Մամուլի տեսություն - 23.02.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i194066-Մամուլի_տեսություն_23.02.2023
Իրանի կառավարությունը մեգա նախագիծ է սկսել, որի նպատակն է վերականգնել Ուրմիա լիճը և լուծել երկրի հյուսիս-արևմուտքում բնապահպանական խնդիրները։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Փետրվար 23, 2023 14:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 23.02.2023

Իրանի կառավարությունը մեգա նախագիծ է սկսել, որի նպատակն է վերականգնել Ուրմիա լիճը և լուծել երկրի հյուսիս-արևմուտքում բնապահպանական խնդիրները։

Քեյհան օրաթերթ

Wall Street Journal. Մարդիկ պետք է երկու անգամ սնունդ ուտեն / The Guardian. Սա Հյուսիսային Կորեայի կարգախոսն է սովի ժամանակ

 

Ամերիկյան Wall Street Journal թերթն առաջարկել է ամերիկացիներին, ովքեր տառապում են ձվի  կամ նախաճաշի այլ հիմնական ապրանքների գների բարձր գնաճից, նախաճաշը բացառեն իրենց կերակրացանկից։ The Guardian-ը խիստ դիրքորոշում է ընդունել այս զեկույցի դեմ:

Վաղը (ուրբաթ) կլրանա` Ուկրաինայում պատերազմի  մեկ տարին։ Պատերազմ, որը ծանր ազդեցություն է թողել Եվրոպայի, Ամերիկայի և աշխարհի քիչ թե շատ այլ տարածաշրջանների վրա՝ տարբեր քաղաքական, տնտեսական, անվտանգության և բնապահպանական ոլորտներում: Տնտեսական դաշտում վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպան և Ամերիկան հայտնվել են պատերազմի հետևանքով առաջացած ամենածանր ճգնաժամի մեջ, այնպես որ իշխանությունները և արևմտյան լրատվամիջոցները օգտագործում են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ներգաղթը, փայտ օգտագործելը, քիչ ուտելը, չլողանալը և դրա փոխարեն`   սրբիչով մաքրի իրեն և այլն; Միջոցներ և առաջարկներ ժողովրդին այս ճգնաժամից դուրս գալու համար:

Ջավան օրաթերթ

Մերձավոր Արևելքի բնապահպանական սուպերնախագիծ - Ուրմիա լիճը փրկելու 13-րդ կառավարության «Ազնիվ խոստում»

 

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիա լճի ջրամատակարարման հսկայական ծրագրի պաշտոնական բացման հայտարարությամբ երջանկության սերմ է ցանվել Արևմտյան Ադրբեջանի տարածաշրջանի և հարևան այլ նահանգների բնակիչների սրտերում, որոնք տուժել են այս երաշտից, իսկ լճի ստեղծված ներկա իրավիճակից փրկելու հույսերն ավելացել են։

Ուրմիա լճի երաշտը, որպես աշխարհի երկրորդ աղակալած լիճ, վերջին տարիներին դարձել է բնապահպանական հիմնական խնդիրներից մեկը, և ազգային և միջազգային բնապահպանական կազմակերպությունները տարբեր նախազգուշացումներ են արել  երաշտի հետևանքով մարդկային և բնական աղետի մասին:

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Ժողովրդավարության ծաղրը գրավյալ տարածքներում

 

Այն պահից, երբ Բենիամին Նեթանյահուն վերադարձավ իշխանության օկուպացված տարածքներում, Թել Ավիվը լավ գիշեր չի ունեցել։ Մտածելով, որ ընտրություններում հաղթելը նշանակում է ընտրողների դատարկ քվե,  Նեթանյահուն կաբինետում հաստատեց մի քանի վիճահարույց և ծայրահեղ պլաններ, որոնցից գլխավորը «դատական համակարգի բարեփոխումների» ծրագիրն էր։

Էթելաաթ օրաթերթ

Հյուսիսային Իրաքում ռազմական միջամտության Թուրքիայի ռազմավարական նպատակները

 

Քաղաքական վերլուծաբան դոկտոր Դավուդ Ահմադզադեն Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի կայքէջում ունեցած իր զրույցում, բացատրելով Թուրքիայի ռազմավարական նպատակները՝ փորձելով ներկա գտնվել Հյուսիսային Իրաքում, ասաց. «Եթե Իրաքի ներսում լարվածությունը նվազի, և կենտրոնական կառավարությունը կարողանա վերահսկել իրավիճակը, և բոլոր ռազմական և տնտեսական կենտրոնները անցնեն կենտրոնական կառավարության վերահսկողության տակ, ապա Թուրքիայի կառավարությունը և այլ արտատարածաշրջանային կառավարությունները հնարավորություն չեն ունենա ազդել այս երկրի վրա»։

tert.am

Ռուբեն Վարդանյանին ազատել եմ պետնախարարի պաշտոնից պետության դիմադրողականությունը չսպառելու համար․ Արայիկ Հարությունյան

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ:

Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու  մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

«Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ: Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես ձգտել է առավելագույն չափով ինձ հետ կիսել պատասխանատվությունը և ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ փորձել այն  բարդել ինձ վրա: Բայց մյուս կողմից նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված վիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:

Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության:

tert.am

Միջուկային զենքի կիրառումը միանգամայն անընդունելի է, եզրագծից նահանջելու ժամանակն է. Գուտերեշ

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է Ուկրաինայի պատերազմում միջուկային զենքի կիրառման դեմ, հայտնում է dw.com-ը:

«Այսպես կոչված մարտավարական միջուկային զենքի կիրառումը միանգամայն անընդունելի է, եզրագծից նահանջելու ժամանակն է»,- ասել է նա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի արտակարգ նիստի բացման ժամանակ։

«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն ականատես եղանք տառապանքների և ավերածությունների, այլ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ այս ամենը կարող է ավելի վատ ընթացք ստանալ», - ասել է  Գուտերեշը

tert.am

Հայաստանը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանն է ԼՂ-ում գազի ու հոսանքի դադարեցումների մեղավորը․ Նիկոլ Փաշինյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի բավարարմանը:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է.

Ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունն անցած տարվա դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:

Ադրբեջանի կողմից սույն թվականի հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի, որ վերաբերում էր Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին:

news.am

Բաքվի արձագանքը ՄԱԿ-ի դատարանի որոշմանը. ոչինչ անել չենք պատրաստվում

 

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն իր Թվիթերում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումը ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին Միջազգային կոնվենցիայի կիրառման գործերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինչպես եւ պետք էր սպասել, մեկնաբանության իմաստը հանգում է նան, որ Ադրբեջանը ոչինչ չի պատրաստվում անել։

«Միջազգային դատարանը որոշում է կայացրել այն հայտարարությունների երկրորդ ժամանակավոր հարցումների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը եւ Հայաստանը ներկայացրել են ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման Միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (որոշումներն ըստ էության գործի լուծում չեն հանդիսանում)։

Դատարանը մերժել է Հայաստանի ներկայացրած ժամանակավոր միջոցների մասին 3 հարցումներից 2-ը, որոնք վերաբերում են «Ադրբեջանի կողմից բողոքների կազմակերպման եւ աջակցության մասին» պնդումներին եւ «բնական գազի մատակարարման խախտումներից զերծ մնալուն եւ անհապաղ վերականգնելուն...»։

armenpress.am

Մոսկվան Երևանին և Բաքվին օգնում է խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման գործում. ՌԴ ԱԳՆ

 

Ռուսական կողմը հետևողական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման հարցում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դրանք հիմնված են 2020-2022 թթ. ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի վրա, որոնք նախատեսում են մի շարք առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, քաղաքացիական հասարակությունների միջև շփումների զարգացումը: Մենք հետևողական աջակցություն ենք ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի մշակման գործում»,- ասել է փոխնախարարը։

Նա նշել է, որ միասին «այս քայլերը պետք է հանգեցնեն տարածաշրջանում ամուր, կայուն և արդար խաղաղության պայմանների ստեղծմանը, որի արտացոլումը կլինի խաղաղության համաձայնագիրը»։

«Մեր միջնորդության էությունը կայանում է նրանում, որպեսզի ապահովվի կառուցողական և բովանդակալից երկխոսություն՝ երկու կողմերի շահերը հաշվի առնող փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Այդ նպատակով հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ (խմբ.՝ Իգոր) Խովաևը կանոնավոր ուղևորություններ է կատարում Երևան և Բաքու (վերջին անգամ՝ համապատասխանաբար փետրվարի 9-10-ը և փետրվարի 14-15-ը)։ Մենք նաև մեր գործընկերներին փոխանցել ենք ռուսական նկատառումները խաղաղության գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ, որոնք հաշվի են առնում կողմերի մոտեցումները», - նշել է Գալուզինը։

armeniasputnik.am

Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում խաղաղության հարցում. ՀՀ նախագահ

 

Լաչինի մարդասիրական միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտությանն ու առկա հիմնախնդիրները խաղաղ, բանակցային ուղիով լուծելու կարևորությունն են այսօր քննարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ժան Ասելբորնը ասել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելության առիթով։