Մամուլի տեսություն – 04.12.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i188416-Մամուլի_տեսություն_04.12.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ երկրի ոստիկանական ուժերը ստացել են բողոքի ցույցերը ճնշելու նոր լիազորություններ։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 04, 2022 15:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 04.12.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ երկրի ոստիկանական ուժերը ստացել են բողոքի ցույցերը ճնշելու նոր լիազորություններ։

Քեյհան օրաթերթ

Արևմտյան որոշ երկրների ղեկավարները, ոչ միայն խաղաղ բնապահպանական ցուցարարներին դաժանորեն ճնշող քարոզիչներն են, այլ երբ գալիս է Իրանի անջատողական և մարդասպան ահաբեկիչների հետ գործ ունենալու ժամանակը, լիովին աջակցում են նրանց՝ որակելով որպես  «բողոքող ժողովուրդ»։ Այս հակասությունն այն աստիճանի է հասել, որ լոնդոնյան Սաուդյան international հեռուստաալիքը, բրիտանական կառավարության լիակատար աջակցությամբ, հրապարակայնորեն կոչ է անում սպանել Իրանի ոստիկաններին։ Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում, ոստիկանությունը դաժանորեն է վարվում  բողոքի ակցիաների մասնակիցների հետ: Ինչպես վկայում է պատմությունը, եթե խռովարարները զենք  կիրառեն, նրանց չեն խնայի և կսպանեն  առանց բացառության։

Էթեմադ օրաթերթ

Պելեի ուղերձը հիվանդանոցից. Ես դեռ հույս ունեմ

 

Բրազիլական ֆուտբոլի լեգենդը, ում ինքնազգացողությունն ըստ որոշ լուրերի վատանում է, հաղորդագրություն է հրապարակել իր երկրպագուների և սիրահարների համար. «Ես դեռ շատ հույսեր ունեմ և ինչպես միշտ հետևում եմ իմ բուժմանը։ Աշխարհի տարբեր ծայրերից ինձ հասած բազմաթիվ հաղորդագրություննրն ինձ մեծ էներգիա են տվել»:

Էթելաաթ օրաթերթ

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաման է տվել ճնշել բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիաները

 

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ երկրի ոստիկանական ուժերը նոր լիազորություններ են ստացել անօրինական բողոքի ցույցերը ճնշելու համար և ունեն իր լիակատար աջակցությունը՝ վերացնելու այս բողոքի ակցիաների պատճառով սովորական ընտանիքների համար առաջացած խափանումներն ու տառապանքները:

Ըստ BBC-ի, Ռիշի Սոնակը ասել է. «Եսասեր փոքրամասնության համար լիովին անընդունելի է խաթարել մարդկանց կյանքը՝ միանալով անօրինական բողոքի ակցիաներին»:

Ռիշի Սոնակի այս հայտարարությունը հնչել է Ներքին գործերի նախարար Սուելլա Բոուերմանի  և  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումցի հետո, որի ընթացքում քննարկվել են բնապահպանական շարժումներն այդ թվում՝ «Թող նավթը» շարժումը:

Վաթան Էմռուզ օրաթերթ

Twitter-ի նոր սեփականատերը մեղադրել է պլատֆորմի նախկին ղեկավար անձնակազմին բովանդակության մոդերատորության և հանրային վստահության ձախողման միջոցով ընտրություններին միջամտելու մեջ:

Twitter սոցիալական ցանցը վերջերս գնած ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մեղադրել է խմբի նախկին ղեկավարությանը՝ նոյեմբերի 30-ին այս երկրի ընտրությունների վրա ազդելու մեջ՝ կարգավորելով բովանդակությունները և փորձելով ազդել հանրային կարծիքի վրա։

Մասկը կարծում է, որ Twitter-ի ալգորիթմները ճանապարհ են հարթել ընտրություններում միջամտության համար։ Սա ևս հաստատում է այս սոցիալական ցանցի դերը ԱՄՆ նախորդ ընտրություններում։

Մասկը խոստացել է, որ Twitter-ն այսուհետ կլինի ավելի արդյունավետ, թափանցիկ և միատեսակ։ Սակայն շատ արևմտյան փորձագետներ և քաղաքական գործիչներ չեն վստահում Մասկի խոսքերին և կարծում են, որ երբ նա աշխատանքի է անցել, ենթահող է ստեղծվել կոռուպցիայի համար։

 

Tert.am

Լավրովը և Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ կողմերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ .

 

Nesws.am

Գերմանիայում բանկոմատների պայթեցումների թիվը հասել է նոր բարձրակետի

 

Աբողջ Գերմանիայում 2022թ. սկզբից պայթեցվել է մոտ 450 բանկոմատ՝ փող գողանալու նպատակով. այսպիսի տվյալներ է նշել Welt am Sonntag թերթը՝ հղում կատարելով Գերմանիայի ներքին գործերի նախարարների (IMK) Մյունխենում կայացած համաժողովի մասնակիցներին։ Պայթեցումների թիվն ամենամեծն է նման հանցագործությունների գրանցման բոլոր տարիների ընթացքում. մեկ տարի առաջ Գերմանիայում պայթեցվել էր 381 բանկոմատ, իսկ 2020-ին՝ 414։

Համաժողովի մասնակիցներն ընդգծել են թալանի այս մեթոդի վտանգավորությունը շրջապատողների համար, քանի որ սարքերը հաճախ տեղադրված են փողոցների անցումներում եւ բնակելի տների մոտ։ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի գերմանական քրեական ոստիկանության (BDK) բաժանմունքի նախագահ Օլիվեր Հութի խոսքով՝ պայթյունների հետեւանքով վիրավորվել են անցորդներ, իսկ որոշ դեպքերում դրանց դետոնացիայի հետեւանքովց շարքից դուրս են եկել բնակելի տներ, որոնք գտնվել են բանկոմատների կողքին։

Հոկտեմբերի վերջին տերմինալների պայթեցումների թվի ավելացման մասին տեղեկացրել է Եվրամիության Ոստիկանական ծառայությունը (Եվրոպոլ)։ Գերատեչության տվյալներով՝ միտումը նկատելի է առնվազն Գերմանիայում, Հարավային Եվրոպայում եւ Բալթյան երկրներում, բայց դրա տարածումը կարող է ավելի լայն լինել, քանի որ բոլոր երկրները չէ, որ նման դեպքերի մասին տեղեկություններ են հաղորդում միջազգային ոստիկանություն։

Ինչպես նշել է Եվրոպոլը, նման հանցագործությունների կազմակերպմամբ զբաղվում են հանցավոր խմբավորումները, որոնք մարդկանց սովորեցնում են՝ ինչպես օգտագործել պայթուցիկը, որոնք հետագայում կատարում են հարձակումներ բանկոմատների վրա՝ տեղից տեղ տեղափոխվելով մեքենաներով։ Օրինակ, 2021թ. նման կենտրոն է հայտնաբերվել նիդեռլանդական Ուտրեխտում։ Իրավապահների կարծիքով՝ ուսուցում անցած չարագործները կարող են գործել միանգամից մի քանի հարեւան երկրներում։

Հանցագործությունների միջազգային բնույթի մասին են վկայում նաեւ գերմանական ոստիկանության տվյալները. արդեն մի քանի տարի այստեղ նշում են, որ Գերմանիայում նման հանցագործությունների կատարման մեջ կասկածվողների մեծ մասը գալիս է Նիդեռլանդներից։

Ներքին Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Բորիս Պիստորիուսի խոսքով՝ դրա պատճառը գերմանական բանկոմատների անբավարար պաշտպանվածությունն է։ Ի տարբերություն Գերմանիայի՝ Նիդեռլանդներում օգտագործում են տեխնոլոգիա, երբ բանկոմատը պայթեցնելու դեպքում թղթադրամները պատվում են սոսնձող նյութով եւ դառնում անպիտան օգտագործման համար։ Ֆրանսիայում այդ նյութը սարքավորումներում փոխարինում են թանաքով։ Պաշտոնյան առաջարկել է օրենսդրորեն պարտադրել գերմանական բանկերին օգտագործել պայքարի նման միջոցներ, գրել է «Նեմեցկայա վոլնա»-ն։

 

Tert.am

Մատաղիս-Քարվաճառ հատվածում վեճ է տեղի ունեցել հայերի ու երթևեկող ադրբեջանիցիների միջև, կան թեթև վնասվածքներ ստացած անձինք. Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

 

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։ Այս մասին հաղորդում է Արցախի ոստիկանությունը:

Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։

Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։

Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։

Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների, Քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների

միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար

կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։

Արցախի Հանրապետության ոստիկանությունն այս պահին միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։

Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Armenpress.am

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել․ ՊՆ

 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը, թե իբր հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ: