Մամուլի տեսություն - 28.2.2023
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Մեսսին, ով նվաճել է աշխարհի առաջնության 22-րդ տիտղոսը, ընտրվել է 2022 թվականի աշխարհի լավագույն խաղացող։
Վաթաե Էմրուզ օրաթերթ
Փավեհի պատգամը Իսրայելին
Անցած օրերի ընթացքում ներկայացվեց Իրանի կողմից արտադրված նորագույն թեւավոր հրթիռը և հայտարարվեց, որ այդ հրթիռն արդեն գործում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի ռազմական բաժնում։
Տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք է բերել ծովային թեւավոր հրթիռների բազմազան տեսականի, որոնց վերջնական հեռահարությունը հասնում է 1000 կմ-ի (Թալայիե նախագծի «Աբու Մահդի» թեւավոր հրթիռը)։
Ծովային հրթիռների ոլորտում Իրանի հնարավորությունները հաստատելուց հետո, այն սկսել է կենտրոնանալ ցամաքային հրթիռների նախագծման և կառուցման վրա, որոնք ունեն ավելի բարդ տեխնոլոգիա, քան ծովային նավարկությունները, ներառյալ ուղղորդման, կառավարման և նավիգացիոն համակարգերը:
Քեյհան օրաթերթ
Իրանում արտադրվող դեղորայք և բժշկական սարքավորումներ` կմատակարարվեն շուրջ 20 երկրներ
Իրանի առողջապահության նախարարն ասել է. «Ներկայումս 20 երկիր ցանկացել են Իրանից դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարում, իսկ Սիրիայի և Իրաքի երկրներն ընդունել են մեր դեղագրությունը։
Իմամ Խոմեյնիի մզկիթում անցկացված սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների ոլորտում գիտելիքահենք արտադրանքի առաջին ցուցահանդեսի բացման արարողությանը Բահրամ Այնոլլահին ասել է. «Առողջապահության ոլորտը մեծ ձեռքբերումներ ունի հեղափոխությունից հետո և արժանացել է բազմաթիվ գնահատանքների աշխարհում»։
Էթելաաթ օրաթերթ
Չինաստանը զարգացող երկրներում պատրաստում է հազարավոր զինվորներ
Չինական թերթերից մեկը գրել է, որ երկիրը պլանավորում է առաջիկա հինգ տարում զարգացող երկրներից 5000 զինվոր պատրաստել՝ աշխարհում իր անվտանգության ազդեցությունն ուժեղացնելու համար։ «Saos China Morning Post» թերթը հավելել է, որ Պեկինի համաշխարհային անվտանգության նախաձեռնության փաստաթղթում ասվում է. «Չինաստանի կառավարությունը նախատեսում է ստեղծել միջազգային հարթակներ փոխանակման և համագործակցության համար՝ ուղղված անվտանգության մարտահրավերներին, ինչպիսիք են հակաահաբեկչությունը, կիբերանվտանգությունը, կենսաբանական անվտանգությունը և զարգացող տեխնոլոգիաները՝ նպատակ ունենալով ամրապնդել կառավարման կարողությունները ոչ ավանդական անվտանգության ոլորտում»:
Ջաւան օրաթերթ
Ավարտվեց Լիոնել Մեսսիի երազանքի տարին - Ներկայացվել են աշխարհի լավագույնները
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը, ով այս թիմի հետ նվաճել է աշխարհի 22-րդ առաջնությունը, ընտրվել է 2022 թվականի աշխարհի լավագույն խաղացող։
Այսօր երեքշաբթի առավոտյան Փարիզում կայացել է 2022 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շնորհանդեսը, որի ժամանակ ընտրվել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Ֆրանսիայի ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
tert.am
Լաչինի միջանցքում որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ. Լավրովը՝ Բաքվում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը:
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա պատասխանը շատ պարզ է՝ դրա գործելու ռեժիմը պետք է ամբողջապես համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաառաջին եռակողմը հայտարարությանը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ազատ տեղաշարժ ապահովել բացառապես քաղաքացիական և մարդասիրական բեռների, քաղաքացիական անձանց համար: Խաղաղապահ զորակազմի գծով մեր շփումներում մենք փորձում ենք հասնել հենց դրան: Այնտեղ որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ, սական կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնել առկա կասկածներն այն հարցում, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության: Մենք այսօր այդ մասին խոսել ենք, տեխնիկական դետալները երկրորդական նշանակություն ունեն»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից «բնապահպանական» պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջոնցքը:
tert.am
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 28-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ:
Քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, ծագած խնդիրների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:
armtimes.am
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։
Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:
armtimes.am
Մոսկովյան այցը՝ ճակատագրական. ինչու պաշտոնից ազատվեց Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանի Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու հարցը լայն քննարկումների առարկա է դարձել: Քաղաքագիտական շրջանակներում դրա պատճառների մասին տարբեր մեկնաբանություններ են հնչում: Հիմնականում ընդգծվում է այն, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունը գնաց այս քայլին՝ այսպես ասած՝ կատարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը:
Հիշեցնենք, որ Ալիևը օրերս Մյունխենում պլանային քննարկման ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել էր՝ իրենք չեն պատրաստվում բանակցել այն մարդու հետ (նկատի ունի Ռուբեն Վարդանյանին), ում, Ալիևի խոսքով, Ռուսաստանից արտահանել են Ղարաբաղ՝ ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար։
«Միգուցե «արտահանվածը» ճիշտ բառը չէ։ Ես երևի կնախընտրեի «մաքսանենգ ճանապարհով» արտահայտությունը։ Որովհետև ոչ ոք չգիտի, թե նա ինչպես է հայտնվել Ղարաբաղում, ինչպես է փորձում ու հասնում Երևան, այնտեղից էլ՝ թռչում Մոսկվա, հետո՝ նորից Երևան և նորից Ղարաբաղ»,- մասնավորապես ասել էր Ադրբեջանի նախագահը:
Ինքը Արցախի նախագահը Վարդանյանի ազատում մեկնաբանել էր՝ ընդգծելով, որ այս որոշմանն է հանգել՝ ԼՂ դիմադրությունը չսպառելու համար:
«Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության (առանց փակագծեր բացելու) բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատել պետական նախարարի պաշտոնից: Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով»,- ասել էր Հարությունյանը:
armtimes.am
Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը չհասցնել աղետի և ապաշրջափակել «կյանքի ճանապարհ»-ը. ԵԱՏՄ հանրային պալատ
ԵԱՏՄ երկրների Հանրային պալատը հանդես է եկել դիմում-կոչով՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման հետ: Կառույցը կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը չհասցնել հումանիտար աղետի և ապաշրջափակել «Կյանքի ճանապարհ»-ը։
Հայտարարության մեջ ասվում է.
«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներն ու աջակիցները Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի առնչությամբ՝ կապի միակ առանցքային ճանապարհի արգելափակման հետևանքով, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, որով տարածաշրջան հասցվել են կենսական նշանակության ապրանքներ, սննդամթերք և բժշկական օգնություն։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է գազի մատակարարումը, տեղի են ունենում էլեկտրաէներգիայի շարժական անջատումներ։
Արդյունքում 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, հայտնվել է ծանր վիճակում։
Այս ամենը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության և կյանքի համար և հանդիսանում 1949 թվականի օգոստոսի 12-ի և 1977 թվականի հունիսի 8-ի Ժնևի կոնվենցիաների և լրացուցիչ արձանագրությունների խախտում՝ խաղաղ բնակչության և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանության վերաբերյալ։
armtimes.am
Այս պարագայում արդյունավետ տարբերակ է Արցախ-Ադրբեջան երկխոսությունը, ներկայացուցիչների հանդիպումը դրական է. քաղաքագետ
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպման փաստն ինքնին դրական է, որովհետև Արցախի վիճակի որևէ կերպ կարգավորումը, դրա հայանպաստ տարբերակը, Արցախին երկխոսության սեղանի շուրջ տանելը շատ կարևոր է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով փետրվարի 24-ին Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության կազմակերպած հանդիպմանը:
«Այս ամենի արդյունքն այն է, որ, ըստ պայմանավորվածության, վերականգնվել է դեպի ԼՂ գազի մատակարարումն ու կարգավորվում է էլեկտրաէներգիայի հարցը, այդ թվում՝ Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի: Այլ հարց է, թե որքանով սա կայուն և երկարաժամկետ կլինի. այս մասով ավելի ճիշտ կմեկնաբանեն ադրբեջանագետները, որոնք կկարողանան ասել՝ ո՞րն է Ադրբեջանի ծրագրանպատակային դաշտը: Այնուամենայնիվ, այս պարագայում ամենաարդյունավետ տարբերակն Արցախ-Ադրբեջան ուղիղ երկխոսությունն է, որն էլ բխում է մեր շահերից»,- կարծում է քաղաքագետը:
Հարցին՝ իսկ արդյոք Արցախ-Հայաստան կենսական ճանապարհի փակման խնդիրը կկարգավորվի՞, Ադրբեջանը կբացի՞ ճանապարհը՝ հաշվի առնելով թե՛ միջազգային դատարանի որոշումը, թե՛ ռուս խաղաղապահ զորախմբի գործադրած ջանքերն այդ ուղղությամբ, վերջինս ասում է, որ այդ մասով դեռևս հնարավոր չէ հստակ եզրահանգումներ անել: