Մամուլի տեսություն 30.12.2022
ԻԻՀ-ի բանակը հայտարարել է Իրանի հարավում անցկացվող զորավարժությունների ժամանակ տանկերով և փոխադրամիջոցներով Բիչինգ օպերացիայի հաջող իրականացման մասին։
«Էթեմադ»
Ե՞րբ է ավարտվելու Ուկրաինայում պատերազմը
Ամերիկացի հայտնի ստրատեգներից մեկը՝ Ջորջ Ֆրիդմանը իր վերջին գրառման մեջ անդրադարձել է Ուկրաինայի պատերազմի ապագային և գրել.«Ուկրաինայի պատերազմը մշտական է թվում: Թվում է, թե կողմերից ոչ մեկը չի կարողանում ոչնչացնել հակառակորդ ուժին կամ ասել, թե ինչ է անհրաժեշտ խաղաղության համաձայնության հասնելու համար։ Ռուսները խոսում են Բելառուսի, Հնդկաստանի և բոլոր նրանց հետ, ում նրանք կարող են, բայց ոչ ոք չի կարող այնքան բան անել, որ ռազմի դաշտում իրավիճակը շրջվի: Ուկրաինացիները խոսում են ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ցանկացած այլ մեկի հետ, ով կլսի նրան, որ Ուկրաինան շարունակի զենք ստանալ»։
Պատերազմն կավարտվի այն ժամանակ, երբ կողմերից մեկը չունենա անհրաժեշտ ռեսուրսներ պատերազմը շարունակելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի արշավն ավարտվեց, երբ նա չկարողացավ արտադրել և օգտագործել դաշնակից ուժերին ետ մղելու համար անհրաժեշտ զենքերը:
Պատերազմն կավարտվի այն ժամանակ, երբ մի կողմի ոգին սպառվում է. Այսինքն, երբ զինվորներն ու քաղաքացիական անձինք այլեւս պատրաստ չեն կրել պատերազմի բեռը, նույնիսկ եթե հաղթանակը հնարավոր է: Սա տեղի ունեցավ Միացյալ Նահանգների հետ Վիետնամի պատերազմում:
Պատերազմն կավարտվի այն ժամանակ, երբ ռազմական հզորության կտրուկ աճի հույս չկա, և արտաքին միջամտությունն անհնար է։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Բրիտանիան համբերեց՝ իմանալով, որ չի կարող հաղթել Գերմանիային, բայց ողջամտորեն սպասում էր ամերիկյան միջամտությանը:
«Ջամե Ջամ»
Իրանում հաջողությամբ իրականացվել են տանկերի եւ անձնակազմի փոխադրիչների բիչինգի գործողությունները
ԻԻՀ-ի Բանակի Զուլֆաղար 1401 համատեղ զորավարժության մամուլի խոսնակը հայտարարել է այս զորավարժություններում տանկերով և փոխադրամիջոցներով ծովափնյա օպերացիայի հաջող իրականացման մասին։
Զուլֆաղար 1401 զորավարժությունների հիմնական փուլերից հետո և ռազմածովային ուժերի և ցամաքային զորքերի համատեղ գործողության ընթացքում ծովից Թոնբ ջրա-ցամաքային ավիակիր նավով ենթադրյալ հակառակորդի ափ են տեղափոխվել, Т-72 տանկեր և BMP-2 փոխադրիչներ` իրականացնելու ծովափնյա, կամ գրավել կամրջի սկիզբը, օպերացիան Եվ Թոնբ ջրա-ցամաքային նավը մոտեցավ ափին այնքանով, որ կարող էր բեռնաթափել զրահատեխնիկան` բացելով իր երեք մասից բաղկացած դուռը:
«Ջավան»
Իրանը բարձրացել է աշխարհի պողպատ արտադրողների յոթերորդ հորիզոնական
Իրանը պողպատի արտադրության ոլորտում առաջ է անցել Եվրոպայի խոշորագույն տնտեսությունից:
Պողպատի համաշխարհային ասոցիացիան հայտարարեց, որ 2022 թվականի նոյեմբերին Իրանի պողպատի արտադրությունը գերազանցել է Եվրոպայի ամենամեծ տնտեսության արտադրությանը, և Իրանը գերազանցել է Գերմանիային՝ դառնալով աշխարհի յոթերորդ խոշորագույն պողպատ արտադրողն այս ամիս:
Պողպատի համաշխարհային ասոցիացիան հայտարարել է այս տարվա տասնմեկերորդ ամսվա ընթացքում Իրանում 2.9 մլն տոննա պողպատի արտադրության մասին։ Իրանում պողպատի արտադրությունն այս ամիս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.9 տոկոսով։
Իրանում 2022 թվականի նոյեմբերին պողպատի արտադրության 3.9 տոկոս աճը տեղի է ունեցել ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների շարունակման հետ միաժամանակ։
armenpress.am
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 29-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
armenpress.am
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արդարադատության միջազգային դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունը:
Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ենթադրյալ «ցույցերի» կազմակերպումը և դրանց աջակցությունը, որի հետևանքով արգելափակվել է Լաչինի միջանցքով անարգել ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Բացի այդ, Հայաստանը խնդրել է դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:
Հայաստանը դեկտեմբերի 14-ին Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին: Միաժամանակ, Հայաստանը նույն օրը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:
Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը որոշել էր Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
news.am
ԱՄՆ ռաբբիները նախազգուշացնում են Իսրայելի նոր կառավարության «անշրջելի վնասի» մասին
ԱՄՆ ավելի քան 300 ռաբբիներ իրենց նամակում նախազգուշացրել են, որ Իսրայելի նոր կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, կարող է «անշրջելի վնաս» հասցնել իր ծայրահեղական քաղաքականությամբ, գրել է The Hill-ը։
Նամակում նրանք ծայրահեղական հրեական նացիոնալիստների (որոնք պատրաստվում են միանալ Նեթանյահուի կառավարությանը, որը նրանք անվանում են բանադրանք դեմոկրատիայի հանդեպ) քաղաքական առաջարկություններից զգույշ մնալու կոչ են անում։
Եթե այս քաղաքականությունն իրականանա, «անշրջելի վնաս կհասցնի Իսրայելի եւ հրեական սփյուռքի հարաբերություններին, քանի որ դա վիրավորանք է ամերիկյան հրեաների մեծ մասին եւ մեր արժեքներին»,- նշվել է նամակում։
Ռաբբիները հավաստիացնում են, որ այդ քաղաքականությունը կարող է վնասել կանանց իրավունքներին, քշել իսրայելցի արաբներին եւ չեղարկել Իսրայելի գերագույն դատարանի որոշումները, որոնք, նրանց խոսքով, կարող են հակասել երկրի արժեքներին։
Նեթանյահուն վերադարձել է որպես Իսրայելի վարչապետ երրորդ անգամ՝ ուլտրաաջ կառավարող կոալիցիայի ստեղծումից հետո, որն անվանում են ամենաարմատական վարչակազմը երկրի պատմության մեջ։
Իրենց բաց նամակում ռաբբիները նաեւ խոստանում են բողոքել ուլտրաաջ վարչակազմի դեմ՝ արգելակելով Կրոնական սիոնիստական կուսակցության անդամների մասնակցությունը նրանց համայնքներին եւ կազմակերպություններին եւ կոչ են անում հոգեւորականության այլ ներկայացուցիչների անել նույնը։
«Երբ նրանք, ովքեր ռասիզմ եւ ֆանատիզմ են գովազդում, պնդում են, որ խոսում են Իսրայելի անունից, բայց ժխտում են մեր իրավունքները, մեր ժառանգությունը եւ մերոնցից ամենախոցելիների իրավունքները, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք։ Մենք պետք է արտահայտվենք»,- գրել են ռաբբիները։
news.am
Կրեմլը՝ 2024 թվականի նախագահական ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները նախատեսված են 2024 թվականին, եւ ընտրական գործընթացների մեկնարկի տեսանկյունից դրանք այսպես թե այնպես կհաջորդեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այո, դրանք ծրագրված են 2024 թվականին, ուստի ընտրական գործընթացների մեկնարկի տեսանկյունից, դրանք, իհարկե, այսպես թե այնպես կհաջորդեն», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ նախագահի համար երբեք կարեւոր չի եղել՝ տարին նախընտրական է, թե ոչ, նրա համար գլխավորը առարկայական աշխատանքն է եւ շոշափելի արդյունքները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի պատմության այնպիսի ճակատագրական պահի, որտեղ յուրաքանչյուրի պատասխանատվությունը բազմապատկվում է։ Գլխավոր են լինելու են այն գործերը, որոնք պետք է 100 տոկոսով, արդյունավետ ավարտել, ընդգծել է Պեսկովը։
news.am
Բանակին սկսել են մատակարարել հայկական սպառազինության առաջին լուրջ խմբաքանակները. Սա բեկումնային է. Չալաբյան
Այս տարվա սկզբին ես գրել էի նրա մասին, որ Հայաստանում գործող ռազմարդյունաբերական ընկերությունները պատրաստ են հայկական բանակին մատակարարել ժամանակակից սպառազինությունների տարբեր տեսակներ, և դրանց միջոցով արմատապես արդիականացնել բանակը և վերափոխել նրա մարտավարությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա նաեւ նշել է. «Պահանջվեց առնվազն ևս կես տարի, սեպտեմբերի 13-14-ի ողբերգական դեպքերը, թշնամու մեկը մյուսից լկտի սադրանքները, ներսից հանրային կոշտ ճնշումը, որպեսզի մեր երկրի "խաղաղամոլ" իշխանությունը ի վերջո թույլ տա բանակին երկրի ներսում սպառազինություն գնել։ Տարվա վերջին, մեր ռազմաարդյունաբերական մի շարք ընկերություններ բանակին են սկսել մատակարարվել հայկական սպառազինության առաջին լուրջ խմբաքանակները, և դա դեռ գործի սկիզբն է։
Ռազմական գաղտնիքից ելնելով, չեմ կարող նշել ոչ սպառազինություններ տեսակները, ոչ թվաքանակը, ոչ էլ ընկերությունները անունները, բայց այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, իսկապես բեկումնային է։ Թեև նախկինում էլ որոշ հայկական ընկերություններ սեփական արտադրության սպառազինություն են մատակարարել մեր բանակին, այսօր դա սկսել է մասսայական բնույթ կրել, և խոսքը առաջին հերթին վերաբերվում է բարձր տեխնոլոգիական արտադրանքին։ Եթե մեր բանակը կարողանա արդյունավետ յուրացնել դրանք, շարունակի պահել վերազինման տեմպը, եթե մեր զինվորները սովորեն դրանցով կռվել, մի քանի տարվա ընթացքում մենք կունենանք որակապես նոր բանակ, որը կարող է արդեն որակապես նոր մարտական խնդիրներ լուծել, և իրական սարսափ դառնալ թշնամու համար։
Ինչպես նախկինում, այնպես էլ առավել ևս հիմա, մենք համոզված ենք եղել, որ հայ ազգը խաղաղություն կվայելի և կբարգավաճի միայն այն դեպքում, եթե հզոր և ամուր լինի, իսկ դա առաջին հերթին (թեև ոչ միայն) բանակն է և նրա թիկունքը հանդիսացող ռազմարդյունաբերությունը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք տարիներ շարունակ մեր ջանքերն ենք դրել բանակի ամրապնդման և ռազմարդյունաբերության զարգացման մեջ։ Այժմ, երբ մենք տեսնում ենք դրա առաջին համեստ պտուղները, մենք ավելի քան վճռական ենք շարունակել մեր հանձնառությունը՝ զարգացնել մեր տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը, հզորացնել մեր բանակը, և նորացված հայկական ուժով նվաճել խաղաղ ապրելու բերկրանքը մեր սրբազան հողի վրա։
Այսօր, երբ մենք կանգնած ենք մեր պատմության հերթական փորձության առաջ, երբ Արցախի կորուստի վտանգը դարձել է շատ իրական, մենք առավել ևս իրավունք չունենք ընկճվելու և կանգ առնելու։ Մենք համոզված ենք, որ Արցախը ևս ապաշրջափակելու և ի վերջո ազատագրելու է հայի զորեղ բազուկը, և ի տարբերություն տարբեր միամիտների, կեղծավորների և օտարամոլների, մեր հույսը երբեք չենք դրել ու չենք դնելու ուրիշի խաղաղապահների վրա, այլ ինքներս ենք ամենօրյա աշխատանքով մոտեցնելու այդ օրը։ Մինչ այդ, ցանկանում են իմ խորին շնորհակալությունը հայտնել այն բոլոր նվիրյալ մարդկանց, որոնք իրենց հավատով, տաղանդով և աշխատասիրությամբ փոխում են մեր իրականությունը, և որոնց ձեռամբ են կերտվելու մեր վաղվա հաղթանակները: Վարձքներդ կատար, քույրեր և եղբայրներ, և նորանոր ձեռքբերումներ մեզ բոլորիս»: