Մամուլի տեսություն – 17.03.2023
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին համաձայնագիրը, այն էլ Պեկինից, ակնհայտորեն խեղաթյուրեց «Քարթերի դոկտրինը», որը Պարսից ծոցի տարածաշրջանը համարում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության բացառիկ գոտի։
Ջավան օրաթերթ
Համաձայնագիր՝ որը տապալեց «Քարթերի դոկտրինը» - Իրանի և Սաուդյան Արաբիայի համաձայնագիրը երկկող շահավետ էր
Global Times-ը գրում է. «Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին համաձայնագրի հայտարարությունը, այն էլ Պեկինից, ակնհայտորեն խեղաթյուրեց «Քարթերի դոկտրինին» (առաջարկվել էր 1980 թ.), որը Պարսից ծոցի տարածաշրջանը համարում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության բացառիկ գոտի:
«Global Times»-ը իր զեկույցում, անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու վերջին պայմանավորվածությանը, որը հնարավոր է դարձել Չինաստանի միջնորդությամբ, մասնավորապես նշել է, որ այդ համաձայնագիրը ձեռնտու է Իրանին, Սաուդյան Արաբիային և իհարկե Չինաստանի և Մերձավոր Արևելքին ու տարածաշրջանի համար և համարվում է շահավետ համաձայնագիր և կարող է դրական փոփոխություններ բերել՝ ի շահ վերոհիշյալ դերակատարների:
Իրան օրաթերթ
Իրանի կառավարության հավասարակշռող ռազմավարության կոնկրետ արդյունքները
Իրանի հարևանների հետ հարաբերությունների հանգույցները կամաց-կամաց բացվում են կառավարության դինամիկ և հավասարակշռող դիվանագիտության ստվերի ներքո։ Սաուդյան Արաբիայի հետ յոթնամյա լարվածության լուծումը շատ լարվածությունների դադարեցման և տարածաշրջանի այլ երկրների հետ թյուրիմացությունների վերացման բանալին է, և ծովակալ Շամխանին պատասխանատու է պետությունների հարևանության վրա հիմնված դիվանագիտության կայունացման համար:
Տարածաշրջանի և նույնիսկ աշխարհի շատ երկրների դրական արձագանքը այս համաձայնագրին ցույց է տալիս, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանն ունի վեճերը լուծելու կարողություն և ուժ, եթե դրան չմիջամտեն արտաքին ուժերը, և դրա կոնկրետ օրինակը Ռիադ-Թեհրանի համաձայնագիրն է, որն առանց միջամտության և նույնիսկ այդ երկրների ներկայությանբ կատարվել է Չինաստանի միջնորդությամբ։
Ջամե Ջամ օրաթերթ
Սրբագրելու մյուս կողմը - Ազատ լրատվության հավակնորդների թշնամանքը ընդեմ վիրտուալ տարածքի
Արևմտյան կառավարությունները մեկը մյուսի հետևից հրամայում են դադարեցնել Tik Tok-ի գործունեությունը և միևնույն ժամանակ քննադատում են այլ երկրներին օտարերկրյա մեսենջերներին սահմանափակելու համար: ԶԼՄ-ների գրաքննության վերջին օրինակում այն երկրներում, որոնք պահանջում են ազատություն և վիրտուալ հարթակների անսահմանափակ օգտագործում, բրիտանական կառավարությունը, ինչպես Կանադան, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները, արգելեցին Tik Tok-ի օգտագործումը պաշտոնական պետական սարքերում և ծրագրերում:
Էթեմադ օրաթերթ
Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքական կազմակերպությունների արտահերթ գագաթնաժողովի իր ելույթում ասել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 49 հազարը։
armenpress.am
Հայաստանը գործուն քայլեր է ակնկալում դաշնակից երկրներից՝ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վերաբերյալ կազմակերպության հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
armenpress.am
Սաուդյան Արաբիայում Հայոց ցեղասպանության թեմայով թեզ են պաշտպանել. ինչ բացահայտումներ է արել սաուդցի մագիստրոսը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում մագիստրոս Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին Հայոց ցեղասպանության թեմայով գերազանցությամբ թեզ է պաշտպանել՝ վերահաստատելով պատմական փաստը՝ Հայոց ցեղասպանությունն իսկապես տեղի է ունեցել։ Նա նաև խոսել է որոշ պետությունների կողմից այս փաստի ժխտման պատճառների մասին:
Մագիստրոսը «Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը 1915 թ հայկական ջարդերի հարցում» թեմայով թեզը պաշտպանել է Ռիյադի Ալ Սաուդ թագավորի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Պատմության և քաղաքակրթության բաժնում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին խոսել է թեմայի ընտրության դրդապատճառների, ուսումնասիրության ընթացքի ու արդյունքների մասին:
Թեզի համար հենց այս թեմայի ընտրությունը նա հիմնավորում է այսպես՝ սակավ են քննադատական վերլուծական ուսումնասիրությունները, որոնք մասնագիտացած են 1915 թ. Հայոց ցեղասպանության նկատմամբ Բրիտանիայի քաղաքականության մեջ: «Նաև շատ բանավեճեր և առեղծվածներ կան 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բրիտանիայի դիրքորոշման հիմքում ընկած դրդապատճառների առնչությամբ: Դա պահանջում է աղբյուրների վրա հիմնված պարզաբանումներ և մեկնաբանություններ»,-ասում է մագիստրոսը:
tert.am
Միրզոյանն ու Լավրովը Մոսկվայում կքննարկեն ՀՀ–Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը
Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ Այս մասին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Բոլորս տեղյակ ենք, որ Ռուսաստանը զգայուն վերաբերմունք ունի ԵՄ առաքելության հետ կապված, հարցը քննարկում ենք մեր գործընկերների հետ։ Դուք գիտեք, որ շուտով նախատեսվում է ԱԳ նախարարի այցը Մոսկվա, և այդ հարցը, վստահաբար, կքննարկվի»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին երեկ հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային խնդիրները՝ ներառյալ Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը:
tert.am
Վարչապետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին. քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:
Վարչապետը շնորհավորել է Ի. Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի:
news.am
Թուրքիան դադարել է լիցքավորել եւ սպասարկել ՌԴ-ի եւ Բելառուսի ամերիկյան արտադրության ինքնաթիռները
Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել արգելել Ռուսաստանի եւ Բելառուսի ամերիկյան արտադրության ինքնաթիռների լիցքավորումն ու տեխնիկական սպասարկումը, տեղեկացրել է թուրքական AirportHaber պարբերականը։ Պարբերականի տվյալներով՝ արգելքը վերաբերելու է ռուսական յոթ, բելառուսական մեկ եւ իրանական մեկ ավիափոխադրողների։
Ստամբուլում ինքնաթիռների լիցքավորումից հրաժարվելը հաստատել են «Ъ»-ի աղբյուրները երկու ավիաընկերություններում։ «Աշխատում ենք խնդրի լուծման ուղղությամբ»,- նշել է զրուցակիցներից մեկը։
news.am
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումների և ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում: