրեսիայից մի քանի օր անց ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվեցին սարսափելի տեսանյութեր, որոնք ցուցադրում էին անզեն հայ զինվորների արտադատական մահապատիժները: Զոհված հայ կին զինծառայողների մարմինները խոշտանգվել են, ապա դաժանաբար տեսանկարահանվել ադրբեջանցի զինծառայողների կողմից:
armenpress.am
Ադրբեջանն անկեղծորեն չի կիսում մեր խաղաղության օրակարգը․ Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ելույթում նա մասնավորապես նշել է․
«Մտադրություն չունենալով խաթարելու այն ծանր հետեւանքները, որոնք ուկրաինական պատերազմն ունեցավ ԵԱՀԿ տարածաշրջանի վրա՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս կազմակերպության մեկ այլ ոլորտի վրա: 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք սողացող ներխուժման գործընթաց:
armeniasputnik.am
Արմեն Գրիգորյանը կմեկնի Ֆրանսիա և Գերմանիա
Փարիզում և Բեռլինում աշխատանքային հանդիպումներ են նախատեսված։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Տեղեկությունը հրապարակվել է ԱԽ–ի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` նա Եվրոպայում կլինի նոյեմբերի 28-29-ը։
Այցի շրջանակում Գրիգորյանն ունենալու է աշխատանքային հանդիպումներ Փարիզում և Բեռլինում։
news.am
Հերթական ապատեղեկատվություն է. Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25֊ի ժամը 14։05-20։35֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
news.am
ՌԴ ՊՆ-ը Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ է տվել կասկածի տակ չդնել խաղաղապահների գործունեությունը
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի (ՌՄԿ) ներկայացուցիչներն արձագանքել են Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ խաղաղապահների տեղեկատվական ամփոփագրում օգտագործված Մագավուզ տեղանվան շուրջ վրդովմունքի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է. «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնական եւ մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից հաստատված տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ:
Մագավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ ավելի վաղ եւ բազմիցս Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են նաեւ այլ ոչ ադրբեջանական տեղանուններ: Սակայն դա տեղեկատվական հարթակում պահանջների չի հանգեցրել։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս եւ ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաեւ այդ տեղանունները։
Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ եւ ուղղված է հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկմանը եւ բազմիցս տարբեր հանդիպումների ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից արժանացել է բարձր գնահատականի՝ դրանց արդյունավետության համար։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրվում են խաղաղապահների դիտակետերում՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի:
Վատ չէր լինի, որ ԱՀ ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում, շարունակի աշխատանքը՝ պահպանելու խաղաղությունը տարածաշրջանում»։
news.am
Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է Երեւան կատարած այցի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու ՀԱՊԿ գագաթաժողովի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Խոսելու բան ունենք. մենք գիտենք, որ վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթաժողովը։ Բազմակողմ ձեւաչափով, այնուհետեւ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մի քանի հարցեր, որոնք խմբային քննարկում են պահանջում, ինչի մասին էլ կխոսենք»,- ասել է Պուտինը։