Մեկնաբանություն - Էրդողանի վտանգավոր նկրտումները Հարավային Կովկասում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i203228-Մեկնաբանություն_Էրդողանի_վտանգավոր_նկրտումները_Հարավային_Կովկասում
Մի կետ, որին  Թուրքիայի և Կովկասի հարցերով շատ փորձագետներ բազմիցս անդրադարձել են ԶԼՄ-ներում և ուշադրության չի արժանացել ինստիտուտների և որոշում կայացնող կենտրոնների կողմից, այն հարցն էր, որ եթե Էրդողանը վերընտրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում, ապա  Հարավկովկասյան տարածաշրջանում ԻԻՀ արտաքին քաղաքականության մարտահրավերներն ու լարվածություններն ավելի կսրվեն: 
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Հուլիս 19, 2023 16:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Էրդողանի վտանգավոր նկրտումները Հարավային Կովկասում

Մի կետ, որին  Թուրքիայի և Կովկասի հարցերով շատ փորձագետներ բազմիցս անդրադարձել են ԶԼՄ-ներում և ուշադրության չի արժանացել ինստիտուտների և որոշում կայացնող կենտրոնների կողմից, այն հարցն էր, որ եթե Էրդողանը վերընտրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում, ապա  Հարավկովկասյան տարածաշրջանում ԻԻՀ արտաքին քաղաքականության մարտահրավերներն ու լարվածություններն ավելի կսրվեն: 

Հաշվի առնելով այս փաստը, արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է կոնկրետ սցենարներ ու ծրագրեր ունենա՝ երկրի առավելագույն շահերն ապահովելու համար։

Այս իրողության մասին է վկայում  վերջին մի քանի տարիներին,  հատկապես 2020 թվականին տեղի ունեցած ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Էրդողանի տարածաշրջանային դիվանագիտությունը, որի հիմամբ՝ Անկարայի և Թելավիվի  աջակցությամբ  աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանում հօգուտ Բաքվի կառավարության: 

Դա պատճառ դարձավ,որ Թուրքիայի կառավարությունն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի ինտենսիվորեն հետամուտ լինեն իրենց թուրքական աշխարհը ստեղծելու գաղափարին։ Այս գաղափարը թույլ է տալիս Թուրքիային մերձենալով Կենտրոնական Ասիայի և Կովկասի թյուրքալեզու երկրներին և որոշ արևմտյան երկրներին, Օսմանյան կայսրության նման կայսրություն ստեղծելու հույսեր փայփայել: 
Այս գաղափարի իրագործումը պահանջում է տարածքային հասանելիություն Կենտրոնական Ասիայի և Կովկասի թյուրքալեզու երկրների միջև, ընդորում Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում են ամենամեծ խոչընդոտները Թուրքիայի այս հավակնոտ գաղափարի իրականացման ճանապարհին: 

Թուրքական աշխարհին հասանելիություն ունենալու համար Թուրքիայի ամենակարևոր քայլը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի (Զանգեզուրի միջանցքի) կառուցման ծրագիրն է Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի ինքնավար Հանրապետությանը կապելու համար: Այս միջանցքը Թուրքիան  Նախիջևանի տարածքով կմիացնի Ադրբեջանին և այնուհետև Կասպյան ծովով Կենտրոնական Ասիայի երկրներին: 

Սկզբում Բաքուն Թուրքիայի աջակցությամբ մտադիր էր Հայաստանին ճնշման տակ դնելով և ԼՂ-ի 120 հազար բնակիչներին պատանդ վերցնելու  լծակով և  Հայաստանը ԼՂ-ին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելով  Երևանին ստիպել համաձայնելու Զանգեզուրի միջանցքի կառուցման ծրագրին: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի իմաստուն և հզոր արտահայտություններով Իրանը վերոնշյալ ծրագիրը  լուսանցք մղեց: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է, որ Իրանը թույլ չի տա  որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն իր հյուսիս-արևմտյան սահմանին  և պատմական սահմաններին: Ուկրաինայի պատերազմն սկսվելով և այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ճակատի հետ Ռուսաստանի բախվելով, Բաքուն և Անկարան առիթը պատեհ համարելով վերստին սկսեցին ճնշման տակ դնել Հայաստանին, և այս անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործող կառավարության քաղաքական ուղեկցությամբ և եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի միջնորդությամբ ավելի մեծ պահանջներ ներկայացրին՝ առաջ քաշելով Հայաստանի Սյունիքի մարզի օկուպացման նախագիծը: Վերոնշյալ ծրագիրը խախտում է միջազգային իրավունքի բոլոր կանոնները և միայն կեղծ պնդումների հիման վրա պահանջում օկուպացնել Հայաստանի հարավային շրջանը և բռնակցել Ադրբեջանի Հանրապետությանը: Հայաստանի հարավային տարածքը  այս երկրի  և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանն է։  Չարաբաստիկ ծրագիր, որը կարող է տարիներ շարունակ պատերազմի կրակը վառ պահել  Հարավային Կովկասի տարածաշրջանում և Իրանի  հյուսիս-արևմուտքում,ինչը անվտանգային ծանր հետևանքներ է ունենալու ԻԻՀ համար:

Անցած մեկ տարվա ընթացքում Բաքվի և Անկարայի քաղաքական և ռազմական գործունեությունը վերոնշյալ գաղափարի իրականացման համար հետաձգվել է Մոսկվայի և Թեհրանի որոշ նախաձեռնությունների շնորհիվ, սակայն   Ռուսաստանի համար  ուկրաինական պատերազմի երկարաձգումը և Թեհրանի իր միջուկային հարցով զբաղվելը, վերստին պատեհ առիթ են ընձեռել Թուրքիային և Ադրբեջանին իրենց նկրտումներն իրականացնելու համար: 
Էրդողանի վերընտրմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում սկսվել է լարվածության նոր փուլ՝ Թուրքիայի աջակցությամբ ու ղեկավարությամբ։ Սա հենց այն հարցն էր, որի կապակցությամբ զգուշացրել էին փորձագետները։