Մեկնաբանություն- Իրանի դիվանագիտությունն՝ աշխարհում իր հզոր դիրքն վերականգնելու նպատակով
Օտարների կողմից նվաստացման տարիները և Իրանի իսլամական քաղաքակրթության անկման շրջանը, որը գրանցվեց Շահ Աշրաֆի կառավարման շրջանից մինչև Փահլավի II-ի կառավարման շրջանի (1979 թ.) ավարտը, պատճառ դարձան, որպեսզի երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում խաթարիվի: Եվ այսօր Իրանի ժողովրդի ու իշխանությունների նպատակներից մեկը երկրի հզոր դիրքերի վերականգնումն է աշխարհում, որը հաստատվեց 44 տարի առաջ տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո:
Թեև Իրանն այն սակավաթիվ երկրներից է, որ գաղութատիրության շրջանում պաշտոնապես չի գաղութացվել, սակայն նախքան հեղափոխությունը երկրի կարևոր շրջանների կորստով ու գաղութատիրական պայմանագրի պարտադրման արդյունքում, որը հանգեցրեց ազգային ռեսուրսների թալանին, աղքատության ու դժբախտության տարածմանը, Իրանը շատ նման էր գաղութացված երկրի: Փահլավիի ժամանակաշրջանում Իրանի վերնախավի շրջանում տիրում էր մշակութային ու ինքնության կորուսստի վիճակ և տարածված էր կործանարար արևմտյան գաղափարախոսությունը, ինչն Իրանը վերածել էր կախվածության մեջ գտնվող երկրի:
Եվ այդ կապակցությամբ Իրանի ժողովրդի կուտակված զայրույթն ու նվաստացումն ինչ-որ տեղ պետք է դրսևորվեր: Նավթային արդյունաբերության ազգայնացման շարժումը դարձավ օկուպացիայի դեմ դիրքորոշման դրսևորում: Սակայն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից իրականացված հեղաշրջման արդյունքում, Իրանի վարչապետ Մոհամմադ Մոսադեղի օրինական կառավարությունը տապարլվեց և իշխանության եկավ Վաշինգտոնի աջակցությունը վայելող Փահալվին, որը փախուստից հետո վերադարձել էր Թեհրան և նպատակ ուներ վերականգնել գաղութատիրությունն ու բռնակալությունը:
Այս միջադեպից հետո երկրում որոշ ժամանակ տիրում էր հիասթափության ու հուսահատության մթնոլորտ։ Միևնույն ժամանակ, նավթարդյունաբերության ազգայնացման շարժումն Իրանի ոժղովրդին հետագա տարիների համար դասեր տվեց: Ի թիվս այլ բաների, այս շարժման ձախողումը ցույց տվեց, որ Իրանում գաղութատիրությանը դիմակայելու համար անհրաժեշտ է ազգայնականությունից ավելի մեծ ուժ։
Իսլամական հեղափոխության հաղթանակով և Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծմամբ, երկար տարիներ անց հնարավորություն ստեղծվեց, որ արտաքին քաղաքականությունը հիմնվի պատվի ու անկախության վրա, իսկ դիմադրությունը գրավեց տիրապետության տեղը։ Ուժային բլոկների բաժանման նկատմամբ ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնու դիրքորոշումը ձևավորվել է իսլամական սկզբունքների և ուսմունքների հիմամբ: Ըստ այդմ, Սառը պատերազմի ամենաթեժ շրջանում Իրանն իր արտաքին քաղաքականությունը ներկայացրեց «Ոչ Արևելք, ոչ Արևմուտք» կարգախոսով։
ԱՄՆ-ի դեմ իմամի վճռական ու աննկուն դիրքորոշումների մասին կրկին խոսելու կարիք չկա: Արտաքին քաղաքականության ոլորտում ԻԻՀ գծեց իմամ Խոմեյնու դպրոցի և Գերագույն առաջնորդի ուղղորդումների վրա հիմնված ճանապարհային քարտեզ, որի արդյունքում բազմաթիվ ճնշումներ ու դավադրություններ հետ մղելուց հետո Իրանն այժմ դարձել է հզոր, անկախ և ազդեցիկ երկիր՝ միջազգային ասպարեզում: