Մամուլի տեսություն- 24.12.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i189894-Մամուլի_տեսություն_24.12.2022
Իրանի վճռական ու ռազմական հզորությունը տարածաշրջանում և աշխարհում օրեցօր ավելանում է։ Մի քանի տարի է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունը կենտրոնացել է անօդաչու թռչող սարքերի նախագծման և արտադրության վրա, որոնք, բացի արտադրության ցածր գնից, ունեն մարտական բազմաթիվ կիրառություններ:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 24, 2022 15:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն- 24.12.2022

Իրանի վճռական ու ռազմական հզորությունը տարածաշրջանում և աշխարհում օրեցօր ավելանում է։ Մի քանի տարի է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունը կենտրոնացել է անօդաչու թռչող սարքերի նախագծման և արտադրության վրա, որոնք, բացի արտադրության ցածր գնից, ունեն մարտական բազմաթիվ կիրառություններ:

Քեյհան օրաթերթ
Բայդենի վարչակազմը Ուկրաինայի փոխարեն պետք է հոգա Ամերիկացի անօթևանների մասին
Ամերիկացի փորձագետը խստորեն քննադատել է Ուկրաինային օգնություն ուղարկելը, ասելով, որ Ամերիկան լի է անօթևաններով, բայց մենք գումար ենք ուղարկում Ուկրաինա։
«Այսօր, եթե դուք գնաք աշխատանքի կամ Ամերիկայում որևէ այլ տեղ, կտեսնեք անօթևան մարդկանց՝ նստած կամուրջների տակ, փողոցների ու խաչմերուկների եզրերին։ Բոլոր կամուրջների տակ ապրում են անօթևան մարդիկ։ Մենք ունենք մարդիկ, ովքեր չեն կարող նույնիսկ իրենց դեղերը գնել: Ամեն տարի երկրում տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում, քանի որ նրանք չունեն առողջության ապահովագրություն, և այս իրավիճակում մենք ևս 3 միլիարդ դոլար ռազմական օգնությովնենք ուղարկում Ուկրաինային: Գիտե՞ք, որ Ամերիկայում անօթևանությանը կարելի է վերջ տալ 20 միլիարդ դոլարով? Սա ամերիկացի փորձագետի և Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության քննադատի մեկնաբանությունների մի մասն է։

Էթելաաթ օրաթերթ
Փարիզում հրաձգության հետևանքով 3 զոհ և 3 վիրավոր կա
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է, որ Փարիզում անհայտ զինված անձը կրակ է բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով մահացել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են։
Հրաձգությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի քուրդ փախստականների կենտրոնում, վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ Փարիզի 10-րդ թաղամասի փողոցներից մեկում կրակ բացած 69-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ զինված անձի նպատակը, ով ներկայումս գտնվում է ոստիկանությունում, դեռ պարզված չէ։ Անդրադառնալով նմանատիպ կրակոցների հնարավորությանը, Ֆրանսիայի ոստիկանությունը խնդրել է Փարիզի 10-րդ թաղամասի բնակիչներին խուսափել նշված տարածք մուտք գործելուց։ Նաև, ըստ Ֆրանսիայի ոստիկանության հայտարարության, դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, և ըստ նախնական գնահատականների՝ այս միջադեպի զինված անձը նախկինում ունեցել է ռասիստական գործողությունների և փախստականների կենտրոնների վրա հարձակումների անցյալ։


Վաթան Էմրուզ օրաթերթ

Անօդաչու սարքերի դիվանագիտություն 
Անօդաչու սարքերը փոխել են ժամանակակից պատերազմի բնույթը 
Իրանի վճռական ու ռազմական հզորությունը տարածաշրջանում և աշխարհում օրեցօր ավելանում է։ Մի քանի տարի է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունը կենտրոնացել է անօդաչու թռչող սարքերի նախագծման և արտադրության վրա, որոնք, բացի արտադրության ցածր գնից, ունեն մարտական բազմաթիվ կիրառություններ: Այս խնդիրը ստիպել է Իրանին դառնալ անօդաչու թռչող սարքերի ոլորտում անփոխարինելի տերություններից մեկը։ Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորությունն այնքան է աճել, որ Կիևը և արևմտյան կառավարությունները անհիմն մեղադրում են Իրանին Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող իրանական անօդաչու թռչող սարքերի մեջ՝ որպես Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի բազմաթիվ պարտությունների պատճառ։ Վերջերս ամերիկյան Foreign Affairs հրատարակությունը մի հոդվածում, կրկնելով իրանական անօդաչու սարքերի վերաբերյալ արևմտյան պնդումները, ուսումնասիրել է անօդաչու թռչող սարքի դերը դիվանագիտության և երկրների միջև հարաբերությունների ոլորտում։ 

Ջավան օրաթերթ

Իրանի նավթային արդյունաբերությունը գիտելիքահենք դառնալու ճանապարհին է 
Նավթի վաճառքի ոլորտը, թերևս, ամենահեշտ ոլորտն է, որը ենթակա է պատժամիջոցների, և Իրանի նավթի և գազի արդյունաբերության սարքավորումների և ռազմավարական ապրանքների վաճառքի էմբարգոն փորձել է ավելի կործանարար ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա: Գործողություն, որը կարող է մեծ չափով չեզոքացվել «առաջին անգամ արտադրության» իրավական և կառուցվածքային աջակցությամբ և տեղական սարքավորումների արտադրության ոլորտում գիտելիքահենք ընկերությունների համագործակցությամբ։


news.am 

Մակրոնը Ալիեւին կոչ է արել ապահովել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ազատ տեղաշարժը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցում կոչ է արել ապահովել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ազատ տեղաշարժը, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում տալով Ելիսեյան պալատին։

«Հեռախոսազրույցների ընթացքում Մակրոնը Ալիեւին հայտնել է Հարավային Կովկասում լարվածության վերսկսման հետ կապված իր խիստ անհանգստության մասին եւ կոչ արել՝ ապահովել ազատ տեղաշարժը՝ Լաչինի միջանցքի ողջ երկայնքով», - հաղորդում են ԶԼՄ-ները։

news.am

Ձմեռ պապիկին դեռ նամակ չեմ գրել, եթե գրեմ, խնդրելու եմ, որ ճանապարհը բացվի, գնամ տուն. արցախցի երեխա

«Ձմեռ պապիկին դեռ նամակ չեմ գրել, իսկ եթե գրեմ, խնդրելու եմ նրան, որ ճանապարհը բացվի, գնամ տուն»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է արցախցի Լիան։ Նա եղբոր ու մայրիկի հետ ճանապարհի փակվելու հետեւանքով մնացել  է Հայաստանում։ Կարոտում է իրենց տունը, հարազատներին, ընկերներին։  Ինքը՝ «Մանկական Եվրատեսիլին», իսկ եղբայրը մարմնամարզության առաջնությանը մասնակցելու համար էին եկել Երեւան։ Առաջ անցնելով շատ տարեկիցներից եղբայրը՝ Վլադիմիրը,  պատվավոր երրորդ տեղն է զբաղեցրել։ Ձմեռ պապիկին նամակ գրելու հարցում եւս քրոջից առաջ է ընկել։ 

«Տրանսֆորմեր մեքենա ու գույնզգույն խաղալիքներ եմ խնդրել Ձմեռ պապիկից»,– ասում է Վլադիմիրը։

«Մանկական Եվրատեսիլին», մրցույթների մասնակցելու եւ այլ նպատակներով  Հայաստան եկած ու Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելու հետեւանքով Երեւանում ժամանակավոր ապաստանած արցախցի երեխաներին այսօր հյուրընկալել էին «301 իմաստության երկիր» հիմնադրամում՝  ամանորյա խաղալիքներ պատրաստելու եւ Արցախի նարոտ հյուսելու համար։

28 երեխաներից ամենափոքրը 6–ամյա Մարկն է, նրա բաժին գործը գլխավոր աստղը զարդարելն էր, այն պետք է տոնածառի գլխին հանգրվաներ։ Աշխատելիս Մարկը չի սիրում շեղվել, ամբողջովին կլանված իր գործով չի արձագանքում մեր հարցերին։ 

Մարկի փոխարեն մայրիկը՝ Գալինան պատմեց որդու երազանքների մասին.

«Ուզում է տուն գնալ՝ քույրերի մոտ»։

Տանը՝ Ստեփանակերտում, Մարկի չափահաս երկու քույրերն են մնացել։


armenpress.am
Արցախում արձանագրում են՝ Ադրբեջանի իշխանություններն ուղիղ առնչություն ունեն Լաչինի միջանցքը փակելու հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության դատախազությունը մի շարք արձանագրումներով հերքել է ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններն առ այն, թե Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ չէ և անվտանգ է երթևեկության համար, թեև դեկտեմբերի 12-ից մինչ օրս հենց Ադրբեջանի կողմից ճանապարհը փակ է: Ադրբեջանը հերքում է նաև այսպես կոչված «բնապահպանների» ակցիային իր մասնակցությունը, սակայն՝ ըստ Արցախի դատախազության, փաստերը խոսում են հակառակի մասին: 

«Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունը.

«Ինչպես հայտնի է, 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի քաղաքացիների կողմից փակվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և առ այսօր այն պահվում է անանցանելի վիճակում: Ադրբեջանը պաշտոնապես հերքում է ճանապարհը փակելու գործընթացին պետության մասնակցությունը, հայտարարում է ճանապարհի բաց և անվտանգ լինելու մասին: Այդուհանդերձ որոշակի տվյալների համադրումը, ինչպես նաև իրականացված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ձեռք բերված փաստերը թույլ են տալիս կատարելու որոշակի եզրահանգումներ և արձանագրումներ, որոնք ամբողջապես փոխում են գործողությունների ողջ տրամաբանությունն ու բացահայտում ադրբեջանական կողմի հայտարարությունների իրական նպատակները:


armenpress.am
Պուտինն ու Ալիևն անդրադարձել են եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրագործման որոշ հարցերի
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցերի, որոնք կապված են, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

armeniasputnik.am

Փրկենք 120 000 արցախահայերին. ֆրանսիացի մտավորականները դիմել են խուլ աշխարհին

Համատեղ հոդված-կոչի տակ ստորագրողների թվում են հայտնի դերասաններ Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը և աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կոստա-Գավրասը և Կլոդ Լըլուշը։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայում Սուրբ ծննդյան տոների նախօրեին ավելի քան 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ ի համերաշխություն Արցախի հայության, որոնք արդեն 13–րդ օրն է` շրջափակման մեջ են։ Հոդվածի հայերեն տարբերակը հրապարակել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։
Ֆրանսիացի մտավորականները որոշել են այս միջոցով ուշադրություն հրավիրել արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի վրա։
Հոդվածի հեղինակների շարքում են հայտնի դերասաններ Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, Կարոլ Բուկեն, Վիրժինի Լըդուայենը, աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կոստա-Գավրասը և Կլոդ Լըլուշը, հանրահայտ գրողներ Սիլվեն Տեսոնը, Ալեքսանդր Ժարդենը, Ժիլբեր Սինուեն, Մարկ Դյուգենը, ականավոր փիլիսոփաներ Պասկալ Բրյուքներն ու Միշել Օնֆրեն, հանրահայտ հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, հեռուստամեկնաբան Պասկալ Լեժիտիմուսը, Ֆրանսիայի Ակադեմիայի մի շարք անդամներ և այլք։
«Այս երեկո, երբ մեզնից շատերը միանալու են իրենց ընտանիքներին ու հարազատներին՝ միասին հրճվանքով տոնելու Ընտանիքի խորհուրդը՝ անկախ կրոնական մեր պատկանելությունից, երբ մեզնից շատերը մի պահ կմտածեն բոլոր նրանց մասին աշխարհում, ովքեր միայնակ են կամ տառապանքի մեջ, հիշենք Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնց արդեն 2 շաբաթ է, ինչ Ադրբեջանը կտրել է աշխարհից: Այն պահին, երբ մեր երեխաները կբացեն իրենց նվերները, Լեռնային Ղարաբաղի 30 հազար երեխաների ծնողները միայն մի բան կերազեն, որ այս բարձր լեռներում, որտեղ սրանից երկու հազար տարի առաջ ծնվել են իրենց նախնիները, իրենց երեխաներն ապրեն, ապագա ունենան ու դանդաղ շնչահեղձ չլինեն»,–նշված է հոդվածում։