Մամուլի տեսություն 28.12.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i190174-Մամուլի_տեսություն_28.12.2022
Իլոն Մասկի հրապարակած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Twitter-ը համագործակցել է ՀԴԲ-ի, ԿՀՎ-ի, Պենտագոնի և ԱՄՆ պետական այլ կառույցների հետ։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 28, 2022 14:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.12.2022

Իլոն Մասկի հրապարակած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Twitter-ը համագործակցել է ՀԴԲ-ի, ԿՀՎ-ի, Պենտագոնի և ԱՄՆ պետական այլ կառույցների հետ։

Վաթան Էմրուզ  օրաթերթ

Ո՞րն է Իրանի զորավարժությունների ուղերձը

 

Զինված ուժերն իրենց զորավարժություններն անցկացնում են սկզբնական նպատակով. «Մարտական ստորաբաժանումների տրամադրության տակ գտնվող նորագույն մարտավարության պրակտիկա և տեխնիկայի փորձարկում»:

Զորավարժությունների երկրորդական նպատակներից է տարբեր ժամանակներում որոշ երկրներին քաղաքական ու միջազգային ուղերձներ հղելը։

Անցած ամիսներին՝ Հայաստանի և Ադրբեջանի  Հանրապետությունների միջև ճգնաժամից հետո, Թուրքիայի և կեղծ Սիոնիստական ռեժիմի կուլիսներում Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից մեկնաբանություններ արվեցին Իրանի և Հայաստանի միջև որոշ ընդհանուր սահմանների փոփոխության վերաբերյալ։

Իրանի իշխանությունների քաղաքական նախազգուշացումներից հետո սահմանի փոփոխության պահանջատերերին ամենից շատ լռեցրել են Իրանի զինված ուժերի շարունակական և կրկնվող զորավարժությունները հյուսիսարևմտյան շրջաններում՝ Իրանի և  Ադրբեջանի  Հանրապետությունների սահմանի մոտ, ինչը հստակորեն փոխանցում է այս ուղերձը, որ  սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխություններ ստեղծելու ցանկացած գործողության դեպքում Իրանը հանգիստ չի նստի և հնարավորության դեպքում կպաշտպանի իր շահերը՝ անգամ դիմելով ուժի։ Այս տեսանկյունից կարելի է մեկնաբանել Իրանի զորավարժություններից շատերը, հատկապես հարավային ռազմածովային զորավարժությունները, երբ որոշ երկրներ հայտարարություն են անում Իրանի տարածքային ամբողջականության մասին (օրինակ՝ Պարսից ծոցի երեք կղզիները):

Վաթան Էմրուզ  օրաթերթ

Մասկ. Բոլոր սոցիալական լրատվամիջոցները ԱՄՆ կառավարության սրբագիրներն են

 

Twitter-ի սեփականատերը գրել է, որ բոլոր սոցցանցերը համագործակցել են ԱՄՆ կառավարության հետ՝ օգտատերերի բովանդակությունը սրբագրելու համար, իսկ օրինակ՝ Google-ը վերացրել է որոշ օգտատերերի գրառումները։

Երեկ Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, վերահրապարակելով ամերիկյան կառավարության հետ սոցցանցերի համագործակցության մասին բացահայտող թվիթներից մեկը, գրել է. «Բոլոր սոցիալական լրատվամիջոցները խիստ ենթարկվել են սրբագրելու աշխատանքին, և (ԱՄՆ) կառավարությունը զգալի ներգրավվածություն է ունեցել այս ոլորտում և երբեմն բացահայտ հրամաններ է տվել»:

Twitter-ը գնելուց հետո Մասկի հրապարակած փաստաթղթերը ցույց են տալիս, որ ԶԼՄ-ները համագործակցել են Դաշնային ոստիկանության (ՀԴԲ), Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ), պաշտպանության նախարարության (Պենտագոն) և ԱՄՆ պետական այլ կառույցների հետ՝ ԱՄՆ ընտրությունների հետ կապված բովանդակությունը սրբագրելու համար, Ուկրաինիայի պատերազմում և կորոնավիրուսի համաճարակում համագործակցելու մեջ։

Քեյհան օրաթերթ

Ծայրահեղ աղքատության տարածվածությունը ամերիկյան խոշոր նահանգներում - Կոնգրեսի ներկայացուցիչ. «Սա ամոթ է»:

Ամերիկայում աննախադեպ գների աճը բարձրացրել են այս երկրի որոշ քաղաքական պաշտոնյաների բողոքը, և մի սենատոր խոստովանել է, որ ներկայիս պայմանները խայտառակություն են ամերիկացիների համար։ Միևնույն ժամանակ, հարցումները ցույց են տալիս նաև, որ ամերիկացիները խորապես համոզված են, որ իրենց կողմից ոչինչ հնարավոր չէ անել։

Միաժամանակ Ամերիկայի տնտեսական անկմանը և այս երկրում աննախադեպ գնաճի ու ռեցեսիայի առաջացմանը զուգընթաց, բոլոր քաղաքացիների միտքն  և  ուշադրությունը  կենտրոնացել  է   խանութներում և գազալցակայաններում աննախադեպ  գներին: Իհարկե, այս բարձր գներն ավելի ցայտուն դարձան ամանորյա և տոնական գնումների ժամանակ և մարդկանց ավելի շատ վնաս հասցրին։

Էթելաաթ օրաթերթ

Ռուսաստանը պնդում է, որ Ամերիկան ծրագրել է սպանել Պուտինին

 

Անդրադառնալով Կրեմլի ղեկավարին թիրախավորելու մասին ամերիկացի պաշտոնյաների սպառնալիքներին՝ ՌԴ ԱԳ նախարարը դա համարել է Պուտինին սպանելու սպառնալիք։

Լավրովը նշել է՝  պենտագոնում ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները «Կրեմլի գլուխը կտրելու հարվածի» մասին իրականում Ռուսաստանի նախագահին ֆիզիկապես հեռացնելն է  և «Վաշինգտոնն ավելի հեռուն է գնացել, և Պենտագոնի որոշ պաշտոնյաներ սպառնացել են հարվածել Կրեմլին, բայց նրանք, ովքեր ունեն նման մտքեր և գաղափարներ, պետք է մտածեն նման ծրագրերի հնարավոր հետևանքների մասին»։

armenpress.am

 

ՄԱԿ-ի ՄԻԳՀ գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով

 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՄԻԳՀԳ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի  «Թվիթեր»-ի էջում:

«Կոչ ենք անում կողմերին չլուծված հարցերը  լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդկանց իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցություններից»,- ասվում է ՄԱԿ ՄԻԳՀԳ-ի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

armenpress.am

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում քննարկվել է Արցախին աջակցություն ցուցաբերելու հարցը

 

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ`Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հիմնադրամից, նիստին տեսակապի միջոցով մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև՝ Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրեցին Արցախում ստեղծված  հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։

Նիստի մասնակիցները քննարկեցին ստեղծված իրավիճակը, շեշտվեց Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով համահայկական համախմբման անհրաժեշտությունը: Ներկայացվեցին  Արցախին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, Հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև՝ Հիմնադրամի կողմից միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը:

armenpress.am

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնել

 

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշման նախագիծը հրապարակված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախատեսվում է ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրա­ժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով, ինչպես նաև տրանսպորտային միջոց­ներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից տրանսպոր­տային միջոցների ներգրավվումը: Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների  կատա­րե­լա­գործման, վերապատրաստման և պատ­րաստ­ման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յիններով»,- նշված է նախագծում:

Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:

armenpress.am

Մենք այս բարդ ճանապարհը պետք է անցնենք միասին. Ռուբեն Վարդանյան

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն հանդիպումներ Է ունեցել մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ռեստորանների և հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի և ներկայացուցիչների հետ՝ լսելու  նրանց խնդիրները, քննարկելու ստեղծված ճգնաժամային իրավիճակում որոշակի կարգավորումների ներդրման հնարավորությունները:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել տնտեսվարողներին՝  նրանց ըմբռնման և արժանապատիվ վարքագծի համար՝ նկատելով, որ  ապրանքների սղության պայմաններում Արցախում գնաճային դրսևորումներ չեն նկատվել:

«Գիտեմ, որ աշխատում եք բարդ պայմաններում և ստիպված եք տարբեր հարցերի լուծումներ գտնել: Ակնկալում եմ լսել ձեր կարծիքները, առաջարկները, որոնք մեզ կօգնեն ավելի ճիշտ որոշումներ կայացնել: Առանց չափազանցության պետք է ասեմ, որ մենք  բավականին ծանր վիճակում ենք: Բայց մենք՝ իշխանությունը և ժողովուրդը,  այս  ճանապարհը պետք է անցնենք միասին: Այն հաղթահարելու ուրիշ տարբերակ չկա: Սրա համար շատ կարևոր է փոխըմբռնումը, փոխադարձ հարգանքը և թափանցիկ աշխատանքը, որպեսզի ձեզ մոտ անարդարության զգացողություն չլինի: Սա  մեզ համար սկզբունքային մոտեցում է»,-նշել է պետնախարարը:

Նա ընդգծել է, որ կառավարությունը բաց է լսելու ցանկացած կարծիք և առաջարկ, քննարկելու, շտկելու սխալները և  միասին  գտնելու այն լուծումները, որոնք այս իրողություններում ամենաօպտիմալն են լինելու:

Հանդիպման մասնակիցներն իրենց հերթին  նշել են, որ շատ լավ են հասկանում իրավիճակը և պատրաստ են ամեն կերպ աջակցել կառավարությանը:

tert.am

Արցախում հանրային սննդի ծառայությունների մատուցումը կսահմանափակվի, չեղարկվել են բազմամարդ հանդիսություններ․ տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ

 

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել և հավանություն է տրվել հանրային  սննդի  ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Նշվել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և  էլեկտրաէներգիայի խնայողությունները:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ ոլորտի պատասխանատուների հետ երեկ հանդիպում է ունեցել տնտեսվարողների հետ՝ քննարկելու համար սահմանափակումների կիրառման նպատակահարմարությունը և ողջունելի է համարել վերջիններիս կողմից  ցուցաբերված լիակատար փոխըմբռնումն ու աջակցությունը: Նրանցից շատերն արդեն իսկ չեղարկել են բազմամարդ հանդիսությունները՝ այս իրավիճակում դրանք ոչ նպատակահարմար համարելով: Պետնախարարը հանձնարարել է պատասխանատուներին հանդիպման ընթացքում տնտեսվարողների կողմից արված առաջարկները հաշվի առնել կառավարության որոշման նախագծում:

armenisputnik.am

Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի

Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2023 թ. փետրվարի 1–ից չեն փոխվի։ Նման որոշում կայացվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

Որոշման վրա ազդել են մի քանի գործոններ թե՛ աճի, թե՛ նվազման ուղղությամբ։ Նվազման հիմնական գործոնը դոլարի ու եվրոյի փոխարժեքների անկումն էր դրամի նկատմամբ (փոխարժեքը կարևոր է գազի ու միջուկային վառելիքի, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կայանների համար սարքավորումների ձեռքբերման համար)։

Վերականգնվող էներգիայի կայաններից սակագինը նվազեցվում է միայն նրանց համար, որոնք դեռ չեն անցնում ազատ շուկայական մոդելի (ավելի մանրամասն` այստեղ)։ Կարգավորվող կայանների սակագները կապակցված են դոլարին այն պատճառով, որ փոքր ՀԷԿ–երը և հատկապես արևային կայանները սարքավորումների մեծ մասը ձեռք են բերում արտերկրից։ Այդ պատճառով ՓՀԷԿ–երի դեպքում սակագնում դոլարի տեսակարար կշիռը սահմանված է 65%, արևայինների դեպքում` 90%։

Դրանից բացի, 2022-ի ընթացքում էժանացել է էլեկտրաէներգիայի ընդհանուր «կաթսան»։ Այսպես` սկսել է մատակարարվել նոր` «ArmPower» ջերմային կայանի հոսանքը, որը փոխարինել է այլ ՋԷԿ–երի ավելի թանկ արտադրանքը։ Դրանից բացի, ավելացել է ԱԷԿ–ի արտադրանքը (որը հետզհետե ավելացնում է աշխատանքային հզորությունը` վերանորոգման ավարտին զուգահեռ)։

Կրճատվում են նաև ծախսերը պահուստային կայանները (Հրազդան ՋԷԿ–ն ու «Հրազդան 5»-ը) աշխատանքային վիճակում պահելու համար, քանի որ այդ կայանները, անհրաժեշտության դեպքում, ցանցին միացնելու գործառույթը փոխանցվել է Երևան ՋԷԿ–ին։