Մամուլի տեսություն - 07.12.2022
2022 թվականի Կատարի Աշխարհի առաջնությունը հերթական անգամ աշխարհի քաղաքական գիտակցության կենտրոնում դրեց ճնշված պաղեստինցի ժողովրդին և ավելի խայտառակեց իսրայելցիներին:
Իրան օրաթերթ
Աշխարհի առաջնության իսկական հաղթողը
Միջազգային որոշ ժամանակ է ինչ զբաղված է 2022 թվականի աշխարհի գավաթով Կատարում, որը կարծում էին, որ կարող է աչք փակել քաղաքական և տնտեսական խնդիրների վրա, սակայն այս մարզական իրադարձությունը կրկին բացեց շատերի աչքերը դեպի իսլամական աշխարհի ցավի դիամց՝ օկուպացված Պաղեստինի:
Այս Աշխարհի առաջնությունը հերթական անգամ աշխարհի քաղաքական գիտակցության կենտրոնում դրեց ճնշված պաղեստինցի ժողովրդին, մինչդեռ իսրայելցիներն իրենք փորձեցին օգտագործել այս մարզական իրադարձությունը համաշխարհային մակարդակով իրենց ընդունելության համար, բայց դա նրանց չհաջողվեց, և նույնիսկ բազմաթիվ հանդիսատեսներ նրանց լրագրողներին ծաղրել ու բազմաթիվ հարցեր են տվել, իջեցրել են մեքենաներից կամ դուրս են շպրտել ռեստորաններից։
Էթելաաթ օրաթերթ
Պաշտոնաթող ամերիկացի գեներալների ներկայությունն Ադրբեջանի Հանրապետությունում
The Washington Post-ը բացահայտել է, որ պաշտոնաթող ամերիկացի գեներալները, չնայած Վաշինգտոնի նախազգուշացումներին, գործարք են փնտրում Ադրբեջանի Հանրապետության ավիաընկերություններից մեկի մոտ, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները Իլհամ Ալիևին համոզել են, որ իր երկրի օդային տարածքը, որը կենսական նշանակություն ունի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մատակարարման ուղու համար բաց պահի, և դրա դիմաց Վաշինգտոնը Ալիևին առաջարկել է դիվանագիտական գործընկերություն և 369 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական պայմանագիր ադրբեջանական «Մետաքսի ճանապարհ» ավիաընկերության հետ։
Քեյհան օրաթերթ
Washington Post. Ամերիկան պետք է հաշտվի Իրանի հետ, քանի դեռ ուշ չէ
The Washington Post թերթն գրել է. «Ճիշտ այնպես, ինչպես Իրանին ապակայունացնելու և միավորներ ստանալու համար առավելագույն ճնշում գործադրելու Թրամփի քաղաքականությունը ձախողվեց, դա անպատասխանատու և իռացիոնալ գործողություն է անկարգությունների հույսով նստելը, մինչ Իրանի միջուկային ծրագիրը արագորեն զարգանում է:
Ընդգծելով Ամերիկայի համար ՀԳՀԾ-ի աշխուժացման կարևորությունը՝ այս թերթը գրել է. «Ոչ վաղ անցյալում Բայդենի կառավարության Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին ասաց, որ դժվար թե Թեհրանի հետ միջուկային բանակցությունները շուտով շարունակվեն»:
Վաթան Էմրուզ օրաթերթ
Փարիզը մթության մեջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին խաղաղ մնալ այս ձմռանը եվրոպական էներգետիկ ճգնաժամի ֆոնին էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների ժամանակ։
Այս ձմռանը Ֆրանսիայում հոսանքազրկման վտանգի մասին հարցին ի պատասխան՝ Մակրոնը ֆրանսիական Le Parisien թերթին ասել է. «Կառավարության պարտականությունն է ստեղծել ցանկացած իրավիճակի հետ կապված սցենարներ: Մենք կդիմանանք ձմռանը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Քեյհան օրաթերթ
Ամերիկայի խանգարումը՝ ընդեմ 2022 թվականի աշխարհի ըմբշամարտի գավաթին իրանցի մարզիկների մասնակցությանը
Իրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությանը համահունչ՝ ԱՄՆ-ն մինչև երեկ երեկոյան վիզա չէր տրամադրում ազատ ոճի ըմբշամարտի Իրանի հավաքականի մի շարք անդամների՝ այդ երկրում մասնակցելու համար։ Սա այն դեպքում, երբ Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամները երեքշաբթի ժամը 23.00-ին թռիչքի տոմսեր էին պատրաստել՝ մասնակցելու 2022 թվականի աշխարհի գավաթի մրցումներին։
armenpress.am
Կրեմլը պատրաստ է ՌԴ-ում կազմակերպել Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցությունը տրամադրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր հանդիպումն իր տարածքում անցկացնելու համար, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:
«Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ կլինի տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունն՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար», - համապատասխան հարցին պատասխանել է Կրեմլի խոսնակը։
Խոսելով ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին, որը կարող է տեղի ունենալ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում, Պեսկովը հայտնել է, որ նման հանդիպում անցկացնելու գաղափար կա:
«Նախաամոնորյա նման հանդիպում անցկացնելու գաղափարներ կան: Երբ բոլոր պայմանավորվածությունները վերջնականացվեն, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Եթե փոխըմբռնում լինի նաև (Ալիևի և Փաշինյանի – խմբ.) հանդիպման հետ կապված, ապա մենք ձեզ կտեղեկացնենք», - եզրափակել է Պեսկովը։
armenpress.am
ՊԲ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. Արցախի ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 7-ին, ժամը 12:45 կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Արցախի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ:
armeniasputnik.am
Ռուսաստանն ուժեղացնում է կապերը Կովկասի և Միջին Ասիայի երկրների հետ. քաղտեխնոլոգ
Փորձագետը կարծում է, որ դեպի Արևելք Ռուսաստանի հայտարարած կողմնորոշումը արտաքին քաղաքականության մի շարք առաջնահերթությունների փոփոխություն է ենթադրում։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի մոտ երկրներն ու դաշնակիցներն աշխարհում կոնֆլիկտայնության աճի պայմաններում նրա համար նոր դեր և առաջնահերթություն են ստանում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց ռուսաստանցի քաղտեխնոլոգ, «Անալիտիկ» կենտրոնի ղեկավար Անդրեյ Մոզոլինը։
Փորձագետը մեջբերեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը բավական բուռն տասնամյակ է թևակոխում, երբ վերափոխվելու է բուն միջազգային հարաբերությունների համակարգը։
«Տեսնում ենք, որ Ռուսաստանն իր կողմնորոշումը շրջում է դեպի Արևելք։ Իսկ Արևելքը միայն Չինաստանը չէ, այլև Կովկասն ու Միջին Ասիան։ Այս տարածաշրջանների երկրներն առաջնահերթ են դառնում զարգացման տեսանկյունից, նախևառաջ` տնտեսական համագործակցության։ Իսկ տնտեսական կապերը հանգեցնում են քաղաքական փոխգործակցության ակտիվացմանը», – ասաց Մոզոլինը։
Միևնույն ժամանակ այս ամենը, սակայն, կմեծացնեն կոնֆլիկտայնությունը նշված տարածաշրջանների երկրներում։ Մի կողմից` բարեկամական հարաբերություններ կան Ռուսաստանի հետ, մյուս կողմից` այլ գլոբալ խաղացողներ, որոնք շահագրգռված չեն Ռուսաստանի ներկայության և նրա ուժեղացման հարցում։
Մոզոլինի խոսքով` նույն ԱՄՆ–ն, ԵՄ–ն, ինչպես և ԵՄ առանձին պետություններն իրենց շահերն ունեն հետխորհրդային տարածքում։ Եվ իրենց պատկերացումներն ունեն Ռուսաստանի նկատմամբ կոնֆլիկտայնության աստիճանի բարձրացման առումով։ Իրենց նախասիրություններն ու շահերը ունեն նաև Թուրքիան, Իրանն ու Չինաստանը, ինչն իհարկե, ըստ քաղտեխնոլոգի, կրակ կլցնի յուղի վրա։
Միևնույն ժամանակ, Մոզոլինը համոզված է, որ երկար սպասելու կարիք չի լինի, մինչև Ռուսաստանն ավելի հստակ կկարողանա ձևակերպել իր շահերը մերձակա արտասահմանում։
armeniasputnik.am
ՀԱՊԿ նախագծի մասին արձանագրումները հաշվի կառնվեն. Սիմոնյանը` ՀՀ–ին օգնություն տալու մասին
ՀՀ վարչապետը հրաժարվել էր ստորագրել այդ փաստաթուղթը կազմակերպության կողմից ադրբեջանական ագրեսիային քաղաքական գնահատական տալուց հրաժարվելու պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու միջոցառումների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ հայկական կողմի արձանագրումները հաշվի կառվեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ստորագրել Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին նախագիծը։
«Այժմ քննարկումներ են ընթանում այդ փաստաթղթի վերաբերյալ։ Արձագանքները հիմնականում այդ փաստաթղթի ձևակերպումների վերաբերյալ են։ Գործընթացը շարունակվում է, և ես ևս մեկ անգամ արձանագրեցի, որ կա խնդիր, ինձ երկրորդեց նաև Ստանիսլավ Զասը, որը դեռ զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»,– ասաց Սիմոնյանը։
ԱԺ խոսնակը վստահ է, որ փաստաթղթում փոփոխություններ անելու համար բոլոր դիտողությունները պետք է հաշվի առնվեն և հաշվի կառնվեն, որպեսզի այն կրկին քննարկվի։
«Փաստաթղթի ստորագրման հստակ ժամկետներ չկան։ Ամենայն հավանականությամբ` դա կլինի մինչև ՀԱՊԿ հաջորդ նիստին»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը, որի ընթացքում հնարավոր չեղավ ստորագրել երկու փաստաթուղթ՝ հռչակագիր և հայտարարություն Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին։ Այս առնչությամբ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը կազմակերպության կողմից ադրբեջանական ագրեսիային քաղաքական գնահատական տալուց հրաժարվելու պատճառով։
tert.am
Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգիստ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի
Դեկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։
Մայր Աթոռի միաբանությունն աղոթք բարձրացրեց առ Աստված զոհված հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։
tert.am
Արցախում կայացել են ռուս խաղաղպահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպանների» բանակցությունները
Արցախի Իվանյան քաղաքում ավարտվել է ռուս խաղաղապահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպաններից» կազմված մոնիթորինգային խմբի քննարկումները:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, խմբի բանակցությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ տեղի են ունեցել Իվանյանում` խաղաղապահների շտաբում։
Բանակցություններից հետո ադրբեջանցիները վերադարձել են օկուպացված Շուշի քաղաք:
Նշենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ Արցախում տեղի է ունեցել բնական պաշարների ապօրինի շահագործում, ինչը նրանք ցանկանում են հետաքննել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում մի քանի ժամ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Այդ քայլի պատճառաբանությունը եղել է «բնապահպանական»: ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովի մասնակցությամբ բանակցությունից հետո ադրբեջանցիները բացել են ճանապարհը, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրով գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ: