Մեկնաբանություն-Ի՞նչ է փնտրում Իսրայելը Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204632-Մեկնաբանություն_Ի_նչ_է_փնտրում_Իսրայելը_Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունը, որը շարունակվում է ավելի քան երեք տասնամյակ՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային որոշ տերությունների երկիմաստ քաղաքականությանը և  ժամանակակից ռազմական զինտեխնիկա ապահովելու ոլորտում Ադրբեջանի Հանրապետության պահանջներին զուգահեռ,   կարելի է ազդեցիկ համարել Ղարաբաղյան տարածաշրջանում Իսրայելի ներկայության ընդլայնման հարցում:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Օգոստոս 16, 2023 18:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ի՞նչ է փնտրում Իսրայելը Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունը, որը շարունակվում է ավելի քան երեք տասնամյակ՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային որոշ տերությունների երկիմաստ քաղաքականությանը և  ժամանակակից ռազմական զինտեխնիկա ապահովելու ոլորտում Ադրբեջանի Հանրապետության պահանջներին զուգահեռ,   կարելի է ազդեցիկ համարել Ղարաբաղյան տարածաշրջանում Իսրայելի ներկայության ընդլայնման հարցում:

Իսրայելը և Ադրբեջանի Հանրապետությունը աշխարհագրական առումով շատ հեռու են միմյանցից, իսկ կրոնի, լեզվի ու մշակույթի առումով ևս ունեն հիմնական տարբերություններ։ Սակայն նրանք կարողացել են քաղաքական և անվտանգության ոլորտներում սերտ և ծավալուն համագործակցություն ունենալ,ինչից ելնելով կարելի է ասել, որ Ադրբեջանն ու Իսրայելն իրենց հարաբերությունների բերումով, կարողացել են փոխադարձ կարիքները ապահովելով և իրենց կանխորոշված ​​նպատակներին հասնելով հանդերձ, օգտվել միմյանց ներուժից և հնարավորություններից՝ իրենց նոր դիրքերն ամրապնդելու համար:

Օրինակ՝  Իսրայելի ռեժիմը կարողացել է օգտագործել ԼՂ հակամարտության պատճառով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և մեծ ազդեցություն ունենալ  որպես աշխարհի երկրորդ շիա երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունում։ Սա ցանկալի է Իսրայելի համար, որը, համաձայն «Բեն Գուրիոն»-ի ծայրամասային դոկտրինի, ձգտում է ընդլայնել իր հարաբերությունները ոչ արաբական մահմեդական երկրների հետ։

Բացի այդ, Իրանի սահմանների անապահով դառնալուց Սիոնիստական ​​ռեժիմն ավելի շատ է շահում, քան տարածաշրջանային ցանկացած այլ դերակատար: Որովհետև Իսրայելի ռազմական դոկտրինի համաձայն՝ որքան անապահով լինեն Իրանի սահմանները, այնքան կնվազի Իրանի դերակատարությունը տարածաշրջանային հավասարումներում  և Իսրայելին հարվածելու  հարցում: Ուստի Իսրայելի ռեժիմը ընդառաջում է Իրանի հյուսիսային սահմաններում ցանկացած հակամարտության կամ ճգնաժամի շարունակումը և այն մեկնաբանում է իր օգտին և  առավելագույնս օգտվում է այդ իրավիճակից: 

Մյուս կողմից, Ադրբեջանի Հանրապետությունն ունի նաև սպառազինական-լոգիստիկ և ռազմական կարիքներ, որոնց հասանելիություն է ունենում Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելով և այդպիսով կարողանում է  գերակայություն ունենալ  Հայաստանի նկատմամբ և հատկապես Ղարաբաղյան տարածաշրջանում  Հայաստանի հետ ռազմական առճակատման ժամանակ։ Ադրբեջանի Հանրապետությունը Ղարաբաղյան  հակամարտության ժամանակ Հայաստանի բազմակողմանի աջակից հանդիսացող՝ Ռուսաստանի քաղաքական ճնշումների դիմաց ուժերի համասարակշռություն ստեղծելու  և իր տարածքները ազատագրելու համար , որդեգրեց Թուրքիայի հետ  միավորվելու և Արևմուտքի ու Իսրայելի հետ կոալիցիա կազմելու  քաղաքական ռազմավարություն: Բաքվի համար կարևոր է հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ, քանի որ Իսրայելը Թուրքիայի հետ միասին պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտությունում։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի իշխանությունների տեսանկյունից Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը կարևոր է մի քանի առումներով:

1-Իսրայելի հետ հետախուզական համագործակցության ավելացումը և Ադրբեջանի  սպառազինությունների արդիականացման նպատակով այս ռեժիմից առաջադեմ ռազմական տեխնոլոգիաներ ստանալը:

2- ԱՄՆ-ում սիոնիստական ​​և հրեական լոբբիների ազդեցության օգտագործումը Ադրբեջանի դեմ աշխատող հայկական լոբբիներին դիմակայելու և, իհարկե, Բաքվի և Վաշինգտոնի հարաբերություններն ընդլայնելու համար։

Իսրայելի ներթափանցումը հարավկովկասյան տարածաշրջան, հատկապես Ադրբեջանի Հանրապետություն, պատճառ է դարձել,որ այս ռեժիմը մոտենա Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային սահմաններին՝ տարածաշրջանում իր նպատակներն ու անվտանգության քաղաքականությունը հեշտությամբ իրականացնելու համար՝ անտեղյակ լինելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր անկախ արտաքին քաղաքականությամբ և ապավինելով  ներքին ուժերին հաջողել  է զգալի առաջընթաց գրանցել ռազմական առումով, հատկապես հրթիռների ոլորտում, և Իսլամական Հանրապետության բարձրաստիճան զինվորականների կարծիքով, Իրանն ունի այնպիսի կարողություն,որ կարող է կանխել ցանկացած սադրանք: