Մամուլի տեսություն - 02.03.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i194518-Մամուլի_տեսություն_02.03.2023
Իրանի Բանակի նավատորմը հասնելով Բրազիլիայի ափին, ապացուցեց, որ Ամերիկան հասանելի է, և որ Վաշինգտոնի ենթադրյալ հեղինակությունը կեղծ է:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մարտ 02, 2023 14:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 02.03.2023

Իրանի Բանակի նավատորմը հասնելով Բրազիլիայի ափին, ապացուցեց, որ Ամերիկան հասանելի է, և որ Վաշինգտոնի ենթադրյալ հեղինակությունը կեղծ է:

Վաթաե Էմրուզ օրաթերթ

Շան ու կատվի նման

 

Նեթանյահուի հակառակորդները`   Թել Ավիվի փողոցներն ու ճանապարհները փակել էին,  ոստիկանների կողմից ենթարկվել են ծեծի։

Գրավյալ տարածքներում վերջին զարգացումների մասին իրենց զեկույցներում սիոնիստական լրատվամիջոցները հայտարարել են, որ Բենիամին Նեթանյահուի կաբինետի դեմ ցույցերն ավելացել են, և ցուցարարները փակել են հիմնական ճանապարհները, իսկ բանակի սպաները պատրաստ չեն ծառայության։ Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդում են նաև որ օկուպացված տարածքներում ցույցերի տարածումը և ճանապարհների փակումը, տեղի է ունենում ի նշան բողոքի Բենիամին Նեթանյահուի կաբինետի դատական բարեփոխումների դեմ:

Ջավան օրաթերթ

Ինչո՞ւ արևմտյան պատժամիջոցները չկարողացան ոչնչացնել Ռուսաստանի տնտեսությունը

 

Թեև հակառուսական պատժամիջոցները Մոսկվայի տնտեսությունը փոքրացրել են 2,1%-ով, սակայն այս ցուցանիշը հեռու է Արևմուտքի 15% կանխատեսումից: Հարց է առաջանում, ինչն է Կրեմլի դեմ պատժամիջոցների քաղաքականության ձախողման պատճառը։

Վստահաբար կարելի է ասել, որ ոչ մի երկրի չի սպառնում արևմտյան ամենախիստ և ծավալուն պատժամիջոցները, որքան Ռուսաստանին: Մինչև ուկրաինական ճգնաժամի սկիզբը Մոսկվայի դեմ կիրառվել էր 2500 պատժամիջոցներ, սակայն հետճգնաժամային պայմաններում, ըստ «Tagschau» կայքի, ընդամենը մեկ տարվա ընթացքում Մոսկվայի դեմ նախկին պատժամիջոցներին ավելացել է 11 հազար պատժամիջոցներ։

Քեյհան օրաթերթ

Իրանի բանակի 86-րդ նավատորմի ժամանումը՝ ապացուցում է Վաշինգտոնի հեղինակության կեղծիքը

 

Չնայած Վաշինգտոնի բոլոր ճնշումներին և սպառնալիքներին, Բրազիլիայի կառավարությունը թույլատրել  է  Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմին մոտենալ Ռիո դե Ժանեյրոյի նավահանգիստին, և դա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ամերիկան կորցրել է իր նախկին հեղինակությունը միջազգային ասպարեզում, իսկ այլ երկրների իշխանությունները չեն լսում ամերիկայի կառավարությանը:

Էթելաաթ օրաթերթ

Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է ռուսերենում օտար լեզվի բառերի օգտագործումը

 

Ռուսաստանի նախագահը ստորագրել է օրենք, որը կոչված է խրախուսել ռուսերեն գրական լեզվի կանոնների պահպանումը և կանխել օտար լեզվի  բառերի օգտագործումը: Այս օրենքը սահմանում է, որ եթե ռուսաց լեզուն օգտագործվում է որպես ազգային լեզու, ապա պետք է պահպանվեն նաև ժամանակակից ռուս գրականության լեզվի նորմերը, որոնք ներառում են բառարաններում, տեղեկատու գրքերում և քերականական գրքերում առկա կանոնները: Օրենքը, որը ստորագրել է Վլադիմիր Պուտինը, արգելում է նաև օտար լեզվի բառերի և արտահայտությունների օգտագործումը, որոնք հաստատված չեն ժամանակակից ռուս գրականության լեզվով։

tert.am

G20-ի ԱԳ նախարարներն Ուկրաինայի պատճառով չեն կարողացել ամփոփիչ հռչակագիր ընդունել

 

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը և G20-ի արտգործնախարարները չեն կարողացել վերջնական հռչակագիր ընդունել Հնդկաստանում երկօրյա հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մեծ քսանյակի երկրների նախարարները այսօր կայացած բանակցություններից հետո համաձայնել են հրապարակել միաձայն կարծիք այն մասին, որ G20 երկրները, որպես խումբ, եկել են կոնսենսուսի շատ կարևոր հարցերի շուրջ»,- ասվում է  հաղորդագրությունում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրների գործընկերները փորձել են ամեն գնով տեքստում ավելացնել ուկրաինական իրավիճակի վերաբերյալ դրույթներ։

«Իրենց դիրքորոշման հետևանքով հռչակագիրն արգելափակվել է։ Քննարկման արդյունքները կներկայացվեն ամփոփ տեսքով, որը կներկայացնի Հնդկաստանի նախագահությունը»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ արևմտյան երկրները G20-ի երկրների արտգործնախարարների վերջնական փաստաթղթում պնդել են Ուկրաինայի վերաբերյալ ձևակերպումը:

tert.am

Եվրոպացի պաշտոնյան ինձ ասաց, որ Փաշինյանը վաղուց բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ, եթե փորձեն սա հերքել, անուններ կհնչեցնեմ․ Հայկ Մամիջանյան

 

Բարձրաստիճան եվրոպական մի պաշտոնյա մեզ հետ հանդիպման ընթացքում, իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին  ու անվտանգային այլ կարևոր կետերի,ուղիղ տեքստով ասաց հետևյալը՝ մենք Ձեր դիրքորոշումները գիտենք ռելևանտ չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն  որևէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորը նշեց, որ այդ հանդիպմանը ներկա են եղել նաև իշխանական պատգամավորներ։

«Բանակցային տրամաբանությունն  ամբողջապես հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի հետագա ապագային, ինչ՞ մասին եք հիմա դուք ինձ հարցնում, սա էր իր ասածը։ Այդ պաշտոնյան ունի ազդեցություն որոշ գործըթացների վրա, անցած ճանապարհ, հանդիպմանը ներկա էին նաև այլ պատգամավորներ, այդ պաշտոնյան ինձ ասաց, որ Փաշինյանը բանակցում է  «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ։ Եթե որևէ մեկը փորձի դա հերքել, թող պատրաստվի, որ անուններ են հնչելու։ Ես այս խոսքերի համար կրում եմ պատասխանատվություն, Հայաստանի դատական համակարգն էլ իրենց «փեշքեշ», թող դատի տան։ Տարբեր տրամաչափի անվտանգային երևույթներ, նկատի ունեմ Արմեն Գրիգորյանին, փորձում են անտաղանդ կերպով հերքել Արմեն Աշոտյանի ներկայացրած փաստաթուղթը, որ ներկայացնում է այս պահի բանակցային տամաբանությունը։ Դե հիմա թող գնան փորձեն սա հերքել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

tert.am

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, ի լրումն առկա դժվարությունների, մենք բախվում ենք նաև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի. Արշակյան

 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Հնդկաստան-Հայաստան երկխոսություն համաժողովում:

«Բարձր ենք գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, եւ հնդկական կողմի հնչեցրած դատապարտումը՝ կապված անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի եւ դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման հետ:

Բարձր ենք գնահատում նաեւ Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ, ի լրումն արդեն իսկ առկա դժվարությունների, ներկայումս մենք բախվում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության, շարունակական սադրանքների, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ձգտումների: Պատերազմ հրահրող հռետորաբանությունը, Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները եւ ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

tert.am

Ո՞վ է Արայիկ Հարությունյանն՝ ըստ Ադրբեջանի, եթե նա ընդամենը Ղարաբաղի հայկական բնակչության ներկայացուցիչ է, ապա դա վատ հետևանք է ունենալու․ Արծվիկ Մինասյան

 

Ամեն ինչ պետք է անել, որ տպավորություն չլինի, թե երկկողմ հանդիպումների ժամանակ Ադրբեջանը կարող է Արցախի ադրբեջանական ինտագրացիա իրականացնել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Եթե անգամ նվազագույն հումանիտար հարցեր են փորձում լուծել,  դա չպետք է դիտարկվի որպես Արցախ-Ադրբեջան երկխոսություն։ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են, որ դա երկխոսություն է Ղարաբաղի  հայկական բնակչության ներկայացուցիչների հետ։ Ի սկզբանե, եթե այս բառապաշարը դառնում է վարքագիծ, միջազգային հանարությունն էլ այդպես է ընկալելու»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորն ասաց, որ Արցախի իշխանություններն ու ողջ արցախահայությունը չպետք է թույլ տան, որ նվազագույն խնդիրներ լուծելու համար  ստեղծված որոշակի կոնտակտը չդառնա  Ադրբեջանի ներքին հարցերի լուծման գործողություն։

«Ակնհայտ է, որ եթե Արցախի գործող նախագահը կամ իշխանական ուժը ունենար համապատասխան կամք և վռճականություն, այս օրին չէինք հասնի։ Այս վարքագիծը լավ հետևանքների չի բերելու։ Ո՞վ է Արայիկ Հարությունյանը՝ ըստ Ադրբեջանի։ Եթե նա ընդամենը Ղարաբաղի հայկական բնակչության  ներկայացուցիչ է, այդ դեպքում ակնհայտ է, որ մենք գործ ունենք  անդեմ, անատամ անողնաշար մարդու հետ, որը պետք է համաձայնի որևէ բանակցոթյունների մեջ մտնել։ Հայաստանը ներկայացնող բոլոր  անձինք միազգային կազմակերպություններում  Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ական իշխանության  հանձնվողական,  պարտվողական ձգտումներով են»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

armtimes.am

ՀՀ վարչապետը ժամանել է Բեռլին

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քիչ առաջ ՀՀ վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Բեռլինի օդանավակայանում:

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:

Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։

Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա է մեկնել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

armenpress.am

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի

 

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 2-ին  այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ:

Նախարար Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել հայրենիքի պաշտպաններին: