Մամուլի տեսություն 29.12.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i190266-Մամուլի_տեսություն_29.12.2022
Եվրոպացի պաշտոնյաներն ասում են. Ամերիկային վստահելը հաշմանդամ դարձրեց և թալանեց մեր տնտեսությունը:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 29, 2022 14:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.12.2022

Եվրոպացի պաշտոնյաներն ասում են. Ամերիկային վստահելը հաշմանդամ դարձրեց և թալանեց մեր տնտեսությունը:

Վաթան Էմրուզ օրաթերթ

Անսանձելի

 

Այսօր Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հզորությունը հասել է առաջընթացի այնպիսի մակարդակի, որը Արևմուտքը համարում է նոր մարտահրավեր: Իրանի անօդաչու թռչող սարքերի զարգացումն ու հզորությունը ստիպել են արևմուտքցիներին, ովքեր ի վիճակի չեն պաշտպանել Ուկրաինան ռուսական հարձակումներից, մեղադրել Իրանին և բացահայտել Իրանի ռազմական օգնությունը Ռուսաստանին, հատկապես անօդաչու թռչող սարքերի ոլորտում, որպես պատերազմի մեջ Մոսկվայի գերակայության պատճառ:

Այս առնչությամբ ամերիկյան New York Times հրատարակությունը, ուկրաինական պատերազմին Ռուսաստանի հետ Իրանի ռազմական համագործակցության  անհիմն պնդումը կրկնվող զեկույցում, որը բազմիցս մերժվել է իրանցի պաշտոնյաների կողմից, պնդել է, որ Բայդենի կառավարությունը լայնածավալ ջանքեր  գործադրի  Իրանի ԱԹՍ արտադրելու և մատակարարելու կարողությունը դադարեցնելու համար։

Քեյհան օրաթերթ

Եվրոպացի պաշտոնյաներ. Ամերիկայի նկատմամբ վստահությունը հաշմանդամ դարձրեց և թալանեց մեր տնտեսությունը

 

Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրում են Ամերիկային ուկրաինական պատերազմի պատրվակով Եվրոպան թալանելու մեջ։

Ամերիկյան Politico ամսագիրը հրապարակել է այս լուրը և գրել. «Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի և ակնհայտ մեկնաբանությունները վկայում են նրանց զայրույթի մասին ԱՄՆ-ի նկատմամբ ուկրաինական պատերազմում իր շահը փնտրելու համար: Այս պաշտոնյաները, ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած ճնշումների ուժեղացման համատեքստում, միաժամանակ հիասթափություն հայտնելով Ջո Բայդենի կառավարությունից, մեղադրում են Միացյալ Նահանգներին օգուտ փնտրելու մեջ: Նրանք ասում են, որ ԱՄՆ-ն ամենաշատն է շահում Ուկրաինայի պատերազմից, քանի որ ավելի շատ գազ է վաճառում ավելի թանկ գնով և ավելի շատ զենքեր վաճառում Եվրոպային:

Էթեալաթ օրաթերթ

Սաուդյան վարչակարգի դեմ տասնյակ սաուդցի զինվորներ դատապարտվել են մահապատժի

 

Սանադ իրավաբանական ինստիտուտը իր զեկույցում հայտարարել է, որ Ալ Սաուդի ռեժիմը փորձում է մահապատժի ենթարկել իր տասնյակ զինվորների, որոնք ձերբակալվել են գաղափարական, քաղաքական պատճառներով և Սաուդյան Արաբիայի կառավարությանը հակադրվելու համար։ Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտման և հակառակորդների մահապատիժների դեպքերը վերահսկող Սանադ իրավաբանական ընկերությունը այս զեկույցում նշել է. «Ալ Սաուդի ռեժիմի ռազմական դատարանը մահապատժի է ենթարկել իր տասնյակ զինվորական բանտարկյալների, ովքեր կալանավորվել են գաղափարական և քաղաքական դրդապատճառներով»։

Ջավան օրաթերթ

ԱՄՆ կառավարության կողմից Twitter-ի մասին նոր բացահայտումներ - Կորոնայի մասին`փաստերի թաքցնում

 

Twitter-ի մի լրագրողի հրապարակած ֆայլերի նոր բաժինը պարունակում է տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ ԱՄՆ կառավարությունը ներգրավված է եղել սոցցանցերում կորոնավիրուսի մասին հրապարակված բովանդակության սրբագրությանբ։

Լրագրող Դեյվիդ Ցվայգը հրապարակել է Twitter-ի ֆայլերի նոր բաժին։ Այս բաժնում նա մեղադրել է ԱՄՆ կառավարությանը Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի նախագահության ժամանակ սոցիալական ցանցերի վրա ճնշում գործադրելու մեջ՝ սրբագրելու կորոնավիրուսի մասին հրապարակված բովանդակությունը։ Ցվեյգը ասում է, որ երկու նախագահները ճնշում են գործադրել Twitter-ի վրա՝ հրապարակելու հատուկ տեղեկատվություն կորոնավիրուսի մասին և ճնշել են չտարածել այլ նյութեր:

armeniasputnik.am

Բելառուսի տարածքում ուկրաինական Ս-300 հրթիռ է ընկել

 

Բելառուսի տարածքում ուկրաինական Ս-300 հրթիռ է ընկել, հաղորդում է «Բելտա» պետական գործակալությունը: Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անմիջապես տեղեկացրել են միջադեպի մասին։

«Այսօր ժամը 10։00-ից 11։00-ի միջակայքում Ուկրաինայի տարածքից արձանագրվել է ուկրաինական Ս-300 հրթիռի անկում Բելառուսի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լուկաշենկոյի հանձնարարությամբ քննչական կոմիտեի և պաշտպանության նախարարության աշխատակիցներից բաղկացած մի խումբ մասնագետներ պարզում են հրթիռի ընկնելու պատճառները:

«Ըստ առկա տեղեկատվության՝ տեղի ունեցածի երկու հիմնական վարկած է դիտարկվում․ հրթիռի պատահական անցումը Բելառուսի տարածք, ինչպես Լեհաստանում վերջերս տեղի ունեցած միջադեպի պարագայում, երբ հրթիռը սխալ ուղղությամբ էր թռել։ Եվ երկրորդ՝ հրթիռը խոցվել Է Բելառուսի ՀՕՊ համակարգերի աշխատանքի արդյունքում»,-հաղորդում է գործակալությունը:

Դեպքի վայրում աշխատում են քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի, ՊՆ-ի մասնագետները։ Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան, ընդգծվում է հաղորդագրության մեջ։

armeniasputnik.am

Բոլոր նախանշանները կան` Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում. Փաշինյան

 

Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում` ԼՂ-ում։ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ԼՂ–ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Պետք է անկեղծ ասեմ` Հայաստանը ԼՂ–ում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը։ Բայց մեզ համար անընդունելի է ԼՂ–ի հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է աշխատեն ՌԴ և մյուս միջազգային գործընկերների հետ` իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար։

Վարչապետը նշեց, որ պետք է վերահաստատի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու ՀՀ պատրաստակամությունն ու հաստատակամությունը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

armenpress.am

Ռուսաստանն իսկապես մտահոգված է այն լարվածությամբ, որ այժմ առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ. Պեսկով

 

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած լարվածությամբ և կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը, վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:  

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է հետագայում էլ շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են Լաչինի միջանցքի թեման։

«Լաչինի միջանցքի թեման իսկապես շատ մանրամասն քննարկվել է երեկ չէ առաջին օրը Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Փաշինյանի միջև, այդ թեմայով զրույցները կշարունակվեն: Մենք իսկապես մտահոգված ենք այն լարվածությամբ, որ այժմ առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ», - ընդգծել է նա։

Պեսկովը վստահեցրել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ շփումներում»։

armenpress.am

ՌԴ-ն անընդունելի է համարում իր խաղաղապահների հասցեին քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում

 

ՌԴ խաղաղապահ զորակազմի հասցեին քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում անընդունելի է, Մոսկվան աշխատում է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի, ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող քննադատությանը, ապա կարծում եմ, որ այս իրավիճակում դա անընդունելի է: Մենք բազմիցս ասել ենք, որ ռուսաստանցի խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան՝ իրավիճակը տեղում կարգավորելու համար: Ոչ մի հանրային հարձակում գործին չի օգնում, ավելի վատ իրավիճակներ էլ են եղել: Մենք աշխատում ենք այս իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասել է դիվանագետը։

armenpress.am

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ֆոնին ՀՀ Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսում

 

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը ընդունվել է 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում: Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչև այժմ չի վավերացրել, ուստի անհրաժեշտ է այս միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսելու նպատակով ևս մեկ անգամ դիմել Սահմանադրական դատարան 2015 թվականի խմբագրությամբ նոր Սահմանադրությանը դրա համապատասխանությունը ստուգելու հարցով, քանի որ գործընթացը ընդհատվել էր 2004 թվականի օգոստոսի 13-ի Սահմանադրական դատարանի որոշմամբ, երբ Հռոմի կանոնադրությունը ճանաչվեց 1995 թվականի Սահմանադրությանը հակասող։

Կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու և դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը:

tert.am

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

 

Դեկտեմբերի 28-ին Մոսկվայում եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուի, Ալի Մահմուդ Աբասի և Հուլուսի Աքարի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Զուգահեռաբար հանդիպում է տեղի ունեցել երեք երկրների հետախուզության ղեկավարների՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, Թուրքիայի հետախուզության վարչության պետ Հաքան Ֆիդանի և Սիրիայի ռազմական հետախուզության վարչության պետ Ռաֆիք Շահադի միջև։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նշել է հանդիպումների կառուցողական բնույթը և հայտարարել այս ձևաչափով փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ ի շահ Սիրիայում իրավիճակի հետագա կայունացման։

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն իր կայքում հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են «սիրիական ճգնաժամը, փախստականների խնդիրը և Սիրիայում բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում համատեղ ջանքերը»։