Մամուլի տեսություն - 15.12.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i189266-Մամուլի_տեսություն_15.12.2022
FAO-ն հայտարարել է Իրանում ցորենի արտադրության 63 տոկոս ապշեցուցիչ աճի մասին։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 15, 2022 13:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 	- 15.12.2022

FAO-ն հայտարարել է Իրանում ցորենի արտադրության 63 տոկոս ապշեցուցիչ աճի մասին։

Քեհան օրաթերթ

Անգլիան խեղդվել է գործադուլների մեջ

Անգլիայում համազգային գործադուլների մեկնարկին զուգընթաց, որը, ըստ լրատվամիջոցների, աննախադեպ է եղել վերջին 30 տարում, և բրիտանական տնտեսության անկմանը, շվեյցարական թերթերից մեկը այս իրավիճակին անդրադառնալով իր զեկույցում նաև գրել է, որ Անգլիան. խեղդվում է գործադուլների մեջ:

Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական կենտրոնի հետազոտությունը ցույց է տալիս, որ գնաճի ինդեքսի աննախադեպ աճը և կյանքի ծախսերի աճը Անգլիային կանգնեցրել է վերջին կես դարում վատթարագույն տնտեսական պայմաններից մեկում։ Մյուս կողմից, այս երկրի անկառավարելի գնաճը, էներգիայի պակասը և կենսապահովման խնդիրները 2022 թվականի վերջին օրերին երկրին կանգնեցրել է տարբեր արհմիությունների աշխատողների և աշխատակիցների բողոքի և գործադուլների ամենամեծ ալիքի առջև, որը վերջին 30 տարում տեղի չի ունեցել։ Անգլիայի տարբեր քաղաքներից հրապարակված նկարներում համատարած ցուրտ ու սառնամանիք է երևում, մինչդեռ երկրի տարբեր շրջաններում, հատկապես հասարակական տրանսպորտի համակարգում, համատարած գործադուլ է սկսվել։ Երեքշաբթի օրը հայտարարվեց, որ ավելի քան 40,000 բրիտանացի երկաթուղային աշխատողներ գործադուլ են հայտարարել՝ իրենց աշխատանքային պայմանների և աշխատավարձերի դեմ:

Իրան օրաթերթ

Իրանի ցորենի 63 տոկոսանոց ապշեցուցիչ արտադրության աճը

Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության (FAO) հրապարակած վերջին զեկույցում Իրանի գյուղատնտեսական արտադրանքի վիճակի վերաբերյալ հացահատիկի արտադրության ծավալը ընթացիկ բուսաբուծական տարում հայտարարվել է 21 միլիոն տոննա, ինչը17 տոկոս աճ է արձանագրել համեմատած նախորդ տարվան:

Ըստ այս զեկույցի՝ Իրանի հացահատիկի պաշարները նախորդ տարվա համեմատ մեկ միլիոն տոննա ավելանալով հասել է 12 միլիոն 800 հազար տոննայի։

FAO-ի զեկույցում Իրանի ցորենի աճը նույնպես ապշեցուցիչ է և հասել է 63%-ի։

Էթելաաթ օրաթերթ

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար. «Փոքրիկ Իսրայելը» կանգնած է մեծ մարտահրավերների առաջ

 

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը, իր ելույթում ընդունելով այս ռեժիմի ռազմական կայացման խնդիրներն ու անվտանգության մեծ մարտահրավերները, զգուշացրել է գրավյալ տարածքներում «անվտանգության և սոցիալական ռումբի» պայթելու հնարավորության մասին։

Բենի Գանցն ասել է. «Իսրայելն անվտանգության առումով բազմաթիվ մարտահրավերների է բախվում, և այդ մարտահրավերները ներառում են Իրանը, պաղեստինի հարցը ու ինչպես նաև ներքին ճակատը կառավարելու և պահպանելու հիմնախդիրները:

«Հաարեց» թերթի հետ զրույցում Գանցը հավելել է. «Իսրայելական պետության ստեղծումից ի վեր բանակը եղել է նրա կենտրոնական կետը բոլոր մարտահրավերների դեմ՝ պատերազմներից և գործողություններից ակսած մինչև բնակավայրեր և ներգաղթյալների ժամանակավոր տեղավորումը»: Գանցը խոստովանել է. «Վերջին տարիներին մենք նկատում ենք բանակում նորակոչիկների թվի շարունակական նվազում, և այժմ բանակը դարձել է «կես ժողովրդի բանակ», և սա ոչ միայն բնակչության խնդիրն է, իր ղեկավարների որոշումների հետեվանքով։

Վաթան Էմրուզ օրաթերթ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնյաները մեկնում են Թեհրան

 

Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին երեկ լրագրողների խմբում կառավարության հերթական հանդիպման շրջանակում ասել է. «Գործակալության պաշտոնյաները առաջիկա օրերին կգան Թեհրան։ Հուսով ենք, որ կարող ենք մի քայլ առաջ անել, որպեսզի վերացնենք առկա խոչընդոտները։

Օդի աղտոտվածության վերաբերյալ նա հավելեց. «Մեր նպատակներ միջուկային էներգիայի հնարավորությունների միջոցով այս խնդիրը բարելավելու համար միջոցներ ձեռնարկել, որը լաբորատոր աշխատանքով մենք կարողացանք ազդեցություն ունենալ նավթամթերքների, հատկապես մազութի վրա, նվազեցնել սուլֆատը, և լավ արդյունքների հասանք»:

armeniasputnik.am

Որևէ մեկը չպետք է պարանն իր կողմ ձգի. ՌԴ ԱԳՆ–ն` ԼՂ–ի վերաբերյալ հայտարարության մասին

 

Զախարովան նշել է, որ ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի, թե եռակողմ հայտարարությունը որքանով է հավասարազոր այս կամ այն կողմի համար։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է պարտադիր իրականացվի բոլորի կողմից։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով այն պնդումները, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունները գոյություն ունեն միայն հայկական կողմի համար, իսկ Բաքուն կարող է հանգիստ խախտել դրանք` ազատ չարձակել գերիներին, գրավել Լեռնային Ղարաբաղի նոր տարածքներ, շրջափակել Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը։

«Հայտարարությունները եռակողմ են, և դրանք ստորագրել են երեք պետության ղեկավարները։ Սա ենթադրում է, որ դրանք հավասարազոր են բոլոր պետությունների պարտավորությունների կատարման առումով։ Նրանք ոչ միայն ստորագրողներ են եղել, այլև մշակել են այդ պայմանավորվածությունները։ Այս պարագայում որևէ մեկը չպետք է պարանն իր կողմ ձգի։ Բոլոր թղթերը ստորագրվել են տվյալ երկրների կողմից և մշակվել կոլեկտիվ հիմունքներով»,– նշել է Զախարովան։

Նրա խոսքով` ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի, թե որքանով է եռակողմ հայտարարությունը հավասարազոր այս կամ այն կողմի համար։

«Բոլորը պետք է իրականացնեն այն, ինչի տակ ստորագրել են»,– ավելացրել է դիվանագետը։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։

armeniasputnik.am

ՀՀ–ի և ԱՄԷ–ի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

 

Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը պարտավորվել է պաշտպանել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողների իրավունքները։

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որով կանոնակարգվում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարը։

news.am

Պարզ է դարձել Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի նպատակը․ ճանապարհի վերահսկողություն

 

Պարզ է դարձել  արդեն չորս օր Լաչինի միջանցքում շարունակվող ադրբեջանական սադրանքի նպատակը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այժմ նրանք պահանջում են ոչ թե հանդիպում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, այլ Բաքվի կյողմից ճանապարհի վերահսկողության ապահովում եւ «Ադրբեջանի պետական ​​ինքնիշխանության ամբողջական վերականգնում՝ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»։

Հիշեցնենք, որ ակցիան իբր իրականացվում է «բնապահպանների» կողմից եւ ի սկզբանե հայտարարված էին «բնապահպանական նպատակները»։ Վերջին պահանջները, ադրբեջանական ընկալմամբ, սերտորեն կապված են բնապահպանական խնդիրների հետ։

«Ակցիայի մասնակիցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ակտիվիստները վճռական են տրամադրված՝ կանխելու նախկին ձեւաչափով Լաչինի ճանապարհի գործելը եւ կշարունակեն ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չէ Բաքվի կողմից ճանապարհի վերահսկողությունը», - վստահեցնում է haqqin.az-ը՝ դրանով իսկ ամբողջությամբ հաստատելով ադրբեջանցի սադրիչների կողմից ճանապարհի հանցավոր շրջափակման մասին Երեւանի հայտարարությունները։

news.am

Ադրբեջանի կողմից Ուկրաինային որպես օգնություն գեներատորներ փոխանցելը տարակուսանք է առաջացնում․ ՌԴ ԱԳՆ

 

ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրանսֆորմատորների ու գեներատորների փոխանցումը ռուսական կողմում տարակուսանք է առաջացնում։

ԱԳՆ-ում ընդգծել են, որ հատուկ ռազմական գործողության շրջանակում Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացնում են Ուկրաինայի կարեւոր ենթակառուցվածքները, որոնք «Կիեւի ռեժիմի կողմից օգտագործվում են ռազմական կարիքների համար»։

Այս կապակցությամբ Բաքվի մատակարարումները դժվար թե սկզբունքորեն փոխեն իրավիճակը, քանի որ դրանք չի կարելի հումանիտար օգնություն անվանվել, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

tert.am

Չի կարող լինել խաղաղություն մեր կենսական շահերի հաշվին․ ցեղասպան գործողությունների վտանգը առաջ է բերում «անջատում հանուն փրկության» հայեցակարգի գործարկման անհրաժեշտությունը․ Զոհրաբ Մնացականյան

 

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդարձակ հոդվածով անդրադարձել է ադրբեջանցիների կողմից բնապահպանական ակցիայի անվան տակ Լաչինի միջանցքը փակելուց հետո ստեղծված իրավիճակին, Արցախի բնակչության համար անվտանգային գոյաբանական ռիսկերին, ելքերի հնարավոր ուղիներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մնացականյանի հոդվածն ամբողջությամբ.

«Պահը օրհասական է. նորից և նորից քննության է ենթարկվում մեր դիմադրության ներուժը: Մեր առջև կանգնած մարտահրավերները բազմաշերտ են և բազմաբնույթ:

Դրանցից առաջնայինն Արցախի մեր հայրենակիցների համար առաջացած հումանիտար աղետի անմիջական վտանգն է: Բացի այդ, ավելի տևական բնույթի մարտահրավեր են Արցախի բնակչության համար շարունակական անվտանգային սրացած գոյաբանական ռիսկերը: Մյուս բաղադրիչը Արցախի կարգավիճակին առնչվող ռիսկն է:

Հայաստանի մասով անմիջական մարտահրավեր են իր սուվերեն տարածքի շարունակվող բռնազավթումը, նաև Ադրբեջանում տևական ժամանակ պահվող ռազմագերիները: Բացի այդ, սուվերենության հանդեպ լուրջ վտանգ են հանդիսանում Սյունիքի հարավում մեր տարածքների հանդեպ նկրտումները: Մեր տարածաշրջանում շարունակական բնույթ են կրում և ներկայումս էլ ավելի սուր արտահայտություն են ստացել տարածաշրջանային և արտատարածաշրջանային հակասական շահերի բախման երևույթները: Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, ուղղակիորեն փոխկապակցված է միջազգային ասպարեզում խորը ճգնաժամի և միջազգային համակարգերի տեկտոնիկ բնույթի փոփոխությունների հետ:

Ռացիոնալ, ողջամիտ և կենսական շահ է հանդիսանում տարածաշրջանում ու Հայաստանի շուրջ տևական խաղաղության ու համագործակցության միջավայրի ապահովումը: Բնական է՝ պետք է հստակ արձանագրվի, որ չի կարող լինել խաղաղություն մեր կենսական շահերի հաշվին: Լուրջ մարտահրավեր է այդ առումով ներկայիս խիստ հակասական շահերի համադրումը:

Միևնույն ժամանակ, հայ հասարակությունը բախվում է ներքին պառակտումների և այլ հակասական ու բացասական երևույթների՝ տեղ տալով բարձր էմոցիոնալ ֆոնին: Դժբախտաբար, առկա են նաև անտարբերության երևույթներ և ռացիոնալիզմի պակաս: Արդյունքում ստորադասում ենք պետական շահի գերակայությունները:

Բացի այդ, հայկական աշխարհը ներկայացված է տարբեր ձևաչափերում, որից առաջնայինը սուվերեն պետության շրջանակն է՝ օժտված սուվերենության ու միջազգային հարաբերություններում ներգրավվելու ու գործելու ողջ գործիքակազմով: Այդ առումով, գերակա ու առաջնորդության դերը հենց Հայաստանի Հանրապետությանն է պատկանում:

tert.am

Ադրբեջանի շարունակական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է․ Նիկոլ Փաշինյան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և նշել.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվում է: Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները: 120 000 մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի վիճակում: Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել: Ընդ որում, այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով: