Մամուլի տեսություն - 09.03.2023
Քաղաքագետների կարծիքով, Կենտրոնական Ասիայի երկրների Էլիտաները կարող են իրենց երկրները ներքաշել վտանգավոր արկածախնդրության մեջ՝ մեծ տերությունների միջև առճակատումից ավելի շատ օգուտներ քաղելու համար։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
ՆԱՏՕ-ի խնդիրները Զելենսկու համար
Չինական 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը՝ նպատակ ունենալով հիմք դնել Ուկրաինայում խաղաղության հաստատման համար, հապճեպ մերժվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Հյուսիսատլանտյան պայմանագրի մյուս անդամների կողմից՝ մանկական պատրվակներով, օրինակ՝ ինչու Չինաստանը Ռուսաստանին ագրեսոր չանվանեց: Ատլանտիստների կողմից այս ծրագրի չընդունելը նշանակում է Կիևում «մինուս խաղաղության» քաղաքականության շարունակությունը։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամներն իրենց կարմիր գիծը համարում են այն ճակատամարտի ավարտը, որի հեղինակն ու արտադրողն իրենք են՝ պնդելով դեպի արևելք ընդլայնել Հյուսիսատլանտյան պայմանագիրը։ Բայց այս ընթացքում աչքի է ընկնում պատերազմի հիմնական կողմի (ուկրաինական կառավարության) և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամների դիրքորոշման տարբերությունը։
Ջավան օրաթերթ
Բլինկենի ճանապարհորդությունը Կենտրոնական Ասիա և նոր արկածների հնարավորությունը տարածաշրջանում
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Կենտրոնական Ասիա կատարած այցին, տարածաշրջանային քաղաքական փորձագետն ասել է. «Նշված երկրների Էլիտաները կարող են իրենց երկրները ներքաշել վտանգավոր արկածախնդրության մեջ՝ մեծ տերությունների դիմակայությունից ավելի շատ օգուտներ քաղելու նպատակով։
Տարածաշրջանի քաղաքական և անվտանգության հարցերով փորձագետ Սերգեյ Կոժմյակինը Դուշանբեում Fars լրատվական գործակալության թղթակցին տրամադրած գրառման մեջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Կենտրոնական Ասիա կատարած վերջին այցի արդյունքները դիտարկելիս ընդգծել է. «Կենտրոնական Ասիայի Էլիտաները մեծ տերությունների առճակատումից հնարավորինս շատ շահույթ ստանալով իրենց երկրները կարող են ներքաշել վտանգավոր, այդ թվում՝ ռազմական արկածախնդրության մեջ, ինչը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ նրանց համար»։
Քեյհան օրաթերթ
Foreign Affairs-ի զեկույցը ԱՄՆ պատժամիջոցների դեմ գլոբալ ճակատի ձեւավորման մասին
Ամերիկյան արտաքին քաղաքականության մասնագիտացված ամսագիրը զգուշացրել է այս երկրում պատժամիջոցների դարաշրջանի ավարտի մասին։
Foreign Affairs-ը գրել է. «ԱՄՆ պատժամիջոցների ոսկե օրերը կարող են շուտով ավարտվել: Պատժամիջոցների աճով շատ ՄՆ –ին ընդիմացող շատ երկրներ սկսել են բարելավվել իրենց տնտեսությունները։ 2012 թվականին Միացյալ Նահանգները դադարեցրեց Իրանի կապը SWIFT ցանցին։ 2014 թվականին Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները Մոսկվային դրդեցին առաջնահերթություն տալ տնտեսական ինքնավարությանը: Նաև 2017-ին, ԱՄՆ-ի կողմից կիսահաղորդիչների արտահանման սառեցումը նախազգուշացրեց Պեկինին, որ կարևորագույն տեխնոլոգիաների հասանելիությունը կարող է դադարեցվել:
Էթելաաթ օրաթերթ
Մակրոնի դեմ միլիոնավոր բողոքի ակցիաները Ֆրանսիան քաոսի մեջ է գցել
Լրատվական աղբյուրները հաղորդում են Ֆրանսիայում ցույցերի նոր փուլի սկիզբը՝ ի նշան Էմանուել Մակրոնի կառավարության թոշակի անցնելու ծրագրի և քաղաքներում անվտանգության ուժերի համատարած ներկայության և ցուցարարների վրա արցունքաբեր գազ նետելու դեմ:
Ֆրանսիայի արհմիությունները գործադուլների և բողոքի ակցիաների նոր փուլ են սկսել երկրի տարբեր քաղաքներում վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումների դեմ։ Այս բողոքի ակցիաները որոշ քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում և Լիոնում, վերածվել են բռնության՝ ոստիկանության միջամտության շնորհիվ։
armtimes.am
Վրաստանի իշխանությունները հետ են կանչել «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրինագիծը
Բողոքի զանգվածային ակցիաներից հետո Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը:
Հիշեցնենք՝ հենց այս օրինագծի պատճառով էին վերջին օրերին Վրաստանում զանգվածային բողոքի ցույցեր:
Sputnik գործակալության վրացական ծառայությունը հայտնում է, որ օրինագիծը հետ կանչելու մասին համատեղ հայտարարություն է տարածել իշխող թիմը, ինչպես նաև օրինագծի նախաձեռնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը։
Մարտի 7-ից՝ օրինագծի ընդունումից ի վեր, Վրաստանի մայրաքաղաքում լայնամասշտաբ ցույցեր էին, որոնք ուղեկցվում էին անկարգություններով և իրավապահների հետ բախումներով:
Առանձին ակտիվիստներ փորձել են մուտք գործել խորհրդարան: Ոստիկանների ուղղությամբ նետվել են շշեր և քարեր, ի պատասխան` ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Բացի դրանից՝ ցուցարարները շրջել են ոստիկանական մեկ մեքենա։
Բողոքի ակցիայի մասնակիցները դեմ էին առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին, համաձայն որի՝ օտարերկրյա ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական այն անձինք, որոնց տարեկան եկամուտների 20 %-ից ավելին ստացվում է արտասահմանից:
armtimes.am
Հրատապ է դառում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը. ՀՀ վարչապետ
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի իրականացրած գործողություններին։
«Երեք ամիս Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում իրադրության սրում ունենք Լեռնային Ղարաբաղում։ Նախորդ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերի մի ստորաբաժանում դարանակալել ու հարձակվել է ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով ԼՂ Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել։ Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին՝ ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն էլ ծնվել էին Լեռնային Ղարաբաղում:
Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 փետրվարի 18-ի Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած հայտարարության ֆոնին, իսկ Ադրբեջանի նախագահն ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիներիս իրավունքների և անվտանգության հարցը։ Նախագահը ընդգծել էր, որ իրենք այդ քննարկումները պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրած մարդկանց հետ», ասել է Փաշինյանն։
tert.am
Զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դին․ ՀՀ ՊՆ
Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին:
tert.am
Արցախի ՊՆ–ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 8-ի ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։15-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Բերձորի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
news.am
Ադրբեջանում նոր տերմին են շրջանառության մեջ դրել․ Հայաստանի հետ «պայմանական սահման»
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ-ին։
Հանդիպման ընթացքում Հասանովը հյուրին տեղեկացրել է ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների, օկուպացված հայկական տարածքներում կատարվող աշխատանքների, ինչպես նաեւ «ադրբեջանա-հայկական պայմանական պետական սահմանին եւ Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում ներկա իրադրության վերաբերյալ»: Ներկայացնելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընթացքում ունեցած հաջողությունները՝ նախարարը կարեւորել է համագործակցության հետագա զարգացումը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ համագործակցության ներկա վիճակին՝ ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետը գոհունակություն է հայտնել այս ոլորտում ձեռք բերված արդյունքներից։ Հանդիպմանը նշվել է Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական համագործակցության հատուկ նշանակությունը՝ օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակում։
news.am
Բաքուն Երեւանին մեղադրում է «սադրանքների» եւ արհեստական լարվածության ստեղծման մեջ
Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նոր ագրեսիվ գործողությունների համար։ Այս մասին է վկայում Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը։
«Մարտի 8-ի ժամը 21.30-ից մինչեւ մարտի 9-ի ժամը 04.15-ը ադրբեջանական բանակի դիրքերը ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին եւ Ղարաբաղի տնտեսական շրջանում 23 անգամ ենթարկվել են գնդակոծության։Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Իսթիսու, ինչպես նաեւ Բասարգեչարի շրջանի Յուհարի Շորժա, Աշաղի Շորժա, Գյունեշլի, Ազիզլի եւ Չեմբերեկի բնակավայրերի ուղղությամբ ընդմիջումներով տարբեր տրամաչափի հրազենից գնդակոծության են ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը Իսթիսու, Զյայլիք, Մոլլաբայրամլի, Յելիջա եւ Յուհարի Այրըմ բնակավայրերում, Դաշքեսանի շրջանի Աստաֆում, Զամանլիում եւ Գեդաբեկի շրջանի Գյոյյամլիում։