Մամուլի տեսություն – 6.1.2023
Այս օրերին, երբ Թեհրանում Սուրբ Ծննդյան տրամադրությունն է տիրում, Նիավարանի թանգարանային պալատում տեղադրվել է քրիստոնեության կիզակետով «Iconic Paintings» ցուցահանդեսը։
Համշհահրի օրաթերթ
Սուրբ Ծննդյան տրամադրություն Նիավարան պալատում
Այս օրերին, երբ Թեհրանի հայկական թաղամասերում տիրում է Սուրբծննդյան տրամադրությունն է տիրում, Նիավարանի թանգարանային պալատում բացվել է քրիստոենությանը նվիրված Iconic Paintings ցուցահանդեսը։
Ցուցահանդեսն ընդգրկում է 15-րդ և 19-րդ դարերի 12 արժեքավոր գործեր՝ տարբեր թեմաներով, այդ թվում՝ պատկերներՀիսուս Քրիստոսի և Սուրբ Մարիամ Աստվածածնի կյանքից, տեսարանները Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին հատվածից և խաչելությունից:
Էթեմադ օրաթերթ
Արքայազն Հարրին. Ես չէի կարծում, որ իմ սպանած 25 աֆղանները մարդ են
Անգլիայի թագավոր Չարլզի որդի արքայազն Հարրին իր հուշերում պատմել է Աֆղանստանում Apache ուղղաթիռի վրա որպես օդաչու ծառայելու օրերի մասին։
Նա նշել է. «Ես զգում էի, որ նրանց, ում սպանել եմ, շախմատի խաղաքարեր են, ոչ թե մարդիկ»:Անգլիացի արքայազնը հավելել է.«Ես չեմ ամաչում իմ արածից, բայց չեմ էլ հպարտանում դրանով»։
Հարրիի օրագիրը գրքի տեսքով լույս է տեսել «Պահեստայինը» վերնագրով։
Ջամե Ջամ օրաթերթ
Թվիթերի ավելի քան 200 միլիոն օգտատերերի էլեկտրոնային փոստերը կոտրվել են
Հաքերները գողացել են Twitter-ի ավելի քան 200 միլիոն օգտատերերի էլեկտրոնային փոստի հասցեները և դրանք տեղադրել առցանց հաքերային ֆորումում, ասել է կիբեռանվտանգության մոնիտորինգ իրականացնող Hudson Rock ընկերության համահիմնադիրը Ալոն Գալը:
Անվտանգության այս հետազոտողը LinkedIn սոցիալական ցանցում գրել է. «Այս խախտումը, ցավոք, կհանգեցնի հաքերային հարձակումների, նպատակային ֆիշինգի և դոքսինգի»:
Նա Twitter-ի կոտրումն անվանել է իր տեսած տվյալների ամենակարևոր խախտումներից մեկը:
Համշահրի օրաթերթ
Ռոնալդուն պաշտոնապես զրկվել է
Այն բանից հետո, երբ համաշխարհային ֆուտբոլի պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն միացավ Սաուդյան Արաբիայի Ալ-Նասր թիմին, որը նրան դարձրեց աշխարհի ամենաթանկ խաղացողը՝ տարեկան 100 մլն եվրո պայմանագրով, տարբեր լուրեր էին շրջանառվում Ռոնալդոյի զրկման մասին:Երբ Ռոնալդոն Պորտուգալիայի հավաքականի հետ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում էր, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նրան զրկեց երկու խաղից։
Ռոնալդոն խաղի իրավունքից զրկվել է «Էվերթոնի» երկրպագուի բջջային հեռախոսը կոտրելու համար:
Էթեմադ օրաթերթ
Թալիբները Ամու Դարիայում նավթի արդյունահանումը 25 տարվա պայմանագրով հանձնել են Չինաստանին
Թալիբների կառավարության հանքերի նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ Քաբուլի և չինական ընկերության միջև պայմանագիր է ստորագրվել այս երկրի հյուսիսում գտնվող Ամու Դարյա տարածաշրջանից նավթ արդյունահանելու մասին։
Մամուլի ասուլիսում թալիբ պաշտոնյաներն ընդգծել են, որ պայմանագիրը կնքվել է Սինցզյան Կենտրոնական Ասիայի նավթագազային ընկերության հետ։ Սա Աֆղանստանում օտարերկրյա երկրի հետ հանքարդյունաբերության առաջին խոշոր պայմանագիրն է այն բանից հետո, երբ երկրում իշխանություն ստանձնել են թալիբները:
armeniasputnik.am
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում կրակահերթ է արձակել տրակտորի ուղղությամբ
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ՌԴ խաղաղապահներին։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
«Հունվարի 6-ին` ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ՌԴ խաղաղապահներին։
armenpress.am
Վրաստանի նախագահը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել է հայերին
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն և նրա հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրի ղեկավարը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հղել, որի մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ձեզ և ձեր ընտանիքներին, բարության և առաքինության այս սուրբ օրը, որը դուք նշում եք այսօր, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և երջանկություն»։
armenpress.am
Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա, շարունակելու ենք ապրել. Արցախի պետնախարար
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհավորել է արցախցիների Սուրբ Ծնունդը՝ շեշտելով, որ այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում են նշում Արցախում, սակայն հայ ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վարդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
Նա շեշտել է, որ ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը:
«Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել: Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը: Սիրելի՛ արցախցիներ, շնորհավոր Սուրբ Ծնունդ: Քրիստոս ծնավ և հայտնեցավ»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:
news.am
ՀՀ ԱԳՆ-ն կապի մեջ է միջազգային կառույցների հետ՝ ԼՂ-ում առաջացած խնդիրների հասցեագրման համար. ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանելով դիտարկմանը, թե վերջին օրերի ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ արցախահայությանը օգնություն տրամադրելու խնդրով, արդյո՞ք ԱԳՆ-ն իրականացրել է որևէ գործողություն։
tert.am
Մել Գիբսոնը մտադիր է գարնանը սկսել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները. լրատվամիջոցներ
Հոլիվուդյան դերասան, ռեժիսոր Մել Գիբսոնը մտադիր է այս գարնանը սկսել իր հանրահայտ «Քրիստոսի չարչարանքները» (2004) ֆիլմի սիքվելի նկարահանումները:Ինչպես գրում է Daily Mail-ը, 67-ամյա ավստրալացին մի քանի տարբեր առիթներով նշել է, որ երկրորդ ֆիլմը կոչվելու է «Քրիստոսի չարչարանքները. Հարություն»:Ըստ Newsmax-ի՝ դերասան Ջիմ Քավիզելը պատրաստվում է վերադառնալ Հիսուս Քրիստոսի դերում, մինչդեռ Մել Գիբսոնը կրկին լինելու է ռեժիսոր:Պարբերականը մանրամասնում է, որ «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 612 միլիոն դոլար՝ համեմատաբար փոքր՝ 30 միլիոն դոլար բյուջե ունենալով հանդերձ: Արդյունքում այն դարձել է ԱՄՆ-ի կինովարձույթում երբևէ ամենաշատ եկամուտ հավաքած R վարկանիշով ֆիլմը:
news.am
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց: Նրանք ստիպված մի քարայրում տեղավորվեցին: Այդ ժամանակ էր, որ Ս.Կույսի հղության օրերը լրացան, և Հիսուս ծնվեց մսուրում: Աստծո որդին` աշխարհի Արարիչն ու Փրկիչը ծնվեց մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է:Ս. Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, ում հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր եկան, ում մի աստղ էր առաջնորդել: Նրանք երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները: Ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին՝ ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսի երկնային թագավորությունը: Կնդրուկը խունկի ամենաանուշահոտ տեսակն է, որի նվիրելը խորհրդանշում է Հիսուսի քահանայապետ լինելը: Զմուռսը անուշահոտ նյութ է, որով պատում են մահացածներին և խորհրդանշում է Հիսուսի մահը:Ուղիղ 30 տարի անց, երբ հրեական օրենքով տղամարդն իրավուքն էր ստանում հասարակական գործունեություն ծավալելու, Քրիստոս եկավ Հորդանան գետ` Ս. Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու: Ս. Հովհաննեսն իր քարոզներում մարդկանց մշտապես ասում էր, թե ինքը ջրով է մկրտում, սակայն շուտով գալու է Նա, ով հրով ու Ոգով է մկրտելու: Մկրտության ժամանակ էր, որ Հայր Աստված վկայեց, թե` «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա:Մկրտության ժամանակ տեղի ունեցավ Քրիստոսի երկրորդ Աստվածահայտնությունը:Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուսն օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տները՝ ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն: