Մեկնաբանություն - Իրանա-արաբական դաշինքի ձևավորմամբ վերաիմաստավորվում է տարածաշրջանի անվտանգության կարգը
Ավելի վաղ ԻԻՀ-ի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմածովային դաշինք ձևավորելու հնարավորության մասին Կատարի լրատվամիջոցներում որոշ ցաքուցրիվ լուրերի հրապարակումից հետո, հայտնել է Իրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում Սաուդյան Արաբիայի թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Բահրեյնի միջև Օմանի և Հնդկական օվիկանոսի հյուսիսային ջրերում նոր դաշինք ձևավորվելու մասին:
Իրանի և Պարսից ծոցի շեյխությունների միջև ռազմածովային դաշինքի ձևավորման ամենամեծ պարտվողը, թերևս, Վաշինգտոնն է։ Պարսից ծոցում նոր մեխանիզմի ձևավորման հնարավորության մասին հայտարարվելուց հետո ԱՄՆ հինգերորդ նավատորմի և ռազմածովային ուժերի խոսնակ Թիմ Հոքինսը անտրամաբանական է համարել Իրանի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի այլ երկրների ռազմածովային դաշինքը։
Պարսից ծոցի անվտանգության խնդիրների վերաբերյալ կեղծ պնդումները կրկնելով՝ Հոքինսն Իրանին անվանեց տարածաշրջանում անկայունության պատասխանատու։ Ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմածովային ուժերը անսովոր քայլի դիմելով պնդում էին, որ Հորմուզի նեղուցում բախվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավերին: Ենթադրյալ այս զեկույցում նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեք նավակ փորձում էին խանգարել առևտրային նավին, երբ երկու երկրների նավատորմերը բախվել են այդ նավերին, և իրավիճակը վերադարձել է բնականոն հուն։
ԱՄՆ-ի կողմից այս զավեշտալի ներկայացումն այն դեպքում է տեղի ունենում, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միշտ եղել է ծովային անվտանգության գլխավոր հենասյունը՝ դիմակայելու այնպիսի սպառնալիքներին, ինչպիսին է ամերիկյան կոալիցիայի կողմից նավթատար տանկերից ծովահենությունը:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և արևմտյան կառավարությունների կոալիցիան չկարողացան Պարսից ծոցի տարածաշրջանում պահպանել ծովային և նավթային հանքավայրերի անվտանգությունը, արաբական կառավարությունները հրաժարվեցին անվտանգության համար եվրոատլանտյան ուժերին ապավինելու ավանդական քաղաքականությունից և ընտրեցին Թեհրանի հետ ռազմավարական համագործակցության հարաբերությունները բարելավելու և ընդլայնելու քաղաքականություն:
Հնդկական օվկիանոսի հյուսիսում Իրանի և այլ երկրների միջև ռազմական-անվտանգության համագործակցության շղթայի ստեղծմամբ անհրաժեշտ հնարավորություն կստեղծվի դադարեցնել Աբրահամի դաշինքի անդամ երկրների և Սիոնիստական ռեժիմի միջև ծովային համագործակցությունը։ Իհարկե, այս նպատակների իրականացումը կախված է իսլամական բոլոր երկրների մայրաքաղաքում քաղաքական կոնսենսուսից և Պարսից ծոցից ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի դուրսբերման համար տարածաշրջանային ճնշումների ուժեղացումից։
Չնայած Պարսից ծոցի տարածաշրջանից օտարների դուրսբերման վրա Իրանի շեշտադրմանը, Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի նման զարգացող տերությունների մոնիտորինգային ներկայությունը կարող է դրական դեր խաղալ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անվտանգության պահպանման գործում: Այս տարվա մարտին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերն Օմանի ծովում անցկացրել են «Ծովային անվտանգության գոտի 2023» համատեղ զորավարժությունները։
Այս զորավարժությունների նախորդ փուլն անցկացվել է 2022 թվականի ձմռանը Հնդկական օվկիանոսի հյուսիսային ջրերում։ Այժմ, Իրանի և տարածաշրջանի արաբական կառավարությունների միջև ռազմածովային դաշինք ստեղծելու մասին շահարկումների աճով, խաղաղասեր արտատարածաշրջանային ուժերը, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, նույնպես կարող են վերահսկիչ դեր խաղալ այս դաշինքում:
Պեկինի համաձայնագիրը, անկասկած, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում դաշինքների և անվտանգության նոր միտումների ձևավորման շարժիչ ուժն է: Անցած տասնամյակներում ռազմավարական ապրանքների ապահովումը վստահված էր արտատարածաշրջանային ուժերին, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Բրիտանիան և նախկին Խորհրդային Միությունը: Բայց այսօր Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ժողովուրդներն ու պետությունները հասել են քաղաքական-անվտանգության հասունության այնպիսի մակարդակի, որն առանց օտար կառավարությունների վրա հույս դնելու, կարող են ինքնուրույն ձևավորել հավաքական անվտանգության մեխանիզմ և հակազդել ցանկացած սպառնացող տարրի միջամտությանը:
Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ծովային կոալիցիայի անվան տակ, փորձում է Սիոնիստական ռեժիմին ներգրավել Պարսից ծոցի տարածաշրջանում, ամերիկյան նավերը պետք է պատրաստվեն աստիճանաբար դուրս գալ տարածաշրջանից: ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գեոստրատեգիական մրցակցության սրմամբ, աստիճանաբան այս «մեծ խաղը» կուղորդվի դեպի անվտանգության-աշխարհաքաղաքական մրցակցություն։
Այս հնարավոր արշավում տարածաշրջանի երկրները պետք է շարժվեն դեպի տարածաշրջանային ինտեգրման ընդլայնում՝ հեռանալով ամերիկյան կարգերից։ Նոր կարգի համաձայն, զարգացող տերությունները, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը,ածխաջրածնային ռեսուրսներից, տարանցիկ ուղիներից և արևմտյան Ասիայի երկրներում կատարվող ներդրումներից կախվածության պատճառով, ձգտում են հաստատել և կայունացնել երկարաժամկետ խաղաղության հիմքերը Պարսից ծոցի տարածաշրջանում:
Մյուս կողմից, ԱՄՆ-ն միայն ձգտում է ավելի շատ զենք վաճառել և ապահովել Սիոնիստական ռեժիմի առավելագույն անվտանգությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում: Նման պայմաններում տարածաշրջանի երկրների շահերը պահանջում են, որ նրանք միանան խաղաղասեր կառավարություններին և տարածաշրջանային նախաձեռնություններին, ինչպիսին է ծովային դաշինքի ստեղծումը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում: