Մամուլի տեսություն 30.11.2022
Կենտրոնական Ասիայում ԱԹՍ-ների մրցակցության դարաշրջան է սկսվել:
Համշահրի օրաթերթ
Կենտրոնական Ասիայում ԱԹՍ-ների մրցակցության դարաշրջան է սկսվել և տարածաշրջանի 5 երկրներից յուրաքանչյուրը փորձում է մեծացնել իր ԱԹՍ-ների հզորությունը՝ մյուսների նկատմամբ գերազանցություն ունենալու նպատակով: Այս երկրներն ավելացրել են նաև ԱԹՍ-ների քանակը:
Իսկ ԱԹՍ-ներով զինվելու պատճառներ տարածաշրջանի երկրները շատ ունեն: Սկսած Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց մինչև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային վեճերը:
Ու թեև ԱԹՍ-ների ուժը մեծացնելու այս երկրների պատճառները նույնն են, սակայն մեթոդները տարբեր են և հիմնված են տվյալ երկրի պաշտպանական ռազմավարության, ֆինանսական հնարավորությունների և արտասահմանյան դաշնակիցների վրա:
Էթելաաթ օրաթերթ
Թուրքիան ցամաքային հավանական հարձակման համար տանկեր է տեղակայել Սիրիայի հետ սահմանին
Լրատվական աղբյուրները հաղորդում են, որ PKK-ին դիմակայելու պատրվակով, Թուրքիան պատրաստվում է Սիրիայի դեմ ռազմական գործողությունների
Հաղորդվում է, որ Թուրքիան տասնյակ տանկեր և այլ տեսակի ծանր տեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Պատերազմի առաջին մեղավորը
The New Yorker-ը հրապարակել է միջազգային հարաբերությունների ոլորտի մեծ գիտնական Ջոն Միրշեյմերի հետ հարցազրույցը: Հարցազրույցում Միրշեյմերը նշել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումն Արևմուտքի սխալների և սխալ գործողությունների հետևանքն է և ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությամբ Արևմուտքը գործնականում Ռուսաստանին մղել է անկյուն և պատերազմը դարձրել անխուսափելի տարբերակ։ Նա նախկինում նույնպես խոսել էր այդ մասին: 2014-ին, երբ Պուտինը Ռուսաստանի տարածքին կցեց Ղրիմը և աջակցեց Արևելյան Ուկրաինայի անջատողականներին, Միրշայմերն ասաց, որ Ուկրաինայում Մոսկվայի միջամտությունները հիմնականում պայմանավորված են Եվրոպայի և Միացյալ Նահանգների սխալներով:
Քեյհան օրաթերթ
Իրանն օրական 200 հազար բարել նավթ կարտահանի Վենեսուելա
Քաղաքական վերլուծությունների կենտրոնի էներգետիկ բաժնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանն օրական 200 հազար բարել նավթ կարտահանի Վենեսուելա:
Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, «Մահեդ» քաղաքական վերլուծությունների կենտրոնի էներգետիկ բաժնի ղեկավարն անդրադառնալով արտասահմանում նավթավերամշակման գործարանների սեփականության վերաբերյալ Իրանի 13-րդ կառավարության քաղաքականությանն ասել է. «Նավթի նախարարությունը կենտրոնացել է շուկայավարության վրա՝ նավթի արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով»:
Մեհդի Հաշեմզադեն հավելել է. «Այս քաղաքականության շնորհիվ Իրանի նավթի արտահանումը ավելի քիչ խոցելի կլինի ԱՄՆ պատժամիջոցների նկատմամբ, և նախորդ կառավարության ժամանակաշրջանի նման չի լինի, երբ Իրանի նավթի արտահանումը երկու միլիոն բարելից մի քանի ամսում հասավ օրական 100 հազար բարելից պակասի»:
armenpress.am
Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինայի հարցով միջազգային դատարան ստեղծել, ռուսական սառեցված միջոցներն ուղղել Կիևին
Եվրահանձնաժողովը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ստեղծել Ուկրաինայի հարցով միջազգային դատարան՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը:
«Շարունակելով աջակցել Միջազգային քրեական դատարանին՝ մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ դատարան՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, որը կհետաքննի և քրեական պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին: Մենք պատրաստ ենք սկսել աշխատանքը միջազգային հանրության հետ, որպեսզի ավելի լայն միջազգային աջակցություն ստանանք հատուկ դատարանի համար», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է ֆինանսական փոխհատուցում տա իր պատճառած վնասների համար: Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ հաշվարկների համաձայն, ուկրաինացիներին հասցված վնասը ռազմական գործողությունների ընթացքում կազմել Է 600 միլիարդ եվրո:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ իրենք կարող են Ռուսաստանին ստիպել վճարել. ԵՄ-ն արգելափակել է ՌԴ-ի կենտրոնական բանկի ակտիվները՝ 300 միլիարդ եվրոյի չափով և սառեցրել է ռուսաստանցի օլիգարխների գումարը՝ 19 միլիարդ եվրոյի չափով: Ըստ ֆոն դեր Լայենի՝ գուցե ստեղծվի հատուկ կառույց, որը կկառավարի այդ սառեցված գումարը, կներդնի այդ միջոցները, այնուհետև դրանք կուղղի Ուկրաինային:
armenpress.am
Իտալիայում կարծում են, որ Ուկրաինայի խնդրի կարգավորումը գտնվում է Չինաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի ձեռքին
Իտալիայի փոխվարչապետ և ԱԳՆ ղեկավար Անտոնիո Տայանին, որը Ռումինիայում մասնակցում Է ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, կարծում Է, որ Ուկրաինայում հաշտության համաձայնագրի հասնել հնարավոր Է Չինաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից վճռական գործողությունների պայմանով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:
«Այս պահին Ռուսաստանին համաձայնության դրդելու համար Չինաստանը շատ կարևոր Է: Եթե մենք ցանականում ենք հասնել հաշտության համաձայնագրի, ապա մեզ անհրաժեշտ են վճռական գործողություններ Չինաստանի, (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի և ԱՄՆ-ի կողմից», - ասել Է նա լրագրողներին:
Տայանիի կարծիքով՝ «առանց արդարության անհնար Է հասնել համաձայնության, իսկ արդարությունն Ուկրաինայի ազատությունն Է»: Նոյեմբերին Տայանին զրուցել Է իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ: Երկու արտգործնախարարները քննարկել են երկկողմ ապրանքափոխանակությունը, Եվրամիության և Պեկինի երկխոսության հեռանկարները, ինչպես նաև Ուկրաինայում հաշտության հասնելու համատեղ ջանքերը:
armenpress.am
Սեուլում հայտարարել են, որ ՌԴ-ի և Չինաստանի ռազմական ինքնաթիռները մտել են Հարավային Կորեայի ՀՕՊ-ի գոտի
ՌԴ-ի և ՉԺՀ-ի ռազմական ինքնաթիռները նոյեմբերի 30-ին մտել են Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության ճանաչման գոտի՝ նախապես այդ մասին չծանուցելով հարավկորեական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից: Ընդ որում, գործակալությունը նշում է, որ ռուսական և չինական ինքնաթիռները չեն խախտել Հարավային Կորեայի օդային տարածքը: Հարավկորեական հրամանատարությունն օդ Է բարձրացրել F-15K կործանիչներ՝ ՌԴ-ի և ՉԺՀ-ի ինքնաթիռներին ուղեկցելու համար:
Ըստ Yonhap գործակալության, որը վկայակոչում է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին, նոյեմբերի 30-ի առավոտյան չինական H-6 երկու ռմբակոծիչները երկու անգամ մտել են ՀՕՊ-ի ճանաչման գոտի: Այնուհետև, մի քանի ժամ անց, տեղական ժամանակով 12:18-ին (Երևանի ժամանակով 07:18-ին) Ռուսաստանի վեց ինքնաթիռներ՝ չորս Տու-95 ռմբակոծիչներ և երկու Սու-35 կործանիչներ, ինչպես նաև Չինաստանի երկու H-6 ռմբակոծիչներ անցել են գոտու սահմանը Ուլինդո կղզուց մոտավորապես 200 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք: 12:36-ին (Երևանի ժամանակով 07:36-ին) այդ ինքնաթիռները հեռացել են գոտուց:
Հարավային Կորեայի ՀՕՊ, այսպես կոչված, նույնականացման գոտին ստեղծել են 1951 թվականին և զգալիորեն ընդլայնել 2013 թվականին: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ այն տարածվում Է երկրի օդային տարածության սահմանից հեռու և միջազգային իրավունքով ամրագրված չԷ:
panorama.am
Ռուսներն ու ուկրաինացիները Անթալիայում մեծ թվով անշարժ գույք են ձեռք բերում
Թուրքիայում շարունակվում է օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը, ինչը հարուցել է թուրքերի անհանգստությունն ու զայրույթը։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, սոցցանցում ձևավորված մի խումբ «Change.org» կայքում նախաձեռնել է ստորագրահավաք օտարերկրացիներին Անթալիայում անշարժ գույքի վաճառքն արգելող օրենք սահմանելու համար։
Կարճ ժամանակում հավաքվել է 10 հազար ստորագրություն։
Անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ սա ճիշտ նախաձեռնություն չէ, քանի որ ոլորտը մեծապես օգուտ է քաղել այս ընթացքում։ Միայն հոկտեմբերին Անթալիայում վաճառքի միջին ցուցանիշը կազմել է 33.6%, իսկ Ստամբուլում 10 ամսվա ընթացքում գերազանցել է 10%-ը։
Հաղորդվում է, որ Անթալիայում վարձակալության ոլորտում հիմնական վարձակալներն ուկրաինացիներն ու ռուսներն են։ Մեկ տարվա ընթացքում տների վարձերը թանկացել են 213%-ով, իսկ 2 տարվա ընթացքում՝ 395%-ով։
Ստորարգահավաքին կից գրության մեջ նշվում է, որ նախկինում 5000 լիրա արժողությամբ սենյակներն այժմ ռուսներին վարձակալության են տրվում 10-12․000 լիրայով։
«Նրանք «WhatsApp» հավելվածում ունեն հատուկ խմբեր, որտեղ միայն իրենք են, մեզ (թուրքերին-խմբ․.) չեն ընդունում և շարունակում են այսպես տակնուվրա անել անշարժ գույքի գները։ Արդյունքում տուժում են Թուրքիայի քաղաքացիները, քանի որ նման գներն անհնար են դարձնում թուրքերի կողմից անշարժ գույքի առքը կամ վարձակալությունը»,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։
panorama.am
Սիմսոն. ԵՄ երկրները համաձայն չեն գազի գնի սահմանափակման մեխանիզմին
ԵՄ երկրները դեռևս համաձայն չեն գազի գնի բարձրացումը սահմանափակող մեխանիզմի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը՝ Եվրախորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում։
«Մեր անդամ երկրները դեռևս համաձայն չեն այս առաջարկին: Երկրների մեծ մասն աջակցում է այս մեխանիզմի տրամաբանությանը, բայց նրանք հարցեր ունեն գործարկման մակարդակում, գործիքակազմի, ֆինանսական արտադրանքի վերաբերյալ, որոնք կհայտնվեն դրա տակ: Մինչդեռ մյուսները լուրջ մտահոգություններ ունեն ֆինանսական կայունության և մատակարարման անվտանգության ռիսկերի վերաբերյալ»,- ասել է նա:
Սիմսոնի խոսքով՝ Եվրահանձնաժողովը քննարկում է այդ մեխանիզմը երկրների հետ։
Նոյեմբերի 22-ին ԵՀ-ն ներկայացրել է գազի շուկայի ժամանակավոր ճշգրտման մեխանիզմի նախագիծը՝ որպես էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի ևս մեկ միջոց։ ԵՀ-ն հուսով է, որ մեխանիզմը կօգնի նվազեցնել գազի շուկայում անկայունությունը և կպաշտպանի Եվրամիության բնակիչներին ու բիզնեսին գազի գնի կտրուկ բարձրացումից: Այս առաջարկը ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները քննարկել են նոյեմբերի 24-ին կայացած արտահերթ նիստում, սակայն մինչ օրս ընդհանուր հայտարարի չեն եկել։
panorama.am
2022 թվականին ՌԴ-ում յուրաքանչյուր հինգերորդ արժութային հաշիվ բացվում է յուանով
2022 թվականին Ռուսաստանում յուրաքանչյուր հինգերորդ արտարժութային հաշիվը բացվում է յուանով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tochka Bank-ի հետազոտությունը։
«Այս տարի բաց արտարժութային հաշիվների 21%-ը յուանով է, անցյալ տարի այդ ցուցանիշը եղել է ընդամենը 3%-ի։ 2022 թվականի հունվարին արտարժույթի 59,9%-ն ունեցել է ԱՄՆ դոլար, 35,9%-ը՝ եվրոյով, 0,6%-ը՝ յուանով և 3,5%-ը՝ ֆունտ ստեռլինգով, թուրքական լիրայով և այլ արժույթներով։ Նոյեմբերին տնտեսվարողները առաջնահերթությունը տալիս են յուանին, այժմ խնայողությունների 65,5%-ը պահվում է այս արժույթով»,-ասվում է հետազոտության մեջ։
ԱՄՆ դոլարը և եվրոն նոյեմբեր ամսին զգալիորեն կորցրել են իրենց դիրքերը: Այժմ ռուսները այդ արժույթներով պահպանում են իրենց խնայողությունների համապատասխանաբար 21,8% և 11,6%-ը։ Խնայողությունների միայն 1,2%-ն է պահվում այլ արժույթներով։
Բացի այդ, ուսումնասիրությունը ցույց են տվել, որ մեկ տնտեսվարողի հաշվով արտարժութային հաշիվների թվի 196-ից հասել 227-ի։