Մամուլի տեսություն – 07.03.2023
Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված երկրներն ուժեղացրել են իրենց տնտեսությունները և միավորվելով միմյանց հետ՝ չեզոքացնում են պատժամիջոցները։
Ջավան օրաթերթ
Ժամանակավոր համաձայնագրի ծուղակը Իրանի համար
Լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է Ամերիկայում ՀԳՀԾ-ն միջանկյալ համաձայնագրով փոխարինելու շշուկները:
Քեյհան օրաթերթ
Foreign Affairs-ի զեկույցը ԱՄՆ պատժամիջոցների դեմ գլոբալ ճակատի ձեւավորման մասին
Ամերիկյան արտաքին քաղաքականության մասնագիտացված ամսագիրը զգուշացրել է այս երկրում պատժամիջոցների դարաշրջանի ավարտի մասին։
Foreign Affairs-ը գրել է. «ԱՄՆ պատժամիջոցների ոսկե օրերը կարող են շուտով ավարտվել: Պատժամիջոցների աճով պայմանավորված մի շարք երկրներ սկսել են ամրապնդել իրենց տնտեսությունները»։
Էթելաաթ օրաթերթ
Յաիր Լապիդ. Նեթանյահուն բլեֆ է անում Իրանի վրա հարձակվելու Իսրայելի ուժի մասին
Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետը զգուշացրել է, որ բացահայտելու է այն ստերը, ըստ որի Բենիամին Նեթանյահուն ասում է, թե Սիոնիստական ռեժիմն նախապատրաստվում է հարձակվել Իրանի վրա ։ Յաիր Լապիդը բացահայտել է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ստում է Իրանի վրա ցանկացած հարձակման պատրաստ լինելու մասին: Նա ասել է. «Եթե Նեթանյահուն չդադարի ստել, թե պատրաստվում է հարձակվել Իրանի վրա, ես ստիպված կլինեմ բացահայտել բոլոր բացթողումներն ու անտեսումները, որոնց համար նա պատասխանատու է»:
Վաթանե Էմրուզ օրաթերթ
ՆԱՏՕ-ի խնդիրները Զելենսկու համար
Չինական 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը՝ նպատակ ունենալով հիմք դնել Ուկրաինայում խաղաղության հաստատման համար, հապճեպ մերժվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Հյուսիսատլանտյան պայմանագրի մյուս անդամների կողմից՝ մանկական պատրվակներով, օրինակ՝ ինչու Չինաստանը Ռուսաստանին ագրեսոր չանվանեց: Ատլանտիստների կողմից այս ծրագրի չընդունելը նշանակում է Կիևում «մինուս խաղաղության» քաղաքականության շարունակությունն։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամներն իրենց կարմիր գիծը համարում են այն ճակատամարտի ավարտը, որի հեղինակն ու արտադրողն իրենք են՝ պնդելով դեպի արևելք ընդլայնել Հյուսիսատլանտյան պայմանագիրը։
armenpress.am
Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի մարտի 5-ի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։
armenpress.am
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 9 բուժառու, ևս 9-ը՝ ուղեկցողների հետ վերադարձել է
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ մարտի 7-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
news.am
Բաքուն Մոսկվային մեղադրում է հայկական մեքենայի գնդակոծման փաստերն աղավաղելու եւ ոչ ստույգ տեղեկություն» տարածելու մեջ
Բաքվում Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել են Լեռնային Ղարաբաղում ոստիկանության մեքենայի գնդակոծման մասին «փաստերն աղավաղելու եւ ոչ ստույգ տեղեկություն տարածելու մեջ։
Բաքուն այդ կերպ ոչ միայն փորձում է «հիմնավորել» դիվերսիայի փաստը, այլեւ ստեղծել «տեղեկատվական պատրվակ» հետագա ագրեսիվ գործողությունների համար, ինչպես նաեւ նախադրյալներ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորակազմը դուրս բերելու եւ էթնիկ զտումներ իրականացնելու համար։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն աղավաղել է փաստերը եւ իր տեղեկագրում տարածել ոչ ստույգ տեղեկություն զինված միջադեպի մասին, որը տեղի է ունեցել կիրակի, մարտի 5-ին, Խանքենդի-Խալֆալի-Թուրշսու ճանապարհին»,- նշվել է ադրբեջանական գերատեսչության հայտարարությունում։ Գերատեսչությունը նշել է, որ «մարտի 5-ին օպերատիվ տեղեկատվության հիման վրա Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նախաձեռնել են հայկական զորամասերի, որոնք անօրինական ռազմական փոխադրումներ են կատարում Հայաստանից, մեքենան կանգնեցնելու եւ ստուգելու փորձ»։
news.am
Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը. Այն ներկայացրել է Ռուբեն Վարդանյանը
Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը, որը դառնալու է քննարկումների, բանավեճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման վայր: Կենտրոնում տեղի են ունեցել առաջին քննարկումները՝ ներկայացվել է հաղորդակցության այլընտրանքային համակարգի ներդրման նոր ծրագիրը: Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շրջափակման պայմաններում արցախցիները զրկված են կենսական կարևորության ռեսուրսներից, այդ թվում՝ որակյալ կապից: «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության կողմից պետական-մասնավոր համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի հիմնական նպատակը նույնիսկ համացանցի արգելափակման պայմաններում բնակչության համար հաղորդակցության հուսալի ու որակյալ միջոցի ապահովումն է:
Գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է ծրագրի ընթացքն ու նշանակությունն Արցախի բնակչության համար:
tert.am
Երևան է ժամանում Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուի Բոնոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կընդունի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուի Բոնոյին։ Մարտի 7-ին Լուի Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։ Այս մասին հաղորդում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Որպես Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու՝ պ-ն Բոնոն աշխատում է տարածաշրջանային առաջնորդների հետ՝ զբաղվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղման և Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի հարցերով։ Պ-ն Բոնոն ունի երկկողմ և բազմակողմ ձևաչափով աշխատանքի մեծ փորձառություն։ Նա նախկինում եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ՄԱԿ-ի կառույցների գծով ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատարը Վիեննայում և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Վատիկանում։ Նա նաև ղեկավարել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակը Ազգային անվտանգության խորհրդում, եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսության ու բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականը։ Նա Ցամաքային ուժերի պահեստազորի պաշտոնաթող անդամ է, դասավանդել է Վեսթ Փոյթնում ու Ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում։
Հիշեցնենք, որ նախօրեին Բոնոն այցելել էր Ադրբեջան, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել պաշտոնյաների հետ, ինչպես նաև քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բոնոն կայցելի նաև Վրաստան։
tert.am
Կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը
Մահացել է քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նա ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: