Մամուլի տեսություն - 25.1.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192030-Մամուլի_տեսություն_25.1.2023
Սկսվում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի պաշտոնանկության դատական գործնթացը։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 25, 2023 13:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 25.1.2023

Սկսվում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի պաշտոնանկության դատական գործնթացը։

Էթելաաթ  օրաթերթ
Հազարավոր վենեսուելացիներ Մադուրոյի հետ միասին, ցույցի ժամանակ պահանջել են դադարեցնել ԱՄՆ պատժամիջոցները:

Վենեսուելայի ժողովուրդը ի պաշտպանություն կառավարության մեծ երթ ով դուրս է եկել փողոց, որը նաև ներկա է եղել նաև երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Նրանք պահանջել են դադարեցնել ԱՄՆ-ի պատժամիջոցները : Վենեսուելայի ժողովուրդն Մարկո Պերես Խիմենեսի բռնապետության տապալման 65-ամյակի կապակցությամբ, կազմակերպելով այս երթը՝ իրենց աջակցությունն է հայտնել նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը:


Վաթան Էմրուզ օրաթերթ
Սպանությունների շարան Ամերիկայում
Նոր տարում կրակոցների և սպանությունների շարանը պատել է Ամերիկան: Հրաձգության վերջին դեպքում 2 մարդ է սպանվել Այովա նահանգի դպրոցներից մեկում, ինչը վախի և խուճապի ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում։
Դաժան կրակոցների մակարդակն այս երկրում ավելի բարձր է, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։ Թեև Միացյալ Նահանգները կազմում է աշխարհի բնակչության 5%-ը, սակայն այնտեղ է գտնվում զենքով զանգվածային սպանությունների գրեթե 31%-ը։ Այս խնդրի պատճառների մասին տարբեր վերլուծություններ են ներկայացվել, սակայն քաղաքացիների կողմից զենք կրելու ազատությունը հաճախ համարվում է այս խնդրի ամենագլխավոր պատճառը։


Քեյհան օրաթերթ
Լոնդոնի զայրույթը ծեր աղվեսի վրիժառուի ոչնչացումը ԻՀՊԿ սանկցիաձի պատճառով

Այս օրերին բրիտանացի պետական այրերը վիրավորվել և անհանգստացած են Թեհրանում Լոնդոնի գործակատար Ալիռեզա Աքբարի մահապատժից: Լոնդոնը ծայրաստիճան զայրացած է, որ չունի իր նման հզոր գրծակատար,որը սրանից հետո կարողանա Իրանից կարևոր տեղեկություններ ստանալ, և այս ձախողումը փորձելց փոխարինել պատասխան միջոցներով, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պատժամիջոցներով, քանի որ ԻՀՊԿ-ն ծանր հարված հասցրեց Լոնդոնին՝ բացահայտելով այս քարևոր լրտեսին:


Էթելաաթ օրաթերթ
Իսրայելի դատախազությունը նախաձեռնել է Նեթանյահուին իշխանությունից հեռացնելու գործընթացը

Հաարեց թերթը իր զեկույցում հրապարակել է Իսրայելի վարչապետին հեռացնելու դատական միջոցների հնարավորությունները։
Հրեական այս լրատվամիջոցը հաղորդում է, որ Իսրայելի կաբինետի իրավախորհրդատուը խորհրդակցություններ է սկսել Արդարադատության նախարարության և այս ռեժիմի դատախազության հետ, որպեսզի Բենիամին Նեթանյահուի կաբինետում քաղաքական շահերի բախման հարցը լրջորեն հետաքննվի։ Սիոնիստական ռեժիմի բարձրագույն իրավական իշխանության տեսանկյունից շահերի այս բախումն առաջացել է Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի դատական կառույցի միջև, և դա կարող է հանգեցնել Նեթանյահուի հրաժարականին։ Մյուս կողմից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կինը Երկու օր առաջ ներկայացել են դատարան՝ Նեթանյահուի նախկին փաստաբան Դեյվիդ Շիմրոնի կողմից ներկայացված նոր դատավարության հայցով՝ վկայություն տալու համար:
 

armenpress.am

Բաքվի մերձակայքում բնակիչները թունավորվում են մազութով և աղբով, Ալիևի «էկոակտիվիստները» լուռ են

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչ Ադրբեջանը բնապահպանական խնդիրների պատրվակով փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչ կանգնել է  հումանիտար ճգնաժամի առաջ, Բաքվի մերձակայքում գտնվող Սաբունչի բնակավայրի հազարավոր բնակիչներ թունավորվում են մազութի և աղբի մեջ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված «բնապահպան ակտիվիստներ»-ը, սակայն, չնկատելու են տալիս իրենց իսկ քթի տակ առաջացած էկոլոգիական խնդիրը կամ էլ իրենց նպատակը այլ է՝ ահաբեկել խաղաղ բնակչությանը(այս դեպքում Արցախի), իսկ Սաբունչիում բնակիչները արդեն իսկ ահաբեկված են նախագահ Իլհամ Ալիևի նավթավերամշակման գործարանների թափոններով։

Ադրբեջանցի լրագրողներից մեկը դեպքի վայրից ռեպորտաժ է պատրաստել «Սաբունչիի կյանքը թունավորում են մազութով և աղբով» վերնագրով, որտեղ նշում է, որ Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում հազարավոր բնակիչների մոտ վաղուց արդեն ձևավորվել է այն զգացողությունը, որ իրենց տները գտնվում են գործող նավթահանքերի կենտրոնում, որն աղբանոցի է վերածվել։ Մոտակայքում գտնվում է չորս հեկտար զբաղեցնող մազութի լճակ, որտեղ բնակիչները աղբ ու կենցաղային թափոններ են թափում:

Տեղացիները պատմում են՝ ամռանը սարսափելի գարշահոտության պատճառով, որով ներծծված է այդ տարածքը, Սաբունչիում շնչելը պարզապես անհնար է։ Թվում է, թե աշնանը և ձմռանը բնակիչների համար պետք է լինի մի քիչ ավելի հեշտ, բայց իրականում վիճակն ավելի վատանում է։

«Նույնիսկ մի փոքր անձրևը ջրհեղեղ է առաջացնում։ Լճակի ջրանցքը լցված է աղբով և թափոններով: Նույն պատկերն է ձյան հալվելուց հետո։ Աշնանը և ձմռանը անելանելիությունից մենք պարզապես փակում ենք մեր տները, հեռանում այնտեղից և գիշերում հարազատների մոտ»,- պատմում է բնակիչներից մեկը։

Դեպքի վայրում գտնվող լրագրողը նկարագրել է Սաբունչիում ստեղծված իրավիճակը։


armenpress.am

Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր քսան հազար մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի՝ Ադրբեջանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ այս մասին ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով իր ելույթում:

«Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ եւ պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» եւ հատկապես՝ հայերի դեմ: Ադրբեջանի պետական քաղաքականության մեկ այլ բնորոշ գիծն էլ Եվրոպա նավթի եւ գազի արտահանման ներուժի շահարկումն է՝ որպես իր եզակի առավելություն: Ուստի մեզնից յուրաքանչյուրը կարող է որոշել՝ նման քաղաքականությունը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թե՞ պետական ահաբեկչություն:

 

armeniasputnik.am

Բերձորի շրջանում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

Դեպքի իսկությունը հաստատել է Ադրբեջանի դատախազությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Բերձորի շրջանում ադրբեջանցի զինծառայող Աքրամ Սալախովն ինքնասպան է եղել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Դեպքի իսկությունը հաստատել է Ադրբեջանի դատախազությունը։
Նշենք, որ 2022 թվականին ադրբեջանցի զինծառայողների ինքնասպանությունների, սպանությունների և ականի պայթյունի հետևանքով մահվան դեպքերի մասին հաճախ էին հաղորդվում։ Վերջին նմանատիպ դեպքը եղել է 2022 թվականի օգոստոս ամսին։ Հրազենային վիրավորումից մահացել էր ժամկետային զինծառայող Էլմար Միրզոևը։ Այդ կասկածանքով ձերբակալվել էր նրա համածառայակիցը։

 

armenisputnik.am

Վրաստանը Հայաստանում նոր դեսպան ունի

ՀՀ–ում Վրաստանի նոր դեսպանը Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտորն է։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է դիվանագետի հետ, շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում:
Սահմանի անցման պարզեցումը Հայաստանի և Վրաստանի բնակչությանն ավելի կմոտեցնի. Վրաստանի ԱԳՆ
Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն կհաստատվի։
Նշենք, որ 2013 թ.–ի դեկտեմբերի 10-ից մինչև 2016 թ.–ի սեպտեմբերի 9-ը Գեորգի Շարվաշիձեն եղել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար, իսկ 2016-2022 թ.–ին` Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր։
Հիշեցնենք, որ գրեթե մեկուկես տարի` 2021–ի օգոստոսից, Հայաստանում Վրաստանը դեսպան չուներ։
2016 թ.–ից մինչև 2021թ.–ի օգոստոսը ՀՀ–ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է եղել Գեորգի Սագանելիձեն։

 

tert.am

Առաքել Մարտիկյանն ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, այդ պաշտոնում նոր նշանակում է արվել

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Առաքել Մարտիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Մեկլ այլ հրամանագրով ՀՀ նախագահը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակել Սամվել Մովսիսյանին:

Վերջինս զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:

 

tert.am

Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը. Aravot.am

Այսօր առավոտյան ժամը 7.30-ից մոտ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց են կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենայով մտնեն տարածք, այնուհետեւ ոստիկանության հետ բանակցության արդյունքում ճանապարհը բացվեց։ Այս մասին հաղորդում է «Առավոտ»-ը:

Բողոքավորները պահանջում են Քաջարանում ապրողներին տալ փոխհատուցում՝ առողջության վերականգնման համար, աշխատանքի ընդունել բանակից զորացրված երիտասարդներին, ինչպես նաեւ 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին։

Հիշեցնենք, որ նրանք, ըստ շրջանառվող լուրերի՝ ազատվել էին քաղաքական դրդապատճառներով։

Ցուցարարների հետ հանդիպեց ԶՊՄԿ արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը, առաջարկելով հինգ հոգանոց պատվիրակություն կազմել եւ հանդիպել կոմբինատի տնօրինության հետ։ «Մենք չենք բարձրանա, առավոտը 7-ից այստեղ սառում ենք, թող տաք կաբինետներից իջնեն մեր հարցերին պատասխանեն»,- ասացին ցուցարարները։