Մամուլի տեսություն 13.12.2022
ՀԳՀԾ-ի ամենաակտիվ իրագործման տարվա համեմատ, Իրանում ներդրումներն աճել են 3 անգամ:
Քեյհան օրաթերթ
ՀԳՀԾ-ի ամենաակտիվ իրագործման տարվա համեմատ, Իրանում ներդրումներն աճել են 3 անգամ:
Ըստ Իրանի օտարերկրյա ներդրումների կազմակերպության տվյալների՝ 13-րդ կառավարության աշխատանքի առաջին տարում տրամադրվել է 8 մլրդ 900 մլն դոլարի արտասահմանյան ներդրումների թույլտվություն, որից 4 մլրդ 800 մլն դոլարն իրականացվել է: Այս ցուցանիշը, ՀԳՀԾ-ի ամենաակտիվ իրագործման տարվա համեմատ, աճել է 3 անգամ:
Վաթան Էմռուիզ օրաթերթ
Պատժամիջոց՝ պատժամիջոցի դիմաց
Ի պատասխան ԵՄ անդամ երկրների սահմանած պատժամիջոցների ու միջամտությունների, Իրանի ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել միության անդամ երկրների մի խումբ ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների նկատմամբ:
Պատժամիջոցները ներառում են վիզայի տրամադրման և Իրան մուտքի արգելք, ինչպես նաև Իրանում տվյալ անձանց կամ կազմակերպությունների ունեցվածքի բռնագրավում: Բոլոր պատկան մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ վերոնշյալ պատժամիջոցների իրագործման համար:
Իրանը Մեծ Բրիտանիային տեղեկացրել է, որ վերոնշյալ անձանց կամ կազմակերպություններին աջակցելը համարվում է Լոնդոնի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում, ինչի համար Բրիտանիան պետք է պատասխանատվություն կրի:
Էթելաաթ օրաթերթ
Հարյուր հազարավոր սիոնիստներ սպառնալից նամակներ են ստացել՝ արաբական երկրներ մեկնելու վերաբերյալ
Yedioth Aharonot թերթը գրել է, որ հարյուր հազարավոր սիոնիստներ սպառնալից նամակներ են ստացել՝ արաբական երկրներ մեկնելու վերաբերյալ:
Թերթը գրել է, որ նամակները ստացվել են Մարոկկոյի խմբավորումներից մեկի կողմից և դրանցում սիոնիստներին զգուշացվել է խուսափել արաբական երկրներ մեկնելուց:
Ըստ այս հաղորդման՝ Atlas Group թելեգրամյան ալիքից ստացված հաղորդագրություններին կցված են եղել նաև պաղեստինցիներին աջակցելու և Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի վերաբերյալ կարգախոսներ:
Թեև Սիոնիստական ռեժիմի ղեկավարները փորձում են ներկայացնել, թե արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորումն ընթանում է բարձր մակարդակով, ինչը համարում են արաբական երկրների կողմից ռեժիմի ճանաչման հարցում կարևոր ձեռքբերում, սակայն այդ երկրների ժողովուրդները մշտապես դատապարտել են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը և նշել, որ չեն ընդունում օկուպանտ ռեժիմին:
Իրան օրաթերթ
Ռեպի համաշխարհային աստղը միացել է հոլոքստը ժխտողներին
Հոլիվուդյան քննադատները նրան համարում էին հասարակության ուղեղը լվանալու լավ միջոց: Սակայն արդեն որոշ ժամանակ, ըմբոստանալով իր նախկին գործատուների դեմ, նա սկսել է անել բացահայտումներ և իր հայտարարությունների պատճառով հայտնվել լուրերի գլխագրերում:
Ռեպեր Քանյե Ուեսթը, ով ներկայուսմ հանդես է գալիս Յե անունով, ամերիկացի հայտնի հաղորդավար և վերլուծաբան Ալեքս Ջոնսի հետ հարցազրույցում գովել է Ադոլֆ Հիտլերին, ինչն անսպասելի էր և ցնցող։ Ամերիկյան շատ լրատվամիջոցներ գրել են, որ սա կլինի աստղի կարիերայի ավարտը:
Քեյհան օրաթերթ
CNN-ը հաղորդում է պատրաստել ԱՄՆ դոլարին Չինաստանի և Սաուդյան Արաբիայի հասցրած վնասի վերաբերյալ
Չինաստանը ցանկանում է Սաուդյան Արաբիայի հետ նավթի առևտրում դոլարը փոխարինել յուանով: CNN-ը հաղորդում է. «Նավթի միջազգային շուկայի ինդեքսները գործարքները կնքում են 70 դոլարով, և նավթարդյունաբերության ոլորտի ներդրումների հեռանկարն ավելի լուսավոր է դառնում, քանի որ եկող տարի Չինաստանի պահանջարկը կարող է ավելանալ:
Հատկանշական է, որ անցած շաբաթ, վերջին յոթը տարիների ընթացքում առաջին անգամ, Չինաստանի նախագաի Սի Ցզինպինն այցելեց Սաուդյան Արաբիա և աշխարհի խոշորագույն նավթ արտահանողի հետ ստորագրեց համապարփակ և ռազմավարական գործընկերության հուշագիր:
armenpress.am
ԱՄՆ-ը Կիև Է ուղարկել 13 մլն դոլարի էներգետիկ սարքավորումներ, իսկ ԵՄ-ն համաձայնեցրել է 18 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթ
Միացյալ Նահանգները սարքավորումների առաջին խմբաքանակն Է ուղարկել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ առաջին խմբաքանակի մեջ են մտնում մոտավորապես 13 միլիոն դոլար արժողությամբ էներգետիկ սարքավորումներ: Դրանք ուղարկվել են ամերիկյան ռազմակայաններից մեկից։
Այդ խմբաքանակը նոյեմբերին հայտարարված 53 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի բաղկացուցիչ մասն է: Այս օգնության մասին Վաշինգտոնը տեղեկացրել էր այն բանից հետո, երբ Կիևը հայտարարեց, որ ունի տրանսֆորմատորների և գեներատորների, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ այս շաբաթ ԱՄՆ-ից Ուկրաինա կուղարկվի սարքավորումների ևս երկու խմբաքանակ։ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածներից հետո այդ երկրում հաճախ են հոսանքազրկումներ լինում:
Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնը Կիևին տրամադրել է 145 միլիոն դոլար երկրի էներգետիկ հատվածի նորոգման, տեխնիկական սպասարկման և ամրապնդման համար։ Միևնույն ժամանակ, Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել են Ուկրաինային 18 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթը: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է Եվրոպական միության խորհրդում Չեխիայի նախագահությունը: ,Դեսպաններն, ըստ էության, միաձայն հավանություն տվեցին աջակցության փաթեթին, համաձայն որի 2023 թ.-ին Ուկրաինային 18 մլրդ եվրո գումար կհատկացվի:
ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահությունը հավատարիմ է իր խոստմանը՝ օգնելու Ուկրաինային դիմակայել Ռուսաստանին, և ԵՄ-ն համախմբված է մնումե, - նշված է գրառման մեջ: Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը ներկայացրել էր 2023 թվականի ընթացքում Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն տրամադրելու ծրագիր։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ ֆինանսավորումը կարող է տրվել կանոնավոր տրանշներով՝ արտոնյալ պայմաններով վարկերի տեսքով:
armenpress.am
ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը նոյեմբերին աճել է 30%-ով
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը նոյեմբերին կազմել էգրեթե 249 մլրդ դոլար, ինչը 30%-ով գերազանցում Է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը (191,335 մլրդ դոլար), հաղորդել է երկրի ֆինանսների նախարարությունը։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Reuters գործակալությունից: Բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 10%-ով կամ 29 մլրդ դոլարով՝ հասնելով մինչև 252 մլրդ դոլարի։ Միևնույն ժամանակ ծախսերն աճել են գրեթե 6%-ով կամ 28 մլրդ դոլարով և կազմել 501 մլրդ դոլար։ Մինչդեռ 2023 ֆինանսական տարվա երկու ամսում, որն սկսվել է հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ բյուջեի բացասական հաշվեմնացորդը նվազել է գրեթե 6%-ով կամ 20 միլիարդով՝ հասնելով 336 մլրդ դոլարի։
Ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից բյուջե մուտքագրված եկամուտների ծավալն աճել է 1%-ով՝ հասնելով գրեթե 571 մլրդ դոլարի։ Ծախսերը կրճատվել են գրեթե 2%-ով և կազմել 907 մլրդ դոլար: Իր հերթին ,Интерфаксե գործակալությունը նշում է, որ ԱՄՆ պետական բյուջեի բացասական հաշվեմնացորդը 2022 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, կրկնակի կրճատվել է և կազմել 1,375 տրլն դոլար։ 2020 ֆինանսական տարվա արդյունքներով գրանցվել է 3,1 տրիլիոն դոլարի չափով ռեկորդային դեֆիցիտ։ Բյուջեի հավելուրդ վերջին անգամ գրանցվել է 2001 ֆինանսական տարում։
armenpress.am
Ուզբեկստանի վարչապետը պետական կառույցներին արգելել է ամանորյա տոնակատարություններ անել
Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը պետական կառույցներին արգելել է ամանորյա կորպորատիվ երեկույթներ կազմակերպել պետական միջոցների հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է gazeta.uz-ը։
«Կառավարության ղեկավարն արգելել է բոլոր պետական կազմակերպություններին և խոկիմիյաներին (շրջվարչակազմեր-խմբ.) կազմակերպել կորպորատիվ երեկույթներ, տոնական սեղաններ գցել և հրավառություն կազմակերպել բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին»,- պարզաբանում է gazeta.uz-ը։
Ուզբեկական լրատվամիջոցները հայտնում են, որ պաշտոնյաների համար ամանորյա տոնակատարությունների արգելքը պայմանավորված է բյուջետային միջոցների խնայողության անհրաժեշտությամբ։
panorama.am
ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 82.7%-ով. Վաղարշակ Հակոբյան
«2022 թ. առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալներն աճել են 75.4 %-ով, ԵԱՏՄ երկրների հետ՝ 82.7%-ով, ԵՄ երկրների հետ՝ 38.4 %-ով, իսկ ԱՄՆ-ի հետ այն աճել է 2.1 անգամ»,- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը:
Հանձնաժողովը քննարկում է նախաձեռնել «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում» խորագրի ներքո:
Նրա խոսքով՝ առևտրաշրջանառության առումով Հայաստանի թիվ մեկ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, որի հետ 2022 թ. առաջին 9 ամիսների ընթացքում փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 3.2 մլրդ դոլար, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 80.5 %-ով:
Վաղարշակ Հակոբյանը հայտնեց, որ 1.5 մլրդ դոլարի առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանք է արտահանվել, որից 193 մլն դոլարը կազմում է սննդամթերքը, ալկոհոլը և ծխախոտը:
ՔՊ-ական պատգամավորը առանձնացրեց սննդամթերքի տեղափոխման հիմնախնդիրը, առաջ քաշելով սննդամթերք տեղափոխող բեռնատարների համար հատուկ կանաչ գոտիների սահմանման, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում նավիգացիոն կապարակնիքների համակարգը երրորդ երկրների հետ տարածելու միջոցները:
Հակյոբյանը հայտնեց, որ հանձնաժողովը հրավիրել է նիստ, որպեսզի քննարկվի հիշատակված խնդիրները և մշակվի դրանց լուծման ուղիները:
panorama.am
Չինաստանը Թայվանին է մոտեցրել 29 ինքնաթիռ և երեք ռազմանավ
Թայվանի զինված ուժերը վերջին օրվա ընթացքում արձանագրել են դեպի կղզի Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի 29 ինքնաթիռների և երեք նավերի մոտենալըու փաստը: «ՌԻԱ նովոստի»-ն է անդրադարձել Թայվանի պաշտպանության նախարարության ամենօրյա զեկույցին։
«Դեկտեմբերի 12-ի ժամը 06:00-ից դեկտեմբերի 13-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում Թայվանի շրջակայքում նկատվել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 29 ինքնաթիռ և երեք նավ»,-ասվում է զեկույցում։
Նշվում է, որ կղզու հակաօդային պաշտպանության գոտի է մտել 21 ինքնաթիռ, այդ թվում՝ մեկ J-11 կործանիչ, երկու Y-8 բազմաֆունկցիոնալ տրանսպորտային ինքնաթիռ, 18 H-6 ռազմավարական ռմբակոծիչ։
Ըստ նախարարության՝ Թայվանը օդային և ծովային պարեկներ է ուղարկել՝ իրավիճակը վերահսկելու համար և տեղակայել ցամաքային հրթիռային համակարգեր:
panorama.am
WSJ. Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի ԱՄՆ-ի մասնակցությամբ և կայուն խաղաղությամբ
Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել ԱՄՆ-ի մասնակցությամբ տևական խաղաղությամբ, ռազմական գործողությունները չպետք է վերածվեն սառեցված հակամարտության։ Նման կարծիք է հայտնել Նյու Յորքի Բարդ քոլեջի Ջեյմս Քլարկ Չեյզի անվան արտաքին հարաբերությունների և հումանիտար գիտությունների պրոֆեսոր Ուոլթեր Ռասել Միդը՝ Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում։
Միդը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է մտածի, թե ինչ պայմանավորվածություններ պետք է ձեռք բերեն հակամարտող կողմերը, ինչպես նաև արևմտյան երկրները։ Փորձագետը թվարկել է մի քանի պայմաններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայուն խաղաղության համար.
Պրոֆեսորն ընդգծում է, որ այս հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ ավարտվի՝ բոլոր կողմերից նոր զոհերից խուսափելու համար։ Բացի այդ, անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, այլ ոչ թե զինված հրադադար, պետք է հանվեն նաև համաշխարհային տնտեսությունը «խեղող» պատժամիջոցները, Եվրոպայի կեսը չպետք է մշտապես գտնվի ռազմական դրության մեջ։ Հոդվածին անդրադարձել է «Գազետա ռու»-ն
Միաժամանակ փորձագետը հորդորում է անպատիժ չթողնել «ռուսական ագրեսիան»։