Մամուլի տեսություն 12.03.2023
Իրանի Իսլամական Հանրապետությունը Օման ծովի միջոցով տիրապետում է Համաշխարհային օվկիանոսների 20 տոկոսին և կարող է լայն կապեր հաստատել այլ երկրների հետ:
Քեյհան
Դոյչե Վելե․ Իսրայելում ճգնաժամն ավելի լուրջ և անլուծելի է դարձել
Բենիամին Նեթանյահուի վերադարձը կառավարություն վերջ չտվեց Իսրայելում տիրող քաղաքական ճգնաժամին, և իրավիճակը ավելի վատթարացավ»:
Դոյչե Վելե կայքը, հրապարակելով Սիոնիստական ռեժիմի վիճակի վերոնշյալ գնահատականը, գրել է.-Թեև «Լիկուդ» կուսակցության և նրա դաշնակիցների կոալիցիան կարողացավ կոտրել երեքուկես տարվա թալիսմանը և հենվելով ձեռք բերված մանդատների վրա՝ ձևավորել կառավարություն։ Բայց այսքանով պատմությունը չավարտվեց, և իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ կառավարությունը սկսեց իր գործունեությունն Իսրայելում։ Այժմ ոչ միայն իսրայելցի հրեաների միջև քաղաքական տարաձայնություն է խորանում ,այլև լարվածությունը սրվել է նաև Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում ապրող իսրայելցի արաբների և պաղեստինցիների շրջանում։
Ջավան
Օվկիանոսներում ի՞նչ են արել բանակի 85 նավախմբեր․ Ծովագնացության ռեկորդակիրներ Մաքրանից մինչև Եվրոպայի ափեր
Վերջին 13 տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի 89 նավախմբեր գործուղվել են օվկիանոսներ ու ծովեր՝ ծովահենների դեմ պայքարելու և ներկա գտնվելու միջազգային ջրերում և Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի և Ամերիկայի ափերին։ Նավախմբերից 85-ի առաքելությունն ավարտվել է։
Ծովերն ու օվկիանոսները կազմում են երկրագնդի մակերևույթի ավելի քան երեք չորրորդը, ինչը վկայում է աշխարհում նավերի գործունեության լայն դաշտի մասին, հետևաբար, ծովեր և օվկիանոսներ ելք ունեցող բոլոր երկրներում նավատորմը համարվում է իշխանության հիմնասյուներից մեկը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը Օման ծովի միջոցով տիրապետում է Համաշխարհային օվկիանոսների 20 տոկոսին և կարող է լայն կապեր հաստատել այլ երկրների հետ, ուստի պահանջվում է, որ ուշադրություն դարձնել ծովային հզորության և նավահանգիստների զարգացմանը։
Վաթան Էմռուզ
BBC-ն առանց խոսքի ազատության
BBC-ն հեռացրել է իր մեկնաբան, նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերին.Դադարեցվել է ֆուտբոլային ամենահին ծրագիրը
Բրիտանիայի պետական հեռուստաընկերության անվանի հաղորդավարի աշխատանքից հեռացումը, դոմինոյի էֆեկտ է ունեցել նրա ֆուտբոլային փորձագետների շրջանում։ Բրիտանիայի ազգային հավաքականի և «Լեսթեր Սիթի», «Էվերթոն», «Բարսելոնա» և «Տոտենհեմ» ակումբների ավագ և նախկին հարձակվող «Գարի Լինկերը», որը «BBC» «Օրվա հանդիպում» հայտնի ֆուտբոլային հաղորդաշարի հաղորդավարն է, հեռացվել է աշխատանքից՝ այդ երկրի միգրացիոն քաղաքականությունը քննադատելու պատճառով։ BBC-ի այս որոշումը մեծ արձագանք է առաջացրել լրատվամիջոցներում, կորպորացիայի պաշտոնյաների ու փորձագետների շրջանում։
Էթելաաթ
Հունգարիայի վարչապետ. Երրորդ համաշխարհային պատերազմը մոտ է
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատելով Արևմուտքի մոտեցումն ուկրաինական պատերազմի նկատմամբ, և որ Կիևի դաշնակից երկրները կարող են ի վերջո ռազմական ուժեր ուղարկել այս երկիր՝ Ռուսաստանին դիմակայելու համար, նախազգուշացրել է Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման կապակցությամբ։ Օրբանն ասել է, որ ուկրաինական պատերազմը գլոբալ հակամարտության վերածելու հավանականությունը մեծանում է, իսկ երրորդ համաշխարհային պատերազմը մոտ է։ Քննադատելով Արևմուտքին, նա մեղադրել է Կիևի դաշնակիցներին հակամարտությունն ընդլայնելու մեջ՝ և ասել է. «Աշխարհն երբևէ այսքան չի մոտեցել Երրորդ համաշխարհային պատերազմին»։
Aravot.am
Խոսնակ․ Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի այսպիսի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից․ «Արցախպրես»
Վերջին օրերին սոցիալական ցանցերում ու լրատվական դաշտում լուրեր են շրջանառվում Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձանց միջև բախումների, Արցախում ներիշխանական լարվածության, քաղաքական ամենատարբեր պառակտիչ գործընթացների, Արցախում պաշտոնանկությունների ու հրաժարականների վերաբերյալ։
«Արցախպրես»-ը շրջանառվող այս լուրերի շարքում ամենաքննարկվող թեմայի` Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ հարցադրում է կատարել Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով ի պատասխան նշել է, որ Արցախի Հանրապետության համար այս բարդ փուլում Նախագահ Հարությունյանը շարունակում է իրականացնել իր պարտականությունները։
