Մամուլի տեսություն - 03.03.2023
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան հույսը չի դնելու արևմտյան որևէ երկրի վրա և կենտրոնացել է ասիական երկրների վրա։
Ջամե Ջամ
Ռուսական պատժամիջոցներն անտեսելու համար, ձերբակալվել են 2 ամերիկացիներ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաստատել է Կանզասից երկու տղամարդու ձերբակալությունը՝ Ռուսաստանի հետ ապօրինի առևտրի և պատժամիջոցների խախտման մեղադրանքով։ Այս անձինք ձերբակալվել են ավիացիոն արտադրանքների տեխնոլոգիան Ռուսաստան ապօրինի արտահանման մեղադրանքով։
Իրան
Իրանի նախագահի հրամանով, Բուշեհր նահանգում 2 ամբարտակներ լցվել են ջրով
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ Իրանի հարավում գտնվող Բուշեհր նահանգ կատարած այցի ընթացքում էներգետիկայի նախարարի զեկույցի ներկայացումից հետո, նախագահ Ռայիսիի հրամանով պաշտոնապես ջրով լցվել են Ջամ քաղաքում գտնվող Բաղան և Ասալույե քաղաքի Ախունդ ամբարտակները։
Էթենադ
Լավրով. Մենք այլևս հույս չենք դնում Արևմուտքում որևէ գործընկերոջ վրա
Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է. «Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը հիմնվելու է վստահելի գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի, բայց ոչ արևմտյան երկրների վրա»։
Նա հավելել է. «Պատերազմը, որը մենք փորձում ենք դադարեցնել և օգտագործելով Ուկրաինան սանձազերծվեց մեր դեմ, ազդել է Ռուսաստանի քաղաքականության վրա, այդ թվում՝ էներգետիկ քաղաքականության վրա»։ Մի խոսքով, այլեւս հույս չենք դնելու Արեւմուտքում որեւէ գործընկերոջ վրա»։
Ջամե Ջամ
Սպիտակ տան պաշտոնյան չի հաստատել Իրանում ուրանի հարստացման ծավալների ավելացման մասին ենթադրյալ հաղորդումները
Իրանում ուրանի հարստացման մակարդակը բարձրացվելու մասին ԱՄՆ-ի պաշտոնատարների ու լրատվամիջոցների կողմից հնչած հայտարարությունների հետ միաժամանակ, Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քերբին ասել է, որ ինքն այն դիրքում չէ, որ հաստատի այդ հաղորդագրությունները:
Ջավան
Երբ երկրաշարժի ավերածությունները տարբերվում են պատերազմի ավերածություններից. Երկրաշարժից տուժած երկու երկրներ և միջազգային հակասություններ
Թուրքիան և Սիրիան երկու հարևան երկրներ են, որոնք միաժամանակ տուժել են երկրաշարժից։ Թուրքիան մի երկիր է, որն այս տարիներին լավ անվտանգություն է վայելել և չի ներքաշվել պատերազմի մեջ։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում, հատկապես մինչև Կորոնավիրուսը, այս երկիրն իր արտարժութային եկամուտների մեծ մասն ապահովել է զբոսաշրջության արդյունաբերության զարգացման միջոցով։ Սիրիայում, սակայն, երկրաշարժի ավերածությունն այնպես է նստած պատերազմի ավերածության վրա, որ ոչ -տեղացիները դժվարանում են տարանջատել երկրաշարժի ավերածությունը պատերազմից: Այս բացատրությամբ, երկրաշարժից տուժած երկու երկրներին օգնությունն անհրաժեշտ է, բայց Սիրային ավելի շատ:
Սակայն այսօրվա աշխարհում մարդասիրությունը դարձել է ընտրովի։ Օգնության հոսքը գնում է Թուրքիա, իսկ Սիրիան ավելի քիչ օգնություն է ստանում ԱՄՆ-ի պատժամիջոցների, այդ թվում է «Կեսարի» բոյկոտի պատճառով:
Իրան
Նեթանյահուի կինը շրջափակման մեջ է
Իսրայելական 14 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նեթանյահուի կինը երեկ երեկոյան սիոնիստ ցուցարարների կողմից իր վարսավիրանոցի պաշարման մասին ասել է.«Իմ ու նրանց միջև եղածը ապակե դուռ ու վարագույր էր։ Ինքս ինձ ասացի՝ եթե մտնեն, ինձ կսպանեն»:
news.am
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հարավային Կովկաս. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լյուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ կայցելի տարածաշրջան. Ուղևորությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ նրա այցերը տրածաշրջանի 3 երկրներ կլինեն կանոնավոր:
«Բոնոն նախատեսում է հանդիպել երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր մշտական հավատարմությունը հայտնելու համար: Ինչպես արդեն նշեցի, իր այցի ընթացքում նա կայցելի բոլոր երեք երկրները Նա կմեկնի Բաքու, Երևան և Թբիլիսի՝ այդ հերթականությամբ»,-ասել է Փրայսը:
Ըստ նրա, Վաշինգտոնը կարծում է, որ այցը տարածաշրջան Բոնոյին թույլ կտա շարունակել երկխոսությունը, որը տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։
«Մեզ, ինչպես արդեն հայտարարել ենք եռակողմ բանակցությունների ավարտին, ոգևորված ենք խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցության համար Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերով: Պարոն Բոնոն հուսով է, որ կկարողանա կառուցել այդ ջանքերը և տեսնել, որ այդ առաջընթացը շարունակվում է: Այս բոլոր երեք քաղաքներում պարոն Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն» - ասել է ամերիկացի դիվանագետը։
Հիշեցնենք, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Ֆիլիպ Ռիկյորը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հունվարի սկզբին հայտարարեց նրա հրաժարականի մասին։ Փետրվարի 1-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս պաշտոնում նշանակել է Լյուիս Բոնոյին, ով նախկինում զբաղեցնում էր նախագահի պաշտոնակատարը։ ՄԱԳԱՏԷ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ. Նա նաև աշխատել է որպես առաջին պետքարտուղարի և տնտեսական հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդական:
armeniasputnik.am
Դատարանն իր որոշման մեջ հստակ օգտագործել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը․ Պապիկյանը՝ ԵԱՀԿ-ում
Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ-ում ունեցած ելույթի ժամանակ շեշտել է՝ Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ հաստատել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, որոնք պետք է խստորեն պաշտպանվեն ամենուր։
Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը մարտի 2-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ բերված «Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ» հարցի քննարկման ժամանակ։
Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ-ից:
«Պապիկյանը հատուկ նշել է, որ, ի հեճուկս Ադրբեջանի շարունակական պնդումներին, դատարանն իր որոշման մեջ հստակ օգտագործել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը: Դատարանը իր որոշմամբ հաստատել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, որոնք պետք է խստորեն պաշտպանվեն ամենուր՝ անկախ ժողովրդի բնակության տարածքի քաղաքական կարգավիճակից»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պապիկյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ համապատասխան ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իր պատասխանատվության գոտում հումանիտար ճգնաժամի հասցեագրման գործում:
Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտման քաղաքականություն և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կատարման բացահայտ արհամարհանք:
Պապիկյանը հիշեցրել է նաև, որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ այդպիսով մերժելով Հայաստանի դեմ ուղղված ականների վերաբերյալ Ադրբեջանի կեղծ խոսույթը։
Հիշեցնենք՝ 2023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
armenpress.am
Բաքվի կողմից հրադադարի խախտումները վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման չկամության մասին. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանությամբ անդրադարձել է մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի խախտմանը՝ նշելով, որ Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից։Մեկնաբանության մեջ նշված է. «Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն»։