Մամուլի տեսություն – 21.12.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրաման է արձակել Թրամփին քրեական պատասխանատվության ենթարկելու չորս հանցագործությունների հիման վրա, այդ թվում՝ ապստամբության համար։
Իրան օրաթերթ
Գործադուլը Անգլիայում սառը վիճակում
Անգլիայի Թագավորական բուժքույրական քոլեջի անդամները, որը հանդիսանում է այս երկրի բուժքույրերի արհմիությունը, երեկ գործադուլ են հայտարարել Անգլիայում, Ուելսում և Իռլանդիայում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը՝ միաժամանակ այս երկրում ռեկորդային գնաճի հետ։ Ընդհանուր առմամբ 100.000 բուժքույր է մասնակցել այս գործադուլին, որն անցկացվել է այն բանից հետո, երբ բրիտանական իշխանությունները հրաժարվել են բանակցություններ վարել աշխատավարձի վերաբերյալ։
Այս բուժքույրերը գործադուլ են հայտարարել՝ ի նշան աշխատատեղերի կրճատման դեմ բողոքի և պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները։ Այս իրադարձությունը հանգեցրել է բժշկական սբասարակման պակասի:
Քեյհան օրաթերթ
Իսրայելի անվտանգության տեսախցիկները մեկ տարի աննդմեջ ենթատկվել են կիբերհարձակման
Սիոնիստական ռեժիմի քաոսն ու կիբերթուլությունն այն աստիճանի են հասել, որ մեկ տարի շարունակ Թել Ավիվի անվտանգության կազմավորումների տեսախցիկները ենթատկվել են կիբերհարձակման, իսկ անվտանգության կառույցները ոչինչ չեն կարողացել անել։
Սիոնիստների դեմ հաքերային հարձակումներն ու կիբերհարձակումները այլևս չեն կարող թաքցնվել սիոնիստների կողմից: Գրեթե ամեն շաբաթ լուրեր են հրապարակվում Սիոնիստական ռեժիմի ամենաանվտանգ հաստատությունների դեմ հաքերային հարձակման և կիբերհարձակման մասին, իսկ վերջերս Թել Ավիվի ներքին և եբրայերեն խոսող աղբյուրները հայտարարել են, որ Իսրայելի անվտանգության հաստատությունը հաքերների հսկողության տակ է եղել շուրջ մեկ տարի: Այս կապակցությամբ եբրայերեն Kan ցանցը, որպես Սիոնիստական ռեժիմի հիմնական լրատվամիջոց, հայտարարել է, որ Թել Ավիվի անվտանգության կազմակերպությունները տեղյակ են եղել վերջին մեկ տարում Մուսադի անձնակազմի հաքերների կողմից իրենց անվտանգության տեսախցիկների կիբերհարձակման մասին, սակայն այս առումով որեւէ քայլ չեն կարողացել ձեռնարկել։
Էթեալաթ օրաթերթ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը որոշում է կայացրել Թրամփին հետապնդելու առումով
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հունվարի 6-ի հանձնաժողովը այս երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է 2021 թվականին Կոնգրեսի շենքի վրա մահացու հարձակումը հրահրելու համար չորս հանցագործության, այդ թվում՝ ապստամբության մեջ, և պահանջել նրան հետապնդել։
Կոմիտեն ԱՄՆ Արդարադատության նախարարությանը խնդրել է Թրամփին մեղադրել Կոնգրեսի պաշտոնական հետաքննությանը խոչընդոտելու, խարդախության դավադրության, կեղծ հայտարարություններ անելու և անկարգություններին աջակցելու մեջ։ Սա բացի՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու Թրամփի փորձի և Սպիտակ տնից գաղտնի փաստաթղթերի հեռացման վերաբերյալ երկու այլ դաշնային հետաքննությունների: Ներկայացուցիչների պալատի հունվարի 6-ի հանձնաժողովի անդամ Ջիմի Ռասկինը «ապստամբության» մեղադրանքի մասին ասաց. «Դա դաշնային հանցագործություն է, որը նշված է նաև Սահմանադրության մեջ»:
Ջավան օրաթերթ
«Հիմար փոխարինող»՝ Իլոն Մասկի պայմանը Twitter-ից հեռանալու մասին
Twitter սոցիալական ցանցի սեփականատերը հետաքրքիր դիրքով հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից, հենց որ հիմար փոխարինող գտնի։
Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, ի պատասխան Twitter-ի օգտատերերի դրական քվեարկությանը այս սոցցանցի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի հարցմանը, առաջ է քաշել այդ խնդրանքն ընդունելու հետաքրքիր պայման:
Երեքշաբթի երեկոյան Իլոն Մասկը հայտարարեց, որ կհեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից, հենց որ գտնի, ինչ որ բավական հիմար մեկին որը կփոխարինի, իսկ հետո կստանձնի հարթակի ծրագրային ապահովման և սերվերի թիմերի կառավարումը:
news.am
Ճանապարհը կարող է բացվել, բայց հարց է, թե ինչ պայմաններով, որոշ երկրների տեսակետներ տարբերվում են. քաղաքագետ
Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդի քննարկումը շատ կարեւոր էր, Ադրբեջանը հումանիտար հարցերի առումով միայնակ էր մնացել, կարծում եմ այդ քննարկումն ինչ–որ ազդեցություն կունենա, բայց ոչ քաղաքական տեսանկյունից։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՀՀ–ի դիմումի հիման վրա ՄԱԿ–ի ԱԽ–ում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկմանը։
«Խնդիրը դրված էր զուտ մարդասիրական տեսանկյունից. 100 հազարից ավելի մարդ շրջափակման մեջ է, նրանց իրավունքները խախտված են։ Այս առումով քննարկմանը մասնակից երկրները արձագանքեցին հումանիտար ճգնաժամին, այլ արձագանք ՄԱԿ–ի ամբիոնում չէր կարող լինել։ Ադրբեջանի տեսակետը քաղաքական էր, հիմնական շեշտը դրվում էր այն բանի վրա, որ դա իրենց տարածքն է, ինչ ուզեն՝ կանեն, հանքի շահագործման մասին էին խոսում, բայց քննարկման իմաստը քաղաքական իրավիճակը չէր, այլ հումանիտարն էր։ Բայց հումանիտար խնդիրներից բացի կան նաեւ քաղաքական խնդիրներ։ Այն երկրները, որոնք մեր տարածաշրջանում շահեր ունեն, բնականաբար, դրա մասին չարտահայտվեցին, բայց ասել, որ նրանց դիրքորոշումը նույնն է՝ ճիշտ չէ»,– ասաց Ստեփան Դանիելյանը։
Քաղաքագետն ընդգծեց՝ Ադրբեջանի խնդիրն այդ ճանապարհի վրա վերահսկողություն ունենալն է, եւ Ադրբեջանի ներկայացուցիչն իր ելույթում հենց այդ շեշտադրումներն էր անում։
«Ասվում էր, որ զենքերի փոխադրում է եղել, 2020 թվականից հետո հայկական արտադրության ականներ են փոխադրել եւ այլն։ Սա քննարկման առարկա է դառնում եւ այդ առումով Ադրբեջանն ինչ–որ խնդիր կփորձի լուծել»,– ասաց քաղաքագետն ու հավելեց, որ պետք է փորձել այնպես անել, որ ճանապարհը բացվի առանց նախապայմանների։
news.am
Հույս ունենք, որ ամենասեղմ ժամկետներում կվերականգնվի ամբողջական տրանսպորտային կապը. ՌԴ ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ նիստին
Մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակման լուրերով, որոնց պատճառը կողմերի տարաձայնություններն են կապված տարածաշրջանի հանքավայրերի շահագործման հարցով։ Այս մասին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ՄԱԿ-ի ԱԽ նիստին հայտարարեց ՌԴ ներկայացուցիչը:
«Լաչինի միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղ կապը Հայաստանի հետ։ Համաձայն ՀՀ, ՌԴ և ԱՀ երկների ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, որը մնում է տարածաշրջանում կայունության երաշխավորն ու արդյունավետորեն իրականացնում է իր խնդիրները։ Կարևոր է, որ հայտարարության ստորագրման ժամանակ կողմերը իրենց վրա համապատասխան պատասխանատվություններ են վերցրել, որոնք պետք է խստորեն կատարվեն՝ նաև այն նպատակով, որ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ չստեղծվեն։ Հույս ունենք, որ ամենասեղմ ժամկետներում կվերականգնվի ամբողջական տրանսպորտային կապը։ Ռուսական կողմը ՊՆ, խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ինչպես նաև ԱԳՆ ուղղություններով վերջին օրերին միջոցներ է ձեռնարկում և բոլոր հնարավոր ջանքերը գործադրում Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման շուրջ։ Պարբերաբար կապ է պահպանվում ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Այս աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել հասնել գազի մատակարարման վերսկսման դեպի ԼՂ և միջանցքում տեղաշարժի մասնակի արգելաբացման։ Համաձայնեցվում են ադրբեջանցի բնապահպանների՝ հանքավայրեր այցելության պայմանները»,-ասաց նա:
ՌԴ ներկայացուցչի խոսքով`իրենք հույս ունեն, որ կկտարավեն կրակի դադարեցման և ուժի չկիրառման վերաբերյալ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված բոլոր համաձայնությունները։
armenpress.am
Արարատ Միրզոյանն Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքն անհապաղ բացելու շուրջ միջազգային միանշանակ կոնսենսուս է տեսնում
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային ուժեղ և միանշանակ կոնսենսուսի մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի»,- գրել է Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը գնահատում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների սկզբունքային և արդար դիրքորոշումը:
armenpress.am
Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները:
Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով»,- ասված է հաղորդագրության մեջ:
tert.am
Արցախում 8 երեխա և 11 մեծահասակ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքներում, 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը ծանր է
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում:
Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» -ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։ Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող: Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում:
tert.am
ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր հիմնական երկրների ռազմական ներուժն ու հնարավորություններն ակտիվորեն օգտագործվում են ընդդեմ Ռուսաստանի. Պուտին
ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր խոշոր երկրների ռազմական ներուժն ակտիվորեն օգտագործվում է Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայում ունեցած ելույթի շրջանակում։ Միջոցառումը հեռարձակվում է Կրեմլի մամուլի ծառայության պաշտոնական թելեգրամյան ալիքով։
«Լավ հայտնի է, որ այսօր ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր հիմնական երկրների ռազմական ներուժն ու հնարավորություններն ակտիվորեն օգտագործվում են Ռուսաստանի դեմ։ Այնուհանդերձ, ռուսաստանցի զինվորները կռվում են արիաբար և քայլ առ քայլ իրականացնում իրենց դեմ դրված առաջադրանքները», - հայտարարել է Պուտինը:
«Եվ այդ առաջադրանքներն անպայման կկատարվեն։ Ռուսաստանի բոլոր տարածքներում, այդ թվում՝ նոր տարածքներում, ապահովվելու է մեր բոլոր քաղաքացիների անվտանգ կյանքը»,- ասել է նախագահը։