Մամուլի տեսություն - 8.3.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i194920-Մամուլի_տեսություն_8.3.2023
Թեհրանում շահագործման է հանձնվել 1000 մահճակալանոց մեգահիվանդանոց՝ ժամանակակից սարքավորումներով և համաշխարհային մակարդակով պատշաճ հյուրանոցներով, որը հնարավորություն ունի բժշկական ծառայություններ մատուցել հարևան երկրների և տարածաշրջանի հիվանդներին։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մարտ 08, 2023 14:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 8.3.2023

Թեհրանում շահագործման է հանձնվել 1000 մահճակալանոց մեգահիվանդանոց՝ ժամանակակից սարքավորումներով և համաշխարհային մակարդակով պատշաճ հյուրանոցներով, որը հնարավորություն ունի բժշկական ծառայություններ մատուցել հարևան երկրների և տարածաշրջանի հիվանդներին։

Իրան օրաթերթ

Ամերիկայի վախը 6 երկրների տեխնոլոգիաներից

 

Տասներկու ամերիկացի սենատորներ ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը ԱՄՆ առևտրի նախարարին նոր լիազորություններ կտա՝ արգելելու ոչ միայն Պեկինին պատկանող TikTok սոցիալական ցանցը, այլև վեց երկրների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի, Վենեսուելայի և Կուբայի այլ արտասահմանյան տեխնոլոգիաները:

Ամերիկացի սենատոր Մարկ Ուորները երեքշաբթի օրը տեղական ժամանակով ասել է այս նախագծի մասին, որը ԱՄՆ առևտրի նախարարին կարողություն կտա ձեռնարկել մի շարք սահմանափակող միջոցներ, ներառյալ արգելել Tik Tok-ը և այլ տեխնոլոգիաները, որոնք Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար վտանգ են ներկայացնում։

Ջամե Ջամ օրաթերթ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստակամ է համագործակցել Իրանի տեղեկատվության նախարարության հետ՝ աշակերտների թունավորման պատճառների անհապաղ բացահայտման համար

 

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը երկրի անվտանգության պաշտպանների լուռ և ազնիվ ջանքերը գնահատելով, ընդգծել է. «ԻՀՊԿ պատրաստ է ցանկացած տեսակի համագործակցության՝ երեխաների թունավորման գործի քրեական հետապնդումն արագացնելու և իրանցի ընտանիքներում հոգեբանական անապահովություն առաջացնող գործոնների հետ լրջորեն վերաբերվելու համար»։

Ջավան օրաթերթ

Ահազանգ Գերմանիայում: Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով հարյուր հազարավոր աշխատատեղեր ոչնչացել են

 

Գերմանական արդյունաբերական արհմիությունները նախազգուշացրել են, որ երկրում հարյուր հազարավոր աշխատատեղեր վտանգված են էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով, որոնք գերազանցում են համաշխարհային չափանիշները:

Էներգատար ոլորտները, ինչպիսիք են պողպատի արտադրությունը, քիմիական նյութերը և շինանյութերը` խոցելի են, ասվում  է Գերմանիայի արհմիությունների համատեղ հայտարարության մեջ:

Իրան օրաթերթ

Հազրաթ Մահդի մեգահիվանդանոցի հանդիսավոր բացումը Իրանի առողջապահական համակարգի ամենամեծ նախագծերեց է 38 վիրահատարաններով

 

Հազրաթ Մահդիի 1000 մահճակալանոց մեգա-հիվանդանոցը Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո առողջապահական համակարգի ամենամեծ նախագիծն է, որը շահագործման է հանձնվել, այսօր չորեքշաբթի Իրանի նախագահի և առողջապահության նախարարի կողմից:

«Մեհդի կլինիկա»-ն եզակի և համաշխարհային կարգի հարմարություններով, ներառյալ 522 ստացիոնար մահճակալ, 204 հատուկ մահճակալ, 110 շտապօգնության մահճակալ, 42 վիրահատական մահճակալ և ժամանակակից սարքավորումներ 18 հարկերում և 108 հազար 157 քառ. մետրով, օգնլու է հիվանդներին ամբողջ երկրում:

Հազրաթ Մեհդի հիվանդանոցը հնարավորություն ունի բժշկական ծառայություններ մատուցել հարևան երկրների և տարածաշրջանի հիվանդներին ժամանակակից, առաջադեմ սարքավորումներով և պատշաճ հյուրանոցներով: Ուստի այս հիվանդանոցի բացումը կարող է սկիզբ լինել միջազգային հիվանդներին երկիր բերելու համար։

tert.am

Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի. Տոյվո Կլաարը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

 

