Մամուլի տեսություն 18.02.2023
Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա ռազմավարական համաձայնագիրը և տնտեսական հարաբերությունների խորացումը եղել են Իրանի նախագահի Պեկին կատարած եռօրյա այցի կարևոր ձեռքբերումները։
Իրան օրաթերթ
Ռաիսի 4 ձեռքբերումը Չինաստանից
Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա ռազմավարական համաձայնագիրը, տնտեսական հարաբերությունների խորացումը, Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի դեմ հակազդեցությունը, ինչպես նաև «ճանապարհային նախաձեռնություն»-ը չորս կարևոր ձեռքբերումներ են, որոնք համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են եղել Իրանի նախագահի՝ Պեկին կատարած եռօրյա այցի ընթացքում
Ջամե Ջամ օրաթերթ
Արագացնել զենքի առաքումը Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթի ժամանակ խնդրել է արևմտյան երկրներին շտապել զենք ուղարկել այդ երկիր։
Նա ասել է, որ Ուկրաինայի հաղթանակն այլընտրանք չունի, քանի դեռ զենքի մատակարարման արագությունը չի աճել դեպի իր երկիր։
Այս ելույթում, որը հեռարձակվել է համաժողովից ուղիղ եթերում, Զելենսկին հավելել է. «Մենք պետք է շտապենք»։ Ուկրաինա զենքի մատակարարման արագությունը և այս հարցի վերաբերյալ որոշումը անհրաժեշտ են Ռուսաստանի ներուժը սահմանափակելու համար։
Ջավան օրաթերթ
Ռուսաստանի արձագանքը «Նեթանյահուին» Նոբելյան մրցանակ ստանալու Ամերիկայի խոստմանը
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ծաղրել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նոլանդի հայտարարությունները՝ կապված Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Նոբելյան մրցանակի շնորհման մասին, ասել է. «Ես չգիտեի, որ Նոլանդը որոշում է Նոբելյան մրցանակը»:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը Նեթանյահուին խոստացել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համոզի դուրս բերել իր երկրի ուժերը Ուկրաինայից, ապա նրան կշնորհեն Խաղաղության Նոբելյան մրցանակ։
Էթեմադ օրաթերթ
New York Times. Իրանը պատրաստվում է ռուսական Սուխոյ-35 ընդունել
The New York Times-ը իր զեկույցում պնդել է, որ Իրանը պատրաստվում է ընդունել ռուսական Sukhoi 35 կործանիչը։
Ամերիկյան New York Times թերթը իր զեկույցում պնդել է, որ Իրանի ավիաբազայի արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ Իրանը պատրաստվում է ընդունել ռուսական Սուխոյ 35 կործանիչը։
....
tert.am
Ադրբեջանցիները փորձել են արգելափակել ռազմահայրենասիրական ֆիլմաշարի ցուցադրությունը․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ Կինոյի տանը տեղի ունեցավ ռեժիսոր Վագա Վարդանյանի՝ «Համար մեկ տանկիստը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է ռուսաստանաբնակ գործարար, բարերար Արթուր Սողոմոնյանի ֆինանսական աջակցությամբ ու հինգ մասից բաղկացած ֆիլմաշարից մեկն է: Ֆիլմի հիմքում ՍՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ, տաղանդավոր հայազգի ստրատեգ, զորահրամանատար Համազասպ Բաբաջանյանի կյանքն ու գործունեությունն են: Հատկանշական է, որ մարշալներ Բաղրամյանի, Խամփերյանցի, Բաբաջանյանի, Իսակովի, հայաստանցի Շյոլկինի մասին պատմող ֆիլմաշարերի ցուցադրությունները Հայաստանից դուրս ոչ միշտ են ընթացել հարթ. հետխորհրդային տարածքի այն քաղաքներում, որտեղ ուժեղ է եղել ադրբեջանական համայնքի ազդեցությունը, դրանց ցուցադրության կազմակերպումը հանդիպել է որոշակի խոչընդոտների:
Մեզ հետ զրույցում Արթուր Սողոմոնյանը նշեց, որ չի ցանկանում խոսել խոչընդոտներից՝ ավելացնելով, որ հայկական ազդեցիկ համայնք կա ամենուր, եւ հայերի համար խնդիրներ ստեղծելը հեշտ գործ չէ։ Ապա հավելեց, որ անչափ կարեւորում է հայ զորահրամանատարների մասին ժամանակակից ֆիլմերի ստեղծումը: Սողոմոնյանն ասաց, որ դրանց նպատակը եկող սերնդին ճիշտ, հայրենասիրական ոգով դաստիարակելն է, որպեսզի հանկարծ սերունդները չմոռանան իրենց հզոր նախնիներին, ինչը լավ ապագա ստեղծելու հիմնաքարերից է: Միջոցառման կազմակերպիչները մեզ փոխանցեցին նաեւ, որ ֆիլմը կցուցադրվի հայկական հեռուստաընկերություններից մեկով, ու հազարավոր մարդիկ հնարավորություն կունենան դիտելու այն:
tert.am
Չկարողացանք պահել ո՛չ Հայրենիքը, ո՛չ մեր հերոսներին, ոչ էլ ինքներս մեզ, արժե, որ յուրաքանչյուրը ստանձնի ինքնամաքրող իր մեղքի բաժինը. Րաֆֆի Հովհաննիսյան
ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գրում է․ «Երեսունևհինգ տարիներով չի սկսվում, չի էլ ավարտվում արևի տակ Հայաստանի և հայության արդար ու արժանի տեղի համար պատմական պայքարը։
Բայց այս երեսունևհինգը մեզ էր տրված՝ մեր սերնդի ժառանգած պատմական շրջանի ազգային պատասխանատվությունը վերասահմանելու, ճեղքելու, շրջելու և նորակերտելու։
Եվ մենք արեցինք ամենքս միասին՝ նաև ի հեճուկս մեզ, կոմիտեներով, ջոկատներով, անհատ հերոսներով, մտավորականներով, հոգևորականներով, զինվորականներով, ապաև հայոց հպարտության բանակով։
Չկարողացանք պահել ո՛չ Հայրենիքը, ո՛չ մեր հերոսներին, ոչ էլ ինքներս մեզ։
Այս օրը մեր պատմագրության մեջ այն եզակիներից էր, որ խղճի, հեռատեսության ու իմաստնության դեպքում կարող էր գողացված արդարության փոխարեն ապահովել ազգային միասնությունը և կանխել ապագա պատերազմը, պարտությունը, եղերական հայրենազրկումը։
Իսկ ընդհանրապես՝ տարեդարձներ նշելուց և անկեղծ, բայց մոդայիկ դարձած ու խիստ ուշացած հավաքներ գումարելուց զատ՝ արժե, որ յուրաքանչյուրը ստանձնի ինքնամաքրող իր մեղքի բաժինը։ Առանց բացառության և առանց արդարացումների։
Նախագահ, պաշտոնյա, ընդդիմախոս, գիտնական, վերլուծաբան, գործիչ, լրագրող, իրավապաշտպան՝ ամեն մեկս։
Որ չփոխեցինք մեր անցյալը, որ բերեցինք այս անտերունչ ներկան։
Ես առաջին օրվանից՝ որպես նախարար, իրավաբան, քաղաքացի, ապաև պատգամավոր, կողմնակից եմ եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանադրականությանը և, ըստ այդմ, նրանց ճանաչմանը՝ իբրև այդպիսին։ Ոչ տանը, ոչ էլ օտար մայրաքաղաքներում որևէ շեղում կամ տարընթերցում երբևէ չի եղել։ Հավանաբար՝ բավարար հետևողական չեմ եղել այս դիրքորոշման կենսակոչման մեջ։
Իմ քվեարկությամբ որևէ իշխանություն՝ նախկին կամ ներկա, չի եկել իշխանության։ Եղել եմ սկզբունքային ընդդիմադիր բոլորին։ Երբեք չեն ասի, բայց նրանք գիտեն իրենց ասելիքն ինձ և մեր ժողովրդին։
Ամենամեղավորը, սակայն, ես եմ, որ, չնայած իմ լիակատար մերժումին, իմ ապրած կյանքով հանդուրժում եմ այսօրվա հայրենասպան, զինվորասպան վարչակարգին՝ իր ուխտադրուժ գերագույնով մեկտեղ։
Ահաև իմ տոնական խոստովանությունը՝ նախագահական երդման փոխարեն, անցողիկ, բայց անհրաժեշտ։
Որովհետև միայն Հայրենիքն է, որ հավերժ է՝ իր գոյամարտով հանդերձ»։
armenpress.am
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի մարզում
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 23:33-ինտեղի է ունեցել երկրաշարժ օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդ հզորությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրիև Քաջարան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
armenpress.am
Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հույս են հայտնել, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը կնպաստի խաղաղության ամրապնդմանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:
Կողմերն անդրադարձել են Հայաստանում եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
armenpress.am
Ալիևի վարչակարգը վճարովի է դարձնելու Վարանդա-Շուշի ավտոճանապարհը․ ադրբեջանցիները բողոքում են
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։
Փախստականների իրավունքները պաշտպանելու և նրանց «հայրենիք» վերադարձնելու խոստումներով կերակրող, սակայն բազմաթիվ օֆշորային և կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը նման որոշումը արդարացնում է «ավտոճանապարհների պահպանման անհրաժեշտությամբ»։
«Ապագայում սպասվում է օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Շուշի։ Այդ պատճառով մենք այդ ճանապարհը կդարձնենք վճարովի, որպեսզի հավաքված միջոցները հնարավոր լինի օգտագործել դրա պահպանման համար»,- հայտարարել է Սալեհ Մամեդովը։
«Տելեգրամ»-ի ալիքում ադրբեջանցի օգտատերերի շրջանում մեծ քննադատության է արժանացել այդ որոշումը։
«Այսպես որ գնա, օդն էլ վճարովի կդարձնեն կամ Շուշիում գտնվելու համար ժամավճար կսահմանեն։ Հազարավոր տղաներ զոհվել են այդ ճանապարհի համար, որ վճարովի դառնա՞։ Այդ գումարը կարող էին բյուջեում գտնել»,- նշել են օգտատերերը։
armenpress.am
Եվրոպոլի գործադիր տնօրենը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՀՀ իրավապահ մարմինների հետ գործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Ըստ աղբյուրի՝ վարչապետն անդրադարձել է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին` հույս հայտնելով, որ այս ուղղությամբ ևս համագործակցությունը կզարգանա:
Նշվում է, որ Քեթրին դը Բոլն արդյունավետ է գնահատել ՀՀ իրավապահ մարմինների հետ գործակցությունը և ընդգծել Եվրոպոլի պատրաստակամությունը` շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ: