Մամուլի տեսություն– 3.1.2023
Այսօր՝ հունվարի 3-ին, Սրտերի հրամանատար Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցն է, և այսօրվա իրանական թերթերի մեծ մասն իրենց առաջին էջերը նվիրել են այս ազնիվ մարդու խիզախությանը:
Էթելաաթ օրաթերթ
Գեներալ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ ամերիկյան բազաներում անվտանգության միջոցառումները ուժեղացել են
Լրատվական աղբյուրները հաղորդում են, ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի «Հաշդ Ալ Շաբի» կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի նահատակության տարելիցի նախօրեին, Իրաքում ամերիկյան ռազմաբազաների շուրջ անվտանգության պայմանները խստացվել են:
«Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» թերթը, վկայակոչելով Իրաքի բանակի համատեղ գործողությունների հրամանատարության պաշտոնյային, գրել է. «Անվտանգության ուժերը զգուշանում են ցանկացած հարձակումից, իսկ Այն ալ-Ասադում գտնվող ամերիկյան ուժերի բազաների, ինչպես նաև Վիկտորիա բազայի շուրջ անվտանգության պայմանները խստացվել են»։
Վաթան Էմրուզ օրաթերթ
Սոլեյմանի՝ Դիմադրության հեղինակություն
Գեներալ Սոլեյմանիի ռազմավարական դերը Դիմադրության ճակատի ստեղծման գործում շատ մեծ է եղել: նա կարևոր դեր է ունեցել նաև Դիմադրության ճակատին աջակցելու, և սրբազան պաշտպանության 8-ամյա փորձի հիման վրա հարավարևելյան տարածաշրջանում ակզմակերպված հանցագործության և մաքսանենգության դեմ պայքարում և իր փորձը փոխանցել է Դիմադրությանը:
Այսօր Դիմադրության ճակատը ինքնաբավ է կրթության, սարքավորումների և կազմակերպման բոլոր հարթութակներում և հարցերում, ինչը զայրացրել է համաշխարհային ամբարտավանությանը, և վտանգի տակ դրել միջազգային սիոնիզմին: Եթե այսօր այս երկրները դավադրություններ են ծրագրում և իրականացնում են տարածաշրջանում, դա դիմադրության ճակատի առաջընթացի պատճառով է։
Քեյհան օրաթերթ
Եվրոպայում Նոր տարին սկսվել է անկարգություններով՝ ֆրանսիացի ցուցարարները այրել են 690 մեքենա
Ֆրանսիան, Բելգիան և Գերմանիան Ամանորը դիմավորել են կացրել անկարգություններով: ԱՅս երկրներում տեղի ունեցած ցույցերի ժամանակ վիրավորվել կամ ձերբակալվել են հարյուրավոր քաղաքացիներ:
Միայն Ֆրանսիայում այրվել է 690 մեքենա։
Այս տարվա Նոր տարին Եվրոպայի համար դժվար էր նաև վառելիքի և գնաճի ծանր ճգնաժամերի պատճառով:
Ֆրանսիայում, Բելգիայում և Գերմանիայում մարդիկ բողոքի ցույցեր են ակզմակերպել կառավարության դեմ: Ցույցերի ժամանակ հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, մի խումբ ուրիշներ ձերբակալվել են։ Շվեյցարական SRF լրատվական գործակալությունը մի հոդվածում քննարկել է «տարվա չկարգավորված և բռնի փոփոխությունը եվրոպական շատ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Բելգիայում և Գերմանիայում» և գրել է. «Միայն Ֆրանսիայում մոտ 700 մեքենա այրվել է նոր տարվա նախօրեին»։
Ջավան օրաթերթ
Ինչպե՞ս է ԱՄՆ-ն խմբագրում համացանցի բովանդակությունը - Սպիտակ տանը պաշտպանում են կատակերգու Զելենսկուն
Պուլիցերյան մրցանակի դափնեկիր լրագրողը բացահայտել է, թե ինչպես է ԱՄՆ կառավարությունը ստիպել TikTok սոցիալական ցանցին ջնջել և սրբագրել այն տեղեկությունները, որոնք հակասում են Վաշինգտոնի անվտանգության շահերին։
Վերջին տարիներին, երբ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը սոցիալական ցանցերին խնդրել են պահպանել այդ երկրների ներքին օրենքները, արևմտյան երկրների կողմից նրանց մեղադրել են խոսքի ազատությունը խախտելու և տեղեկատվության ազատ հոսքը կանխելու մեջ։
Այնուամենայնիվ, այժմ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի լրագրող Գլեն Գրինվալդը հրապարակել է տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պահանջում է Tik Tok-ից պահպանել ամերիկյան օրենքները և հեռացնել բովանդակությունը, որը դեմ է այդ երկրի քաղաքականությանը:
armenpress.am
Ներքին գործերի նախարարության բավարար համալրվածությունն ապահովվելու է շուրջ 6 ամսվա ընթացքում․ Գրիգոր Մինասյան
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնեց, թե ինչ գործընթացներ են սպասվում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ գործընթացներ են սպասվում ընդունումից հետո, ե՞րբ է լիարժեք գործելու նախարարությունը,Մինասյանը նշեց, որ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին կարգավորումն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին, որից հետո՝ տասնօրյա ժամկետում, վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին գրավոր առաջարկություն, ինչպես նաև հաստատում է Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը:
«Նախարարի նշանակումով ըստ էության տրվում է նախարարության գործունեության մեկնարկը: Ներքին գործերի նախարարը լիազորությունները ստանձնելու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, վարչապետին է ներկայացնում նախարարի տեղակալների և ենթակա մարմինների ղեկավարներ նշանակելու մասին առաջարկություն, իսկ տասը աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է փորձագիտական խմբեր՝ անձնակազմի կառավարման, իրավական ապահովման և կազմակերպաֆինանսական՝ դրանց համար սահմանելով գործողությունների ժամանակացույց։
Նախարարության կազմի բավարար համալրվածությունն ապահովվելու է շուրջ 6 ամսվա ընթացքում»,- ասաց Մինասյանը։
Նախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթով հստակ սահմանված են գործընթացի սահուն իրականացման համար անհրաժեշտ հաջորդական քայլերը:
armenpress.am
Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դրվի. Ջոն Բոլթոն
Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2023թ.-ին պետք է կասկածի տակ դրվի Ռուսաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը The Telegraph պարբերականում հրապարակած իր հոդվածում:
«Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու ապշեցուցիչ որոշում են կայացրել, սակայն Ռուսաստանի առևտրային և ռազմական գործընկերները դեռևս չեն լքել նրան կարիքի պահին, այդ թվում, ցավոք, Թուրքիան, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է կասկածի տակ դնել 2023 թվականին, եթե նախագահ Էրդողանը (հավանաբար, կեղծիքի միջոցով) վերընտրվի», - գրել է Բոլթոնը։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի կարծիքով, առաջիկա ամիսներին Արևմուտքի միասնությունն ու վճռականությունը փորձության կենթարկվեն։ Ըստ Բոլթոնի՝ եթե առաջիկա 12 ամիսների ընթացքում Վաշինգտոնը և Լոնդոնը չկարողանան ոտքի կանգնեցնել Ուկրաինան, ապա դրա բացասական հետևանքները կզգան ներկայիս ռազմաճակատից շատ ավելի հեռու:
news.am
Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են լիարժեք սնվելու իրավունքից. ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են լիարժեք սնվելու իրավունքից։ Այս մասին Թվիթերում գրել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ, որոնք տարբեր հաստատություններում հատուկ սնունդ են ստանում (մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հոգեբուժական կենտրոններ, մանկատներ, ծերերի տներ եւ այլն), զրկվել են լիարժեք սնվելու իրավունքից»,- գրել է նա։
news.am
Հայ երիտասարդները պատրաստել են ԱԹՍ-ի խելացի ռումբ՝ արհեստական բանականությամբ, տեսախցիկով և թևերով
24-ամյա Ներսեսը ու ևս մեկ տասնյակի հասնող երիտասարդներ նախագծել և կյանքի են կոչել ԱԹՍ-ի խելացի ռումբ՝ արհեստական բանականությամբ, տեսախցիկով և թևերով։
NEWS.am Tech-ի հետ զրույցում Ներսեսը պատմեց, որ ռումբը նախատեսված է դրոն տիպի անօդաչու թռչող սարքի տակ ամրակցվելու համար.
«Օժտված է արհեստական բանականությամբ։ Առջևի հատվածում ունի տեսախցիկ, իսկ հետևի հատվածում տեղակայված են թռիչքի կառավարման համար թևերը կամ ղեկերը։
Աշխատանքի սկզբունքը հետևյալն է. օպերատորը կարող է ռումբի տեսախցիկի միջոցով փնտրել, հայտնաբերել, ֆիքսել թիրախը, պատրաստ վիճակի լինելուց հետո բաց թողնել այն։ Խելացի ռումբն ինքնակառավարվելով՝ կթռչի դեպի թիրախն ու կհարվածի.
«Ունի բավական մեծ ճշգրտություն, հարվածում է թիրախին մոտավորապես կենտրոնից 3 մետր շառավղով ճշտությամբ. այսինքն՝ եղել են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ հարվածել է անմիջապես թիրախի կենտրոնին, եթե դա լիներ տանկ, կարող էինք համարել, որ ընկել է տանկի կափարիչի մեջ»։
Ներսեսը պատմեց, որ աշխատանքը բավականին բարդ էր ու երկարատև, տևել է մոտ 3 տարի։ Հեղինակի խոսքով՝ արհեստական բանականությունը նախատեսված է թռիչքի ընթացքում թիրախը ճանաչելու և չկորցնելու համար.
«Քանի որ այս անօդաչու թռչող սարքը ռազմական տերմինով այսպես կոչված՝ «բաց թողեցիր և մոռացար» տեսակի է, ապա նա նշանակում է, որ անօդաչու թռչող սարքը բաց թողնելուց հետո ո՛չ օպերատորը, ո՛չ հակառակորդը, նրա հետ կապ հաստատել չեն կարող, քանի որ նա իր մեջ չունի որևէ տեսակի ռադիոմոդուլ և կառավարման միջոց, այն ամբողջովին ինքնակառավարվող է»։
armeniasputnik.am
ՖԻՖԱ-ի նախագահը կոչ է արել բոլոր երկրներում գոնե մեկ մարզադաշտ անվանակոչել Պելեի պատվին
ՖԻՖԱ–ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել մեկական մարզադաշտ անվանակոչել աշխարհի եռակի չեմպիոն Պելեի պատվին։ Ինֆանտինոն այդ մասին հայտարարել է այսօր «Սանտոս» բրազիլական ակումբի մարզադաշտում Պելեին հրաժեշտ տալու արարողության ժամանակ։
«Շատ հույզեր եմ ապրում. տխուր եմ, բայց ժպտում եմ, քանի որ Պելեն մեզ բազում ժպիտներ է պարգևել։ ՖԻՖԱ–ում մենք հարգանքի տուրք կմատուցենք Արքային և ամբողջ աշխարհին կխնդրենք մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը։ Բացի այդ, մտադիր ենք աշխարհի բոլոր երկրներին կոչ անել ի պատիվ Պելեի անվանակոչել առնվազն մեկական մարզադաշտ, որպեսզի մեր երեխաներն իմանան` որքան կարևոր է նա», – Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է «Globo»–ն։
Հիշեցնենք` Պելեին հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել էր մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Պելեին հոսպիտալացրել էին 2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստաղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար:
2022 թվականին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել էր երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման համար։
yerevan.today
Պետք է՞ դնել ռուսական առաքելության՝ Արցախից դուրս բերելու հարցը, միանշանակ ո՛չ. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության գործառույթների թեման հատկապես Հայաստանը կապող միջանցքի փակման համատեքստում շատ քննարկվեց։
Այն քննարկելի էր նաև 2020-ի պատերազմի ավարտն ազդարարող հրադադարից մեկ ամիս անց՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո, ինչպես նաև՝ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, երբ ադրբեջանական զորքերը խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, ներխուժեցին Փառուխ գյուղ և Քարագլուխ լեռնաշղթայի տարբեր բարձունքներ։
Ունե՞ր ՌԴ-ն գործառույթ կանխելու ադրբեջանական ագրեսիան՝ այո՛, որովհետև դա հակասում էր նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությանը։
Արդյո՞ք ՌԴ խաղաղապահ առաքելությունն իր որևէ գործառույթ չի իրականացնում, իհարկե, այդպես չէ։
Պետք է՞ դնել ռուսական առաքելության՝ Արցախից դուրս բերելու հարցը, միանշանակ ո՛չ։
Ի՞նչ կլինի, եթե ՌԴ զորքերը չլինեին կամ դուրս բերվեն Արցախից։ Բնականաբար Ադրբեջանը չի բավարարվի միայն միջանցք փակելով և մեծ սպառնալիք կստեղծվի ադրբեջանական հարձակման համար։
Արդյո՞ք այդ սպառնալիքը հիմա չկա։ Կա, բայց ավելի քիչ է դրա ռիսկը, կա նաև մասշտաբի հարց։
Եթե նույնիսկ ՌԴ-ն իր ներկայությամբ կարողանում է հետաձգել այդ հարձակումը և ժամանակ ձգել, դա ևս վատ չի, այլ բան է, որ պետք է ժանանակն օգտագործել և պատրաստվել։
Ի՞նչ կփոխի, եթե Արցախում տեղակայվի բազմազգ խաղաղապահ առաքելություն, ինչպես ՀՀ իշխանությունն է բարձրաձայնում։ Իսկ արդյո՞ք միջազգային հանրությունն ունի նման ցանկություն։
Կկանխի՞ բազմազգ խաղաղապահ առաքելությունն ադրբեջանական նոր ագրեսիան՝ ոչ մեկ չի կարող միանշանակ ասել։
ՌԴ-ի հետ պետք է առավել քան երբևէ ինտենսիվ աշխատել՝ հասկանալու համար, թե ինչպես և ինչ պետք է անել զսպելու ադրբեջանական հնարավոր ագրեսիան։