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսվել է 30-ամյա հակամարտության ավարտից հետո, ուստի, ըստ նրա, զարմանալի կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ամեն ինչ նորմալ լիներ վերջին լայնածավալ պատերազմից ընդամենը երկու տարի անց:

«Դա ժամանակ է պահանջում։ Կարևորն այն է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի։ Բայց կրկին, սա ժամանակ է պահանջում և հեշտ գործընթաց չէ», - ասել է Կլաարը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտության հետևանքները: Կլաարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումների և կարևոր հարցերի վրա աշխատելու հնարավորությունը:

tert.am

Ռուսաստանը կրկին բախվել է անվտանգության և ինքնիշխանության սպառնալիքներին. Պուտին

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կրկին կանգնած է անվտանգության սպառնալիքների առաջ, սակայն պատրաստ է տեր կանգնել իր ճշմարտությանը։ Այս մասին նա ասել է Կրեմլում՝ կանանց պետական մրցանակների հանձնման ժամանակ։ Այս մասին ասում է gazeta.ru-ն:

«Այժմ, երբ Ռուսաստանը ևս մեկ անգամ բախվել է իր անվտանգության և ինքնիշխանությանն ուղղված ուղղակի սպառնալիքներին, մենք տեսնում ենք արիության և վճռականության, քաջության, ճշմարտությանը տեր կանգնելու, մարդկանց և մեր պետության ապագան պաշտպանելու պատրաստակամության բազմաթիվ օրինակներ»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ մարդու լավագույն հատկանիշները հստակ դրսևորվում են հենց «մարտահրավերների և փորձությունների ժամանակ»։

news.am

Ադրբեջանը որդեգրել է լարվածության աճի գործելակերպ՝ ոչ միայն ԼՂ–ի, այլեւ ՀՀ–ի նկատմամբ նոր ագրեսիա ծավալելու համար. ԱԳՆ

 

«Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական հաղորդագրությունը, իբրեւ թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով եւ որ իբրեւ թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի փոխադրում:

Պաշտոնապես շեշտում ենք, որ սույն տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, չունի եւ չի կարող ունենալ որեւէ փաստական հենք եւ աղերս իրականության հետ։

news.am

Բայրամովը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ եւ դժգոհել Հայաստանից

 

Տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ, տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հումանիտար եւ մշակությաին ոլորտներում համագործակցելու հարցերը, տարածաշրջանային հումանիտար նախագծերը։Նախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում Ադրբեջանի խաղաղարար ջանքերի, երկրի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին։ Ընդգծվել է, որ հայկական կողմի սադրանքները, խաղաղության պայմանագրի բանակցություններում նրա ստեղծած դժվարությունները, տարածաշրջանում իրավիճակի սրմանն ուղղված քայլերը խոչընդոտում են խաղաղության հաստատմանը։

news.am

Նախագահ Զելենսկին պարզապես ոչնչություն է․ Լուկաշենկո

 

Մաչուլիշչիի օդանավակայանում A-50 ինքնաթիռի դիվերսիայի փորձին մասնակցած ուկրաինացի ահաբեկչի եւ նրա հանցակիցների ձերբակալության մասին պատմությունից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին իր եզրակացություններն է արել՝ նրան անվանելով «ոչնչություն»:

Լուկաշենկոյին մեջբերել է ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը։«Եզրակացությունը մեկն է։ Ես դեռ մի ժամանակ մտածում էի, որ Ուկրաինային խաղաղություն է պետք, որ Զելենսկին մտածում է իր ժողովրդի մասին։ Նախագահ Զելենսկին պարզապես ոչնչություն է։ Պարզապես ոչնչություն։ Նման գործողությունները չեն իրականացվում առանց երկրի ղեկավարի եւ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնության։ Ես սա ասում եմ ձեզ որպես նախագահ...

tert.am

Հայաստանը պատվիրել է հնդակական ինքնագնաց հաուբիցներ

 

Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձարկումներ է անցկացրել՝ նախքան սպառազինությունը պատվիրելը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է İIndianndian Defence Research Wing-ը։

«Kalyani Strategic Systems Limited ընկերության պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Marg 155/39 ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում և փորձարկվել է հնդկական բանակի կողմից Բալասորում և Պոկրանում, նախքան այն առաջարկվել էր Հայաստանին, որը սպառազինության համակարգ էր փնտրում բարձրլեռնային շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու համար, որտեղ Ադրբեջանի հետ հակամարտությունը շարունակվում է», - գրում է IDRW-ն:

Ինքնագնացի վրա տեղադրված MArG 155/ 39 հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ, և գործարքը կնքվել է պաշտպանական ոլորտի ցուցահանդեսում այն բանից հետո, երբ այն համապատասխանել է հայկական բանակի կողմից սահմանված հրաձգության բոլոր չափանիշներին: