Մամուլի տեսություն 13.01.2023
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Twitter-ից, Instagram-ից, TikTok-ը և Facebook-ից նույնիսկ մեկ շաբաթ հեռու մնալը նվազեցնում է դեպրեսիան և անհանգստությունը:
Ջամե Ջամ
Համակարգված իսլամաֆոբիա Ելիսյան պալատում
Այս օրերին Charlie Hebdo-ի ամբարտավան ամսագրի անունը կրկին հայտնի է դարձել։ Շատ վերլուծաբաններ իրավացիորեն կարծում են, որ այս հրապարակման վերջին լկտի գործողությունները՝ ուղղված Իսլամական հեղափոխությանը վիրավորելուն, արմատավորված է ֆրանսիական քաղաքական և անվտանգության ինստիտուտների քաղաքականության մշակման և այս ուղղությամբ նրանց համակարգված աջակցության մեջ:
Արևմուտքը մի կողմից ստեղծում է թաքֆիրական ահաբեկչություն և անընդհատ վերարտադրում այն՝ իսլամից աղավաղված պատկերը ներկայացնելու համար, իսկ մյուս կողմից՝ ուժեղացրել է ծայրահեղ ազգայնականությունը և համակարգված իսլամատյացությունը։
Թաքֆիրական ահաբեկչության և ռասիստականիսլամատյացության փոխազդեցությունն ուղղված է մեկ աղբյուրից՝ Ամերիկայից և Եվրոպայից, հատկապես ֆրանսիական հետախուզական և քաղաքական հաստատություններից: Միևնույն ժամանակ, ավանդական և ակնհայտորեն չափավոր կուսակցությունները, այդ թվում՝ սոցիալ-դեմոկրատներն ու պահպանողականները, Արևմուտքում կամա թե ակամա փակել են իրենց աչքերը այս վտանգավոր խաղի վրա:
Իրան
Twitter-ի հսկայական վնասը Իլոն Մասկի համար
Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ Իլոն Մասկը 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հունվարը կորցրել է իր կարողությունից մոտ 182 միլիարդ դոլար։
Սա այն դեպքում, երբ որոշ լրատվական աղբյուրներ նախկինում Մասկի կապիտալի կրճատման չափը գնահատում էին մոտ 200 միլիարդ դոլար։
«Forbes» ամսագրի տվյալների համաձայն՝ Tesla-ի հիմնադրի կարողությունը 2021 թվականի 320 միլիարդ դոլարի գագաթնակետից հասել է 138 միլիարդ դոլարի՝ 2023 թվականի հունվարին։
Այս զեկույցում Գինեսը նշել է, որ Իլոն Մասկի կապիտալի այս կտրուկ անկման ամենակարևոր պատճառը կապիտալի շուկայում Tesla-ի բաժնետոմսերի անբարենպաստ արդյունքներն են՝ Twitter սոցիալական ցանցը գնելուց հետո։
Էթեմադ
Որո՞նք են վիրտուալ տարածքը մեկ շաբաթով թողնելու դրական հետևանքները
Վկայակոչելով փորձագետների կատարած հետազոտությունը՝ Daily Mail-ը քննարկել է սոցիալական ցանցերից մեկ շաբաթով հեռանալու դրական ազդեցությունը մարդկանց մարմնի և մտքի վրա։
Ըստ այս լրատվամիջոցի, մարդկանց մեծամասնության համար բջջային հեռախոսներում տեղադրված սոցիալական ցանցերին հետևելուց մեկ շաբաթ ընդմիջումը կարող է հսկայական ազդեցություն ունենալ դեպրեսիայի և անհանգստության նվազեցման վրա:
Ըստ այս հետազոտության, եթե մարդիկ մեկ շաբաթով դադարեն հետևել այնպիսի հավելվածներին, ինչպիսիք են Twitter-ը, Instagram-ը, Tik Tok-ը և Facebook-ը, նրանք իրենց ավելի հարմարավետ ու հանգիստ կզգան։
Համշահրի
Իրանցի բանտարկյալն իր մագիստրական թեզը պաշտպանել է բանտում
Թեհրանի Ֆաշաֆույե բանտի հաճախորդներից մեկը գործնականում պաշտպանել է իր մագիստրոսական թեզը ՏՏ կառավարման ոլորտում։ Ֆինանսական գործով այս անձը 14 տարի ազատազրկված է։
Այս մարդն արդեն հասցրել էր ստանալ անգլերեն թարգմանության գերդիպլոմը, իսկ բանտում առևտրականության և բիզնեսի կառավարման երկու բակալավրի կոչում։
armenpress.am
ԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին՝ հորդորելով օգնել Արցախին
Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ավերիչ հետևանքներ ունի արդեն իսկ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020 թվականի ադրբեջանական հարձակման հետցնցումներից: Չնայած պնդումներին, որ շրջափակումն իրականացվում է «էկոցուցարարների» կողմից, ինչպես երևում է, վերջնական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանում Ալիևի վարչակարգը: Ավելին, ռուսական ուժերը, որոնց վստահված է խաղաղության պահպանումը, հստակորեն ձախողել են իրենց պարտականությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում գրել են ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը:
Նամակում սենատորները ներկայացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունները Լաչինի միջանցքի շրջափակման նպատակների և հետևանքների մասին: Նշվում է, որ Արցախում կա սննդամթերքի պակաս, ինչը լուրջ մտահոգության առիթ է:
«Միացյալ Նահանգները չի կարող մի կողմ կանգնել, մինչ Ալիևի ռեժիմն անզգամաբար սպառնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կյանքին, և պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունից քաղաքացիական բնակչությանը զրկելու համար», - գրված է նամակում:
Սենատորները նաև գոհունակություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնցով Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արվում վերականգնել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում:
«Մենք ողջունում ենք մարդասիրական ճգնաժամ առաջացնող այս շրջափակման համար Ադրբեջանի պատասխանատվության ճանաչումը, սակայն միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչության համար մարդասիրական և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ հոսքը վերականգնելու ուղղությամբ: Մենք պետք է աջակցենք կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնություն տրամադրելու ուղղությամբ, և պետք է աշխատենք մեր համախոհ գործընկերների հետ ամբողջ Եվրոպայում, ովքեր նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների առնչությամբ, որպեսզի ճնշենք Ալիևի ռեժիմին՝ դադարեցնել այս անընդունելի շրջափակումը», - նշում են ԱՄՆ սենատորները:
armenpress.am
ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ-ում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը
ՄԱԿ Անվտանգության խորհրդում հունվարի 12-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Օրենքի գերակայության խթանումը և ամրապնդումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, Արդարադատության միջազգային դատարանի նախագահը և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ անդամների և ներկաների ուշադրությունն է հրավիրել ավելի քան երեսուն օր շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակման վրա` շեշտելով, որ, Լաչինի միջանցքը փակ պահելով, Ադրբեջանն այժմ նպատակ է հետապնդում իրականացնել հայերի բռնի տեղահանման քաղաքականություն։
Իր ելույթում Հայաստանի դեսպանը հիշատակել է հարևան երկրի կողմից միջազգային իրավունքի շարունակական ոտնահարման, պատերազմական հանցագործությունների, ուժի և ուժի սպառնալիքի միջոցով տարածքների ապօրինի զավթմանն ուղղված գործողությունների մասին՝ շեշտելով, որ մարդկության դեմ կատարած ոճրագործությունների համար պատասխանատվության բացակայությունը ծնում է նոր բռնություններ։
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի բռնապետական ծրագրերը և հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը։
news.am
Արցախում շուրջ 390 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից. տեղեկատվական շտաբ
11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրում:
«8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 123 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 390 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար»,- ասված է տեղեկագրում:
aravot.am
Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղված իրավիճակի կարգավորման ուղղությամբ. Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Շտայնմայերի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, մանրամասն քննարկել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը, մտքեր փոխանակել խնդրի հանգուցալուծման շուրջ: Հանրապետության նախագահը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը կատարել եռակողմ հայտարարություններից բխող բոլոր պարտավորությունները՝ նույնն ակնկալելով ադրբեջանական կողմից: Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր լիակատար աջակցությունն արտահայտելով խաղաղ գործընթացին նշել է, որ Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ: