Մամուլի տեսություն - 29.05.2023
Մակրո մակարդակում տեխնոլոգիայի և նավթարդյունաբերության երկու բևեռների համագործակցությամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է երկրի նավթային արդյունաբերությունը հիմնել գիտելիքի վրա՝ սարքավորումները ավելի տեղական դարձնելու նպատակով:
Քեյհան օրաթերթ
Սիոնիստները վախենում են Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի միությունից
Պաշտոնաթող գեներալ, Սիոնիստական ռեժիմի ռազմական անվտանգության խորհրդի հիմնադիր և նախագահ Ամիր Ավիվին «Just the News» կայքին տված հարցազրույցում իր մտահոգությունն է հայտնել Չինաստանի, Ռուսաստանի և Իսլամական Հանրապետության միջև դաշինքի ձևավորման վերաբերյալ։ Նա ասել է. «Վերջին տարում մենք մեծ փոփոխություն ենք տեսել։ Մենք ականատես ենք երձավոր Արևելքում (Արևմտյան Ասիա) Ռուսաստան-Չինաստան-Իրան դաշինքի առաջացմանը և նրանք զգում են, որ Արևմուտքը չի ցանկանում կռվել»:
Մարտ ամսին Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հրապարակեց սպառնալիքների տարեկան գնահատականը, որում նշված էր Վաշինգտոնի առջև ծառացած «բարդ և առանցքային միջազգային անվտանգության» իրավիճակը:
Ջավան օրաթերթ
Իրանում նավթային սարքավորումների տեղական արտադրությունը՝ երկու բևեռներ նավթային և տեխնոլոգիայի ամագործակցությամբ
Տեխնոլոգիական երկու բևեռների և Իրանի նավթարդյունաբերության համագործակցությունը սարքավորումները տեղական արտադրանք դարձնելու, ինչպես նաև երկրի նավթագազային արդյունաբերության արժեքային շղթայի զարգացման տեխնոլոգիաների ներդրումը՝ գերագույն առաջնորդի կարևորագույն մտահոգություններից, որը 13-րդ կառավարությունում մեծ քայլեր է ձեռնարկվել այդ ուղությամբ, և Հեղափոխության առաջնորդի կարծիքով՝ գիտելիքահենք արտադրության թռիչքի օրենքը՝ որպես խորհրդարանի ռազմավարական օրենք, առանցքային դեր է խաղացել գիտելիքահենք ազգային տնտեսության ճանապարհային քարտեզի իրագործման այս կարևոր խնտիրը լրացնելու գործում։
Էթելաաթ օրաթերթ
Քիսինջեր. Ամերիկան պետք է ձգտի Չինաստանի հետ լարվածությունը թուլացնի
ԱՄՆ նախկին պետքարտուղարն իր ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Պեկինի և Վաշինգտոնի ներկայիս հարաբերությունների վերաբերյալ և հայտարարել է. «Սպիտակ տունը պետք է ձգտի դեէսկալացիա կիրառի իր արտաքին քաղաքականության մեջ և մեծացնի համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ մեծացնելով երկխոսությունը։
Նա Պեկինից և Վաշինգտոնից պահանջել է տարածք պատրաստել աշխարհում մեծ գործողություններ ստեղծելու համար՝ ավելացնելով երկխոսությունն ու համագործակցությունը։
Քիսինջերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է խուսափի Չինաստանի հետ հարաբերվել որպես մշտական թշնամի հասկացողությամբ:
tert.am
Ադրբեջանի նախագահը այդպիսի պահանջներով ճանաչում է Արցախի պետական ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը․ ԱՀ նախագահի խոսնակ
ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն «Արցախպրես» գործակալությանը մեկնաբանել է Ալիևի՝ արցախցիների հասցեին նախօրեին արված հայտարարությունները․
«Ընդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձևաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսում, մենք տեսել ենք և տեսնում ենք ագրեսիվության դրսևորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ և այլ ճնշումների ձևով: Դրանց այս անգամ Ադրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները:
Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով և Արցախի Հանրապետության Սահմանադրության հիման վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը:
tert.am
Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Քիշնևում հունիսի մեկին կայանալիք հնգակողմ հանդիպմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանը։
Անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հունիսի 1-ին Քիշնևում խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Փաշինյանն ասաց.
«Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ: Եթե ես ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է:
Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել»:
Քիշնևում հունիսի 1-ին կկայանա հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։
tert.am
Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների առևանգման դեպքով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ
Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է ՄԻԵԴ։ Տեղեկությունը Tert.am-ին հայտնեց գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն դիմել է միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։
«Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի», - ասաց Հասմիկ Սամվելյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի հետ կապն ընդհատվել է:
Ավելի ուշ հաղորդվեց, որ Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Ըստ ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ հայտնաբերված մեքենայում նաև առկա է եղել նաև զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:
armenpress.am
Հայ-ադրբեջանական բանակցություններում անկլավների հարցով քննարկվում են տարբեր սցենարներ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական բանակցություններում անկլավների հետ կապված կան քննարկումներ, դիտարկվում են տարբեր սցենարներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Բանակցություններում անկլավների հետ կապված քննարկումներ և տարբեր սցենարներ կան։ Ակնհայտ է, որ երբ այդ պրոցեսը հասունանա, կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը։ Այսինքն՝ որևէ տարածք որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունեն իրավական հիմքեր։ Կարծում եմ՝ այդ ժամանակ գործընկերները կտեսնեն, թե որ տարածքները ինչ իրավական հիմք ունեն։
Մեկ բան ակնհայտ է, որ նման տարածքներ երկու կողմում կան, այսինքն՝ մենք նույնպես ունենք բազմաթիվ այդպիսի հատվածներ։ Ինչպես նաև հատկապես Տավուշի մարզում կան տարածքներ, որոնք 90-ականների պատերազմից հետո Ադրբեջանի տիրապետության տակ են։ Կարծում եմ՝ այդ ամեն ինչը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»,- ասաց Սանոսյանը։
Հարցին, թե ինչ տարածքների մասին է խոսքը, Սանոսյանը պատասխանեց․ «Մեր մի շարք բնակավայրերի հարակից տարածքներ են, վարչական սահմանների, որոնք խախտվել էին ժամանակին և, իհարկե, Արծվաշենը»։
news.am
Արցախից արձագանքել են Ալիեւի՝ Արայիկ Հարությունյանին ու խորհրդարանին ուղղված հայտարարություններին
Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, եւ, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարեւորությունը: «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ ի պատասխան Արցախում պետական ատրիբուտները՝ լուծարելու վերաբերյալ նախօրեին Ալիեւի արած հայտարարության:
«Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձեւաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսում, մենք տեսել ենք եւ տեսնում ենք ագրեսիվության դրսեւորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ եւ այլ ճնշումների ձեւով:
news.am
Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին
Ընդդիմության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայում, իր կուսակցության կենտրոնատեղիում ունեցած ելույթում հայտարարել է, որ կշարունակի պայքարել Թուրքիայում «իսկական դեմոկրատիայի» համար, տեղեկացրել է CNN-ը։
«Այս ընտրություններում ավտորիտար կառավարությունը փոխելու ժողովրդի կամքն ակնհայտ դարձավ՝ չնայած բոլոր ճնշումներին»,- ասել է Քըլըչդարօղլուն։
«Ինձ իրականում տխրեցնում է այն, որ մեր երկրին դժվար օրեր են սպասվում»,- ասել է ընդդիմության թեկնածուն։