Մամուլի տեսություն 31.12.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i190390-Մամուլի_տեսություն_31.12.2022
Ամերիկացի տնտեսագետ Փոլ Կրուգմանը, ով 2008 թվականին արժանացել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի, խստորեն քննադատել է գեներալ Սոլեյմանիի սպանության Թրամփի որոշումը և գրել, որ այդ գործողությունը զայրացրել է ամերիկյան մտավորականությանը և նվաստացրել ԱՄՆ-ին։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 31, 2022 15:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  31.12.2022

Ամերիկացի տնտեսագետ Փոլ Կրուգմանը, ով 2008 թվականին արժանացել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի, խստորեն քննադատել է գեներալ Սոլեյմանիի սպանության Թրամփի որոշումը և գրել, որ այդ գործողությունը զայրացրել է ամերիկյան մտավորականությանը և նվաստացրել ԱՄՆ-ին։

 

Քեյհան օրաթերթ

Չնայած պատժամիջոցներին՝ Եվրամիությունը Ռուսաստանից 27 միլիարդ եվրո գազ է գնել

Չնայած ուկրաինական պատերազմից հետո ռուսական նավթի էմբարգոյին, Եվրամիությունը զգալիորեն մեծացրել է հեղուկ գազի ներկրումն այս երկրից։ Նավթի էմբարգոյի նպատակը Ռուսաստանին արտարժութային եկամուտներից զրկելն ու պատերազմը ֆինանսավորելն էր, սակայն վերջին տասը ամիսների ընթացքում Ռուսաստանը հեղուկ գազ արտահանելով ԵՄ, ստացել է ավելի քան 27 միլիարդ եվրո է շահույթ։

Radio France-ի կայքը գրել է. «Ռուսաստանի դեմ Եվրամիության հակասական քաղաքականությունը դիտորդներին զարմացրել է գերմանական երկու թերթերում՝ Merkur-ում և Handelsblatt-ում հրապարակված զեկույցներով։ Merkur թերթը գրում է. «Եվրամիությունը ցանկանում էր հնարավորինս դադարեցնել Ռուսաստանից ապրանքների ներկրումը։ Բայց գազի պարագայում այս նպատակը չիրականացավ։ Ռուսական հեղուկ գազի գնումը Եվրամիությունում զգալիորեն աճել է ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր»։

 

 

Ջավան օրաթերթ

 

Նահատակ Սոլեյմանիի սպանությունից մի քանի օր անց ամերիկացի հայտնի տնտեսագետ Փոլ Կրուգմանը Նյու Յորք Թայմսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «կռվարար» և գրել, որ Սոլեյմանիի սպանությունը հակառակ ազդեցություն է ունեցել:

Նյու Յորք Թայմսում հրապարակված՝ «Կռվարար Թրամփը, կրկին ձախողում է» հոդվածում, տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր ամերիկացի տնտեսագետ Փոլ Կրուգմանը խստորեն քննադատել է 2008 թվականի գեներալ Սոլեյմանիին սպանելու Թրամփի որոշումը:

Կրուգմանի հոդվածը New York Times-ում հրապարակվել է գեներալ Սոլեյմանիի սպանությունից ընդամենը մի քանի օր անց, և վկայում է այս դաժան արարքի կապակցությամբ ամերիկյան մտավորականության զայրույթի մասին։ Կրուգմանը կարծում է, որ միջազգային ճգնաժամերի մեծ մասը հանգեցնում են ժողովրդի բողոքին՝ սեփական հայրենիքը պաշտպանելու համար: Ամերիկյան կառավարության կողմից Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը նույնպես նման ազգային աղմուկ է ստեղծել, բայց ոչ թե ամերիկյան ժողովրդի, այլ Իրանի ժողովրդի համար: Այսինքն՝ «Թրամփի՝ այլ երկրին նվաստացնելու այս արարքը, ինչպես նրա բոլոր գործողությունները, հակառակ արդյունք են ունեցել»։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Ամերիկյան ազատության դիմակն ընկավ

 

Թվում է, թե Իլոն Մասկը Twitter-ը՝ աշխարհի ամենաքաղաքական սոցիալական ցանցը գնելուց 2 ամիս անց, այլևս մեծ ցանկություն չունի թաքցնելու իշխանության պայքարի մեջ մտնելու իր ցանկությունը։

 Twitter-ի սեփականատերն ու գործադիր տնօրենը, ով ավելի քան երբևէ մոտ է հանրապետականների հիմնական սպեկտրին՝ Դոնալդ Թրամփի ազդեցության տակ, անցյալ շաբաթ հազվագյուտ բացահայտումէ  արել՝ հրապարակելով  փաստաթղթեր, որոնցում անվտանգության, ռազմական և դատական հաստատություններ ԱՄՆ կառավարության, այդ թվում՝ ՀԴԲ-ն (Դաշնային ոստիկանությունը), ԿՀՎ-ն (Կենտրոնական հետախուզական գործակալությունը) և Պենտագոնը (Պատերազմի վարչություն) մեղադրվում են սոցիալական կայքերի բովանդակությունը սրբագրելու և դրանց վրա ազդելու մեջ, ներառյալ ընտրությունների, Ուկրաինայում պատերազմի և կորոնավիորւսի համավարակի վերաբերյալ տեղեկատվությունը թափցնելու և նրանց հետ համագործակցելու մեջ:

 

Էթելաաթ օրաթերթ

Հազարավոր սիոնիստների բողոքի ցույց են անցկացրել Նեթանյահուի ծայրահեղ կառավարության դեմ

 

Օկուպացված Պաղեստինի հազարավոր բնակիչներ հավաքվել են Քնեսետի շենքի մոտ՝ ի նշան բողոքի ռեժիմի վարչապետի ծայրահեղական կաբինետի պաշտոնականացման դեմ: Ցուցարարները բողոքել են քաղաքացիական ազատությունների հնարավոր ճնշման դեմ։

Ցուցարարները Նեթանյահուին ստախոս են անվանել  և մտահոգություն հայտնել Սիոնիստական ռեժիմի ամենաաջակողմյան կաբինետում դատական համակարգի անտեսվելու և իսրայելցիների դեմ օրենքներ ընդունելու  հավանականության կապակցությամբ:

 

armenpress.am

ՀՀ վարչապետն ու նախագահը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին

 

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրությունից, նրանք ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

 

armenpress.am

ՌԴ-ն մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ

 

Ռուսաստանի Դաշնությունը մտահոգություն է հայտնում, համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի համար Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում։

 

«Ռուսական կողմը, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Ընդգծում ենք, որ հենց ՌԴ խաղաղապահներն են առանցքային ներդրում ունենում իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում։ Մեր խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք դիտարկում ենք որպես անընդունելի և կանխամտածված գործողություններ, որոնք զգալի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին»,- նշել է Զախարովան։

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները:

 

tert.am

Մեր պայքարը նորմալ, ազատ կյանքի համար է, որին հասնելու ենք. Ռուբեն Վարդանյան 

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել արցախցիներին

«Մեր միակ ճանապարհը մեր մեջ արժանապատվությունը, հայրենասիրությունը պահպանելն է, արժեքները պահպանելն է, պայքարելը մեր ազատ կյանքի համար։ Դա մենք պետք է անենք, ուրիշները մեզ կօգնեն։ Մեր պայքարը նորմալ, ազատ կյանքի համար է, որին հասնելու ենք։

Գնալու ենք ճիշտ ճանպարհով։ Միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»,– ասել է Վարդանյանը։

 

tert.am

Տագնապալի պայմանների մեջ ենք ողջունում Նոր Տարին, Հայաստանն ու Արցախը ահավոր վտանգներով են շրջափակված. Արամ Ա (տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն Ամանորի ուղերձ է հղել․

«Չունենք ազգային ռազմավարություն, չունենք միացյալ ճակատ` ազգային տագնապները միասնական դիմագրավելու։ Միայն իրար ենք ամբաստանում և մեղադրում, հաղթական Արցախը կորցրել է իր ազատագրված հողերի մեծ մասը և գոյության համար է պայքարում»,– ասել է կաթողիկոսը։

 

tert.am

 

Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական և ապրելու իրավունքի իրացման խնդրի առջև. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել  Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ․

«Սիրելի´ հայրենակիցներ

Տարեմուտի նախաշեմին յուրաքանչյուրս  ամփոփում ենք անցնող տարվա ձեռքբերումները, վերարժևորում ունեցածն ու նախանշում անելիքները:

Անցնող տարին բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: 2022 թվականին տեսանելի և շոշափելի աշխատանք է կատարվել ինչ-որ  չափով թեթևացնելու  2020 թ աշնանային արյունոտ պատերազմի զրկանքներն իրենց ուսերին կրած մեր համերկրացիների հոգսը:

ԱՀ խորհրդարանն անցած տարվա ընթացքում նույնպես հավատարիմ է մնացել իր ստանձնած առաքելությանը: Բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, հայտարարությունները և Ազգային ժողովի խմբակցությունների գործունեությունը միտված էին միմիայն Արցախի Հանրապետության և ժողովրդի շահերին:

Ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքում պայքարել և դիմակայել ենք բազում փորձությունների։ Այսօր էլ  շարունակում ենք դիմագրավել աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերներին:

 

Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական և ապրելու իրավունքի իրացման խնդրի առջև: Արցախի շրջափակման հետևանքով մեր ժողովուրդը գտնվում է հումանիտար աղետի շեմին:

 

Թանկագի´ն հայրենակիցներ

 

Լիահույս  եմ' Աստծո օրհնությամբ ու հավատով լցված' կհաղթահարենք այս ճգնաժամը ևս:

 

Կարևորում եմ  նոր իրավիճակի ու առկա մարտահրավերները հաղթահարելու մեր հայրենակիցների ջանքերի մեկտեղումը, համայն հայության կարողությունները ազգային  պետական շահերին ուղղելու անհրաժեշտությունը:

 

2023թ․ ակնկալիքներն ավելին են. մեզ սպասում են բազում  խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ուժերի մեկտեղում՝ ի սպաս և ի նպաստ բոլորիս:

 

Դժվարություններով և փորձություններով անցած 2022 թվականից քաղած դասերը, արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հնարավորություն տան:

 

Բարեկեցություն, բարօրություն, անխախտ խաղաղություն և անկոտրում ոգի եմ մաղթում բոլորիս»:

 

news.am

 

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Սուրբ ծննդյան եւ Ամանորի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների նախկին ղեկավարներին, մասնավորապես՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին։

 

news.am

 

Կարևոր է, որ հաջողվեց ամրագրել երկկողմ դաշնակցության ռազմավարական ուղղվածությունը. Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձում նշված է.

 

«Հարգելի Նիկոլ Վովայի,

 

Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան սրտանց շնորհավորանքներ:

 

Անցնող տարին Ռուսաստանի և Հայաստանի համար հոբելյանական էր. մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

 

Կարևոր է, որ Ձեր պաշտոնական այցի ընթացքում հաջողվեց ամրագրել երկկողմ դաշնակցության ռազմավարական ուղղվածությունը, նախանշել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԵվրԱզԷս, ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերում գործընկերային փոխգործակցության հետագա զարգացման քայլերը:

 

Ակնկալում եմ շարունակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը:

 

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։