Մամուլի տեսություն - 10.12.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i188874-Մամուլի_տեսություն_10.12.2022
Թեև շատ ժամանակ չի մնացել քրիստոնեական Ամանորյա տոներին, սակայն հարյուր հազարավոր աշխատակիցներ տարբեր երկրներում, ինչպիսիք են Անգլիան, Ամերիկան, Ավստրալիան, Ֆրանսիան և այլն, ընդեմ տնտեսական վատ պայմանների և իրենց երեխաներին կերակրելու անկարողության համար՝ կա՛մ գործադուլ են հայտարարել, կա՛մ պատրաստվում են գործադուլ անել։ Այս պայմաններին ավելացել է ցուրտը և համատարած էլեկտրաէներգիայի անջատումը:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 10, 2022 14:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 10.12.2022

Թեև շատ ժամանակ չի մնացել քրիստոնեական Ամանորյա տոներին, սակայն հարյուր հազարավոր աշխատակիցներ տարբեր երկրներում, ինչպիսիք են Անգլիան, Ամերիկան, Ավստրալիան, Ֆրանսիան և այլն, ընդեմ տնտեսական վատ պայմանների և իրենց երեխաներին կերակրելու անկարողության համար՝ կա՛մ գործադուլ են հայտարարել, կա՛մ պատրաստվում են գործադուլ անել։ Այս պայմաններին ավելացել է ցուրտը և համատարած էլեկտրաէներգիայի անջատումը:

Քեյհան օրաթերթ

Էլեկտրաէներգիայի անջատումները, սովն ու ցուրտը ուկրաինական պատերազմի նվերներն են Եվրոպայի ժողովրդին

Այս օրերին բողոքն ու գործադուլը դարձել են արևմտյան լրատվամիջոցների հիմնական բառերը հատկապես Եվրոպայում։ Հարյուր հազարավոր աշխատողներ և աշխատակիցներ արևմտյան շատ երկրներում կամ գործադուլ են հայտարարել, կամ պատրաստվում են գործադուլ անել՝ ի նշան բողոքի Ուկրաինայի պատերազմի երկարաձգման հետևանքով ստեղծված կրիտիկական իրավիճակի դեմ, մինչդեռ շատ ժամանակ չի մնացել քրիստոնեական նոր տարւան և տոներին:

Այս երկրների ամենահայտնի լրատվամիջոցների զեկույցը ցույց է տալիս, որ համազգային գործադուլներին զուգահեռ եվրոպական երկրներում ավելանում են նաև հոսանքազրկումների, սովի աճի և ձմռան մահացու ցրտին տները տաքացնելու անկարողության մասին մտահոգությունները, և նման պայմանները արդեն զգալի է որոշ քաղաքներում, ինչպիսիք են Փարիզը, Կիևը և Լոնդոնը։

 

Վաթան Էմրուզ օրաթերթ

Միացյալ Նահանգների արաբական երկրների միտումնավոր ողջունումը Չինաստանի նախագահին Սաուդյան Արաբիա այցի ժամանակ

Երեկ Սաուդյան Արաբիայում Չինաստանի հանդիպումը արաբական երկրների հետ ցույց տվեց, որ ներկայիս աշխարհում բազմակողմանիության քաղաքականությունը վերջ է տվել երկրների հետ հարաբերություններում ԱՄՆ-ի միակողմանիության ռազմավարությանը, և դրա վառ օրինակն է Չինաստանի ռազմավարական ներդրումները պարսից Ծոցի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրներում:

Վերջին տարիներին Պեկինը սկսել է մեծ ներդրումներ կատարել Արևմտյան Ասիայի երկրներում, հատկապես արաբական երկրներում՝ հիմնվելով Մետաքսի ճանապարհի վերակենդանացման քաղաքականության վրա՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» խորագրի ներքո։ Այս պատճառով Ամերիկան անհանգստացած է Չինաստանի հզոր մուտքով այս երկրների տնտեսական, ռազմական և անվտանգության կառույցներում։

 

Էթէլաաթ օրաթերթ

Թուրքական բանակի ուժերի համատարած տեղակայումը Իրաքի հյուսիսային սահմաններում

Անվտանգության որոշ աղբյուրներ հայտարարել են թուրքական բանակի ուժերի լայնածավալ տեղակայման մասին Իրաքի հետ համատեղ գտնվող սահմանային տարածքներում, որոնք գտնվում են Քրդստանի շրջանում։

Այս առնչությամբ մի անվտանգության աղբյուր հայտարարել է. «Թուրքական բանակի զինվորները ծանր և կիսածանր տեխնիկայով լայնորեն տեղակայվել են Իրաքի հյուսիսային սահմանային գոտու սահմաններում, այդ թվում՝ «Դահուկ» նահանգի գյուղերում»։

 

Քեյհան օրաթերթ

20 միլիարդ դոլարի նավթային պայմանագրերի կնքում վերջին 16 ամսում

ԻԻՀ Նավթի նախարարը անդրադառնալով վերջին 16 ամիսների նավթարդյունաբերության ձեռքբերումներին, որոնք տեղի են ունեցել արևմտյան երկրների դաժան պատժամիջոցների գագաթնակետին, հայտարարել է որ այս ընթացքում ստորագրվել է 20 միլիարդ դոլարի նավթային պայմանագրեր և 80 միլիարդ դոլարի հուշագրեր:

Անդրադառնալով 13-րդ կառավարության առաջին օրերին էներգետիկ դիվանագիտության, հատկապես գազային ոլորտում լուրջ գործունեությանը՝ Ջավադ Օջին հավելեց. «Բազմաթիվ խորհրդակցություններով մենք կարողացանք հալեցնել հարեւան երկրների, հատկապես Թուրքմենստանի հետ հարաբերություններում առկա սառույցը»։

Անդրադառնալով նավթի շուկայավարման և իրացման ոլորտում ձեռքբերումներին՝ նա ընդգծեց. «Վերջին 16 ամիսներին մենք կարողացել ենք ստանալ այնքան գումար, որքան արտահանվող բարել նավթը, և այս ընթացքում աճ է գրանցվել հում նավթի և նավթամթերքների արտահանման ծավալը և եկամուտները:

 

armenpress.am

Նախաքննությամբ հաստատվել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ֆոսֆորային

ռումբ կիրառելու փաստը. Արցախի դատախազություն

Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով զուգորդված ագրեսիվ պատերազմի հանգամանքները քննելու համար Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնց շրջանակում նախաքննական մարմնի կողմից առգրավվել են բազմաթիվ չպայթած արկեր ու արկերի մնացորդներ, նշանակվել են փորձաքննություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի դատախազությունից, Քննչական կոմիտեի քննիչի կողմից փորձաքննության էր ներկայացվել նաև Արցախի  Մարտունի քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված՝ չպայթած հրթիռը և դրանից ստացված նմուշները: Անկախ փորձագիտական խմբի կողմից կատարված հետազոտության արդյունքում տրված եզրակացությամբ (եզրակացությունը ստացվել է 07.12.2022թ.) փաստվել է, որ այն իրենից ներկայացնում է սպիտակ ֆոսֆորից բաղկացած ֆոսֆորային ռազմամթերք:

Ռազմամթերքի հայտնաբերման, վնասազերծման և նմուշառման ամբողջ գործընթացը կատարվել է մասնագետների մասնակցությամբ, ամրագրված տեսաձայնագրությամբ, հետազոտության առարկան և փորձաքննության նյութերը անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել միջազգային փորձագետների հետազոտությանը:

 

armenpress.am

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը. Պուտին

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկեր. Հայաստանի ավելի 30 տոկոս ապրանքաշրջանառությունը Ռուսաստանում է իրականացվում: Ռուսաստանը համարվում է, երևի թե, հիմնական ներդրողը Հայաստանում՝ մոտ 40 տոկոսի ներդրում: Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 67 տոկոս:  Դա շատ լուրջ և լավ ցուցանիշ է: »,- ասաց Պուտինը:

 

armenpress.am

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հարցը

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հարցը:

«Վստահ եմ, որ դուք (Վլադիմիր Պուտին-խմբ.) տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղում մտավախություններ կան այդ կապակցությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Փաշինյանը:

Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 3-ին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ բերելով կեղծ բնապահպանական հիմնավորումներ: ՌԴ խաղաղապահների և ադրբեջանցիների՝ երեք ժամից ավել տևած բանակցությունների արդյունքում մայրուղին բացվել էր:

 

armeniasputnik

«3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը հանդիպումը կարող է կայանալ մոտ ապագայում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան համոզված է, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը պահանջված է։

Առաջիկա ամիսներին կարող է տեղի ունենալ «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի երկրորդ հանդիպումը։ Տեղեկությունը ՏԱՍՍ–ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ներկա պահին շարունակվում են մշակվել «3+3» ձևաչափով երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական եղանակները։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենան առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից` հրավեր կարող է ուղղվել նաև Վրաստանին»,– ասել է Գոնչարը։

Նրա խոսքով` ռուսական կողմը համոզված է, որ մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից ելնելով` «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը պահանջված է։

Բացի դրանից, Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացմանը, ինչին կնպաստի տրանսպորտային երթուղիների վերականգնումը։

«Մեծ հետաքրքրություն են ներկայացնում համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ենթակառուցվածքների արդիականացման գործում` ոչ միայն տրանսպորտի, այլև էներգետիկայի ոլորտում։ Նման համագործակցությունը կնպաստի տարածաշրջանային բազմակողմանի կապերի հաստատման միջոցով տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, կդառնա հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը»,– ասել է դեպարտամենտի տնօրենը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։

 

news.am

Էրդողանը ցանկանում է վերսկսել թուրքմենական գազի մատակարարումը Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը. Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է վերսկսել թուրքմենական գազի մատակարարումը Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը, եւ մտադիր է այդ թեման քննարկել Թուրքմենստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, գրում է Bloomberg-ը:

Նախատեսվում է, որ գազը տանկերներով Ադրբեջան կմատակարարվի Կասպից ծովով, իսկ հետո Հարավային գազային միջանցքի խողովակաշարերի ցանցով կուղեւորվի Թուրքիա, ապա՝ Եվրոպա։

Գործակալության տվյալներով՝ ծրագրի իրականացումը տարիներ կպահանջի, սակայն եվրոպական շուկային կհետաքրքրի այլընտրանքային մատակարարը։