Մեկնաբանություն-Միացյալ Նահանգներին մտահոգում է Արեւմտյան Ասիայում Չինաստանի դիրքերի կայունացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i199196-Մեկնաբանություն_Միացյալ_Նահանգներին_մտահոգում_է_Արեւմտյան_Ասիայում_Չինաստանի_դիրքերի_կայունացումը
Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում փորձել են ընդգծել, որ Չինաստանի միջնորդական դերը Մերձավոր Արևելքի երկրների միջև հարաբերությունների բարելավման գործում մտահոգիչ չէ։ Բայց իրո՞ք այդպես է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2023 13:52 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Միացյալ Նահանգներին մտահոգում է Արեւմտյան Ասիայում Չինաստանի դիրքերի կայունացումը

Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում փորձել են ընդգծել, որ Չինաստանի միջնորդական դերը Մերձավոր Արևելքի երկրների միջև հարաբերությունների բարելավման գործում մտահոգիչ չէ։ Բայց իրո՞ք այդպես է:

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ներկայիս համաձայնագիրը կարող է ճանապարհ հարթել Եմենի խաղաղության համար, որտեղ Սաուդյան Արաբիան դաժան պատերազմ է մղում հութիների դեմ:Իրանի հետ լարվածությունը վերացնելու  նույն դրդապատճառն ակնհայտ է  Սիրիայի մեկուսացմանը վերջ դնելուն ուղղված արաբական երկրների ջանքերում:  Արաբական Միացյալ Էմիրությունները վերաբացեց իր դեսպանատունը Դամասկոսում, իսկ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը ապրիլին մեկնեց Դամասկոս: Սա Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր: Անցած կիրակի, 12 տարի անց, Սիրիայի անդամակցությունը  վերականգնվեց Արաբական պետությունների  լիգայում:

Իրենց հայտարարություններում Բայդենի վարչակազմի պաշտոնյաները փորձել են ընդգծել, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավման հարցում Չինաստանի միջնորդական դերը մտահոգիչ չէ։ Հաղորդվում է, որ Չինաստանը ռազմական օբյեկտներ է կառուցում Արաբական Միացյալ Էմիրություններում, սակայն Միացյալ Նահանգները, որը դեռևս 34 հազարից ավելի զինվոր ունի Մերձավոր Արևելքում, դժվար թե շուտով տեղը զիջի Չինաստանին: Սակայն ԱՄՆ ռազմական անձնակազմը, հնարավոր է, ստիպված լինի սովորել գոյակցել չինական ուժերի հետ, ինչպես դա  ավելի վաղ արել է  Ջիբութիում:

Վաշինգտոնի քաղաքականություն մշակողները չպետք է  ցնցվեն Մերձավոր Արևելքում ԱՄՆ ազդեցության անկումից: Սա ԱՄՆ նախորդ երեք նախագահների վարած քաղաքականության ուղղակի արդյունքն է։ Այն ժամանակվանից երբ Իրաքի ու Աֆղանստանի վրա հարձակումները վերածվեցին մեծածախս ճահիճների, Ջորջ Բուշ կրտսերի իրավահաջորդները ձգտել են ԱՄՆ-ին դուրս բերել «միշտ շարունակվող պատերազմներից» և հեռու մնալ նոր պատերազմներից:

Կենտրոնանալով Ռուսաստանի ռազմական գործողություններին և Չինաստանի վերելքին դիմակայելու վրա՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակել է Մերձավոր Արևելքից ԱՄՆ-ի  դուրս գալու գործընթացը։ Նա դուրս բերեց ամերիկյան բոլոր ուժերը Աֆղանստանից և արդյունքում թալիբները կարողացան իրենց վերահսկողության տակ վերցնել Աֆղանստանը։

ԱՄՆ վարչակազմը պետք է մտածի, թե ինչպես պաշտպանել ԱՄՆ-ի կենսական շահերը Մերձավոր Արևելքում փոփոխվող  պայմաններում: Ձևացնել, թե ուժի փոփոխություն  տեղի չի ունենում, և որ Միացյալ Նահանգները կարող է գերիշխող դերում հանդես գալ, չարաչար սխալվում է, քանի որ դա չի ստացվի: Բայդենի վարչակազմը պետք է  առերեսվի նոր իրականությանը։

Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Միացյալ Նահանգները պետք է մրցակցի Մերձավոր Արևելքում ազդեցություն ունենալու համար, այլ ոչ թե  բնական համարի իր առաջնահերթությունը: Վաշինգտոնը կարող է նույնիսկ ստիպված լինել ընտելանալ Մերձավոր Արևելքում Չինաստանի արմատացած դերին: Սա կարող է վշտացնել շատ ամերիկացի պաշտոնյաների, բայց դա ԱՄՆ գործողությունների գինն է Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակ ներկայություն ունենալուց հետո: