Մամուլի տեսություն 29.11.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i187914-Մամուլի_տեսություն_29.11.2022
«Դեյլի Մեյլն» անդրադառնալով Բրիտանիայում վարունգի, բիբարի և լոլիկի պակասին, գրել է. «Ձվից հետո, բրիտանացիները պետք է հրաժեշտ տան նաև սալաթին»:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 29, 2022 08:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.11.2022

«Դեյլի Մեյլն» անդրադառնալով Բրիտանիայում վարունգի, բիբարի և լոլիկի պակասին, գրել է. «Ձվից հետո, բրիտանացիները պետք է հրաժեշտ տան նաև սալաթին»:

 

Համշահրի օրաթերթ

Իրանի նախագահը ներդրողներին հրավիրել է ներդրումներ կատարել Ջասքում

Իրանի հարավում գտնվող Ջասք կատարած այցի ժամանակ, ԻԻՀ նախագահը ներդրողներին հրավիրել է այցելել այս շրջան և ասել. «Մենք երաշխավորում ենք այս տարածաշրջանում ներդրումների անվտանգությունը»:

 

Էթելաաթ օրաթերթ

Բելգիայի հավաքականի պարտությունից հետո, Բրյուսլեն «անհանգիստ» է

Լրատվական աղբյուրները հաղորդում են, որ ֆուտբոլի աշխահի առաջնության Բելգիա-Մարոկկող խաղում 2:0 հաշվով բելգիացիների պարտությունից հետո, Բրյուսելում անկարգություններ են սկսվել:

Իրենց հավաքականի պարտությունից զայրացած բելգիացի ֆուտբոլասերները դուրս են եկել փողոցներ, որտեղ բախվել են ոստիկանների հետ: Զայրացած ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերն ու այրել մի քանի մեքենա: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել զայրացած երկրպագուներին ցրելու համար։

 

Քեյհան օրաթերթ

Բրիտանիայում լոլիկի ու վարունգի դեֆիցիտ է առաջացել

Մինչ ուկրաինական պատերազմի ֆոնին մեծ թվով եվրոպական երկրներ բախվում են տնտեսական ճգնաժամի իսկ որոշները նույնիսկ ընտրում են սննդի, դեղորայքի ու էներգիայի միջև, «Դեյլի մեյլն» անդրադառնալով Բրիտանիայում վարունգի, բիբարի և լոլիկի պակասին, գրել է. «Ձվից հետո, բրիտանացիները պետք է հրաժեշտ տան նաև սալաթին»:Եվրոպայում տնտեսական ճգնաժամը շորւնակում է սրվել ուկրաինական պատերազմի հետևանքով:

Փորձագետների կարծիքով՝ հաջորդ տարի գնաճն ու տնտեսական լճացումը մայրցամաքում կշարունակվեն: Եվրոպայի վրա ուկրաինական պատերազմի հետևանքների մասին կարելի է պատեկրացում կազմել այս օրերին արևմտյան մամուլում շրջանառվող լուրերից։ Եվրոպական շատ երկրներում քաղաքացիներն ավելի շատ են դիմում սննդի բանկերին:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Իրաքը տապալելու ամերիկյան 25 միլիոն դոլարանոց նախագիծը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ 25 մլն դոլար կծախսի Իրաքում՝ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» 5-ամյա ծրագրի համար։ Ծրագրով նախատեսվում է մեծացնել իարքցի կանանց ու երիտասարդների ներկայությունը հասարակական տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ կլիմայի փոփոխության հարցում:

Ամերիկացիները հայտարարում են, որ ծրագրի նպատակն է «օգնել» Իրաքին՝ դառնալ ավելի կայուն և ժողովրդավարական երկիր։Իրաքում ԱՄՆ-ի իրականացրած ծրագրերից կարելի է նշել երիտասարդների համար նախատեսված IYLEP- Iraqi Young ծրագիրը (Իրաքի երիտասարդ առաջնորդների փոխանակման ծրագիր), որը մեկնարկելց այդ երկրում ամերիկյան քաղաքականության ձախողումից հետո, նպատակ ունենալով իրաքցի երիտասարդներին դաստիարակել ամերիկյան գաղափարներով՝ այդ երկրում սեփական իշխանությունը հաստատելու նպատակով:

 

Համշահրի օրաթերթ

ԱՄՆ-ն Կիևին հեռահար հրթիռներ կտրամադրի՞Ուկրաինան կթիրախավորի՞ Ռուսաստանի տարածքը

Մինչ այժմ ԱՄՆ-ն Ուկրաինային զենք էր տրամադրում, պայմանով, որ դրանով հարձակում չիրականացվի Ռուսաստանի տարածքի դեմ: Սակայն լրատվական աղբյուրները հաղորդում են, որ ԱՄՆ-ն կարող է Ուկրաինա ուղարկել հրթռիներ, որոնցով կարող է խոցվել ՌԴ տարածքը:Պենտագոնը քննարկում է Ուկրաինային էժան և ճշգրիտ կառավարվող ռումբեր մատակարարելու Boeing-ի առաջարկը: Այս ռումբերը, տեղադրվելով հրթիռների վրա, կարող են Ուկրաինային թույլ տալ հարձակվել Ռուսաստանի տարածքի վրա, մինչ Արևմուտքը փորձում է լրացնել իր զենքի պակասը:

 

armenpress.am

14 տարի անց Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ևս մեկ անգամ կհետաձգվի. Bloomberg

Բուխարեստում այսօր մեկնարկող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ և այլ աջակցություն տրամադրելու մասին, սակայն Դաշինքին միանալու Ուկրաինայի հայտի առումով առաջընթաց չի լինի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը:14 տարի առաջ հենց Բուխարեստում Ուկրաինային և Վրաստանին խոստացան, որ երկու երկրներն էլ, ի վերջո, կմիանան ՆԱՏՕ-ին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի վերջին պաշտոնական դիմում ուղարկեց ՆԱՏՕ-ին՝ երկիրն արագացված հիմունքներով Դաշինքի կազմ ընդունելու համար: Bloomberg-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները զգուշությամբ են վերաբերվում Կիևի խնդրանքին Ռուսաստանի հետ բախման հնարավորության պատճառով:Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱԳ նախարարները կկրկնեն, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաին

 

armenpress.am

 

ունդիալ-2022. մեկնարկում են երրորդ տուրի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում մեկնարկում են վերջին` երրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին տուրում խմբերի հանդիպումները կմեկնարկեն միաժամանակ: Երևանի ժամանակով 19:00-ին A խմբում կմեկնարկեն Էկվադոր-Սենեգալ, Նիդերլանդներ-Կատար հանդիպումները:

Այժմ այս խմբի առաջատարները Նիդերլանդները և Էկվադորն են: Նրանք ունեն 4-ական միավոր: 3 միավոր ունի Սենեգալը և ոչ մի միավոր չունի Կատարը:

Իսկ 23:00-ին B խմբում կմրցեն Իրան-ԱՄՆ, Ուելս-Անգլիա զույգերը:

Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս խմբում Անգլիան է` 4 միավոր: 3 միավոր ունի Իրանը: Երրորդ տեղում 2 միավորով ԱՄՆ-ն է, իսկ վերջին տեղում գտնվող Ուելսն ունի մեկ միավոր:

 

armenpress.am

 

Արցախը կրակ չի բացել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում տեղակայված դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

armeniasputnik.am

Շոլցը վախեցել է Ռուսաստանից և մերժել Ուկրաինային. գերմանացի պատգամավոր

Ամիսներ շարունակ ԳԴՀ–ն անտեսում էր Կիևին խոստացած լեհական Т-72–ների փոխարեն Լեհաստանին Leopard տանկեր մատակարարելու խնդրանքը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չհամարձակվեց Ուկրաինային մարտական տանկեր փոխանցել` վախենալով Ռուսաստանի արձագանքից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ntv.de–ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է բունդեսթագի պատգամավոր, պաշտոնաթող գնդապետ Ռոդերիխ Քիզևեթերը։

«Կարծում եմ` կանցլերին մտահոգել է Ռուսաստանում տարածված այն կարծիքը, թե ռուսական զորքի դեմ գերմանական տանկերի կիրառումը սադրանք կլինի», – ենթադրել է խորհրդարանականը։

Բացի այդ, նա քննադատել է Գերմանիայի կառավարության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Բեռլինը որևէ քայլ չի ձեռնարկի առանց ՆԱՏՕ–ում դաշնակիցների հետ համաձայնեցնելու։

Պատգամավորը հիշեցրել է նաև, որ ամիսներ շարունակ ԳԴՀ–ն անտեսում էր Կիևին խոստացած լեհական Т-72–ների փոխարեն Լեհաստանին Leopard տանկեր մատակարարելու խնդրանքը։

Գերմանիայում Ուկրաինայի նախկին դեսպան Անդրեյ Մելնիկն ավելի վաղ հանդես էր եկել «տանկային դաշինք» ստեղծելու առաջարկով, որի նպատակը կդառնա հարյուրավոր գերմանական Leopard 2 մարտական մեքենաների փոխանցումը Կիևին։ Ի պատասխան Շոլցը մերժել էր այս գաղափարը` իր որոշումը բացատրելով «միակողմանի գործողություններից խուսափելու» անհրաժեշտությամբ։

ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ում նրա դաշնակիցները շարունակում են Կիևին զենք ուղարկել` հատկացնելով տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ արևմտյան սպառազինության մատակարարումները միայն երկարաձգում են հակամարտությունը, իսկ զենքով բեռնված տրանսպորտն օրինական թիրախ է դառնում ռուսական բանակի համար։

 

armeniasputnik.am

ՊՆ մայորը 19.700 դոլարի դիմաց պետական գաղտնիքներ է հայտնել. դավաճանության հերթական դեպքը

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպա է կալանավորվել։ Նա կասկածվում է պետական դավաճանության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայողները ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայորը 2021 թ. հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, ապա համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։

«Այդ ամենից հետո ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստացել է համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունել այն։ Ըստ համաձայնագրի` սպան պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ 2022 թվականի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում նա հավաքել և տարբեր բջջային հավելվածներով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող ռազմական տեղեկություններ։

Մասնավորապես` մայորը ներկայացրել է գաղտնի դրոշմով տարբեր բովանդակություններով փաստաթղթեր, իր ծառայության վայրի, ստորաբաժանումների ուղղվածության, տեսակի և քանակի, ինչպես նաև նշված ստորաբաժանումների կողմից ՀՀ արևելյան և հարավային ուղղություններում ծառայություն իրականացնելու վերաբերյալ տվյալներ։

Դրանց դիմաց սպան վարձատրվել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից` ընդհանուր ստանալով 19.700 ԱՄՆ դոլար գումար։

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

 

news.am

Պենտագոնում ընդունել են Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետին

Այցով ԱՄՆ-ում է գտնվում Ադրբեջանի պաշտպանության առաջին փոխնախարար, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւը։ Նա հանդիպել է ԱՄՆ Միավորված շտաբների կոմիտեի առաջին փոխնախագահ, ծովակալ Քրիստոֆեր Գրեյդիի հետ։ Այս մասին տեղեկացրել են  ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Այսպիսով, ԱՄՆ-ը սահմանափակվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի բացառապես բանավոր գնահատականով։ Իրականում Բաքվի համար որեւէ հետեւանք ագրեսիան չի ունեցել։ Վաշինգտոնը նման գործողություններով փաստացի «կանաչ լույս» է վառում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի առջեւ։