«Հատկապես այս ժամանակաշրջանում ներքին ցանկացած ցնցում Արցախի համար կարող է կործանարար լինել, և Նախագահն իր լիազորությունների շրջանակներում բացառելու է նման իրավիճակները։ Նախագահը քանիցս հրապարակավ անդրադարձել է իր հրաժարականի թեմային, և նրա ասածները մնում են ուժի մեջ, այն է՝ ինքը հրաժարական կտա առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ստացվի ապահովել բնականոն իշխանափոխությունը և խուսափել վտանգավոր ցնցումներից: Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի այսպիսի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից»,- ասել է Ավանեսյանը։
News.am
Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են սիրիական Տարտուս եւ Համա նահանգները․ վիրավորվել է երեք զինվոր․ SANA
Սիրիայի Տարտուս եւ Համա նահանգների գյուղական հատվածներում գտնվող որոշ թիրախների ուղղությամբ իսրայելական հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է երեք զինվոր, հայտնում է երկրի պետական լրատվական գործակալությունը՝ SANA-ն։
«Կիրակի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային ագրեսիա է ձեռնարկել՝ հրթիռակոծելով հյուսիսային Լիբանանից՝ թիրախավորելով Տարտուս եւ Համա նահանգների գյուղերում որոշ թիրախներ․ մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է հրթիռներից մի քանիսը», - հայտնում է SANA-ն՝ վկայակոչելով աղբյուրին․ «Ագրեսիայի հետեւանքով վիրավորվել է երեք զինծառայող, պատճառվել է նաեւ նյութական վնաս»։
Tert.am
Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել. այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
«Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են այդ փաստը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղիներով պարեկել են Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում։ Ռուսական խաղաղապահ զորակազմի շարասյունը մարդասիրական բեռներով ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ մարտի 10-ին՝ ժամը 19:40-ի սահմանժում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում՝ կիրառելով հրետանային զինատեսակներ։ Հայկական կողմը զոհեր չունի. խախտման մասին զեկուցվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը։
News.am
Պատմությունը Դոնալդ Թրամփին կստիպի պատասխան տալ Կապիտոլիումի հարձակման մեջ ունեցած իր դերի համար․ Մայք Փենս
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը շաբաթ օրը հայտարարել է, որ պատմությունը կպահանջի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին «պատասխանատվության ենթարկել 2021 թվականին ԱՄՆ Կապիտոլիումի վրա իրակացված հարձակման մեջ ունեցած իր դերի համար», հաղորդում է CNN-ը։
«Նախագահ Թրամփը սխալվեց», - ասել է Փենսը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Gridiron Dinner ամենամյա ընթրիքի ժամանակ․ դա սպիտակ կոստյումներով գալա է, որը կազմակերպվում է լրագրողների կողմից եւ գրավում է բարձրաստիճան քաղաքական գործիչներին:
«Ես իրավունք չունեի չեղարկել ընտրությունները։ Եվ նրա անխոհեմ խոսքերը վտանգի տակ դրեցին իմ ընտանիքը եւ բոլոր նրանց, ովքեր այդ օրը Կապիտոլիումում էին։ Եվ ես գիտեմ, որ պատմությունը պատասխանատվության կենթարկի Դոնալդ Թրամփին», - Փենսի խոսքերն են մեջբերել ամերիկյան ԶԼՄ-ները:
2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիում ներխուժած հազարավոր մարդկանցից մի քանիսը կոչ են արել կախաղան հանել Փենսին, ինչն էլ նրան ստիպել է շտապել անվտանգ վայր:
Թրամփն արդեն հայտարարել է 2024 թվականի ընտրություններում նախագահական նոր ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին, եւ Փենսն ասել է, որ կարող է վիճարկել հանրապետականների թեկնածության հարցում:
Gridiron Dinner-ը սովորաբար թեթեւ միջոցառում է` էսքիզներով եւ երաժշտությամբ, եւ Փենսը սկզբում փորձում էր զվարճալի լինել, նշում է AFP-ն:
«Ես ամբողջ սրտով, անվերապահորեն կաջակցեմ 2024 թվականի նախագահի հանրապետական թեկնածուին, եթե դա ես լինեմ», - ասել է նա։
Թրամփի հասցեին Փենսի կոշտ արտահայտությունները լիովին անակնկալ են եղել:
«Ես ընթրիքի էի եւ կարող եմ հաստատել, որ Մայք Փենսը, անկասկած, անակնկալի բերեց հանդիսատեսին. շատերի «ծնոտներն ընկել էին»», - թվիթերում գրել է Պետքարտուղարության նախկին պաշտոնյա Մարիամ Մուժիկան:
Նախկին փոխնախագահի խոսքերը, ամենայն հավանականությամբ, կխորացնեն նախկին դաշնակիցների միջեւ տարաձայնությունները, որոնք լարված էին այն ժամանակվանից, երբ Փենսը հրաժարվեց հետ գնալ 2020 թվականի ընտրությունների արդյունքները տապալելու Թրամփի փորձերին։